Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին Նուիրուած Հանդիսութիւն Անթիլիասի Մէջ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ մայիսի 27-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսություն:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, ձեռնարկը կը սկսի ժամը 09:30-ին` Սուրբ եւ անմահ  պատարագի մատուցմամբ,  որուն  պատարագիչը պիտի ըլլայ  գերաշնորհ տէր Եփրեմ արքեպիսկոպոս Թաբակեան, 10:30-ին պիտի հնչէ վեհափառ հայրապետի պատգամը, 11:00-ին տեղի կ´ունենայ  Հանրապետական մաղթանք եւ դրօշակի օրհնութիւն,  11:45-ին կը կայանայ ծաղկեպսակներու զետեղում անկախութեան յուշակոթողին առջեւ, 12:00-ին մայրավանքի շրջափակին մէջ կը կատարուի Սկաուտական տողանցք: Երեկոն 19:30-ին կ´եզրափակէ  դպրեվանքի Արմաշ երգչախումբը:

Scroll Up