Որոնում`
 
Օրացույց
 
17.05.2012

Տոնակատարություն՝ նվիրված Առաջին Հանրապետությանը
2012թ. մայիսի 26-ին Ֆիքսի «Առաքելյան-Կիվտենյան»  մարզադաշտում ՀՅԴ Ֆիքսի «Արամ Մանուկյան» կոմիտեն կազմակերպելու է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության տոնի առթիվ տոնակատարություն, որին մասնակցելու է տեղի Համազգայինի պարախումբը, և ներկա են գտնվելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:
17.05.2012

Արեւմտեան Հոլիվուտի Քաղաքապետ Փրանկ Կը Մեծարուի
Հարաւային Քալիֆորնիոյ հայ դեմոկրատներ կազմակերպութեան (SCAD) նախաձեռնութեամբ «Տաղլեան» մշակութային կեդրոնին մէջ տեղի ունեցած հաւաքոյթի մը ընթացքին, դեմոկրատ ղեկավարներ, քաղաքական գորիչներ եւ համակիրները առիթը ունեցան մեծարելու Արեւմտեան Հոլիվուտի քաղաքապետ Ճեֆրի Փրանկը՝ անոր շարք մը հայանպաստ քայլերուն համար:
17.05.2012

Լոս Անջելեսի հայ աշակերտները հայագիտականն հրաշալի գիտելիքներ ցուցադրեցին
Գլենդելի Թոմաս Էդիսոնի անվան դպրոցի ընդարձակ հանդիսասրահում  Դավթյան –Մարիամյան կրթական հաստատության կազմակերպած Հայագիտական գիտելիքների մրցույթը  հրաշալի արդյունքներ արձանագրեց,- այս մասին տեղեկացնում է Գլենդելի մեր թղթակից Դիանա Դանիելյանը:
16.05.2012

Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանում
Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ:
16.05.2012

Իրաքահայ թեմը գումարեց իր Պատգամաւորական ժողովը
10, 11 եւ 12 մայիս 2012 թուականին, իրաքահայ թեմը գումարեց իր Պատգամաւորական ժողովը` Պաղտատի առաջնորդարանի դահլիճին մէջ:
15.05.2012

Լիբանանահայ Հարիւրամեայ Մամուլի Ցուցահանդէս
Հայ մամուլի աշխատակիցներու մեծարանքի հանդիսութենէն 48 ժամ ետք, Հայկազեան Համալսարանին մէջ բացումը կատարուեցաւ լիբանանահայ հարիւրամեայ մամուլին նուիրուած ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Տեղեկատուութեան նախարար Ուալիտ Տաուքի։
15.05.2012

Լիբանանահայ Մամուլի Գործիչներու Մեծարում
Շաբաթ, 5 Մայիս 2012-ի երեկոյեան, Հայկազեան Համալսարանին մէջ սկիզբ առաւ հայ տպագրութեան 500-ամեակին նուիրուած ձեռնարկներու շարքը։
15.05.2012

Շուշիի 20-Ամեակին Նուիրուած Յուշաքարի Բացում . «Ո՛չ Ոք, Ո՛վ Ալ Ըլլայ Ան, Կրնայ Ինքնիրեն Իրաւունք Տալ Թիզ Մը Զիջելու Այդ Հողէն» Հաստատեց Ճորճ Գրիգորեան
Թշնամիին դէմ տարբեր առիթներով մարտնչած, սպանդներու եւ պատերազմներու թատերաբեմ եղած, իր հողին վրայ իր զաւակներուն արեան տաքութիւնը զգացած Շուշին տարբեր ժամանակներու եւ տարբեր սադրանքներէ ետք կրցաւ կրկին ոտքի ելլել, դուրս շպրտել թշնամին եւ ճակատաբաց գոչել, որ ազատ է կրկին, որ հպարտութիւնը ունի գրկելու իրեն համար նուիրուած հերոսներ, որ կրկին բարգաւաճ է ու հայկական:
14.05.2012

Բարեգործական համերգ Աթենքում
Մայիսի 12-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի «Բենակի» թանգարանի սրահում տեղի ունեցավ հունահայ հանրաճանաչ կիթառահար Հակոբ Քոլանյանի բարեգործական մենահամերգը: Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրիում անցկացվող երիտասարդ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» ամենամյա միջազգային մրցույթ- փառատոնին:
14.05.2012

Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում
Մայիսի 5-ին Բեյրութի ամերիկյան համալսարանի համերգասրահում Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության կազմակերպությամբ տեղի է ունեցել «Կարկաչ» մանկական և պատանեկան երգչախմբերի ելույթը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Միջոցառմանն իր մասնակցությունն է բերել Հայաստանից ժամանած երաժշտագետ Իվան Վարդանյանը, ինչպես նաև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  180
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49