×

Տավուշի մարզ

Գոշ լիճ

Հեքիաթային բնություն տեսնելու և խաղաղ միջավայրում հանգստանալու համար պարզապես պետք է ուղևորվել Գոշ լիճ, որը գտնվում է Գոշ գյուղից 2,2 կմ հարավ-արևմուտք: Լճի առավելագույն խորությունը 8 մետր է: Լիճը սնվում է աղբյուրներով և մթնոլորտային տեղումներով: Ամռանը մակերևույթի ջրի ջերմաստիճանը հասնում է ընդամենը 14 °C:

Ժողովրդական արվեստի թանգարան (Դիլիջան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

 

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան

Դիլիջանյան մշակույթին ավելի մոտ լինելու համար ստեղծվել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը։ Այն գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնում, Աղստև գետի հարևանությամբ:

 

Պարզ լիճ

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում։ Լիճը որպես հանգստի գոտի է ծառայում, որտեղ կարելի է նաև նավարկել։ Այստեղ տարվա գրեթե բոլոր ամսիներին բնությունը գրավիչ է և ուրույն։ Լիճը շրջապատված է անտառներով։

Фото Подземный город Деринкую | Каппадокия, Турция | Турпром

 

Լաստիվերի քարանձավ

Լաստիվեր գնալիս գուցե ձեր մտքով չի անցել, որ այցելեք տեղի երկհարկանի քարանձավը։ Այն գտնվում է Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում, Ենոքավանից 3 կմ հեռավորության վրա:

Քարանձավը ձորի ուղղաձիգ լանջի վրա է: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստ ի վեր» անունով:

Սենյակների պատերին անհայտ նկարիչը թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով: Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում: