Ֆրանսիան պատվաստանյութի 25 հազար դեղաչափ է ուղարկել Հայաստան
14.09.2021
Ֆրանսիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 25 հազար դեղաչափ է ուղարկել Հայաստան։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա պատվաստանյութի առաջին խմբաքանակն է։
«Ֆրանսիան Հայաստանի կողքին է ՝ համաճարակին դիմագրավելու նպատակով», - նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանին 200 հազար դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին օգոստոսի 3-ին հայտնել էր Նախագահ Էմանուել Մակրոնը: ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում: