×

Կոտայքի մարզ

Գառնի

 

Քարերի սիմֆոնիա

Եթե մեկ անգամ եղել եք Գառնիում, հասցրել եք նաև տեսնել Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոն»-ը, որը բնական հուշարձան է։

Սիմֆոնիան հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ ունի (մոտ 50մ բարձրություն), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»:

 

Բջնի

Որոշե՞լ եք բացահայտել Կոտայքի մարզն իր ամբողջ գեղեցկությամբ ու պատմությամբ․ եկեք այցելենք Բջնի բերդ, որը ռազմական կառույց է Բջնի գյուղում։ Այն Գտնվում է Հրազդան գետի կիրճում։ Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներ ու հետքեր են մնացել։