Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ

Մայիսյան եռատոնի կապակցությամբ մայիսի 9-ին Արցախում նախատեսված են մի շարք միջոցառումներ:

Արցախի Հանրապետության նախագահիմամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ այս անգամ մեծ ռազմական շքերթ չի լինելու:

«Մայիսի 9-ին նախատեսված են մեր ավանդական միջոցառումները: Լինելու է այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ են դրվելու արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժանող հուշարձանին: Միջոցառումներ են նախատեսված նաև Շուշիում: Այցելություն կլինի Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան, տանկի հուշարձան»,– Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասաց Բաբայանը:

Մայիսի 9-ին եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում նախատեսված է տոնական համերգ, լինելու են շնորհանդեսներ, տոնավաճառներ և այլ հետաքրքիր միջոցառումներ: «Այս անգամ մեծ ռազմական շքերթ չի լինի, իսկ մնացածը կլինի այնպես, ինչպես ավանդաբար լինում է»,– եզրափակեց Բաբայանը:

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է մայիսյան եռատոնը` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

Մայիսի 6-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում ՀՀ սփյուռքի և մշակույթինախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում կայացավ«Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնիի գլխավոր հովանավորն է ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ Ալինա Փահլևանյանը, Երվանդ Երզնկյանը, Նորայր Դավթյանը, Թովմաս Պողոսյանը, Մարտին Վարդազարյանը, Դավիթ Ղազարյանը, նաև՝ Ռուբեն Մաթևոսյանը, Անժելա Աթաբեկյանը, Մեդեա Աբրահամյանը  և այլք:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց ներկաներին՝ համահայկական մշակութային փառատոնի մեկնարկի առթիվ, կարևորեց երկրորդ համահայկական մշակութային փառատոնի ծնունդը՝ որպես հայապահպանության հզոր ազդակ:

Ողջունելով ներկաներին՝  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ համահայկական մշակութային ձեռնարկները հսկայական ներդրում են հայ մշակույթի զարգացման գործում՝ փոխանցելով ազգային շունչն ու ոգին:

Փառատոնը մեկնարկեց «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման արարողությամբ և  անվանական ծառատունկով: Կաղնու անվանական ծառեր տնկեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավարը, գեղարվեստական խորհրդի անդամներ՝ հայտնի երգահաններ, երաժիշտներ, արվեստագետներ, մտավորականներ: Տեղի ունեցավ այգու հիմնադրման ամսաթվով սափորի ամփոփման արարողություն: «Նաիրի» երաժշտական այգում հետագայում կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան: 

%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab6%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab7%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab1%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab2%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab3%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab4 %d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab5

Արցախում կկայանան հայաստանյան ազգագրական համույթների հյուրախաղերը

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Արցախում կկայանան հայաստանյան ազգագրական համույթների հյուրախաղերը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Ս. թ. մայիսի 9-ին, ԼՂՀ Մարտունի, Հադրութ, Ասկերան, Քաշաթաղ և Քարվաճառ համայնքներում ելույթ կունենան «Մասունք», «Տարոնցիներ», «Սասնա ծռեր», «Նուբար» և Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական համույթները:
Ծրագիրը, որն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, նվիրվում է Շուշիի ազատագրման 25-ամյակին և մայիսյան հաղթանակներին:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, նախատեսված է 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Երևանում կկայանա Ոսկերչական զարդերի ու ժամացույցների VII միջազգային ցուցահանդեսը` Yerevan Show 2017

Մայիսի 12-14-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում (հասցե՝  ք. Երևան, Ոսկերիչների փողոց 1) անցկացվելու է Ոսկերչական զարդերի ու ժամացույցների  VII միջազգային ցուցահանդեսը՝ YEREVAN SHOW 2017:

Ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվում  Երևանյան «Ոսկե ժանյակ» նորաձևության միջազգային փառատոն (Yerevan Fashion Week “Golden Lace”):
Միջոցառման գլխավոր գաղափարը հանդիսանում է ամբողջական նորաձև կերպարի ստեղծումը՝ սկսած հագուստից և դիմահարդարումից մինչև ճիշտ ընտրված ոսկերչական զարդերի ընտրությունը:
Նորաձևության հարթակին հավասար իրավունքներով ներկայացվում են ինչպես հագուստի դիզայներական հավաքածուներ, այնպես էլ տարբեր ապրանքանիշերի ոսկերչական հավաքածուներ:
– Երաժշտական համերգային ծրագիր էստրադային աստղերի մասնակցությամբ
– Նորաձեության ամսագրերի ե հեռուստաալիքների ավելի քան 30 հավատարմագրված լրագրողներ
Մասնակիցների ցանկ՝
– Նորաձևության տուն Slava Zaitsev (ՌԴ),
– Hayari Couture Paris (Ֆրանսիա)
– Kevork Nour Shadoyan (Հայաստան)
– Narine Harutunyan (ՌԴ)
– Liana Sarkisyan (Հայաստան)
-Svetlana Evstigneeva (ՌԴ)
– Anahit Movsisyan (Հայաստան)
– Svetlana Hakobyan (Հայաստան)
-Varant Lamalin (Լիբանան)

Ցուցահանդես Լիբանանում ՀՀ դեսպանությունում

Մայիսի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ արվեստագետ Գրիգոր Կարապետի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։ Միջոցառումն անցկացվում է Լիբանանում Հայաստանի և Իտալիայի դեսպանությունների հովանավորությամբ և Լիբանան֊Հայաստան բարեկամության ընկերակցության հետ համագործակցությամբ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա էին Լիբանանի քաղաքական կուսակցությունների, դատական իշխանությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք։

Իրենց ելույթներում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Իտալիայի դեսպան Մասսիմո Մարոտին, Լիբանան-Հայաստան բարեկամության ընկերակցության քարտուղար Պողոս Քյուրդյանը նշեցին միջոցառման մշակութային կարևորությունը և առանձնահատուկ բնույթը:

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ գեղանկարիչ Գրիգոր Կարապետն իր ստեղծագործություններով յուրօրինակ կամուրջ է հանդիսանում երեք տարբեր ժողովուրդների և մշակույթների միջև, նպաստում միջմշակութային երկխոսությանը:

Ելույթ ունեցավ նաև արվեստագետ Գրիգոր Կարապետը, ով նշեց, որ ցուցահանդեսի գլխավոր նպատակն է մեկտեղել հայ, լիբանանյան և իտալական ինքնությունները և երեք երկրների մշակույթները:

Տեղեկանք․Գեղանկարիչ, ձևավորող Գրիգոր Կարապետը ծնվել է 1968թ. Այնճարում: Ուսանել է Բեյրութի Թորոս Ռոսլինի անվան գեղարվեստի ակադեմիայում: 1993թ. տեղափոխվել է Վենետիկ և շարունակել ուսումը Գեղարվեստի ակադեմիայում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, Իտալիայում, Ավստրիայում և ԱՄՆ-ում: Վերջին տարիներին վերադարձել և ապրում ու ստեղծագործում է հայրենի Այնճարում:

libanan1

Ռուսաստանաբնակ բարերարի աջակցությունը՝ Արցախի բազմազավակ և կարիքավոր ընտանիքներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին Մարտունի քաղաքում մասնակցել է շրջանիբազմազավակ շուրջ 80 ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ռուսաստանաբնակ բարերար, ծագումով Արցախից Համլետ Վաչենանցի նախաձեռնությամբ՝ Մարտունու շրջանի բազմազավակ ուկարիքավոր շուրջ 80 ընտանիքների, որպես աջակցություն, տրամադրվել է հագուստ, կահույք, կենցաղային տեխնիկա և այլանհրաժեշտ ապրանքներ:

Արցախի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բազմազավակ և կարիքավոր ընտանիքների սոցիալականհիմնախնդիրների նկատմամբ բարերարի ցուցաբերած ուշադրությունը: Ա. Հարությունյանը կարևորել է ծրագիրը, հատկապես,սոցիալական առկա խնդիրների նկատմամբ անհատական և կոնկրետ մոտեցման առումով:

Իր հերթին Հ. Վաչենանցը նշել է, որ անցած տարի նոյեմբերի 19-ին մեկնարկած ծրագրից  արդեն օգտվել է 108 ընտանիք: Նրա պնդմամբ՝ այն շարունակական է լինելու, և փորձելու են փուլ առ փուլ լուծել Արցախի շրջաններում ապրող բոլոր բազմազավակ ուկարիքավոր ընտանիքների ունեցած խնդիրները: Հաջորդ փուլին շուրջ 130 նոր ընտանիքների աջակցության ծրագիրը կամփոփվիարդեն այս տարվա նոյեմբերի 19-ին:

%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab1

Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդն այցելեց Բելգիա

Ապրիլի 29-ին Բելգիայի Լիեժ քաղաք էին այցելել Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վահան Հովհաննիսյանը և մի խումբ ֆրանսահայեր: Նույն օրը՝ ժամը՝ 16:00-ին, Լիեժի Սուրբ խաչի քույրերի մատուռում մատուցվեց Սուրբ պատարագ, որի ընթացքում Վահան Սրբազանն իր պատգամը փոխանցեց ուխտավորներին և ներկա հավատացյալ ժողովրդին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լուսինե Ներսիսյանը, պատարագից հետո Ներսես Շնորհալի ծխական խորհրդի և Մեսրոպ Մաշտոց միության համատեղ ջանքերով տեղի ունեցավ ճաշկերույթ:

Հաջորդ օրը Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանը և նրան ուղեկցողները մասնակցեցին Բանոյի Սուրբ Աստվածամայր ուխտատեղիում մատուցված Սուրբ պատարագին, որից հետո Բանոյի Ազգերի պուրակում գտնվող հայկական խաչքարի մոտ աղոթելուց հետո՝ խումբը վերադարձավ Ֆրանսիա:

%d5%a2%d5%a5%d5%ac%d5%a3%d5%ab%d5%a1%d5%a2%d5%a5%d5%ac%d5%a3%d5%ab%d5%a12%d5%a2%d5%a5%d5%ac%d5%a3%d5%ab%d5%a13%d5%a2%d5%a5%d5%ac%d5%a3%d5%ab%d5%a14

Համերգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 29-ին Նյու Յորքի Բեյսայդ շրջանի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում տեղի ունեցավ եկեղեցու «Շնորհալի» հայկական երգչախմբի «Սիրով՝ Հայաստանին» խորագրով համերգը, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:

 Համերգի սկզբում երգչախումբը կատարեց «Հայր մեր»-ը՝ մաեստրո, երգեհոնահար, «Շնորհալի» և «Արեգակ» երգչախմբերի ղեկավար-խմբավար Վաղարշակ Օհանյանի նվագակցությամբ, ապա օրհնության խոսք ասաց Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերարաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը: Համերգին միացան մենակատարներ Անահիտ Զաքարյանը, Ալվարդ Մայիլյանը, Կարինե Մալխասյանը և Համազգային հայ կրթական և մշակութային միության «Արեգակ» մանկական երգչախումբը:

 Անահիտ Զաքարյանի, Ալվարդ Մայիլյանի, Վաղարշակ Օհանյանի և «Արեգակ»-ի փոքրիկ երգիչների՝ Հայաստանին և Երևանին նվիրված բազմաթիվ երգերը, ինչպես նաև երգչախմբի ընդգրկուն երգացանկի հայտնի և նոր երգերի կատարումներն արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին, իսկ Կարինե Մալխասյանը դահլիճում գտնվող աղջիկներին ծաղիկներ բաժանեց: Համերգի ընթացքում հնչեց Տիգրան Չուխաջյանի օպերայից «Հոր-հոր Աղայի» քայլերգը:

 Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված «Կիլիկիա» երգի կատարման ընթացքում շատերը կարոտի ու թախծի զգացումներով  համակվեցին. հուզված էին բոլորը: Մաեստրո Օհանյանի առաջարկությամբ համերգն ավարտվեց բոլորի կողմից սիրված «Երևան-Էրեբունի» երգի կատարմամբ, որին  ձայնակցեցին դահլիճում ներկա գտնվողները: Համերգից հետո եկեղեցու ընդունելությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում հանդիսատեսն իր անկեղծ շնորհավորանքը հղեց Նյու Յորքի «Շնորհալի» հայկական երգչախմբին, խմբի գեղարվեստական ղեկավարին, գործադիր հանձնաժողովին և բոլոր նրանց, ովքեր օգնել էին՝ իրականացնելու այս հիանալի ծրագիրը:

12

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

«Բոլորովին վերջերս Եվրոպական երկրների առաջնորդները մեծ հանդիսավորությամբ նշեցին Հռոմի համաձայնագրերի 60-րդ տարեդարձը: Համաձայնագրեր, որոնց դրույթներն իրականացնելով, եվրոպական պետությունները և, առաջին հերթին, Եվրոպայի ժողովուրդները հասան մեծ հաջողությունների մարդու իրավունքների պաշտպանության, արժանապատվության, ժողովրդավարության և միասնական գաղափարների տարածման ու իրագործման պատվաբեր աշխատանքում:

Եվրամիության հետագա ամրապնդումը բխում է նաև Հայաստանի նման փոքր պետությունների շահերից: Մենք վստահ ենք, որ այն մարտահրավերները, որ վերջին ժամանակաշրջանում բաժին են հասնում Եվրամիությանը, եվրոպական պետություններին՝ անպայման կհաղթահարվեն:

Ես շատ ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում մենք արձանագրել ենք մեծ հաջողություններ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման գործում և ցանկանում ենք, որ այդ հաջողությունները լինեն շարունակական:

Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը, անձամբ պատվիրակությանը և Ձեզ՝ դեսպա՛ն Սվիտալսկի, նման համագործակցության և Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Սվիտալսկին իր և Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար:

«Ձեր այցը շատ կարևոր, խորհրդանշական իմաստ ունի Եվրոպական միության ամբողջ պատվիրակության համար, քանի որ այն մեզ քաջալերում է է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարել մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Այս տարին լի է իրադարձություններով. մենք արդեն ունենք նախաստորագրված համաձայնագիր, համաձայնեցված համագործակցության առաջնահերթություններ և նաև արձանագրել ենք աջակցության ընդհանուր շրջանակի մասին համաձայնություն:

Պարո՛ն Նախագահ, Ձեր այցը Բրյուսել հաջողված էր, և այն լրացուցիչ փաստարկներ տվեց Եվրոպական միությանը, որ պետք է ավելի շատ և ավելի մեծ նվիրվածությամբ ներգրավված լինի Հայաստանում: Մենք շատ կարևոր ազդանշաններ ստացանք և՛ Հայաստանի ղեկավարությունից, և՛ Եվրոպական միությունից, ինչը շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի կարողանանք շարունակել ավելի մեծ եռանդով կատարել մեր աշխատանքը:

Պարո՛ն Նախագահ, մենք շնորհակալ ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեությանը Ձեր կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանը և Եվրամիությունը բաց և պատրաստակամ են շարունակելու զարգացնել համագործակցությունը և վստահություն են հայտնել, որ նոր համաձայնագրի դրույթները կյանքի կոչելով՝ կհաջողվի զգալի կերպով ընդլայնել ՀՀ-ԵՄ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ բարձրաց¬նելով այն որակական նոր մակարդակի:

«Պետք է համընթաց քայլենք ժամանակի հետ». Լևոն Արամյան

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքի ցուցահանդես-վաճառքի ընթացքում բոլոր ցուցասեղաններից  առանձնանում էր մի տաղավար, Երկիր-մոլորակ հիշեցնող  մի գնդաձև վրան, որի շուրջ խմբված երեխաների աղմուկն ակամայից գրավում էր բոլորի ուշադրությունը: Այդ  յուրօրինակ «մոլորակի»  հեղինակի՝ Լևոն Արամյանի հետ էլ  զրուցեցի «Հայերն այսօր»- ի համար:

-Լևո՛ն, ի՞նչ է ներկայացնում իրենից  երեխաների գլխին դրվող  այդ տարօրինակ ակնոցը  և Ձեր այս «մոլորակը»,  որի շուրջ  խմբված շատ մարդիկ և առավելապես՝ երեխաներ կան:

– Ես  մասնագիտությամբ աստղաֆիզիկոս եմ, սակայն, տարբեր գաղափարներ ունենալով, ընդլայնել եմ գործունեությանս սահմաններն ու այսպիսի մի հետաքրքիր կրթական դաշտ եմ ստեղծել, որն, ինչպես տեսնում եք, նրանց անչափ շատ է հետաքրքրել: Այս համակարգը կրթությունը նրանց համար շատ հետաքրքիր ու տեսանելի է դարձրել: Օրինակ՝ այս ակնոցը վիրտուալ իրականության սարքավորում է, որը, դնելով աչքերին, երեխաները հայտնվում են այն միջավայրում, որի թեմաներով  իրենք սովորում են: Հիմա թեման աստղագիտությունն է, և նրանք այս պահին հայտնվել են տիեզերքում: Երեխաների ակտիվությունից, աղմուկից ու  պահվածքից, արձագանքից կարելի է հասկանալ, թե նրանք ինչ են զգում:

-Միայն այս  տարբերա՞կն  ունեք…իսկ ի՞նչ է կատարվում գնդաձև վրանի ներսում:

-Մենք ունենք երկու տարբերակ՝ մեկն  ակնոցով, մյուսը՝ կինոթատրոնի տարբերակն է, որը Ձեր ասած գնդաձև վրանի ներսում է, ուր կարող է մտնել մի ամբողջ դասարան և այնտեղ անցկացնել դասը, տվյալ կրթական ծրագիրը:

-Արա՛մ, միայնա՞կ եք իրականացրել այս ծրագիրը. որքա՞ն է տևել գաղափարն իրականության վերածելու ընթացքը:

-Բնականաբար, միայնակ չեմ եղել: Այս նախագիծն իրականություն դարձնելու աշխատանքներում ներգրավված են  տարբեր մասնագետներ՝ մանկավարժներ, հոգեբաններ, դիզայներներ, ճարտարագետներ, անիմտաորներ, ծրագրավորողներ…Այսպիսի աշխատանքը միայնակ հնարավոր չէ իրականացնել: Գաղափարից մինչև առաջին ֆիլմի ցուցադրությունը տևել է մեկ տարի:  Մենք ամբողջական ֆինանսական աջակցություն ենք ստանում TSD-ից, որը հայտնի է հայկական առաջին պլանշետների ու սմարթֆոնների արտադրությամբ:

-Քանի՞ ցուցահանդեսի եք մասնակցել,  ո՞ր երկրներում,  ովքե՞ր են Ձեզ ճանաչում:

-Նախկինում մասնակցել ենք մի քանի էքսպոների, մեզ ճանաչում են նաև Հայաստանից դուրս՝ Միացյալ Նահանգներում. անցյալ տարի ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից մեր այս նախագիծն աշխարհի 135 երկրների 1100  հայտատուներից համարվել է 15  լավագույններից  մեկը: Գնալով՝ ավելի շատ բան ունենք ցուցադրելու:

-Միայն փոքրե՞րն են հետաքրքրված:

-Ոչ, հետաքրքրված են տարիքային տարբեր խմբեր: Մենք ֆիլմեր ենք պատրաստում տարբեր տարիքի մարդկանց համար: Փոքրերի համար պատրաստում ենք մուլտային տարբերակով: Ասեմ Ձեզ, որ հետաքրքրված են անգամ աստղաֆիզիկոսները, աստղագետները: Ժամանակը նորագույն տեխնոլոգիաներինն է. պետք է համընթաց քայլենք ժամանակի հետ:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Սփյուռքի նախարարությունը մեզ միշտ ուշադրության կենտրոնում է պահում. սիրիահայ հայրենադարձ

Ստեփան Մահշիգյանը ընտանիքի հետ 2012 թվականին է Սիրիայի Քեսապ բնակավայրից Հայաստան եկել: «Հայերն այսօր»-ի հետ զրույցում Ստեփանը նշեց, որ Հայաստանում իրենց լավ են զգում, լիարժեք ինտեգրվել են հայաստանյան կյանքին, նույնիսկ տուն են կառուցում, որպեսզի մշտապես հաստատվեն հայրենի հողում: Շատ են տպավորված մարդկանց ջերմ ու անկեղծ վերաբերմունքից, որոնք սկզբնական շրջանում տարբեր հարցերում նրանց միշտ աջակցել են:

Ստեփանն աշխատում է «Աուտիզմ» կենտրոնում, իսկ կինը՝ Կարմենը, ձեռագործությամբ է զբաղվում, հիմնականում շարֆեր և ձեռագործ այլ իրեր է տան պայմաններում պատրաստում: Կտորը երևանյան խանութներից ձեռք բերելուց հետո՝ աշխատանքի է անցնում և տարբեր նախշերով շարֆեր կարում, որոնք նաև Վրաստան են արտահանում:

«ՀՀ սփյուռքի նախարարությունը հետևողական է Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու հարցում. մեզ միշտ ուշադրության կենտրոնում է պահում: Այս նախաձեռնություններն էլ խթանում են, որ նոր հաճախորդներ ունենանք, ճանաչում ձեռք բերենք, որի համար շնորհակալ ենք շատ»,-ասաց «Հայերն այսօր»-ի զրուցակիցը:

Հավելենք, որ Ստեփան Մահշիգյանը կնոջ հետ մայիսի 5-ին մասնակցում էր  ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքին:

Գևորգ Չիչյան

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b51

«Մեր շոկոլադով ապահովում ենք նաև բարձր տրամադրություն». սփյուռքահայ ներդրողներ՝ Մարալ Իսկենյան, Մագի Բաղդասարյան

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան-էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքի ցուցահանդես-վաճառքի բացումը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարը, նախարարության աշխատակազմը, ինչպես նաև՝ լրագրողներ, քաղաքացիներ: Ցուցահանդեսներ շատ են կազմակերպվել, որոնք լուսաբանվել են տարբեր լրատվամիջոցներով. դրանք մեր շնորհալի, ոսկեձեռիկ հայրենակիցների աշխատասիրության, ստեղծագործ մտքի թռիչքների խոսուն վկաներն են, որոնցով միշտ եղե՛լ են, կան ու կլինե՛ն հիացողներ: Ցուցահանդես-վաճառքի մասնակիցներից մի քանիսի հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցի ընթացքում ամենից առավել ընդգծվում էր մեր հայրենակիցների լավատեսությունն ու գոհունակությունը: Այդպիսին էին նաև իմ զրուցակիցները՝ մասնագիտությամբ մանկավարժ ու դեղագետ երկու երիտասարդ սիրիահայ կանայք՝ Մարալ Իսկենյանն ու Մագի (Մարգարիտ) Բաղդասարյանը:

Մարալ Իսկենյան – 5-րդ ցուցահանդեսին ենք մասնակցում: Գոհ եմ արդյունքներից: Մեր պատրաստած փոքրիկ շոկոլադիկները հետաքրքրում են հաճախորդներին. նրանց գերում են մեր արտադրանքի արտաքին տեսքը, համային հատկանիշները: Արտաքին ձևավորումն էլ պակաս կարևոր չէ համից, բաղադրությունից: Մենք ընկերուհուս՝ Մագիի հետ ենք աշխատում: Ընդհանրապես, այս քաղցրավենիքի բաղադրության մեջ օգտագործվող նյութերը ստանում ենք դրսից, որովհետև շատ նյութեր այստեղ չկան, իսկ որոշ պարագաներ՝ հիմնականում արտաքին ձևավորման հետ կապված, այստեղից ենք ձեռք բերում: Աշխատում ենք, որ համն ու արտաքին տեսքը ներդաշնակ լինեն: Շատերը, հենց միայն, արտաքին տեսքով են հրապուրվում: Մեր արտադրանքը վաճառվում է նաև տարբեր խանութներում, նաև մի քանի երկրներում:  Շուտով կունենանք նաև մեր սեփական խանութը:

Մագի Բաղդասարյան-Վաղ առավոտից սկսած՝ հրաշալի մթնոլորտ է տիրում այստեղ, բարձր տրամադրություն ունենք, արդյունքներից էլ գոհ ենք: Իհարկե, մենք սննդի տեխնոլոգներ չենք, սակայն համագործակցում ենք համապատասխան մասնագետների հետ, խորհրդակցում: Ձևավորման մասը մեր ուժերով, միայնակ ենք ապահովում: Համային առումով երբևէ դժգոհություններ չեն եղել, հաճախորդներին դուր է գալիս նաև արտաքին տեսքը, սակայն մենք դրանով չենք գոհանում, շարունակում ենք պրպտել, նորություններ գտնել, նոր դիզայն ստեղծել: Միշտ պետք է առաջ նայել. ժամանակն այնքա՜ն արագ է սուրում, աշխարհն այնպիսի՜ մեծ քայլերով է առաջ ընթանում, ուստի պետք է համաքայլ գնանք: Միշտ կարելի է սովորել ու կատարելագործվել, որից կշահի մեր արտադրանքը, կշատանա մեր հաճախորդների թիվը: Քաղցրավենիքը, հատկապես՝ շոկոլադը, տրամադրություն է բարձրացնում. մենք ապահովում ենք նաև բարձր տրամադրություն:

Հաջողություն մաղթենք այս շնորհալի հայուհիներին՝ հավատալով, որ նրանց ձևավորած նրբահամ շոկոլադիկներն, իրոք, բարձր տրամադրություն են պարգևում, որ այդ ինքնատիպ ապրանքանիշը մի օր անպայման կհայտնվի նաև միջազգային  բոլոր  հայտնի շուկաներում:

Կարինե Ավագյան

1

Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգային ծրագիր Բրյուսելում

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ մայիսի 27-ին, ժամը՝ 19:00-ին, Բրյուսելի «Փոքր Հայք» պարախումբը և «Հայ տան» Սևան դպրոցը կներկայացնեն համերգային-թատերական ծրագիր՝  նվիրված Մայիսյան հաղթանակներին:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն կլինի

Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն կլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:

«Զորամասերում մեր պլանի համաձայն արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Վաղը՝ մայիսի 6-ին հանդիպումներ ենք ունենալու կրթօջախներում, որին իրենց մասնակցությունն են բերելու մեր սպաները: Շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը եւ մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն:

Մայիսի 8-ին ԱՀ Նախագահի հրամանի համաձայն պարգեւատրվելու են զինծառայողներ, ովքեր առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ եւ ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ»,- ասել է պաշտպանության նախարարը:

Լ. Մնացականյանի խոսքով՝ մայիսի 9-ին առավոտյան Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում տեղի է ունենալու ծաղկեպսակադրություն. հարգանքի տուրք է մատուցվելու ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտի ընթացքում բոլոր զոհերի հիշատակին:

Նույն օրը ՊԲ զինվորները հանդիսավոր տողանով կանցնեն մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների փողոցներով, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում տեղի կունենա զենքի ցուցադրություն: