|
17.05.2012
Թոմ Մորելոն` Հայոց ցեղասպանության մասին. «Պատմությունը մոռանալը կհանգեցնի դրա կրկնության» (տեսանյութ) Աշխարհահռչակ կիթառահար, Grammy-ի մրցանակակիր Թոմ Մորելոն ներկայացրել է «The World Wide Rebel Tour» կոչվող նոր նախագիծը` փաստագրական ֆիլմ, որը պատմում է երգչի ստեղծագործական կյանքի մասին: Նախագծում ընդգրկված են ֆիլմերի 42 տարբերակներ, որոնք արված են տարբեր երկրների, այդ թվում` Հայաստանի համար:
15.05.2012
Կաննի փառատոնը հայկական կինոարտադրությանը թռիչք է տալիս. Հայաստանի պատվիրակությունը մեկնում է Կանն Կաննի ամենամյա կինոփառատոնը կանցկացվի մայիսի 16-27-ը. Հայաստանը կմասնակցի փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային 15 հոգուց բաղկացած պատվիրակությամբ:
14.05.2012
Բրավո Նարեկ և Էմանուել. հայ երիտասարդները նվաճում են դասական երաժշտության եվրոպական բարձունքները (տեսանյութեր) Վիեննայում ավարտվել է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» (Eurovision Young Musicians) մրցույթի եզրափակիչը: Երեք մրցանակային տեղերից երկուսը հայ երիտասարդներն են զբաղեցրել: Հայաստանը ներկայացնող 15-ամյա քանոնահար Նարեկ Գազազյանը 3-րդ տեղն է զբաղեցրել: Իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է Ավստրիան ներկայացնող հայազգի ջութակահար Էմանուել Ճգնավորյանը:
11.05.2012
Նունե Եսայանը ստամբուլյան համերգից առաջ խաղաղության կոչ է արել Նունե Եսայանն այսօր համերգ կունենա Ստամբուլում:
10.05.2012
Գերմանիայում սեպտեմբերին կկայանա Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային 2-րդ մարաթոնը Գերմանիայում, Պրետցել ամրոցում, սեպտեմբերի 7-9-ին, կկայանա Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային 2-րդ մարաթոնը:
10.05.2012
Մարի Ռոզ Աբուսեֆյանը Երևանում մեկ ներկայացման մեջ կմարմնավորի միանգամից 14 կերպար Մայիսի 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սիրված դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ) հայ հանդիսատեսին կներկայացնի «Տիգրան մեծ» երկու գործողությամբ մենաներկայացումը:
10.05.2012
Ամերիկահայ երգահանը Շուշիի համար հիմն է գրել Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում մայիսի 8-ին Մեծ եռատոնին նվիրված միջոցառումների ընթացքում կայացել է քաղաքի հիմնի պրեմիերան, գրում է «Կավկազսկի ուզել»-ի թղթակիցը:
08.05.2012
Լոս Անջելեսում ողջ տարի կանցկացվեն Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներ Հայ գրատպության 500-ամյա հոբելյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով կնշվի ողջ 2012 թվականի ընթացքում: Լոս Անջելեսի հանրային գրադարանում հայ գրքի 500-ամյակի տոնակատարություններին նվիրված հանդիսությունը կմեկնարկի UCLA, USC, Getty հաստատությունների եւ ԼԱ հանրային գրադարանի արխիվներում պահվող նյութերի ցուցադրությունով, որը հետագայում կշարունակվի ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում։
02.05.2012
Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Կանադայում Ապրիլի 28-ին ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հրչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկեցին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում:
02.05.2012
Հայաստանի մասնակցությունը Գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսին Ապրիլի 25-29-ը Ժնևում տեղի ունեցավ Գրքի և մամուլի միջազգային 26-րդ ցուցահանդեսը (Salon du livre),որին ավանդաբար ներկայացված էր նաև Հայաստանը: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովվել էր Շվեյցարիայում գործող հայկական ընկերությունների և հիմնադրամների հովանավորությամբ:
|
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
|


































