Վարդան Կարապետյանը` Գլենդելի նոր քաղաքապետ

Մայիսի 1-ին, Գլենդելի քաղխորհրդի անդամները քվեարկությամբ միաձայն նոր քաղաքապետ ընտրեցին քաղխորհրդի ներկայիս անդամ Վարդան Կարապետյանին: Խոսելով առաջիկա գործունեության մասին՝ Կարապետյանը նշեց, որ գործընկերների հետ միասին կաշխատի քաղաքն առավել բարեկեցիկ և ապահով  դարձնելու ուղղությամբ, հետամուտ կլինի ընթացիկ նախագծերի իրականացմանը` հայտարարված ժամկետներում:

«Ասպարեզ»-ի հետ զրույցում Գլենդելի նոր քաղաքապետն ամփոփ անդրադարձավ իր առաջնահերթ ծրագրերին. «Մեր քաղաքացիներին ամենամեծ անհանգստություն պատճառող խնդիրներից է բնակարանների վարձերի բարձրացումը, որ հաճախ տեղի է ունենում տարվա ընթացքում մի քանի անգամ` տանտիրոջ և վարձակալի միջև պայմանագրի բացակայության պատճառով: Այս հարցը կարգավորելու համար նախատեսում եմ առաջարկել վարձերի կայունացման մասին նոր օրենք, ըստ որի՝ տանտերը պարտավոր կլինի վարձը բարձրացնելու մասին տեղեկացնել չորս ամիս առաջ, և վարձակալի համաձայնութան դեպքում` պարտադիր պայմանագիր կնքել մեկ տարի ժամկետով: Առաջնահերթ հաջորդ հարցը` բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծումն է: Այս նպատակով նախատեսվում է գրավիչ առաջարկներ անել գործարարների` Գլենդելում բիզնես ծավալելու համար: Առաջիկա տարում կկառուցվի նաև 70 մատչելի բնակարան տարեցների համար: Բնակելի շենքերի հարևանությամբ էլ նախատեսում եմ կառուցել կայանատեղիներ»:

Վարդան Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ աշխատում է երկու հրշեջ մեքենա Հայաստան ուղարկելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ:

 Հիշեցնենք, որ Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից` մեկ տարի պաշտոնավարման ժամկետով:

Մայիսի 1-ին Գլենդելի քաղաքապետարանում պաշտոնները ստանձնեցին քաղխորհրդում  վերընտրված Զարեհ Սինանյանն ու Արա Նաջարյանը, ինչպես նաև առաջին անգամ ընտրված Վրեժ Աղաջանյանը և Արդի Քասախյանը, ով կշարունակի գործունենությունը որպես քաղաքապետարանի քարտուղար, և Րաֆֆի Մանուկյանը` որպես գանձապահ:

Քաղաքապետարանում տեղի ունեցավ նաև Գլենդելի Համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդում ընտրված անդամներ Արմինե Հակոբյանի, Իվետ Վարդանյան-Դևիսի, Էն Ռասֆորդի, ինչպես նաև Գլենդելի Միացյալ Կրթաշրջանի խորհրդում վերընտրված Արմինա Կարապետյանի, Գրեգ Գրիգորյանի, և նոր ընտրված` Շանթ Սահակյանի երդմնակալության արարողությունը:

ԿԸՀ–ն հրապարակեց նորընտիր խորհրդարանի ամբողջական կազմը. ԱԺ առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն թեկնածուների անունները, ովքեր ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատներ կստանան:

Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակներով պատգամավորի մանդատ կստանան հետևյալ անձինք.

Թիվ 1 ընտրական տարածք` Սարգսյան Ռոբերտ Գուրգենի, Պողոսյան Միհրան Սուրենի

Թիվ 2 ընտրական տարածք` Սարգսյան Արտակ Սամվելի, Գևորգյան Արթուր Սամվելի

Թիվ 3 ընտրական տարածք` Ալեքսանյան Սամվել Լիմինդրի, Հովհաննիսյան Արայիկ Ռաֆայելի, Նահապետյան Կորյուն Գառնիկի

Թիվ 4 ընտրական տարածք` Բեգլարյան Հակոբ Բեգլարի,  Կարապողոսյան Հարություն Կարապետի

Թիվ 5 ընտրական տարածք` Գրիգորյան Արայիկ Թեմուրի, Մուրադյան Մուրադ Սահակի, Սարգսյան Ալիկ Սարգսի

Թիվ 6 ընտրական տարածք` Գևորգյան Նահապետ Բագրատի, Սարոյան Սեդրակ Ֆիրդուսի

Թիվ 7 ընտրական տարածք` Սահակյան Նաիրի Արտաշեսի

Թիվ 8 ընտրական տարածք` Գրիգորյան Ռաֆիկ Խորենի, Հակոբյան Հակոբ Ռաֆիկի

Թիվ 9 ընտրական տարածք` Կարապետյան Կարեն Սարգսի, Բաղդասարյան Վահրամ Վաղինակի, Համբարձումյան Արկադի Ստանիսլավի

Թիվ 10 ընտրական տարածք` Հարությունյան Անդրանիկ Ալբերտի, Հարությունյան Արամ Խաչիկի

Թիվ 11 ընտրական տարածք` Սահակյան Արման Սոսի, Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի

Թիվ 12 ընտրական տարածք` Արսենյան Աշոտ Եղիշի, Սարգսյան Ավետ Լավրենտի

Թիվ 13 ընտրական տարածք` Ավալյան Գրիգոր Սերոժի:

ՀՀԿ ցուցակով պատգամավորական մանդատներ են ստացել նաև ազգային փոքրամասնությունների հետևյալ ներկայացուցիչները` Մահմուդյան Ռուստամ, Միխայլով Արսեն, Հասանով Կնյազ:

ՀՀԿ համամասնական ցուցակից պատգամավորի մանդատներ են ստացել հետևյալ անձինք

Հովհաննիսյան Արփինե Աշոտի
Բաբլոյան Արա Սաենի
Աշոտյան Արմեն Գևորգի
Շարմազանով էդուարդ Հովսեփի
Եսայան Մարգարիտ Հենրիկի
Ֆարմանյան Սամվել Ժորայի
Ավագյան Կարեն Կառլենի
Սահակյան Գալուստ Գրիգորի
Նաղդալյան Հերմինե Միքայելի
Մինասյան Գագիկ Ենգիբարի
Նիկոյան Սամվել Պարգևի
Թովմասյան Հրայր Վարդանի
Պետրոսյան Շուշան Սամվելի
Գրիգորյան Մանվել Սեկտորի
Գեղամյան Արտաշես Մամիկոնի
Հարությունյան Խոսրով Մելիքի
Սարդարյան Շուշան Ալբերտի
Բաբուխանյ ան Հայկ Բորիսի
Հարությունյան Վահան Միխաիլի
Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
Կոստանյան Գևորգ Սուրիկի
Հակոբյան Միհրան Տարոնի

 Սաղաթելյան Արման Արմենի

 Մուրադյան Ռուզաննա Կարապետի
Մելիքյան Գագիկ Վաղինակի
Բեքարյան Կարեն Մանուկի
Թորոսյան Շիրակ Արտեմի
Աճեմյան Կարինե Խաչիկի :

«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավորական մանդատներ ստացան հետևյալ անձինք.

Թիվ 1 ընտրական տարածք` Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի

Թիվ 2 ընտրական տարածք` Կարապետյան Վահան Գուրգենի

Թիվ 3 ընտրական տարածք` Ղարագյոզյան Հարություն արփիարի

Թիվ 4 ընտրական տարածք` Ազիզյան Նապոլեոն Սուրենի

Թիվ 5 ընտրական տարածք` Աբրահամյան Արգամ Հովիկի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի

Թիվ 6 ընտրական տարածք` Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի

Թիվ 7 ընտրական տարածք` Մանուկյան Խաչիկ Վաղինակի

Թիվ 8 ընտրական տարածք` Մադափթյան հրանը Ռոբերտի

Թիվ 9 ընտրական տարածք` Ասատրյան Վանիկ Խաչիկի

Թիվ 10 ընտրական տարածք` Մանուկյան Դավիթ անդրանիկի,. Մանուկյան Մելիք Սարիբեկի

Թիվ 11 ընտրական տարածք`Գրիգորյան Վարդևան Ֆաբրիցուսկի, Ղուկասյան Վարդան Կոլյայի

Թիվ 12 ընտրական տարածք` Սիմոնյան Մերուժան Համլետի

Համապետական ցուցակի երկրորդ մասից (ազգային փոքրամասնություններ) պատգամավորի մանդատ է ստանում Տատյանա Միքայելյանը:

«Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակի առաջին մասից պատգամավորի մանդատներ են ստանում հետևյալ անձինք

Ծառուկյան Գագիկ Կոլյայի

Զաքարյան Իշխան Սերժիկի

Զոհրաբյան Նաիրա Վահանի

Բոստանջյան Վարդան Բաբկենի,

Մելքումյան Միքայել Սերգեյի

Զուրաբյան Արարատ Անուշավանի

Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի

Տոնոյան Իվետա Սասունի

Մանուկյան արթուր Աբարահամի

Սարգսյան Լուիզա Աշոտի

Էնֆիաջյան Վահե Սարգսի

Պողոսյան Կարինե Համլետի

Բագրատյան Սերգեյ Պապաշի,

Մարգարյան Մարինա Միտուշի

Իսայան Շաքե Ռոբերտի:

«Ելք» դաշինքի տարածքային ցուցակներով պատգամավորական մանդատ են ստացել հետևյալ անձինք.

թիվ 1 ընտրատարածք` Մանե Վանյայի Թանդիլյանը,

թիվ 2 ընտրական տարածքից` Գևորգ Սամվելի Գորգիսյանը,

թիվ 3 ընտրական տարածքից` Արարատ Սամվելի Միրզոյանը,

թիվ 4 ընտրական տարածքից` Նիկոլ Վովայիւ Փաշինյանը,

Դաշինքի համապետական ցուցակից պատգամավորի մանդատներ են ստանում Էդմոն Հրաչիկի Մանուկյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը, արտակ Հայկազի Զեյնալյանը, Լենա Ռաֆայելի Նազարյանը:

ՀՅԴ-ի տարածքային ցուցակներից պատգամավորի մանդատներ են ստացել հետևյալ անձինք.

Թիվ 6 ընտրական տարածք` Կարապետյան Անդրանիկ Կարապետի

Թիվ 11 ընտրական տարածք`Մանուկյան Ռոմիկ Շավարշի

Թիվ 13 ընտրական տարածք` Մանուկյան Սուրեն Սերժիկի

Կուսակցության համապետական ցուցակի առաջին մասից պատգամավորի մանդատ են ստացել Արմեն Եզնակի Ռուստամյանը, Աղվան Արշավիրի Վարդանյանը, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանը, Արմեն Կառլոսի Բաբայանը:

Տիգրան Մուկուչյանը նիստի վերջում հրապարակեց նաև նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով ԱԺ կանոնակարգ օրենքով, որոշում է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություների արդյունքներով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օր հայտարարել մայիսի 18-ը: Նիստը կկայանա ժամը 10:00-ին:

 

«Գնահատանքի խոսքը, որ Հայրենիքից է գալիս, ավելի թանկ է». Սյուզան Խարդալյան

Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց շվեդահայ ճանաչված լրագրող, կինոգործիչ Սյուզան Խարդալյանին:

Նախարարը ողջունեց սփյուռքահայ գործչին, կարևորեց նրա հայանպաստ գործունեությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայ դատի խնդիրների վրա գրավելու, նաև համամարդկային թեմաների միջոցով հայկական հարցերը աշխարհի ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ: Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության թեման եղել և շարունակում է մնալ և՛ պատմության, և՛ հոգեբանության, և՛ արվեստի կիզակետում: Պարտավոր ենք պատմական հիշողությունը փոխանցել հաջորդ սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Հայ Դատի խնդիրը, քանի դեռ չի կատարվել հայ ժողովրդի արդար պահանջը: Սյուզան Խարդալյանը Ցեղասպանության ամենազգայուն թեմաներից մեկին է անդրադարձել՝ հայ կնոջ տառապանքներին, պայքարին ու դժվարին ճակատագրին: Իր ողջ կյանքը նա նվիրել է Հայ դատի պաշտպանությանը, և արել է համոզմունքով, հավատով: Հայ դատի մարտիկները մեր ժողովրդի սերուցքն են և արժանի են մեր երախտագիտությանը, դրվատանքին, սիրուն: Սիրով ուզում եմ այդ սերն ու երախտագիտությունը փոխանցել Սյուզան Խարդալյանին և պարգևատրել նրան մեր նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով»:

Սյուզան Խարդալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարձր գնահատանքի համար և հավելեց. «Գնահատանքի խոսքը, որ Հայրենիքից է գալիս, ավելի թանկ է: Շնորհակալ եմ: Մի բան կարող եմ խոստանալ, որ գործս շարունակելու եմ, իմ էությունը սա է: Պատմությունը տղամարդիկ են գրում, և դրա համար էլ քիչ են նշվում կանանց հերոսությունները: Կանանց հետ կապված թեմաները զգայուն են, և տղամարդիկ խուսափում են արծարծել Եղեռնի տարիներին կանանց տառապանքներին առնչվող թեմաները»:

Այնուհետև հայտնի լրագրողն ու կինոգործիչը պատասխանեց ներկաների հարցերին:

Սյուզան Խարդալյանը կրթությամբ լրագրող է, սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում: Նա ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ է, այդ թվում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Մեծ մորս դաջվածքները» «Վերադարձ դեպի Արարատ»:

Նրա վերջին ֆիլմերից «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմն անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը, որում արծարծվում է ցեղասպանությունը վերապրած, ամոթի ու տառապանքների միջով անցած կանանց թեման: Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նաև՝ Եվրախորհրդարանում, և մեծ հնչեղություն ստացել հասարակության լայն շրջաններում: «Մեծ մորս դաջվածքները» դիտել է 300 միլիոն մարդ:

unnamed-1unnamed

Տեղի է ունեցել խորհրդակցության ներդրումային ֆոնդերի ձևավորման վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտմանը և ներդրումային ֆոնդերի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Վարչապետին ներկայացվել են առկա նախաձեռնությունների՝ 4 ներդրումային ընկերության և ֆոնդի հետ համագործակցության ընթացքը, տարվող աշխատանքները: Արծարծվել են, մասնավորապես, կառավարման սկզբունքներին, ներդրումների ուղղություններին, ակնկալվող ցուցանիշներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը գործընկեր երկրների ու կառույցների հետ՝ հստակեցնելով համատեղ ներդրումային ֆոնդերի գործունեության մեխանիզմները:

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 30-ից մայիսի 1-ն Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի Կենտրոնական նահանգ (մայրաքաղաքը՝ Արաք), որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգապետ Մահմուդ Զամանի Ղոմիի, տնտեսական հարցերով փոխնահանգապետ Զաֆար Աֆշունի, քաղաքաշինության հարցերով փոխնահանգապետ Ազիզ Ֆիլիի, Արաք քաղաքի ղեկավարության, նահանգի արդյունաբերության, հանքերի և առևտրի պալատի ներկայացուցիչների և գործարարների հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նահանգապետի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Առանձին ուշադրության արժանացան տնտեսական և միջմարզային համագործակցությունը:

Դեսպան Թումանյանը նահանգապետին ներկայացրեց Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում գործունեության ուղղությունները, ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության շրջանակներում հայկական կողմի մասնակցությանն առնչվող հարցեր:

Տնտեսական և քաղաքաշինության գծով փոխնահանգապետերի, Արաք քաղաքի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ դեսպան Թումանյանը ներկայացրեց երկկողմ տնտեսական, զբոսաշրջային, մշակութային, գիտակրթական և ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունները:

Դեսպան Թումանյանն այցելեց «Կենտրոնական նահանգի արդյունաբերական ավանների ընկերություն», որի տնօրենների խորհրդի նախագահ Մոսթաֆա Ամերեն ներկայացրեց հիշյալ ընկերության մեջ մտնող 2500 արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը և ներդրումային պայմանների առավելությունները:

Առանձին հանդիպում տեղի ունեցավ գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Կենտրոնական նահանգի արդյունաբերության, հանքերի և առևտրի պալատում տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպանի հանդիպումը նահանգի պաշտոնյաների և շուրջ 100 գործարարների հետ։ Դեսպան Թումանյանը գործարարներին հանգամանալից տեղեկատվություն ներկայացրեց Հայաստանի օրենսդրության, իրականացվող և առաջարկվող տնտեսական ծրագրերի, գործող առևտրային ռեժիմների, գործարար միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության, ԵԱՏՄ-ԻԻՀ հարաբերությունների, Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի և մի շարք այլ հարցերի մասին:

Կենտրոնական նահանգում ՀՀ դեսպանն այցելեց մի շարք ձեռնարկություններ, որոնց ղեկավարության հետ քննարկվեցին Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու խնդիրները:

Դեսպան Թումանյանը եղավ Արաք քաղաքի պատմամշակութային հնավայր համարվող շուկայում, որտեղ մասնակցեց երիտասարդ արվեստագետների կազմակերպած նկարչական ցուցահանդեսին:

Արաքում Արտաշես Թումանյանը նաև այցելեց քաղաքի Սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցի և հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Պատարագ իտալական եկեղեցում՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին

Ապրիլի 24-ին Իտալիայի Տորինո քաղաքի Սանտ Ամբրոջիո Դի Տորինո ավանի Սան Վինչենսո Ջիովաննի եկեղեցում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Ոգեկոչման պատարագին մասնակցել են նաև Ավիլիանայում ապրող մի քանի հայ ընտանիք:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է նախաձեռնության հեղինակ, տորինաբնակ Խորեն Բողիկյանը, եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Ռոմեո Զուպպան մեծ սիրով է ընդունել պատարագ մատուցելու առաջարկը: Մեկ ժամ տևած արարողության ժամանակ հոգևորականն իր խոսքում եկեղեցում գտնվող իտալացիներին բացատրել է օրվա խորհրդի մասին՝ հույս հայտնելով, որ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստին վաղ թե ուշ արդարացի լուծում է տրվելու: Իտալացիները շատ են ազդվել՝ պատարագի ավարտից հետո իրենց զորակցությունը  հայտնելով  հայ ժողովրդին:

Հավելենք նաև, որ վերջում հայ ընտանիքները մոմերով շարժվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ և ծաղիկներ խոնարհել:

%d5%ab%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a11

Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին

Ապրիլի 26-ից 30-ը Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային հեղինակավոր ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու մի քանի տասնյակ գրքեր` նվիրված հայ ժողովրդի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրությանը, մշակույթին, արվեստին:

Ցուցահանդեսի բոլոր հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, կազմակերպվեցին բազմաթիվ քննարկումներ, դասախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, Սփյուռքում Հայաստանի անկախության դերի ընկալման, Հայաստանի և Սփյուռքի հասարակական կյանքում կանանց դերի և այլ թեմաներով, կատարվեց հայկական տարազների նմուշների ցուցադրություն։

Հայկական տաղավարում կազմակերպված միջոցառմանը խոսքով հանդես եկավ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով բարձր գնահատեց միջազգային մեծ հեղինակություն վայելող Ժնևի գրքի սրահում երեք տասնամյակ շարունակ Հայաստանի տաղավարի պատվավոր ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս ցուցահանդեսի բազմահազար այցելուներին ծանոթացնելու Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, արվեստին, Հայաստանին և սփյուռքահայությանը հուզող բազմաթիվ հարցերին:

Դեսպանորդն իր երախտագիտությունը հայտնեց Թոփալյան հիմնադրամին, նրա տնօրեն Անի Մեսրոպյանին և կազմակերպչական հանձնախմբին՝ Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը պատվավոր և բովանդակալից կերպով ընդգրկելու ուղղությամբ իրականացված ջանքերի համար:

Հայաստանի տաղավարը և կազմակերպված քննարկումները գրավեցին ոչ միայն շահագրգիռ հասարակական-քաղաքական շրջանակների, այլև ցուցահանդես-տոնավաճառի բազմաթիվ այցելուների ուշադրությունը:

%d5%a3%d5%ab%d6%80%d6%84

Իսպանիայի Կույերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կույերա քաղաքի Քաղխորհրդի նիստում չորս կուսակցությունները միաձայն ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ դատապարտելով մարդկության դեմ հանցանքը, հորդորելով Իսպանիայի այլ իշխանություններին և հատկապես կենտրոնական կառավարությանն ու Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են Վալենսիայի «Արարատ» միությունից, քաղաքապետ Ջորդի Մայորն իր խոսքում մասնավորապես նշեց, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով, և այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ 20-րդ դարասկզբին, միայն մեկ անուն ունի`ցեղասպանություն:
Հատկապես լավ ելույթ ունեցավ Պոդեմոս կուսակցության խոսնակը, ով նշեց, որ Թուրքիան ոչ միայն պիտի ճանաչի ցեղասպանությունը, այլև հատուցի վնասները և հատկապես վերադարձնի հայերի պատմական հողերը:
Նիստին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց անունից Արարատ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին` նշելով, որ Կույերան դարձավ Իսպանիայի 27-րդ քաղաքը,  որը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, որ սա պատմական օր է ոչ միայն իսպանահայության, այլ նաև քաղաքի համար:
Միջնորդագիրը քաղաքապետարանին ներկայացրել էր Արարատ հայկական միության Կույերայի ներկայացուցիչ Հերմինե Աբրահամյանը:
%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a5%d6%80%d5%a1 %d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a5%d6%80%d5%a11 %d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a5%d6%80%d5%a13

Տեղի կունենա «Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» կլոր սեղան-քննարկում

Մայիսի 4-ին, ժամը՝ 15:00-ին, տեղի կունենա «Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» կլոր սեղան-քննարկումը, որի ընթացքում զեկույցով հանդես կգա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը (հասցե՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Կլոր սեղան-քննարկմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մտավորականներ, հյուրեր:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նայմեխենում

Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունը նույնպես միացավ աշխարհասփյուռ հայերի կողմից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով կազմակերպվող միջոցառումներին՝  ցույցեր, դասախոսություններ, գրական-գեղարվեստական ցերեկույթներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլն:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 30-ին «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունը կազմակերպել էր գրական-գեղարվեստական հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը: 102 տարիների ընթացքում աշխարհի միլիոնավոր մարդիկ ու տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, բայց հայ ժողովուրդը շարունակում է պահանջել մյուսներից ևս, հատկապես՝ Թուրքիայից, ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սրբացնելով 1. 500 000 զոհերին, մենք մինչև վերջ շարունակելու ենք պահանջատեր լինել մեր իրավունքների նկատմամբ ու Օսմանյան Թուրքիայից պահանջել փոխհատուցել հայ ժողովրդի ֆիզիկական, մշակութային ու նյութական ցեղասպանության համար:

«Միացյալ Հայերը Հոլանդիայում» միությունը, որդեգրելով կրթա-մշակութային հակվածութուն, ամեն տարի ապրիլի 24-ին, բացի այլ կազմակերպությունների ձեռնարկներին մասնակցությունից, իր միջոցառումներում շեշտը դնում է Թուրքիայի կողմից հայ ժողովրդի մշակույթի ու նյութական արժեքների նկատմամբ կատարած ցեղասպանության փաստի վրա:

Միության ծրագիրը բացեցին Վան դպրոցի աշակերտների մի խումբ՝ խոնարհվելով ու սպիտակ մեխակներ դնելով ցեղասպանության հուշարձանի մակետին, հնչեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Հոլանդիայի փոխանորդ Հոգեշնորհ Տեր Առեն Վրդ. Շահինյանի և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի խոսքը, ասմունքեցին ու երգեցին կազմակերպության մի քանի անդամներ. հնչեցին Վ. Դավթյանի, Հ. Շիրազի, Գ. Էմինի, Պ. Սևակի և այլ հեղինակների ստեղծագործություններ: Ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, ելույթ ունեցան Ամստերդամի «Անի» պարի խումբը՝ բեմադրված պարեր ներկայացնելով Հայոց ցեղասպանության թեմայով:

Միջոցառմանը մասնակցում էին անդամներ Նայմեխեն քաղաքի քրդական, աֆղանական համայնքներից,  հոլանդացիներ ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Վերջում մատուցվեց ավանդական հարիսան՝ ի հիշատակ 1,5 մլն զոհերի:

Հատուկ շնորհակալություն «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության խորհրդական Գայանե Աբրահամյանին:

%d5%b6%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a5%d5%b6%d5%b6%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a5%d5%b61%d5%b6%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a5%d5%b62%d5%b6%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a5%d5%b63%d5%b6%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a5%d5%b64 %d5%b6%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a5%d5%b65 %d5%b6%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a5%d5%b67

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 640 կրակոց

Մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Վենետիկի բիենալե-2017. Հայաստանը ներկայացնող երեք արվեստագետից յուրաքանչյուրը կներկայացնի իր ցուցադրությունը

Մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կկայանա «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեն, որտեղ Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան:

Հայաստանյան տաղավարը տեղակայված կլինի Վենետիկի Մուրադ-Ռա­ֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, արվեստագետներից յուրաքանչյուրը Բիենալեի այցելուներին կներկայացնի իր ցուցադրությունը:

Գեղանկարիչ Ռաֆայել Մե­գալը կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունով /համադրող՝ Դեմետրիո Պապարոնի/: Երիտասարդ գեղանկարչի ընտրությունը պայմանավորված էր առաջին հերթին այն հանգամանքով, որ վերջինս ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մոտեցմամբ ներկայացնում է մարդու և բնության միջև եղած փոխհարաբերությունները: Արվեստագետը մեկ միասնություն կազմող 15 աշխա­տանքի միջոցով կոչ է անում մարդկությանը վերադառնալ իրենց ակունք­ներին, ավելի մեծ տեղ հատկացնելով սեփական զգացմունքներին: Պատ­կերելով հովազին ծաղկող այգում, Մեգալը սարսափազդու կենդանուն դարձնում է այդ գեղեցիկ այգու պահապանը: Կոմպոզիցիոն շարքի, բուսական զարդանախշերի և գույների հակադրության միջոցով արվեստագետը փորձում է վերականգնել կորցրած ներդաշնակությունը և ստեղծել այնպիսի վայր, որտեղ կարող ենք մեզ զգալ ոչ միայն պաշտպանված, այլ նաև գեղեցկությամբ շրջապատված: Ու թեև մարդու ներկայու­թյունը կտավներում առհասարակ բացակայում է,  այն զգազվում է ամենուր: 34-ամյա արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Ֆլորենցիա, Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Տորոնտո/, մասնակցել տարբեր միջազգային բիենալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների, իսկ 2013 թվականին՝ «Մարութա սար»` չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործության համար արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի «Լորենցո Մե­դիչի» արծաթե մեդալին և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:

Ռաֆայել Մեգալի դիտարկմամբ, հովազը հայ ժողովրդի խորհրդանիշն է, որը շատ խաղաղ ու համերաշխ է ապրում իր հողում, սակայն բարկանում է, եթե վտանգում են նրա անդորրը: Ռաֆայել Մեգալի գնահատմամբ, իր կողմից հատուկ այս հեղինակավոր հարթակի համար ստեղծած շարքը համահունչ է Բիենալեի «Կեցցե կենդանի արվեստը» խորագրին, քանի որ արտահայտում է մարդ-բնություն փոխհարաբերությունը:

Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսում կներ­կայացնի «Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցադրությունը /համադրող՝ Բրունո Կորա/: Ցուցահանդեսի խո­րա­գրի գաղափարը ներշնչվել է զոդալամպի կրակից, որը Ժան Պողոսյանն օգտա­գոր­ծում է որպես «հրե վրձին»՝ իր անշեջ ստեղծագործությունները կերտելու համար: Պողոսյանը համաշխարհային այն փոքրաթիվ արվեստագետներից է, ով, տարբեր աշխատանքներ ստեղծելիս, կիրառում է կրակը և խանձվածքը: Կրակը նրա ընտրության գեղագիտական լեզուն է, որն արտահայտելու համար արվեստագետն օգտագործում է տարատեսակ զոդալամպեր: Ժան Պողոսյանի նկարչությունը ներշնչված է Ջեքսոն Փոլոքի, Սիմոն Անթայի, Ջոան Միթչելի և Իվ Քլեյնի արվեստով: Արվեստագետը կցուցադրի վերջին շրջանի իր գեղարվեստական աշխատանքները, որոնք ստեղծվել են ամենատարբեր տեխնիկաներով և նյութերով՝ կրակ, հուր, խանձվածք, գունանյութ և ջուր: Այրված առարկաները հաճախ ներառում են կտավ, թուղթ, գրքեր, աթոռներ և նկարներ՝ երբեմն արտացոլելով բազմազան տեխնիկաներով ստեղծված ծակոտկեն ուրվագծերը: Վաստակաշատ արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Բրյուսել, Աբու Դաբի, Բեյրութ/:

Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը /համադրող` Ջիորջիո Գրասսո/: Արվեստագետը կարմիր և կապույտ գույների համադրության և ներդաշնակության միջոցով փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չունի:

Ու թեև երեք արվեստագետներն էլ տարբեր են և հանդես են գալիս առանձին ցուցադրություններով, նրանց բոլորին միավորում է արվեստի միջոցով բնության և մարդու փոխհարաբերությունները ներկայացնելու ձգտումը՝ հաստատելով այն ճշմատրությունը, որ արվեստը սահմաններ չունի:
Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, ի դեմս Սվետլանա Սահակյանի:

Մասնակցությունը վերոնշյալ հեղինակավոր Բիենալեին հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ հանրահռչակելու Հայաստանի ժամանակակից արվեստն արտասահմանում:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով, վերջին տասնամյակում Հայաստանն ակտիվ մասնակցել է ինչպես Վենետիկի արվեստի, այնպես էլ ճարտարապետական բիենալեներին. «Անշուշտ, ամենամեծ հաղթանակը 2015 թվականին` Վենետիկի արվեստի 56-րդ բիենալեում Հայաստանի հաղթանակն էր. հայաստանյան տաղավարն արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։  Հարկ է նշել, որ ոչ բոլոր երկրներին է հաջողվում ունենալ նման հնարավորություն և արժանանալ այդչափ կարևոր մրցանակի»:

Արա Աբրահամյանը կնպաստի Հայաստանում ներդրումների ակտիվացմանը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչ անում առավել ակտիվացնել Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:

Լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասաց, որ գոհ է Հայաստանի ներկայիս կառավարությունից և իր կողմից ամեն ինչ կանի գործող վարչապետին օգնելու համար։

Նա նաև հավելեց, որ սփյուռքի և Հայաստանի հայերը պետք է միասին լինեն և սատարեն միմյանց, քանի որ բացի հայերից ոչ ոք չի կառուցի մեր երկիրը:

«Ամեն մի հայ պետք է միանա Հայաստանում ներդրումներ անելու կոչին: Շատերն իրենց ունեցածի սահմաններում կարող են գալ և սեփական առաջարկությունները անել»,– Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով` 67 երկրներում կա հայկական սփյուռք, և եթե կարողանանք այդ համայնքներից մշակույթը, գիտությունը, սպորտը «ներկրել» Հայաստան` այն կդառնա գերհզոր երկիր: Իր հերթին Աբրահամյանը նաև խոստացավ այնպես անել, որպեսզի ներդրումները Հայաստանում ակտիվանան:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ փետրվարի 27-ին կոչով դիմել է սփյուռքահայությանը` հորդորելով մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը: