Նկարիչ Ռաֆայել Մեգալը Սփյուռքի նախարարությունում

Մայիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վենետիկի 57-րդ բիենալեում Հայաստանը ներկայացրած նկարիչ Ռաֆայել Մեգալին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց միջազգային հեղինակավոր ցուցադրությունում Հայաստանի մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, կարևորեց համաշխարհային մշակույթի տիրույթում մեր երկիրը արժանվույն ներկայացնելու երիտասարդ արվեստագետների ջանքերը և հույս հայտնեց, որ հաջորդ անգամ մեր երկրի տաղավարը կշահի եզակի մրցանակը` «Ոսկե առյուծը»:

Ռաֆայել Մեգալը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և աջակցության համար, նշեց, որ ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների անմիջական աջակցությամբ հնարավոր դարձավ իր «Հովազները իմ ծաղկած այգում» 15 նկարներից բաղկացած շարքը ներկայացնել Վենետիկլի բիենալեի նման համաշխարհային նշանակություն ունեցող մշակութային հարթակում և արժանանալ արվեստագետների ու այցելուների ուշադրությանը:

Ռաֆայել Մեգալը մասնավորապես ասաց. «Վենետիկի բիենալեում, որը կրում էր «Կեցցե՛ կենդանի արվեստը» խորագիրը, և՛ ամբողջ հայկական տաղավարը, և՛ մասնավորապես իմ աշխատանքները մեծ տպավորություն գործեցին: Հովազը հայ կերպարվեստում խորհրդանշում է հայոց բարեբեր հողը, իմ ծաղկած պարտեզում այն ներկայացվել էր հին զարդանախշերի նորովի, ինքնատիպ մատուցմամբ՝ խորհրդանշելով բնության ու մարդու ներդաշնակությունը»:

Քննարկվեցին Սփյուռքի աջակցությամբ ժամանակակից հայ մշակույթը համաշխարհային հանրությանը ներկայացնելու հետ կապված այլ հարցեր:

111213

ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ﬕաձայն ընդունելով թիվ 191 բանաձևը:

Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, բանաձևը վերնագրված է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»: Տեխասն, այսպիսով, դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը:

 «Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինաﬕկ նահանգը դարձնելով այն ﬕության անդամ, որը հստակորեն պատվում է Հայոց ցեղասպանության 1.5 ﬕլիոն զոհերի հիշատակը՝ ի հակադրություն թուրքական ըննդիմության»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:

ՌԴ Յարոսլավլի հայկական համայնքի փոխնախագահ Վիտալի Առուստամյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Մայիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԴ Յարոսլավլի հայկական համայնքի փոխնախագահ Վիտալի Առուստամյանին:

Նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց համայնքի կազմավորմանն ու հայապահպանությանն ուղղված գործչի ջանքերը և հորդորեց առավել ակտիվ մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին ու նախաձեռնություններին:

Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայկական համայնքներւոմ մասնագիտական ներուժի համախմբումը, ընկերակցությունների ստեղծումը և կոչ արեց Յարոսլավլում ևս աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիտալի Առուստամյանը նշեց, որ նախարարության հետ սերտ համագործակցությունը մեծապես նպաստում է համայնքի արդյունավետ ինքնակազմակերպմանը: Նա ներկայացրեց համայնքի վերջին ձեռքբերումներն ու խնդիրները, տեղեկացրեց, որ աշնանը շահագործման կհանձնվի եռահարկ Հայ տունը, որը կներառի մշակութային կենտրոն, գրադարան, թանգարան, դպրոց և այլն:

Քննարկվեցին համայնքային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պայքար Սվազլյանին

Մայիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իտալիայի տեղական մարմնի նախագահ Պայքար Սվազլյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց իտալահայ հայագետի և հասարակական գործչի կողմից իրականացվող ազգանպաստ գործունեության վերաբերյալ:

Քննարկվեց տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների համագործակցության, նրանց կողմից իրականացվող ծրագրերի համակարգման հարցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պայքար Սվազլյանը   կարևորեց Սփյուռքի նախարարության հետ հայագիտական կենտրոնների ակտիվ համագործակցությունը: Նա հավաստիացրեց, որ առաջիկայում առավել ակտիվ ու արդյունավետ կլինեն Իտալիայի հայ համայնքի ներուժը Հայաստանի զարգացման գործում ներգրավելու նրանց ջանքերը:

Պայքար Սվազլյանն անդրադարձավ վերջերս Իտալիայի Սենատում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիված միջոցառմանը, որը կազմակերպել էր Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը:

Պարոն Սվազլյանը տեղեկացրեց նաև Իտալիայի տարբեր քաղաքներում շարունակվող Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթարշավի մասին և ընդգծեց, որ Թուրքիայի դեսպանությունը փորձում է լռեցնել տեղական իշխանություններին տարբեր սպառնալիքներով: Դրա հետ կապված Պայքար Սվազլյանը հավելեց, որ Իտալիայի Սենատի անդամ Ալդո դի Բիաջիոն սենատում հարց է բարձրացրել՝ պահանջելով վարչապետից և Արտաքին գործերի նախարարից, որպեսզի նրանք վերջ դնեն Թուրքիայի դեսպանի կողմից Իտալիայի ներքին գործերին խառնվելու և համայնքային խնդիրներին միջամտելու գործողություններին:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%801

Իրանում այսօր նախագահական ընտրություններ են

Իրանն այսօր նախագահ է ընտրում։ Համաձայն երկրի ՆԳՆ մամլո հաղորդագրության՝ Մուստաֆա Աղա Միրսալիմը, Իսհակ Ջահանգիրին, Հասան Ռուհանին, Իբրահիմ Ռայիսին, Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու Մուստաա Հաշեմի Տաբան հանդիսանում է այն 6 թեկնածուները, ովքեր հաստատվել են ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է IRNA գործակալությունը։ Սակայն Ղալիբաֆը պաշտոնապես աջակցել է Ռայիսիին և դուրս եկել նախագահական մրցապայքարից մայիսի 15-ին։ Մայիսի 16-ին Ջահանգիրին պաշտոնապես հայտարարել է պայքարը լքելու մասին և աջակցել նախագահ Հասան Ռուհանիի թեկնածությանը։

Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ավելի քան 50 տոկոս ձայն։ Եթե ոչ մի թեկնածու համապատասխան թվով ձայներ չհավաքի, կանցկացվի երկրորդ փուլ։

Իրանի 12-րդ նախագահական ընտրություններն արտերկրում բնակվող Իրանի քաղաքացիների համար ծրագրվում է անցկացնել 103 երկրներում և 132 դեսպանություններում կամ հյուպատոսություններում, գրում է armradio.am-ը։

Շառլ Ազնավուրի տարեդարձը բացօթյա համերգային ծրագրով կնշվի նաև Երևանում

Դարի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն իր անվան հրապարակում նշելն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել:

Այս տարի ևս Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում  կանցկացվի բացօթյա համերգ, որը յուրօրինակ հարգանքի տուրք է մեծ երգչի արվեստին, կյանքին և գործունեությանը: Շանսոնյեն դառնում է 93 տարեկան:

«Ազնավուրը ֆանտաստիկ երևույթ է: Նրա նման մարդիկ 200 տարին մեկ են ծնվում: Նա մեծագույն արտիստ է, որի առաջ պետք է խոնարհվել: Այս համերգին մեր հարգանքն ենք արտահայտելու նրա հանդեպ»,«Արմենպրես»ի հետ զրույցում նշեց, համերգի մասնակից, երգիչ Արամոն:

Ծրագրում Ազնավուրի սիրված երգերը կհնչեն նաև Հայկ Պետրոսյանի,  Սոնա Ռուբենյանի, Բորյա Եգանյանի, Էդգար Խաչատրյանի, Տիգրան Մուչյանի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի, «Kami friends project»-ի, DJ Beatman-ի կատարմամբ:

Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը`  Շահնուր-Վաղինակ Ազնավուրյանը, համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,-գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Նրա ստեղծագործությունները կատարել են Էդիթ ՊիաֆըԼայզա Մինելին Պլաչիդո ԴոմինգոնԽուլիո ԻգլեսիասըՇերըՋո ԴասենըՌեյ Չարլզը և այլք։ Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն` Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների:

2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է:  Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 

Լոս Անջելեսի Փոքր Հայաստան թաղամասը շուտով դուռ կունենա. տեսանյութ

Լոս Անջելեսի սրտում գտնվող Փոքր Հայաստան թաղամասը շուտով դուռ կունենա. իսկական հայկական մեծ դարպաս՝ հայկական ճարտարապետության տարրերով, ազգային խորհրդանիշերով: Այն պատրասված է Սարդարապատի կարմիր տուֆից:

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության տեսանյութում

Թբիլիսիի գլխավոր ժամացույցի հայ վարպետը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գլխավոր ժամացույցը ավելի քան 100 տարի աշխատեցնում են  հայ ժամագործ վարպետները։ Հանրապետության կենտրոնական հրապարակում՝ նախկին քաղաքապետարանի շենքի ճակատին տեղադրված ժամացույցը  քաղաքի սիրտն է համարում թբիլիսահայ Արթուր Հակոբյանը, ով տասնյակ տարիներ ամեն օր քաղաքի սիրտը բաբախուն է պահում:

Ամեն օր բարձրանալով քաղաքի կենտրոնում` Ազատության հրապարակում գտնվող նախկին քաղաքապետարանի, այսօր Սակրեբուլոյի (Քաղաքային խորհուրդ) շենքի աշտարակ, Արթուրը ստուգում է` ինչպես է աշխատում քաղաքի սիրտը,  լսում` նրա բաբախը. «Այս ժամացույցը բոլորն են սիրում, հատկապես երբ երգում է Թբիիսո երգը (ամեն ժամագլխին): Այն  քաղաքի սիրտն է, որ չպիտի կանգ առնի, միշտ պետք է աշխատի… »։

Արթուրը  քաղաքի գխավոր ժամացույցի մասին հոգ է տանում այնպես, ինչպես հայրը` Արտաշ Հակոբյանը, ով ամենավատ տարիներին նույնիսկ, երբ քաղաքացիական պատերազմ էր ընթանում ամեն օր բարձրանում էր  ժամացույցի աշտարակ:

«Երբեմն  նրան չէին թողնում. ասում էին այստեղ կրակում են: Ի դեպ,  մի անգամ էլ գնդակն է դիպել ժամացույցին: Բայց ինքը միևնույնն է միշտ գալիս էր ու լարում:  Իսկապես այդ ժամանակ տանից դուրս գալը վտանգավոր էր …»:

Հիշում է քաղաքի ժամացույցի սպասարկման ներկայիս վարպետը` պատմելով նաև, որ փոքր տարիքից ժամացույցների հանդեպ սերն իր մեջ արթանացավ, երբ առաջին անգամ հայրիկի հետ բարձրացավ աշտարակ ու տեսավ, թե ինչպես է աշխատում այն. «Շատ էի ուզում տեսնել` մեխանիզմն ինչպես է աշխատում: Տպավորված էի և դրանից հետո մտադրվեցի ժամագործ դառնալ,  վերանորոգում եմ,  աշխատեցնում….սա սովորական, ոչ շատ բարդ մեխանիկական մեխանիզմ է»:

Այս հնագույն ժամացույցը, որ  երկրում տեղի ունեցած  բազմաթիվ  իրադարձությունների լուռ վկան է եղել` գործել է ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգում, Առաջին ժովորդավարական հանրապետությունում (1918 թ.), խորհրդային ու արդեն նորօրյա անկախ Վրաստանում:

Գերմանական մեխանիկական այս ժամացույցը տարբեր տեղեկությունների համաձայն պատվիրել է Թբիլիսիի այն ժամանակվա քաղաքապետ Ալեքսանդր Մատինյանը (1879-1891): Սկզբնական շրջանում աշտարակի ժամացույցի սպասարկումն իրականացնում էր գերմանացի մի  վարպետ, ով այնհուտև գործը վստահում է քաղաքի լավագույն հայ ժամագործներին:

Այդ տարիներին Երևանյան անվանումը կրող հրապարակում մեքենաների փոխարեն ֆայտոններ էին և քաղաքացիներն ամեն ժամագլին լսում էին հնչող զանգի ձայնը: Այսօր դրան փոխարինում է քաղաքի հիմնը` Թբիլիսո երգը:

Աղբյուրը՝ armradio.am

Վարչապետը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:
Դեսպան Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի և համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին նվիրված 73-րդ նստաշրջանին

Մայիսի 17-ից 19-ը Բանգկոկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 73-րդ նստաշրջանը, որը նվիրված էր հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր՝ մակրոտնտեսական քաղաքականությանը, աղքատության նվազեցմանը, առևտրին և ներդրումներին, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, բնապահպանությանը, գիտությանն ու տեխնոլոգիաներին, էներգետիկային, արտակարգ իրավիճակներում համագործակցությանը, սոցիալական զարգացմանն ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող խնդիրների լայն շրջանակ:

Դեսպան Մանասարյանը, հանդես գալով ելույթով, նշեց, որ Հայաստանը կարևորում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների՝ մինչև 2024թ. Վիեննայի գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումն ու, չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և երկու հարևան երկրների կողմից շարունակվող շրջափակմանը, Հայաստանը ջանքեր է գործադրում ներկա մարտահրավերները հաղթահարելու և միջազգային ու տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում հնարավորինս ներգրավվելու ուղղությամբ:

Դեսպան Մանասարյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետ կապված համագործակցության նոր հեռանկարներին, մասնավորապես՝ սահմանափակ ներքին շուկայի ընդլայնման և ներդրումների խրախուսման առումով: Տրամադրելով մանրամասն վիճակագրական տվյալներ՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց ՀՀ տնտեսության առաջնային ոլորտներում տեղի ունեցող կարևոր զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաև իրականացվող և նախատեսվող ծրագրերն ու նախագծերը, ՀՀ կառավարության կողմից իրագործվող ներդրումների համար նպաստավոր քաղաքականությունը:

Միջազգային և տարածաշրջանային համագործակցության խթանման գործում Սերգեյ Մանասարյանը կարևորեց նաև Եվրամիության հետ գործակցության հեռանկարներն ու հարևան Իրանի և Վրաստանի հետ իրականացվող համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը:

Նստաշրջանի արդյունքում ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և բանաձևեր՝ ուղղված տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը:

Նախագահին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում 2017 թվականի առաջին ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան պահպանելու և հետագա կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գերատեսչությունը նպատակադրվել է առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՆԱ կառուցվածքում արտահանման կշիռը հասցնել 45%-ի։ Նախարարի պաշտոնակատար Կարայանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ուսումնասիրվել են արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը և գործող ձեռնարկությունների զարգացման ծրագրերը։ Վերջիններիս ցուցաբերվում է անհրաժեշտ պետական աջակցություն՝ առկա ներուժը իրացնելու նպատակով։ Ձևավորվել է նաև ներմուծման փոխարինման համար նպատակահարմար ապրանքների ցանկ, որոնք համապատասխան օժանդակության պարագայում մրցունակ կլինեն ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը Նախագահին զեկուցել է արտահանման նոր շուկաներ ներթափանցման և առկա շուկաներում դիրքերի ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շուկայում հայկական ապրանքների առաջմղման, խոշոր առևտրային ցանցերում դրանց ներգրավման, ԵԱՏՄ միասնական շուկաների և համատեղ արտադրության շղթաների ձևավորման ուղղությամբ քայլերին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Եվրամիությունում գործող GSP+ առևտրի արտոնյալ համակարգի շրջանակներում ՀՀ արտահանման ներուժի իրացմանն ուղղված միջոցառումներին և հեռանկարներին։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, աշխատանքներ են իրականացվում արտահանման աջակցության գործիքակազմի առավել լայն կիրառման և անհրաժեշտության պարագայում՝ դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Նախարարի պաշտոնակատար Կարայանը Նախագահին տեղեկացրել է, որ մշակվել է Հայաստանի 2017 թվականի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը, և համալիր միջոցառումների իրականացման դեպքում ակնկալվում է, որ, այլ հավասար պայմաններում, ՀՀ դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում 38-րդից կբարձրանա 26-րդ` գրանցելով 12 կետով բարելավում: Ըստ Սուրեն Կարայանի, նախատեսվում է առաջիկա 4-5 տարիների ընթացքում Հայաստանը դիրքավորել լավագույն 20 երկրների շարքում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որով նախատեսվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է ներդրումային գրավչության և պոտենցիալ ներդրումային ծրագրերի ներկայացմանը և մասնավորապես, ներդրումային ծրագրերի հարթակին, որտեղ այժմ ներկայացված է 55 ներդրումային ծրագիր։ Նախարարի պաշտոնակատարը Նախագահին ներկայացրել է ներդրումային հիմնադրամների ձևավորման աշխատանքների ընթացքը։ Նրա խոսքով՝ ներդրումների խթանման նպատակով ստեղծվող «Սյունիք» ազատ տնտեսական գոտին կմեկնարկի 2017թ․ աշնանը։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի զեկույցը ներառել է նաև զբոսաշրջության ոլորտում գերատեսչության իրականացրած աշխատանքները։ Ըստ զեկույցի, մինչև 2020 թվականը կանխատեսվում է ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկել:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Սիրիահայ ճարտարապետ Րաֆֆի Քորթոշյանն այցելել է Թեհրանի Հայոց առաջնորդարան

Մայիսի 17-ին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն առաջնորդարանի իր գրասենյակում ընդունեց Հայաստանում բնակվող սիրիահայ ճարտարապետ Րաֆֆի Քորթոշյանին: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ազգային առաջնորդարանի հանրային կապից: Րաֆֆի Քորթոշյանին ուղեկցում էր Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանը:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը նախ ջերմորեն ողջունեց այցելուներին, ապա զրուցեցին Սիրիայի և Իրանի հուշարձանների մասին:

Ռուսաստանը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը. Մարիա Զախարովա

Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանն ընտրվեցին ԱԺ փոխնախագահներ

Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանը:

Այսօր՝ մայիսի 19-ին, խորհրդարանում անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ստացել է 84 ձայն: Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 73 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունից առաջադրված Միքայել Մելքումյանն էլ ստացել է 65 ձայն:

105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, գրում է news.am-ը: