ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը շնորհաւորել է Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոսին գահակալման 15-ամեակի առթիւ

Ամենապատիվ եւ գերերջանիկ

 Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարք

 Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց 

Ամենապատիվ եւ գերերջանիկ Տէր,

Շնորհավորում եմ Ձեզ գահակալման 15-ամեակի հաճելի առիթով: Այն խորհրդավոր եւ լուսավոր հանգրվան է Ձեր աստվածահաճո գործունեության ճանապարհին: Ձեր գահակալության այս տարիները նշանավորվել են որպես արարումի, կառուցումի եւ ստեղծագործելու տարիներ:

Ամենապատի՛վ Տեր, ոգեորիչ է, որ Ձեր պատվաբեր առաքելությունը տարածվում է ոչ միայն Սփյուռքի Հայ Կաթողիկէ համայնքների հզորացման գործին, այլեւ Մայր Հայրենիքում, որտեղ Հայ Կաթողիկէ եկեղեցու թեմը Ռաֆայել Սրբազանի գլխավորությամբ ի կատար է ածում Ձեր նախանշած ծրագրերը՝ բարոյապես եւ նյութապես աջակցելով Հայրենիքում հաստատված սիրիահայերին, եւ մեկ հարկի տակ հավաքելով եւ հոգալով նրանց կարիքները:

Երիցս ոգեւորիչ է, որ Ձեր գահակալութեան ընթացքում Ֆրանցիսկոս Ա Սրբազան Քահանայապետի նախագահութեամբ 2015 թ. ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայածես Սուրբ Պատարագ է մատուցվելու:

Հիրավի, գնահատելի է Ձեր կատարած դերը Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիների սերտ գործակցության միտված քայլերը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Կաթոլիկ Եկեղեցու միջեւ հաստատված սերտ հարաբերություններում մեծ է Ձեր անմիջական դերը՝ իբրեւ հմուտ եւ շրջահայաց հոգեւոր հովվի:

Մաղթում ենք, որ Ձեր հովվապետական առաջնորդությամբ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը անսասան մնա:

Թող Բարձրյալը պարգեւի Ձեզ երկար տարիների առողջ բեղուն կյանք՝ ի զորություն Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկէ Եկեղեցու եւ ի շահ Հայ Կաթողիկէ համայնքների:

ԽՈՐԻՆ ՅԱՐԳԱՆՔՈՎ՝

ՀՐԱՆՈՅՇ  ՅԱԿՈԲԵԱՆ

Scroll Up