Երազել եմ Կարսում համերգ կազմակերպել. թուրքական կայքն անդրադարձել է Տիգրան Համասյանի նախնիների պատմությանը

Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է հայ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի և նրա ընտանիքի պատմությունը, որը սերտորեն կապված է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստան գաղթած հայության, նրանց խնդիրների ու պայքարի հետ:

auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Համասյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով ցեղասպանություն բառն առանց չակերտների:

Տիգրան Համասյանի ընտանիքը Ցեղասպանության տարիներին Կարսից հասել է Գյումրի, որտեղ էլ ծնվել ու մեծացել են Տիգրանն ու նրա ծնողները:
«Տատիկս պատմում էր, որ նրա մայրը՝ Հռիփսիմեն, միշտ երգում էր «Կռունկ» երգը, և երբ միայնակ էր մնում՝ միշտ լաց էր լինում: Նա երբեք չի հանել իր սև գլխաշորը: Մյուս տատս՝ Անժելան, մահացավ՝ առանց իմանալու, որ իր կրտսեր քույրն ամբողջ կյանքում իրեն է փնտրել», – tert.am-ի փոխանցմամբ՝ պատմել է Տիգրանը:


Պատմում են, որ 35-ամյա Հռիփսիմեն ստիպված է եղել իր հարազատ երեխային հանձնել Գյումրիի մանկատուն, քանի որ չէր կարող պահել Ցեղասպանությունից հետո իր խնամքին մնացած իր, իր եղբոր ու ամուսնու եղբոր որբ մնացած երեխաներին:

Կարճ ժամանակ անց նրա աղջիկը, ում նա ստիպված է եղել հանձնել մանկատուն, մահացել է հենց այդտեղ:

Տիգրանի մյուս մեծ տատը՝ Անժելա Օլթեցյանը, նույնպես կարսեցի էր: Ցեղասպանության ժամանակ նրա ամբողջ ընտանիքը կոտորվել է իր աչքի առաջ, ողջ մնալ հաջողվել է միայն նրան ու երկու քույրերին:

Քույրերը, որոնք մանկատանն էին հայտնվել, տարիներ անց փնտրել և գտել են Անժելային, սակայն խորհրդային ռեժիմի արգելքի պատճառով չեն կարողացել հանդիպել:

Համասյանը խոստովանել է, որ երազել է հենց Կարսի հայկական եկեղեցում համերգ կազմակերպել, սակայն դա անհնար է եղել, քանի որ եկեղեցին վաղուց վերածվել է մզկիթի:  Նա նշել է, որ այնուամենայնիվ երջանիկ է, որ, ամեն դեպքում, կարողացել է համերգ տալ այժմյան Թուրքիայի տարածքում:

Միշտ լինենք արթուն, համախմբված, կազմակերպված և իմանանք զենքի տեղը. Զաքար Քեշիշյան

Պատմության ընթացքում երբ էլ նեղն ենք ընկել, հաղթել ենք միայն, երբ միասնական ենք եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանը:

«Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ողջ աշխարհասփյուռ հայությունը մի բռունցք դարձավ: Մեր քաջարի նահատակներից մենք սովորելու բան ունենք և նրանց թափած արյունը իրավունք չունենք վատնելու: Մենք պետք է կարողանանք արժանի կերպով շենացնել մեր երկիրը, որպեսզի գալիք սերունդները նաև մեզանից՝ ապրողներիցս, սովորելու և հպարտանալու բան ունենան,-ասել է Զ. Քեշիշյանը և ավելացրել,- սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսյան եռատոնի առթիվ: Միշտ լինենք արթուն, համախմբված, կազմակերպված և իմանանք զենքի տեղը»:

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին մայիսի 10-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր:

Երկու հայկական պետությունների ղեկավարները ծանոթացել են գործարանի աշխատանքներին եւ հեռանկարային ծրագրերին:

1 2

Հայուհու խոհարարական գիրքը հայտնվել է աշխարհում լավագույնների եռյակում

Գայանե Բրեիովայի «Խոհանոց Գայանե-ջան» գիրքն ընդգրկվել է համաշխարհային խոհարարական գրքերի հեղինակավոր «Gourmand 2017» մրցույթի ցուցակում։

Խոհարարական գրքերի Gourmand մրցույթն անցկացվում է արդեն 22 տարի՝ խոհարարական աշխարհում համարվելով «Օսկար» մրցանակաբաշխություն, հայտնում է armday.am-ը։

Մրցույթի հիմնադիրը Կուանտրո ընտանիքն է։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի։

«Անկեղծ ասած, անգամ չգիտեի, որ գոյություն ունի շորթ-լիստ» հասկացությունը, սակայն գիրքը, ժյուրիի կարծիքով, հայտնվել է աշխարհի խոհարարական երեք լավագույն գրքերի շարքում, և ես պետք է մեկնեմ Չինաստան. մտքովս անգամ չէր անցնում, ուռա»,- իր ուրախությունն է հայտնել Գայանեն։

Նշենք, որ Գայանեն ծնվել է Երևանում։ 1994 թվականից նա բնակվում է Մոսկվայում։

Իր կարիեան սկսել է որպես մատուցողուհի, իսկ որոշ ժամանակ նա ստիպված է եղել դուրս գալ ռեստորանային բիզնեսից, սակայն մի քանի տարի աշխատելով բորսայում՝ 1998թ. կրկին վերադարձել է բիզնես՝ որպես մենեջեր։ Իր ամենամեծ հպարտությունը նա համարում է հայկական խոհանոցի ճաշատեսակներով Gayane’s. ռեստորանը։

Ֆրանսահայ կինոռեժիսորը Արցախում ֆիլմ կնկարահանի 

Այսօր Արցախի պետական համալսարանում է տեղի է ունեցել հանդիպում ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի հետ:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով հակիրճ ներկայացրել է կինոռեժիսորի գործունեությունը և նշել, որ վերջինիս ընտանիքը ևս վերապրել է Ցեղասպանության ծանր օրերը:

Հանդիպմանը ցուցադրվել է Ռոբերտ Քեշիշյանի «Արամ» ամերիկա-ֆրանսիական համատեղ ֆիլմը, որը պատմում է հայ տղայի ընտանեկան ողբերգության մասին. այն նկարահանվել է 2002 թվականին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Քեշիշյանն ասել է, որ «Արամ» ֆիլմը 2004 թվականին ներկայացվել է հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում. այն ցուցադրվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Ամերիկայում, Կանադայում, Մեքսիկայում, Տորոնտոյում և շատ այլ երկրներում:

«Ճանաչողական այցով եմ Արցախում: Լսելով անցած տարվա ապրիլյան պատերազմի մասին ես ցանկացա լինել Արցախում ու ծանոթանալ այս երկրին և այստեղի մարդկանց: Անցած տարի Ֆրանսիայում մենք բողոքի ակցիաներ ենք կազմակերպել և դրանով փորձել ենք ինչ-որ կերպ օգնել մեր հայրենակիցներին: Ես Արցախում ինձ շատ լավ եմ զգում, բավականին տպավորված եմ: Մարդկանց հետ շփվել ու զգացել եմ արցախցիների մարդկային ջերմ ու բարի վերաբերմունքը: Հպարտ եմ, որ Արցախում տեսնում եմ գրագետ ու բանիմաց երիտասարդներ: Նպատակ ունեմ նոր ֆիլմ նկարահանել Արցախում»,- մասնավորապես ասել է Ռ. Քեշիշյանը:

Հանդիպմանը ներկա էին համալսարանի դասախոսներ և ուսանողներ:

%d6%86%d5%ab%d5%ac%d5%b41%d6%86%d5%ab%d5%ac%d5%b42%d6%86%d5%ab%d5%ac%d5%b43

«Եռատոն 2017». Երկրորդ բացօթյա փառատոնը կայացավ Դիդգորիում

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ կայացել է «Վրաստանի Հայ Համայնքի» «Եռատոն 2017» երկրորդ բացօթյա փառատոնը։ «Եռատոն 2017» բացօթյա փառատոնը կայացել է պատմական Դիդգորիի դաշտավայրում։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Վրաստանի հայ համայնքից:

«Եռատոն 2017» բացօթյա փառատոնի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չի եղել։

1992թ.-ի մայիսի 8-ն և 9-ին հայ կամավորական ջոկատները անհնարինն արեցին՝ ազատագրեցին Շուշի քաղաք-ամրոցը։ Շուշիի՝ որպես ռազմավարական դիրքում տեղակայված և բազմաթիվ ադրբեջանցի ռազմական ենթակառույցներով, գերզինված, վարձկան զինվորներով լի քաղաքի ազատագրումը ռազմական գործողության տեսանկյունից եզակի դեպք էր։ Հենց Շուշիի ազատագրումը դարձավ թվաքանակով մի քանի անգամ հայկական կողմին գերազանցող հակառակորդին հաղթելու բեկումնային պահը։ Շուշիի ազատագրումը դարձավ Արցախյան հողի և ժողովրդի ազատագրման սկիզբը։

Հարկ է նշել, որ 896 տարի առաջ նման հաղթանակ է տարել Վրաց Թագավորությունը։ Տասնյակ տարիների ընթացքում Վրաստանը բռվագրավված է եղել թուրք զինվորների կողմից։ 1121թ.-ին օգոստոսի 12-ին Վրաց Թագավորության զինվորները Բագրատունիների տոհմից թագավոր Դավիթ IV Շինարարի ղեկավարությամբ անհավանական հաղթանակ են տարել, այնպես, ինչպես Արցախյան պատերազմի դեպքում էր՝ վրացական զինվորների թվաքանակին մի քանի անգամ գերազանցող թուրքական բանակի դեմ։ Այդ հաղթանակը տարվել է Դիդգորիի դաշտավայրում։ Հենց Դիդգորիի ճակատամարտն էր այն բեկումնային պահը, որը հետագայում հանգեցրեց Վրաստանի ազատագրմանը թուրքական բռնակալությունից, ինչպես նաև հանգեցրեց Վրաց Թագավորության Ոսկե Դարին։

«Վրաստանի Հայ Համայնքի» «Եռատոն 2017» փառատոնի մասնակիցները և հյուրերը՝ ավելի քան 200 մարդ, վաղ առավոտյան Թբիլիսիից շարժվել են դեպի Դիդգորիի դաշտավայր՝ պատմական ճակատամարտի հերոսներին հավերժացնող հուշարձանի մոտ։

Ցավոք, Դիդգորիի ճակատամարտի հերոսների հուշարձանին «Եռատոն-2017»-ի հյուրերը և մասնակիցները չկարողացան այցելել: Դիդգորիի դաշտավայրից մինչև հերոսների հուշահամալիրը մի քանի կիլոմետր է: Մի քանի կիլոմետր, որը հատկապես անձրևոտ եղանակին հնարավոր չէ անցնել ոչ մի տեսակի երթուղայինով, բացի երևի թե տանկից…

«Եռատոն-2017» երկրորդ բացօթյա փառատոնը կայացավ Դիդգորի գյուղում՝ Դիդգորիի դաշտավայրում:

Ծրագրված ժամին կայացավ «Եռատոն 2017» երկրորդ բացօթյա փառատոնի տոնական համերգը։ Համերգային ծրագրում մասնակցություն ունեցան «Վանք», «Տարոն», «Անի», «Ջեյրան», «Մուշ» պարային համույթները, Վիրահայոց Թեմին կից գործող Հայարտուն կենտրոնի դուդուկի և դհոլի համույթները, ինչպես նաև երգիչներ Նինա Կարապետյան-Գևորգովան և բանաստեղծուհի Մոնիկա Քուրքչյանը։

Տոնական համերգի ավարտից հետո «Եռատոն 2017» փառատոնի մասնակիցների և հյուրերի համար կազմակերպվեց բացօթյա ճաշկերույթ, որը տևեց մինչ ուշ երեկո։ 200 հոգուց ավելի՝ Թբիլիսիից Դիդգորի ժամանած միջոցառման մասնակիցները՝ դպրոցականներ, ուսանողներ, նրանց ընտանիքները, իրոք, ժողովրդական, համայնքային ժամանց անցկացրին։

Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Արմեն Ավակյանին, մաղթել նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վարչապետի խոսքով, Հայաստանի զարգացման հիմնադրամը հետաքրքիր հարթակ է, որը կարող է մեծապես օժանդակել կառավարության տնտեսական ծրագրերին: «Ակնկալում ենք, որ այստեղ պետք է ձևավորվի ժամանակակից, ագրեսիվ, ակտուալ թիմ: Հիմնադրամի ղեկավարից սպասում ենք գործունեության արդյունավետության, ներառյալ ֆինանսական կառավարման արդյունավետության և համապատասխան հաշվետվողականության բարձրացում: Յուրաքանչյուր ծախսի հետ կապված պետք է ունենանք հստակ, ագրեսիվ հիմնավորում, թե այն ինչին է ծառայելու: Հիմնադրամի գործունեության համար անհրաժեշտ է ապահովել նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում»,– ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը կարևորել է հիմնադրամում պետական աջակցության գործիքների կիրառման արդյունավետության գնահատման համակարգի ներդրումը և հավելել, որ կառույցը պետք է նպաստի արտահանելի հատվածի ընդլայնմանը, ծավալների ավելացմանը, ներուժ ունեցող կազմակերպություններին տրամադրի որակյալ խորհրդատվություն և այլն: «Մենք ամեն կերպ պետք է հասկանանք, թե որն է մեր պոտենցիալը, որ շուկաներում ինչ ներուժ ունենք, և առավելագույնս խթանենք արտահանումը: Պետք է նաև ներդրումների ոլորտում իրականացնել խթանման միջոցառումներ, քայլեր ձեռնարկել ներդրումային ծրագրերի ներգրավման, օտարերկրյա ընկերությունների սպասարկման, զբոսաշրջության ներուժի իրացման ուղղությամբ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Այցելություն Ղազախստանում թաղված Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանի շիրիմին

Մայիսի 9-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի, Ակմոլայի մարզի և Կոկչետավ քաղաքի մի խումբ մեր հայրենակիցներ այցելեցին Ակմոլայի մարզի Եսիլ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հանգչում է Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանատնից, հերոսի շիրմաքարին  ծաղիկներ են դրել Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, դեսպանության 1-ին քարտուղար Մհեր Բադալյանը, Եսիլի շրջանի ակիմ Ամանբեկ Կալժանովը, հայկական համայնքների ղեկավար Նորիկ Մագլամյանը (Կոկչետավ), Սահակ Սալումյանը (Աստանա) և այլք:

Այս կապակցությամբ կայացած հանդիպման ժամանակ դեսպան Արա Սահակյանն իր ելույթում հատուկ ընդգծեց հայ ժողովրդի զավակների անձնուրաց մասնակցությունը 2-րդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում ու թիկունքում, կոչ արեց վառ պահել Հաղթանակը կռած հերոսների հիշատակը և առողջություն մաղթեց բոլոր վետերաններին:

Դեսպանը և նրան ուղեկցող հյուրերը հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ, որոնք հայտնեցին, որ մինչ օրս հիշում են հայ Հերոսին՝ որպես աշխատասեր, բարի ու համեստ անձնավորության:

Եսիլի մեր հայրենակիցները Ն․Մագլամյանի հովանավորությամբ բարեկարգել ու պատշաճ տեսքի են բերել Հերոսի շիրիմը:

Իշխան Սարիբեկյանը ծնվել է 1912թ. Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: Հերոսի կոչման է արժանացել 1944թ. ապրիլին՝ Սևաստոպոլի Սապուն գորա անառիկ համարվող ամրությունները գրավելիս ցուցաբերած  բացառիկ արիության համար: Պատերազմից հետո ապրել և աշխատել է Ղազախստանի տարբեր քաղաքներում: Մահացել է 1990թ., Եսիլում (հեռավորությունը՝ Աստանայից, 400 կմ ):

%d5%a9

Նորակառույց մատուռի օրհնություն Հայոց բանակի մարտական հենակետում. լուսանկարներ

Շուշիի ազատագրման օրը Արարատ զորամասի համար նշանավորվել է նաև Սուրբ Խաչ մատուռի օրհնությամբ: Սուրբ Մատուռը կառուցվել է Արարատ զորամասի հենակետերից մեկում՝ բոլոր զինծառայողների անշահախնդիր մասնակցությամբ:

Օրհնությունն իրականացվել է Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի կողմից՝ մասնակցությամբ զորամասի գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանի և ճեմարանի սան Ռոբերտ Զեյնալյանի: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու ֆեյսբուքյան էջից:

Օրհնությունից հետո Տեր Հայրը դիմել է ներկաներին. «Այսօր հաղթական օր է բոլորիս համար, և այդ կարևոր հաղթանակը ձեռք բերվեց Աստծո անմիջական օգնությամբ, իսկ ձեր կյանքում այս օրը կդաջվի նաև՝ որպես ձեր ձեռքերով վեր հառնված մատուռի օրհնության օր»:

Նա կոչ է արել  նաև հետևել մեր քաջ նախնյաց ավանդույթներին` ձևավորել քրիստոնյա ու անվախ զինվորականի կերպար և դառնալ վերջիններիս արժանի հետևորդներն ու ժառանգները:  Մարտական դիրքը պաշտպանող զինծառայողների կողմից կազմակերպվել էր նաև մատաղ և փոքրիկ հյուրասիրություն:

%d5%b0%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf%d5%b0%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf1%d5%b0%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf2%d5%b0%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf5%d5%b0%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf6 %d5%b0%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf7 %d5%b0%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf8

Հայաստանը մասնակցեց Թեհրանի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 2-ին մեկնարկեց Թեհրանի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսը, որին իր մասնակցությունը բերեց նաև Հայաստանը՝ ներկայացնելով տարբեր լեզուներով տպագրված գրքեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մայիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց հայկական տաղավար և հանդիպում ունեցավ տաղավարի պատասխանատու Կարո Վարդանյանի հետ:

Դեսպան Թումանյանը նաև հանդիպեց «Շահր-ե Աֆթաբ» ցուցահանդեսների կենտրոնի ղեկավար Մ. Սեիդիի հետ և վերջինիս հետ քննարկեց դեսպանության ու ցուցահանդեսների կենտրոնի միջև հետագա գործակցությանն առնչվող հարցեր:

%d5%a3%d5%ab%d6%80%d6%84

Մեր մեծերը. Ալեքսանդր Մանթաշյանցին նվիրված միջոցառում Փարաքարի հիմնական դպրոցում

Ապրիլի 18-ին Արմավիրի մարզի Փարաքարի հիմնական դպրոցի VII  դասարանի աշակերտները ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում ներկայացրեցին միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Մանթաշյանցի  175-ամյակին։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, միջոցառումը կազմակերպել էին դասղեկ Ն. Բրուտյանը և Ա.  Մաղաքյանը։ Աշակերտները ներկայացրեցին Ալեքսանդր Մանթաշյանցի կենսագրությունը և գործունեությունը։ Դիտեցին փոքրիկ տեսաֆիլմ Ալեքսանդր Մանթաշյանցի մասին։

Միջոցառումը դիտեցին և գնահատեցին դպրոցի տնօրինությունը՝ տնօրեն Կ. Մակարյանի ղեկավարությամբ, և ուսուցչական կազմը։ Միջոցառումը նախատեսված էր դպրոցի  VI-IX  դասարանների համար։

%d6%83%d5%a1%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d6%80%d6%83%d5%a1%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d6%802%d6%83%d5%a1%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d6%803

«Ավետիս» պարախմբի ելույթը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

Մայիսի 7-ին Աթենքի «Ավետիս» մանկապատանեկան պարախումբը մասնակցել է Հունաստանի ռուսահայ համայնքի մշակութային միության կողմից արդեն երկրորդ անգամ կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ տարեդարձին: Պարախումբը ներկայացրել է «Օրորոցային» և «Քոչարի» պարերը: Նախաձեռնությանը մասնակցել են ազգային փոքրամասնություններ՝ հայեր, վրացիներ, բելոռուսներ, մոլդովացիներ և այլք:

«Մայիսը հայերի համար հաղթանակների ամիս է՝ Շուշիի ազատագրում, Սարդարապատի հերոսամարտ:  Մեր  մասնակցությունը նվիրեցինք այս պանծալի հաղթանակներին, որպեսզի օտարության մեջ ապրող հայ երիտասարդները չմոռանան իրենց պատմությունը և իմանան, որ այս հաղթանակները բազմաթիվ հայորդիների կյանքի գնով են ձեռք բերվել»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց պարախմբի գեղարվեստական ղեկավար ու պարուսույց Շուշանիկ Սեմերջյանը:

Հավելենք, որ մայիսի 28-ին «Ավետիս»-ը մասնակցելու է  միջոցառման, որը նվիրված է լինելու պատերազմներից մազապուրծ եղած և աշխարհի տարբեր անկյուններում հաստատված գաղթականներին, ովքեր փորձում են պահպանել ազգային դիմագիծը, մշակույթն ու ավանդույթները:

23 45

 

 

 

Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները` հայկական դպրոցի աշակերտներ

Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն այս տարի կունենա 18 շրջանավարտ, ովքեր քաղաքի տարբեր հանրային դպրոցներում կլրացնեն առաջին դասարանցիների շարքերը, գրում է akhaltskha.net-ը: Ուրախալի է, որ նախակրթարանի շրջանավարտներից 11-ն ուսում կստանան մայրենիիով՝ հայկական դպրոցում. 10-ը՝ Թբիլիսիի թիվ 104 հայկական, իսկ մեկը՝ թիվ 103 վրացական-հայկական հանրային դպրոցում:

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում գոյություն ունի մի գեղեցիկ ավանդույթ. շրջանավարտներին հանդիսավոր կերպով ուղեկցել իրենց ապագա կրթօջախը, ներկայացնել դպրոցի տնօրինությանը և հանձնել ապագա դպրոցականների փաստաթղթերի փաթեթը:

2017 թվականի մայիսի 4-ին Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի առաջնորդությամբ ու ապագա դպրոցականների ծնողների ուղեկցությամբ նախակրթարանի 10 սաները այցելեցին թիվ 104 դպրոց և հանդիսավոր կերպով անցան առաջին դասարան ընդունվելու գրանցում:

Երեխաներին դիմավորեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը և ուսմասվար Ալմարի Սիրադեղյանը: Ապագա դպրոցականների հետ կայացած զրույցի ժամանակ դրսևորվեցին երեխաների պատշաճ գիտելիքները ինչպես հայերենի, այնպես էլ թվաբանության նախնական իմացությունից, երեխաները ցույց տվեցին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության դրոշները, կատարեցին երկու երկրների պետական օրհներգերը: Դպրոցի ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախակրթարանի տնօրենին և «Հայարտուն» կենտրոնի ղեկավարին նախակրթարանի պահանջները գերազանց բավարարող և բազմակողմանի պատրաստված սաներ դպրոց ուղղորդելու համար և բոլոր երեխաներին նվիրեցին փուչիկներ:

Նախակրթարանի տնօրինության կողմից մանրակրկիտ և ճշգրիտ պատրաստված փաստաթղթերի և ծնողների դիմումների հիման վրա Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի 11 շրջանավարտ 2017-2018 ուսումնական տարին կսկսեն հայոց դպրոցում՝ ստանալով հայեցի կրթություն:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6 %d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d6%80%d5%a1%d5%b61%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d6%80%d5%a1%d5%b62

Ռումինիայի հայերի միությունը նոր կայք-էջ ունի

Ռումինահայոց միության (ՌՀՄ) տարեկան ժողովի շրջանակներում անցյալ շաբաթ տեղի ունեցավ ՌՀՄ պաշտոնական կայ-քէջի՝ www.uniuneaarmenilor.ro շնորհանդեսը, որը ներկայացվեց կայք-էջի հեղինակ, Բուխարեստի համալսարանի դոկտորանտուրայի շրջանավարտ Արսեն Արզումանյանի կողմից:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից, կայք-էջն առայժմ միայն ռումիներեն է. այն ռումինահայ ու ռումին հասարակությանը ներկայացնում է հայկական տարաբնույթ թեմաներ. ՌՀՄ հիմնադրումն ու գործունեությունը, ռումինահայ համայնքի պատմությունն ու կարկառուն դեմքերը, Ռումինիայի պատմական չորս շրջանների բացառիկ արժեք ունեցող բոլոր հայկական տեսարժան վայրերը, հայոց պատմություն, հայ համաշխարհային հայտնի դեմքերը, Հայաստանի տեսարժան վայրերը և Հայաստանի մասին զբոսաշրջիկների համար կարևոր տեղեկություններ, ՀՀ քաղաքացի դառնալու ընթացակարգը և Հայաստան-Սփյուռք ծրագրերը:

Կայք-էջը ներկայացնում է նաև հայ գրականությունը, մի քանի գրական գործեր ռումիներեն և հայերեն, հայ աշխարհահռչակ կոմպոզիտորներին ու նրանց գործերը, հայկական պարեր և շուրջ 50 հայերեն հին և ժամանակակից հայրենասիրական, սիրային և այլ երգեր՝ հայատառ և ռումիներենին հարմարեցված տառադարձությամբ, մի զգալի մասն էլ՝ ռումիներեն թարգմանված: Կայք-էջն ընդգրկում է նաև Ռումինիայի հայկական տարբեր հաստատությունների կոնտակտային տվյալները և այլն: