Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հավելենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեց «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող  Արծվիկը Fly with Me երգով  զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը՝ Amar Pelos Dois երգով: