Հանդիպում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ

Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամներ Վարդան Նազիրյանին, Հարութ Երկանյանին, Արման Շերիֆին, Արտավազդ Մելիքսեթյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռամկավար ազատական կուսակցությունում առկա խնդիրները, տարաձայնությունները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Նախարար Հրանուշ Հակոբյանը, կարևորելով Ռամկավար ազատական կուսակցության բազմամյա վաստակը և գործունեությունը ինչպես Սփյուռքում, այնպես էլ՝ Հայաստանում, հորդորեց միավորվել մեկ միասնական գաղափարի շուրջ և գործել հանուն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության: