×

Լիբանանի նոր կառավրությունը հայազգի նախարար ունի

15.09.2021

2020 թվականի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը խլեց ավելի քան 200 կյանք, Լիբանանում քաղաքական ճգնաժամն ավելի խորացավ: 13 ամսվա դադարից հետո, վարչապետ Նաջիբ Միկատինի գլխավորությամբ, Լիբանանում ձևավորվեց նոր կառավարություն: Գործադիրի առաջին նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին: Այն կազմված է 24 նախարարից: Արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահվել է հայկական ծագմամբ Ճորճ Պուչիքեանին: