×

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Մեքսիկական Միացյալ Նահանգների Անկախության 200-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին

05.10.2021

Մեքսիկայի կառավարության հրավերով հայկական պատվիրակությունը մասնակցել է Մեքսիկական Միացյալ Նահանգների Անկախության 200-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին։ Գեւորգյան պարային համույթը հանդես է եկել Գուանախուատո նահանգի մի շարք քաղաքներում՝ Մեքսիկայի հանրությանը ներկայացնելով հայկական արվեստն ու մշակույթը։ Միջոցառումներին ներկա են եղել Գուանախուատոյի նահանգապետը, ֆեդերալ եւ նահանգային պատգամավորներ, նախարարներ, քաղաքապետեր եւ այլ պաշտոնատար անձինք։ Հայտնում է Մեքսիակյում ՀՀ դեսպանությունը։