Մեքսիկայում ցուցահանդես է Հայաստանի անկախության 30 ամյակի առթիվ
21.09.2021
Սեպտեմբերի 20-ին Մեքսիկական Միացյալ Նահանգների Սենատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես են եկել Սենատի նախագահ Օլգա Սանչեսը և ՀՀ դեսպան Արմելլա Շաքարյանը: Լուսանկարները ցուցադրված են լինելու Սենատի Բաց պատկերասրահում մինչև հոկտեմբերի 4-ը: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Սենատի շենքը լուսավորվելու է Հայաստանի դրոշի գույներով: Հայտնում է Մեքսիկայում ՀՀ դեսպանությունը։