|
08.05.2012
Էդուարդո էռնեկյանին շնորհվել է «Բիզնես հանուն խաղաղության - 2012» մրցանակը Օսլոյի Կառավարական պալատում մայիսի 7-ին տեղի է ունեցել «Բիզնես հանուն խաղաղության 2012» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը, որտեղ մրցանակ է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:
27.04.2012
«Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ»աշխատաժողով Տոկիոյում Ապրիլի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» խորագրով:
12.04.2012
Հայաստանն ու Արգենտինան տնտեսական համագործակցության պայմանագիր կկնքեն Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունն այսօր` ապրիլի 12-ին, հավանություն տվեց Արգենտինայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկին:
21.03.2012
Համահայկական առևտրային ցանցի երկրորդ համագումարը տեղի կունենա Փարիզում Այս տարվա հոկտեմբերի 5-7-ը Փարիզում կկայանա Հայկական սռևտրային ցանցի գլխավոր համագումարը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհուրդը:
16.03.2012
Փալոն Կ՛աշխատի Հայաստանի Համար Յաւելեալ Օժանդակութիւն Ապահովել Միացեալ Նահանգներու Քոնկրեսի Հայկական հարցերու համախմբումի համանախագահ Ֆրենք Փալոն աշխատանք կը տանի կարելի եղածին չափ մեծ թիւով քոնկրեսականներու աջակցութիւնը ապահովելու, 2013ի պետական ամավարկի արտաքին յատկացումներու օրինագիծին մէջ Հայաստանին տրամադրուելիք յատկացումները բարձրացնելու, ինչպէս նաեւ Արցախի եւ Ջաւախքի ժողովուրդին ու Միջին Արեւելքի մէջ տեղահանուած հայերուն օժանդակութիւններ երաշխաւորելու նպատակով:
28.02.2012
Պարգեւատրվել են սփյուռքահայ գործարարները ԱՄՆ Լոս Անջելեսի հայ-ամերիկյան առևտրի պալատը Լոս Անջելեսում կազմակերպել է գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը, որը հովանավորել է «Ամերիա» խումբը:
23.02.2012
Մրցանակներ՝ Տարուան Լաւագոյն Հայ Գործարարներին Հայ-ամերիկեան առեւտրի պալատի Մեծն Լոս Անջելեսի մասնաճիւղը Փետրուարի 24ին հրաւիրում է 13-րդ ամենամեայ «Բիզնես-գալա»-ին: Հանդիսութեան ժամանակ չորս անուանակարգերում մրցանակներ կը տրուեն գործարար ոլորտի ներկայացուցիչների:
21.02.2012
Եվրամիությունը «խորը ու ընդգրկուն ազատ առևտրի գոտու» շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի հետ Եվրամիությունը որոշել է «խորը ու ընդգրկուն ազատ առևտրի գոտու» շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ, որպեսզի խթանի իր արևելաեվրոպական գործընկերոջ տնտեսական աճն ու ներդրումները: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ վկայակոչելով Եվրամիության պաշտոնական կայքը:
15.02.2012
Ծագումով հայ գործարարները գործարկել են սոցցանց, որը կարող է մրցակցել Facebook-ի հետ Ամերիկյան Cafe4tune.com ընկերությունը (Կալիֆոռնիա նահանգ), որի հիմնադիրներն են ծագումով Հայաստանից և Ռուսաստանից մի խումբ գործարարներ, հայտարարել է, որ գործարկել են Cafe4tune.com միջազգային սոցիալական կայքը: Գաղափարի հեղինկաները և մշակողները կարծում են, որ այն կարող է մրցակցել VKontakte և Facebook սոցցանցերի հետ: Նախագծի բյուջեն արդեն գերազանցել է 20 մլն դոլարը:
14.02.2012
Օբաման նախատեսում է 19%-ով կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2013թ. բյուջեի նախագիծը, որում կոչ է արել 19 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը:
|
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
19.04.2012
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
|


































