×

Գեղարքունիքի մարզ

Սևանավանք

 

 

Լճաշեն

Լճաշենը՝ որպես բնակավայր, գոյություն ունի մարդկության պատմության անհիշելի ժամանակներից և հայտնի է պատմական հարուստ ու բազմազան նյութերով: Այստեղ կարող եք վայելել բնությունն իր պարզությամբ և մաքրությամբ։ Լիճն առանձնանում է իր մաքուր ջրով և տեղացիները պահպանում են բավականին մեծ ուշադրությամբ։

Այստեղ են պահպանվում կիկլոպյան դարաշրջանի ռազմական ամրոցի պարիսպների ավերակները, Ուրարտուի արքա Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը։

 

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցի

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին մեծ պատմություն ունի։ Կառուցվել է 9-րդ դարում։ Եկեղեցին համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից մեկը։

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ Եկեղեցու բարձրադիր դիրքի շնորհիվ կարելի է վայելել գեղատեսիլ համայնապատկերը: Այնտեղ հասնելու համար պատրաստ եղեք, որ պետք է ոտքով քայլեք։ 

 

 

Նորատուս

Եթե հետաքրքրում է հայկական խաչքարարվեստը, կարող եք այցելել Նորատուս, որտեղ ներկայացված է դրանց մշակութային հարուստ ժառանգությունը։ Նորատուսի խաչքարերը հռչակված են աշխարհով մեկ։ Այստեղ կտեսնեք տարբեր ժամանակների խաչքարեր։ Մայրամուտին տարածքն ավելի խորհրդավոր ու գեղեցիկ է դառնում։

 

Գետիկ

Ուզու՞մ եք հայտնվել ռոմանտիկ մի վայրում, ուրեմն գնացեք Ճամբարակից դեպի հյուսիս ձգվող Գետիկի սքանչելի ձորը: Այստեղ են գտնվում Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, Կալավան-Բարեպատ, Անտառամեջ գյուղերը:

Գետիկի արգելավայրում կան վայրի կենդանիների մի քանի տեսակներ, որոնք մտնում են Հայաստանի Կարմիր գրքում: