×

Արարատի մարզ

 

Կաքավաբերդ

Հայաստան այցելելիս պետք է պատրաստ լինեք անընդհատ զարմանալ։ Եթե դեռ չեք հասցրել զարմանալ, ուրեմն մենք ձեզ կհուշենք ՝ ուր գնալ, ինչ տեսնել, որտեղից ավանդազրույցներ լսել, որպեսզի ևս մեկ անգամ հիանաք այս երկրի գեղեցկությամբ և յուրօրինակությամբ։

Հենց այսպիսի մի վայր էլ Կաքավաբերդն է. Խոսրովի արգելոցի տարածքում է՝ Ազատ գետի աջ ափին։ Այն 2075 մ բարձրությամբ լեռնագագաթին է` երեք կողմերից շրջապատված է ձորերով: Այստեղ պահպանվել են դեպի հյուսիսարևելք ձգվող 2-2,5 մ հաստությամբ պարիսպները, 8-10 մ բարձրությամբ աշտարակները, ամրոցի ներսում գտնվող եկեղեցու և տնտեսական շինությունների ավերակները:

Լինելով պատմական մեծ նշանակություն ունեցող կառույց՝ ամրոցում կազմակերպվում են հնագիտական այցելություններ, քայլարշավներ։ Ուստի պետք չէ բաց թողնել այստեղ այցելելու առաջին իսկ հնարավորությունը։

 

Հրեշտակների ձոր

Բնության ստեղծած այս կիրճն Արարատի մարզի Վեդի քաղաքի մոտակայքում է: Անվան մասին շատ պարզաբանումներ չկան, և երևի թե հենց դա էլ առաջացնում է ամենամեծ հետաքրքրությունը, որպեսզի գնանք և բացահայտենք տեղի յուրօրինակությունն ու խորհրդավորությունը։ Ի դեպ, այստեղ կարելի է զբոսնել նաև Ուրծի լեռների լանջերով, որտեղից բացվում է հիանալի տեսարան:

Ճանապարհին առկա են փոքրիկ վտակներ, որոնք ամառային զբոսանքն ավելի զով են դարձնում։

 

Պարույր Սևակի տուն - թանգարան

Եթե մի օր Արարատի մարզով անցնելիս լինեք, անպայման այցելեք Պարույր Սևակի տուն-թանգարան, որը գրողի ծննդավայրում է՝ Զանգակատուն գյուղում։ Բացվել է Պարույր Սևակի մահվան 10-րդ տարելիցի օրը՝ 1971 թվականի հունիսի 17-ին։

Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Թանգարանում 700 ցուցանմուշներ և 1000-ից ավելի գրականություն կա։

Տուն-թանգարանի բակում է Պարույր Սևակի գերեզմանն է։