×

ՀՀ-ի ու Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

14.09.2021

Հայաստանի ու Սլովակիայի ԱԳ նախարարները Երևանում կայացած հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ խոսել են Արցախի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի մասին, անդրադարձ է կատարվել այդ օրերին թույլ տրված հանցագործություններին:

«Խոսել ենք Ադրբեջանի՝ եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մասին: Մասնավորապես, դա վերաբերում է հայ ռազմագերիներին և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելուն: Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ: Անդրադարձել ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարվածությանը, Ադրբեջանի սադրիչ գործողություններին, Հայաստանի տարածքներ ներթափանցելուն: Խոսել ենք բոլոր առկա խնդիրները խաղաղ, բանակցությունների ճանապարհով լուծելու մասին, մասնավորապես, ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասաց Արարատ Միրզոյանը: