×

ՀՀ բնակչությունը 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

27.09.2021

Հայաստանում բնակչությունը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց հերոս հայորդիների հիշատակին, ովքեր զոհվել են Արցախյան 44-օրյա պատերազմում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով գտնվում էր Զինվորի տանը և հայրենիքի պաշտպանների հետ հարգանքի տուրք մատուցեց։