Որոնում`
 
Օրացույց
 
21.02.2012

Ալմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյան
«Ես միշտ էլ ինձ հայուհի եմ համարել»
ArmFootball.com-ի բացառիկ հարցազրույցը հանրահայտ հայազգի շախմատիստուհի, 36-ամյա գրոսմայստեր Ալմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանի հետ:
14.02.2012

Հարություն Խաչատրյան
«Ես հաստատում եմ իմ ազգի տեսակը»
Կինոբեմադրիչ Հարություն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ժամանակակից ազգային կինոյի երևելի դեմքերից մեկն է, միջազգային տարբեր փառատոների դափնեկիր ու մրցանակակիր, «Ոսկե ծիրան» միջազգային երևանյան կինոփառատոնի հիմնադիրը: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թվականից՝ Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։
27.12.2011

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐՔՈԶԻԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՖՐԱՆՍԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՓՐԱԿԱՅԻ ՄԷՋ ԽՍՏՕՐԷՆ ԴԱՏԱՊԱՐՏԱԾ Է ԹՈՒՐՔ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԵՑՈՒԱԾՔԸ

Ֆրանսայի նախագահը, Փրակայի ֆրանսական դեսպանատան մէջ պատասխանելով լրագրողներու հարցումներուն, շատ յանդուգն արտայայտութիւններ ունեցած է։ Չեխիոյ նախկին նախագահ՝ Վաքլաւ Հաւելի յուղարկաւորութեան առիթով Փրակա իր այցելութեան ընթացքին, Դեկտեմբեր 23ին, Սարքոզի Ֆրանսայի հասցէին Թուրքիոյ վարչապետ Էրտողանի վարկաբեկիչ յարձակումներուն պատասխանած է ինքնավստահ ու համոզուած։
26.11.2011

Ժենյա Ներսիսյան
Խաղում եմ, որ շնչահեղձ չլինեմ
Մի առիթով ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժենյա Ներսիսյանն ասել է. «Դերասանն անգործ մնալու իրավունք չունի: Եթե անգամ նոր դեր չեն առաջարկում, պետք է գտնի թատրոնից դուրս ստեղծագործական իր անելիքը: Որովհետև երբ գա ժամանակն ու ստեղծվի առիթը, և ինքը պատրաստ չլինի, կկորցնի ինքարտահայտման հնարավորությունը»:
Երբ ճանաչված դերասանուհին, ով 40 տարի բազում գունեղ ու հետաքրքիր դերեր է կերտել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1993 թվականին ստիպված էր տեղափոխվել Լոնդոն, գտավ «թատրոնից դուրս ստեղծագործական իր անելիքը»:
24.11.2011

Հովհաննես Չեքիջյան
Հովհաննես Չեքիջյան. «Երջանկությունը ինձ համար մարդկանց ուրախություն պարգևելն է երգի միջոցով»
Հայաստանի Պետական ակադեմիական երգչախումբը  ԽՍՀՄ  և  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր  Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ 50- ամյա փառահեղ ճանապարհ է անցել` իր անկրկնելի և մնայուն հետքը թռղնելով նոր ժամանակների հայ ազգային-դասական երգարվեստի, ի մասնավորի`երգչախմբային արվեստի պատմության մեջ` միաժամանակ իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային երգչախմբային արվեստի ամենահայտնի կոլեկտիվների շարքում:
06.10.2011

Վանուշ Խանամիրյան
«Հիմա վատ եմ զգում, հենց առողջանամ, մի կարգին կզրուցենք». վերջին հարցազրույցը
Վախճանվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վանուշ Խանամիրյանը: Նա իրապես ազգային պարի և բալետային արվեստի մեծագուն դեմքերից մեկն էր, այն հզոր անհատականությունը, ում շնորհիվ ազգային պարը զարթոնք ապրեց, հարստացավ, ներկայացավ աշխարհի ութսունից ավելի երկրների հանդիսատեսներին: Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» մշակութային մեկնաբանի հարցազրույցը Վանուշ Խանամիրյանի հետ:
22.09.2011

Մուրադ Ջանիբեկյան
Արվեստագետն ապրում է մշտական հույսերի մեջ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ ժամանակակից հայ թատրոնի ամենանշանավոր անհատականություններից մեկն է, բացառիկ շնորհների տեր դերասան, ով, սակայն, վերջին տարիներին ապրում է ստեղծագործական անբացատրելի ամայության մեջ` հարազատ Սունդուկյանի անվան թատրոնում վերջին անգամ նոր դերով հանդես գալով… 2003 թվականին: Այս ընթացքում դերասանն, իհարկե, անգործ չի մնացել և նկարահանել է երկու ֆիլմ, որոնցից «Համլետն»  արժանացել է միջազգային մի շարք մրցանակների:
  «Հայերն այսօր»-ի  մշակութային մեկնաբանը զրուցել է անվանի դերասանի հետ:
13.09.2011

Երվանդ Ղազանչյան
«Հիշողության կորստից աղավաղվում է Հայրենիքի կերպարը»
ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ մեր արվեստի մեծերից մեկն է, այն արվեստագետներից, ով իր ներկայությամբ կամրջում է մեր թատրոնի երեկն ու այսօրը: Նա ղեկավարել է Գյումրու Վ. Աճեմյանի, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոնները, իսկ մոտ երկու տասնամյակ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 12 տարի եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը… Նա նաև թատերական ճանաչված գերդաստանի գլխավորն է. կինը ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցն է, որդին` ՀԹԳՄ նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է: Կրտսեր որդին` Ստեփանը, ով շրջանակված անուն է դարձել, չնայած իր կարճատև կյանքին` թատրոնում և երաժշտության մեջ բարի հիշատակներ է թողել: Դերասանուհի է թոռնուհին` Մարիամ Ղազանչյանը, ով արդեն մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոների, արժանացել «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակի…

«Հայերն այսօրի» մշակութային վերլուծաբան Լևոն Մութաֆյանը զրուցել է Երվանդ Ղազանչյանի հետ:
06.09.2011

Ֆրիդ Սողոյան
Այս մեծ, փառահեղ Հայը …
Օրերս Հայաստանում էր գտնվում մոսկվաբնակ հայտնի  քանդակագործ, մեր հայրենակից  Ֆրիդ Սողոյանը, ով հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ներկայացնում ենք անվանի քանդակագործի  հետ  «Հայերն  այսօր»-ի  թղթակիցի հարցազրույցը:
05.09.2011

Վիգեն Ստեփանյան
Կարևորն այն է, որ ես ստեղծագործում եմ իմ հայրենիքում
Դերասան, բեմադրիչ, թատերագիր, երգահան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ այսօր արդեն հայ արվեստի ճանաչված ու վաստակաշատ դեմքերից մեկն է, մի արվեստագետ, ում ստեղծագործությունը վաղուց դուրս է եկել ազգային շրջանակներից: Նրա բազմաթիվ կինոդերերը, տարբեր երկրներում իրականացրած բեմադրությունները, սեփական պիեսները նրան մեծ հռչակ ու ճանաչում են բերել: Օրերս էլ «Համազգային» թատրոնում տեղի կունենա նրա նոր բեմադրության առաջնախաղը, որի հիմքում ռուս նշանավոր թատերագիր Ալեքսանդր Գալինի ,,Ռետրո,, պիեսն է, մի ստեղծագործություն, որը 1980-ական թվականներին բեմադրվեց ԽՍՀՄ 100-ից ավելի թատրոններում: 

«Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը հանդիպեց անվանի արվեստագետին ու զրուցեց նրա հետ:
1  |  2  |  3
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49