Արտակ Զաքարեանը Եւ Արտակ Դաւթեանը Նշանակուած Են ՀՀ Պաշտպանութեան Նախարարի Տեղակալներ

default

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեան ստորագրած է հրամանագիր Արտակ Զաքարեանին ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: ՀՀ Նախագահի հրամանագիրին մէջ կ’ըսուի.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 2007 թուականի յուլիսի 18-ի ՆՀ-174-ն հրամանագրով սահմանուած` Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ նրան ենթակայ պետական կառավարման այլ մարմինների գործունէութեան կազմակերպման կարգի 125-րդ կէտը` որոշում եմ.

Արտակ ԶԱՔԱՐԵԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ»:

ՀՀ Նախագահի մէկ այլ հրամանագիրով Արտակ Դաւթեան նշանակուած է ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 2007 թուականի յուլիսի 18-ի ՆՀ-174-ն հրամանագրով սահմանուած` Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ նրան ենթակայ պետական կառավարման այլ մարմինների գործունէութեան կազմակերպման կարգի 125-րդ կէտը` որոշում եմ.

Արտակ ԴԱՒԹԵԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի տեղակալ»,- կ’ըսուի հրամանագիրին մէջ: