×

Վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. Արցախի արևմտյան հատվածում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը

17.09.2021

Ադրբեջանական զինուժն Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, հերթական անգամ խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը: