×

Արցախի 10 համայնքային դպրոցներում սկսվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը

24.09.2021

Հայաստան Հիմնադրամի աջակցությամբ Արցախի 10 համայնքային դպրոցներում սկսվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը։

Արցախցի 1307 աշակերտների օրը հագեցած է վերապատրաստված ուսուցիչների կազմակերպած արտադասարանական պարապմունքներով։ Երեխաներն ապահովված են թարմ ու օգտակար սնունդով։ Դասասենյակները արդիականացված ու հարմարավետ են, ճաշարանը՝ նորացված։

Ծնողները հնարավորություն ունեն լիարժեք զբաղվել իրենց աշխատանքով, գումար վաստակել, ինչը կնպաստի Արցախի տնտեսության ակտիվացմանը, հատկապես, որ նախատեսվում է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը 2 տարվա ընթացքում ներդնել Արցախի բոլոր կրթարաններում։

Ծրագրի արժեքը 168,952,250 ՀՀ դրամ է և ֆինանսավորվում է Հիմնադրամի Արգենտինայի, Ավստրալիայի, Գերմանիայի տեղական մարմինների և Ուրուգվայի ու Չիլիի հայ համայնքների կողմից:

Հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ առաջիկա ամիսներին ծրագիրը կներդրվի նաև Արցախի Հարավ գյուղի դպրոցում, որտեղ սովորում է 41 աշակերտ։