Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վիյենա (Villena) քաղաքը ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես տեղեկացրին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, Վիյենայի քաղաքային խորհրդի կողմից ընդունած հայտարարությունում տեղի ունեցածը բնորոշվում է որպես Ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ:

Կարևորվում է նման, վաղեմության ժամկետ չունեցող, հանցագործությունների դատապարտումը՝ նմանատիպ նորերը բացառելու համատեքստում: Հարկ է նշել, որ քվեարկությանը նախորդել էին ճնշման փորձեր թուրքական կողմից, որի արդյունքում Ժողովրդական և սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները վերջին պահին փոխել էին իրենց դիրքորոշումները, ինչը սակայն որոշիչ չի եղել քվեարկության արդյունքների համար և Վիյենան համալրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական շուրջ երեք տասնյակ քաղաքների ցանկը:

Քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների քվեարկության արդյունքները հետևյալն են՝ Կանաչներ Եվրոպա (Los Verdes Europa)՝ կողմ, 11 ձայն: Ժողովրդական կուսակցություն (PP)՝ դեմ, 7 ձայն: Սոցիալիստական կուսակցություն(PSOE)՝ ձեռնպահ, 3 ձայն:

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արձան է բացվել

Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Համայնքների պուրակում ապրիլի 25-ին տեղական իշխանությունների և հայ համայնքի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված արձանի բացման արարողություն:

Միջոցառմանը ներկա էին Ռոսարիո քաղաքի ավագանու նախագահ Դանիելա Լեոնը, Սանտա Ֆե նահանգի արդարադատության և մարդու իրավունքների Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռամոն Վերոնը, նահանգային պատգամավորներ, արդարադատության մարմինների ներկայացուցիչներ, Ռոսարիո քաղաքի ավագանու անդամներ, լիբանանյան, սիրիական և հրեական համայնքների ներկայացուցիչներ:  Շուշարձանն օծվեց Մաղաքիա վարդապետ Ամիրյանի կողմից` Ռոսարիո քաղաքի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Էդուարդո Էլիզեո Մարտինի մասնակցությամբ:  Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այնուհետև, Ռոսարիոսյի քաղաքապետարանի սրահում տեղի ունեցավ հայազգի ֆոտոլուսանկարիչ Ֆեդերիկո Կամպաս Օհնիկյանի «Ամենա Հայաստան» խորագրով ցուցահանդեսը:  Լուսանկարչի աշխատանքներում պատկերված էր հայ բնակչության կենսագործունեությունը երկրի պատմության տարբեր ժամականաշրջաններում և արտացոլում էր հայ ժողովրդի երազանքները:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Ռոսարիոյի հայ համայնքի ղեկավար Խուան Դանիելյանը, ով իր խոսքում շեշտեց Հայոց ցեղասպանության ճանաչման արդարացի պահանջի անհրաժեշտությունը և թուրքական իշխանությունների կողմից տարվող ժխտողականության քաղաքականության անթույլատրելիությունը:

Միջոցառման ավարտին Անմոռուկի հուշարձանի մոտ տեղադրվեց ծաղկեպսակ և անմեղ զոհերի հիշատակը հարգվեց մեկ րոպե լռությամբ: Ծաղպեպսակի տեղադրման արարողությանը նախորդեց դերասանուհի Ալեխանդրա Վալդեսի ելույթը:

Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում սովորող հայ ուսանողների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 27-ի երեկոյան ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպել է ռուսաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողների հետ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները, գրավիչ պայմաններով, կարող են աշխատանք գտնել հայ աստանյան ռազմաբժշկական հաստատություններում։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին:

Ֆիլմի ցուցադրություն Էստոնիայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունն Էստոնիայի հայ համայնքի հետ Տալլինում կազմակերպեց Մանվել Սարիբեկյանի «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին էստոնական հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ֆիլմի դիտմանը նախորդած բացման խոսքում դեսպան Մկրտչյանը նշեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, դրա մասին իրազեկումը, այդ թվում նաև գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով հանդիսանում են անհրաժեշտ միջոցներ ցեղասպանությունների կանխարգելման պայքարում՝ այս համատեքստում ներկայացնելով միջազգային ասպարեզում Հայաստանի և իր գործընկերների կողմից ձեռնարկվող քայլերը: Անդրադառնալով «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմին՝ դեսպանը կարևորեց, որ ֆիլմի դիտումը Տալլինում կազմակերպվում է էստոնացի միսիոներ Անն Հեդվիգ Բյուլի ծննդյան 130-ամյակին: Դեսպանը, խոսելով ցեղասպանության ընթացքում հայերի կյանքերը փրկած այլազգիների մասին, ովքեր Հյուսիսային Եվրոպայից երկար ճանապարհ անցելով, դժվարությունների բախվելով փրկել են հազարավոր հայ որբերի և, այնուհետև, իրենց կյանքը նվիրել ցեղասպանությունից փրկված հայերին՝ հաստատապես կարելի է համարել ժողովուրդների ազնվագույն առաքյալներ»:

Դեսպանը նշեց նաև, որ ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը այլընտրանք չունի և որ պետք չէ տեղի տալ ժխտողականությանը:

Ֆիլմի դիտմանը հաջորդած ընդունելությանը ելույթներով հանդես եկան նաև ֆիլմարտադրող Մանվել Սարիբեկյանը և Էստոնիայի լյութերանական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլման:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Կայացավ մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Օդեսայում

Ապրիլի 24-ին Օդեսայում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի և տեղի հայերի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:

Ապրիլի 24-ի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ աղոթք հնչեցվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների, որից հետո Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Օդեսայում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և հայ համայնքի կողմից ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին խաչքարի մոտ:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի, դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների խորհրդի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման վերաբերյալ հարցազրույց է տվել Օդեսայի «Գլաս», «Ստրանա Սովետով» և «Պլյուս» հեռուստաալիքներին:

Հարցազրույցում ՀՀ գլխավոր հյուպատոսը մանրամասն անդրադարձել է Օսմանյան կայսրությունում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տեղի ունեցած գործընթացներին, հայերի դեմ իրագործված ցեղասպան քաղաքականությանը և դրա հետևանքներին:

Ապրիլի 27-ին Օդեսայում կազմակերպվեց նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը։

Ծաղկեպսակների զետեղման արարողություններ են տեղի ունեցել նաև Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանում գտնվող Նիկոլաևի, Խերսոնի, Կիրովոգրադի մարզերում տեղադրված հուշարձանների մոտ:

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a1

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչումներ Վալենսիայում

«Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Վալենսիայի Միսլատա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչումներ, որին ներկա էին հայեր, իսպանացիներ և այլազգի ներկայացուցիչներ Միսլատայից, Վալենսիայից, Կարկախենտից, Կույերայից, Սիյայից, Մանիսեսից, Ալզիրայից և այլ քաղաքներից:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Արարատ» հայկական միությունից, ավելի քան 200 ներկաները հավաքվեել էին Միսլատայում տեղակայված «Կենաց խաչ» հուշարձանի մոտ՝ շուրջկալված 50 մետրանոց Եռագույնով, որտեղ, նախքան խնկարկումն ու մոմավառությունը, ելույթներով հանդես եկան Արարատ Ղուկասյանը, Նելլի Աբովյանը, Գայանե Ղազարյանը, Վանիկ Ավետիսյանը և Սանդրա Մարտինեսը: Ներկաները մեծագույն ոգևորությամբ լսեցին փոքրիկ Խաչիկի ասմունքները, իսկ ահա երիտասարդ երգիչ Էդգար Մարտիրոսյանը հանդես եկավ հայրենասիրական երգերով:

Իր խոսքում Արարատ Ղուկասյանը նշեց, որ շուտով Իսպանիայի ևս երկու քաղաք կհամալրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքների շարքը:

Ցեղասպանության տարելիցի միջոցառւոմերը եզրափակվեցին Միսլատայի Մշակույթի տանը, որտեղ Կոմիտասի, Ազնավուրի, Դեքքերի, Արա Գևորգյանի և այլոց հանրահայտ ստեղծագործությունները կատարեցին երգիչներ Էդգար Աբրամյանը, Աննա Ասոյանը և Էդգար Մարտիրոսյանը՝ նվագակցությամբ ուկրաինացի դաշնակահարներ Ալինա Սախնենկոյի ու Միկոլա Դորոշի և ջութակահարուհի Սվետլանա Կրիսանովայի:

%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a11%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a12%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a13%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a15 %d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a16

Ավստրիայի հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը

Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչությունը՝ ի դեմս ատենապետ Վահագն Ամիրջանյանի, Ապրիլի 24-ին միախմբեց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Ավստրիայում ՀՀ դեսպանության, Ավստրիայում գործող հայկական միություններին (Հայկական բարեգործական ընդհանուր միության Ավստրիայի ներկայացուցչություն, «Արարատ» մարզական հայկական միություն, Հայ-ավստրիական մշակութային միություն, հայ երիտասարդների ուսանողական միութուն, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ՀԲԸՄ) ավստրիացի մեր գործընկերների և ընկերների հետ միասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հավաքվել Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ՝ մեր ազգի կողմից հարգանքի տուրք մատուցելու մի մարդու, ում շնորհիվ աշխարհին հասու է դարձել քսաներորդ դարի առաջին մեծագույն ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում հայ ժողովրդի հերոսական ու աննկուն պայքարն ու մինչ ի մահ մաքառումը կյանքի եւ ազատության  համար:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են եկեղեցական համայնքի վարչությունից, միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որը կատարեց Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը, որից հետո Վիեննայի Անի քառաձայն երգչախմբի կատարմամբ հնչեց Մ. Եկմալյանի «Հայր մեր»-ը, Հայաստանի Հանրապետության օրհներգը և «Կիլիկիա» ստեղծագործությունը:

«Ֆրանց Վերֆելը, մասնակից լինելով Առաջին համաշխարհային պատերազմին, դարձել է իր ժամանակի պացիֆիստական խաղաղասիրության գաղափարախոսներից մեկը, ով հանդես է եկել մարդկության մեծագույն չարիքի՝ պատերազմի արհավիրքի դեմ: Հայ ժողովուրդը, եւ ինչու ոչ, ողջ մարդկությունը, պարտական է Ֆրանց Վերֆելին եւ նրա նման եզակի մարդասերներին, որոնք մոռացնելու չեն տվել այլ ժողովուրդների տառապանքը, իրենց ստեղծագործություններում բարձրացրել են փոքր ժողովուրդների գոյության իրավունքի հարցը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, Հայոց ցեղասպանության թվացյալ մոռացումը եւ նման հանցագործությունների ժխտումը բերեց նոր աղետների՝ Հոլոքոստի իրականացմանը, ինչպես նաեւ Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանություններին: Ուստի անհրաժեշտ է մոռացնելու չտալ եւ պահանջել ցեղասպանության ճանաչում եւ հատուցում՝ կանխարգելելու նոր աղետները: Հայոց ցեղասպանության ճանաչումը Ավստրիայի պառլամենտի կողմից մեծ ձեռքբերում է հայ ժողովրդի համար: Այն վկայությունն է այն փաստի, որ առաջադեմ մարդկությունը հետամուտ է լինում համամարդկային արժեքներին, դատապարտում մարդկության հանդեպ իրագործված հանցագործությունները: Դա նաեւ յուրահատուկ գնահատական է մեր երկու պետությունների բարեկամական հարաբերությունների, ինչպես նաեւ Ավստրիայում ապրող հայ համայնքի համար, -իր խոսքում նշեց Վահագն Ամիրջանյանը և հավելեց,- Մեր համայնքն այսօր իր դերով եւ նշանակությամբ նշանակալից տեղ ունի Ավստրիայում: Մենք մեր առօրյայում ջանում ենք լինել մեզ ընդունած երկրի օրինավոր քաղաքացիներ, սակայն մեր պարտքն է նաեւ չմոռանալ մեր հայրենիքը, հայեցիությունը: Մենք պարտավոր ենք մեր երեխաների մեջ սերմանել ու մշակել հայ բազմադարյա մշակութային ու ընտանեկան արժեքները: Մենք պարտավոր ենք նաեւ ցանկացած պահի զորավիգ լինել Հայաստանի Հանրապետությանը՝ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր քաղաքացիական կամքի ու ջանքի շնորհիվ ի զորու է փոխել իր եւ իր հայրենքիքի կյանքը դեպի լավը»:

Վերջում  Վահագն Ամիրջանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ միջոցառմանը ներկա գտնվելու համար:

Հավելենք նաև, որ Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրներում Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան Վարդապետ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ավստրիական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գտնվում է Հայաստանում, Հայաստանի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների մասին ավստրիական պետական հերուստատեսության և ռադիոյի համար հատուկ հաղորդաշար պատրաստելու նպատակով: Սա վկայում է մեր հոգևորականների մեծ ավանդի մասին՝ Ավստրիայում հայերի ճանաչման, հայկական հոգևոր և մշակույթային արժեքները ավստրիացիներին ծանոթացնելու գործում: Միաժամանակ վառ ապացույց է՝ հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորման:

%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a1%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a11%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a12%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a13%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a14 %d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a15%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a17%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a18%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a19%d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a110 %d5%a1%d5%be%d5%bd%d5%bf%d6%80%d5%ab%d5%a111

«Կարոտը ամենադաժան բանն է, որ մեզ հետ վերցրել ենք Հայաստանից հեռանալիս». Ուդմուրտիայի հայկական համայնքի նախագահ

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ուդմուրտիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, նախարարության աշխատակիցներ:

Ուդմուրտիայից տեսակապով միացել էին ՌՀՄ Ուդմուրտիայի բաժանմունքի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մնացական Առաքելյանը, փոխնախագահ գործարար Անդրանիկ Միրզոյանը,  Ուդմուրտիայի ազգային քաղաքականության հարցերի նախարար Լարիսա Բուրանովան, Ուդմուրտիայի Հանրապետության պետական խորհրդի պատգամավոր Կարեն Մանուկյանը, Օկտյաբրսկի շրջանի «Единая Россия» կուսակցության քաղխորհրդի քարտուղարի տեղակալ Արթուր Դավթյանը, Ուդմուրտիայի պետական համալսարանի պատմաբան, պրոֆեսոր   Վլադիմիր Ավետիսյանը, Ուդմուրտիայի Հանրապետության երիտասարդական խորհրդարանի կոմիտեի նախագահ Վահե Կարապետյանը, լրագրող  Սամվել Սարգսյանը, աշխարհի արծաթե մեդալակիր, ՌԴ չեմպիոն (արմրեսլինգ) Ժիրայր Գաբրիելյանը, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ, «Գառնի» պարային համույթը, համայնքի ներկայացուցիչներ:

Ուդմուրտիայի ներկայացուցիչները երաժշտական ողջույնով, «Գառնի» պարային համույթի ելույթով սկսեցին տեսաժողովը:

ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը նշեց, որ այդպես հայերենով խոսող ու պարող համայնքը չի կարող միասնական ու հայեցի չլինել: Նա ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարևորեց համայնքի համախմբված, ակտիվ գործունեությունը:

Ուդմուրտիայի ազգային քաղաքականության հարցերի նախարար Լարիսա Բուրանովան անդրադարձավ հայկական համայնքի կազմակերպվածությանն ու հայրենասիրությանը, նշեց, որ հայերը մեծ ներդրում ունեն երկրի համարյա բոլոր բնագավառներում: Հայկական համայնքը խաղաղության ու ապահովության կենտրոն է:

Ուդմուրտիայի բաժանմունքի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մնացական Առաքելյանը հավաստիացրեց, որ շատ ամուր պահում են Հայաստանի հետ կապը, ակտիվ մասնակցում են համահայկական նախաձեռնություններին ու շարժումներին: Նա նշեց, որ շատ ազգերի ներկայացուցիչներ օրինակ են վերցնում հայերից. «Ստեղծել ենք փոքր Հայաստան, բայց կարոտը տանջում է: Կարոտը ամենադաժան բանն է, որ մեզ հետ վերցրել ենք Հայաստանից հեռանալիս», – հավելեց նա:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Կոմիտաս» համահայկական փառատոնը, կարևորեց համայնքի առավել ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերին:

Ելույթ ունեցողները պատմեցին կատարած աշխատանքների մասին, իրենց հուզող հարցերը ուղղեցին և հավաստիացրեցին, որ այս տարի առավել ակտիվ կմասնակցեն նախարարության ծրագրերին:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերի համար, հանգամանորեն պատասխանեց դրանց:

Ուդմուրտիայի  Հանրապետությունում  պաշտանական տվյալներով բնակվում է 2 830 հայ, ոչ պաշտոնական`  շուրջ 4000 հայ:

1995թ. Իժևսկում բացվել է Ռուբեն Մելիքյանի անվան հայկական կիրակնօրյա դպրոց, դասավանդում են հայոց լեզու,  գրականություն, հայ ժողովրդի պատմություն:  Ուդմուրտիայի տարբեր շրջաններում գործում են դպրոցի  մասնաճյուղեր: Իժևսկի Ի.Պաստուխովի անվան գրադարանում  գործում է  հայկական գրականության բաժին: Համայնքին կից գործում են նաև «Գառնի» պարախումբ և ֆուտբոլի թիմ:

%d5%b8%d6%82%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b8%d6%82%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%a4%d5%ab%d5%a11%d5%b8%d6%82%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%a4%d5%ab%d5%a12%d5%b8%d6%82%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%a4%d5%ab%d5%a13

Հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ՝ «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակներում

Ապրիլի 28-ին «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում հայ մեծանուն արվեստագետ Տիգրան Մանսուրյանի հետ, որին մասնակցեցին սփյուռքահայ արվետսագետներ, ուսանողներ, նախարարության աշխատակիցներ:

Ողջունելով մաեստրո Տիգրան Մանսուրյանին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր հավաքվել ենք մեծարելու մեր կոմպոզիտորին, ով դարձել է կենդանի լեգենդ: Տիգրան Մանսուրյանն իր երաժշտությամբ աշխարհին է ներկայացրել և ներկայացնում հայ մարդուն: Մանսուրյանը մեր մշակույթի անկրկնելի դեմքն է, ում երաժշտությունը անքակտելիորեն կապված է Կոմիտաս Վարդապետի անվան հետ: 1947թ. նրա հայրը՝ Եղիա Մանսուրյանը, ընտանիքի հետ Բեյրութից տեղափոխվեց Հայրենիք և հաստատվեց Արթիկ քաղաքում: Անցնելով Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանին բնորոշ դժվարությունների միջով՝ ութամյա Տիգրանը հասունացավ, ավարտեց Կոնսերվատորիան, ստեղծեց բազմաժանր երաժշտական ստեղծագործություններ՝ սիմֆոնիայից մինչև կինոերաժշտություն: Մանսուրյանի հետ շփվելիս մեր հոգիները խաղաղվում են, մեր շուրջը լցվում է ջերմությամբ ու սիրով»:

Նախարարն անդրադարձավ ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համահայկական սիմֆոնիկ նվագախմբի անդրանիկ համերգին, որի շրջանակներում առաջին անգամ հնչեց Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը:

«Համերգին մասնակցեցին հայազգի 90 լավագույն երաժիշտներ, որոնցից 70-ը ժամանել էին Սփյուռքի շուրջ 20 երկրից: Նրանք կատարեցին մաեստոյի հեղինակած ստեղծագործությունը, որը գրվել էր համահայկական նվագախմբի համար ու նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ժողովրդի վերածննդին, – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը ևս մեծ խանդավառությամբ ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից, և ես ուրախ եմ, որ մաեստրոն այսօր մեզ հետ կկիսվի իր հուշերով, տպավորություններով: Մանսուրյանին սիրում և սպասում են ամենուր, աշխարհասփյուռ հայերի համար մանսուրյանական  երաժշտությունը ասոցացվում է Հայրենիքի հետ»:

Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Տիգրան Մանսուրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանն ասաց. «Սիրելի՛ տիկին Հակոբյան, այս հանդիպումը նվեր է ինձ համար, այս նվերն ու ջերմ խոսքերը բխում են Ձեր սրտից: Շնորհակալ եմ: Դուք միշտ ուշադիր և ջերմ եք եղել իմ և իմ ստեղծագործության հանդեպ»:

Մաեստրոն հանդիպման մասնակիցներին դրվագներ պատմեց իր երաժտական-ստեղծագործական ուղուց՝ ընդգծելով, որ ի սկզբանե Շիրակի դաշտն է եղել իր հոգու հայրենիքը, Շիրակի պայծառ գույներն ու բարբառն են եղել իր ներշնչանքը: «Ինձ համար երաժշտություն է մեր լեզուն՝ հայերենը: Անչափ սիրում եմ հայկական պոեզիան, և իմ բանաստեղծը, ուսուցիչը Եղիշե Չարենցն է», – ընդգծեց Տիգրան Մանսուրյանը:

Այնուհետև հանդիպման մասնակիցների համար հնչեց «Պոեմ հաղթանակի» ստեղծագործության ձայնագրությունը, որից հետո ուսանողները, սփյուռքահայ արվեստագետները հնարավորություն ունեցան իրենց սրտի խոսքն ասել և հուզող հարցերն ուղղել մաեստորյին:

%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b41%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b42%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b43%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b44%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b45

Կորդոբայում կայանալու է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համերգարշավը

Մայիսի 6-ին  Կորդոբա  քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում կայանալու է ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի նախաձեռնած համերգարշավը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ երաժշտական կատարումներով հանդես են գալու «YANNI» նվագախմբի ջութակահար Սամվել Երվինյանը, արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, դաշնակահար Արմեն Կուզիկյանը և Կորդոբայում գործող «Արարատ» հայկական պարախումբը:

Հավելենք, որ  համերգաշարի մեկնարկը տրվելու է մայիսի 4-ին՝ Բուենոս Այրեսում:

Նախատեսված է համերգներից գոյացած ողջ հասույթով երաժշտական գործիքներ գնել Արցախի երաժշտական դպրոցների համար: Համերգները, որոնց նպատակը նաև Արցախը օտարազգիների մոտ ճանաչելի դարձնելն է, կկազմակերպվեն Արգենտինայի մի շարք քաղաքներում, նաև՝ Բրազիլիայում: Հարավային Ամերիկայում իրականացվող միջոցառումներն  ամփոփվելու են Հայաստանում և Արցախում՝ սեպտեմբեր ամսին:

Համերգների գեղարվեստական ղեկավար է նշանակվել Գագիկ Գասպարյանը, իսկ ընդհանուր պատասխանատու՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ Անտոնիո Սարաֆյանը:

Տեղի ունեցավ «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկում

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության տարածաշրջանային վարչությունների ղեկավարներ, սփյուռքահայ հայտնի բարերարներ, գործարարներ և ներդրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Այս կլոր սեղան-քննարկման նպատակը մեկն է՝ լսել Հայրենիքում ունեցած հաջողությունների ձեր պատմությունները, իմանալ խնդիրների մասին և փորձել պատասխաններ և  լուծումներ գտնել այն հարցադրումներին, որոնք կհնչեն այս հանդիպման ընթացքում: Մենք պատրաստ ենք անելու հնարավորինը, որ հնչած առաջարկություններն ու տեսակետները հետագայում տեղափոխվեն նաև գործնական ոլորտ և զարգացում ունենան»,-ասաց նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազում ծրագրեր է մշակում և իրագործում երկրում տնտեսության զարգացումը, կայունացումը և առաջընթացը ապահովելու համար: «Մեծ ուշադրություն է դարձվում նաև սփյուռքահայ ներդրողների ներկայությանը հայաստանյան տնտեսական կյանքում: Սակայն այստեղ մի բաց կա. այսօր էլ բավականին մեծ թվով սփյուռքահայ ներդրողներ կան Հայաստանում, որոնք հաջողությունների են հասել, իրենց ներդրումն ունեն մեր տնտեսական կյանքի բարելավման գործում, և մենք պետք է հանրահռչակենք նրանց, քանի որ նրանք ոչ միայն լավ օրինակ են, այլև նպաստում են Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանն ու զարգացմանը»,-ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ առանց խնդիրների մասին խոսելու և դրանց էությունը հասկանալու հնարավոր չէ ցանկությունները իրականություն դարձնել, և այս քննարկման նպատակն է նաև այդ խնդիրները վեր հանելը, դրանց իրատաեսական լուծումներ փնտրելը:

Այնուհետ ելույթներով հանդես եկան ներկաները: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանն ասաց. «Մենք արդեն մեկ տարի է՝ այս ոլորտում ենք, և հաջողությունների մասին կարելի է երկար խոսել: Անդրադառնալով առկա խնդիրներին՝ կցանկանայի նշել մի քանիսը: Առաջինը  «Հայրենադարձության մասին» օրենքի անհարաժետությունն է, որի նախագծի աշխատանքները տարվում են: Սա թույլ կտա հատուկ կարգավիճակ սահմանել հայրենադարձների համար, կհստակեցնի նրանց համար նախատեսված արտոնությունները, պարտավորություններն ու պարտականությունները: Սփյուռքի նախարարության համար հայրենադարձությունը օրակարգային հարց է, և դա այսօրվա հրամայականն է նաև»: Վարդան Մարալշյանը նկատեց, որ հայաստանյան մասնավոր ծրագրերը, որոնք շատ հաճախ ստեղծվում են նաև հայրենադարձների կողմից, կարիք ունեն ճանաչում ձեռք բերելու, և դա պետք է արվի տեղեկատվական հարթակներում:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշեց. «Մենք լավ ենք գիտակցում Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության կարևորությունը: Այդ միանության մեջ վճռական դեր ունի Հայաստանը, որը պետք է լինի հզոր և ուժեղ: Այդ հզորացման գործում մեծ դերակատարություն ունի Սփյուռքը, սփյուռքահայերի զորակցությունը Հայրենիքին: Հայաստանյան շուկան և տնտեսությունը բարենպաստ միջավայր են սփյուռքահայերի համար  իրենց բիզնես ծրագրերը կյանքի կոչելու համար: Իսկ յուրաքանչյուր հաջողված ծրագիր իր նպաստ է բերում նաև Հայաստանին»:

Յարոսլավլի հայկական համայնքի ներկայացուցիչ Զաքար Խոջաբաղյանը նկատեց, որ Հայաստանում գործունեություն ծավալող հայրենադարձները ոչ միայն պիտի ուղղորդվեն բիզնես շահերից ելնելով, այլև պիտի իրենց մեջ ունենան Հայաստանին զորակցելու գիտակցությունը: «Մինչև 2019 թվականը նպատակ ուենք ստեղծել և ընդլայնել ինժեներական լաբորատորիաների թիվը Հայաստանում, նաև Հայաստանից դուրս: Սփյուռքի երիտասարդները պիտի տեղյակ լինեն Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների առաջընթացի և առկա հնարավորությունների մասին, իսկ այդ առումով Հայաստանը իրոք առաջատար է: Նախատեսվում է, որ շատ ծրագրեր պիտի լինեն հենց հայերենով, որպեսզի սփյուռքահայ երիտասարդները շահագռգռված լինեն սովորելու հայերենը, քանի որ այն իրենց համար այն կարող է դառնալ նաև աշխատանքային լեզու և նոր հեռանկարներ բացել»,- Զաքար Խոջաբաղյանը:

Ելույթ ունեցան նաև «Փյունիկ» մարդային ռեսուրսների զարգացման հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին, «1 Հայաստան» կազմակերպության ղեկավար Անահիտ Գալստյանը, Ամերիկայի Ավետարանչական ընկերակցության  հայաստանյան գրասենյակի ղեկավար Հարություն Ներսիսյանը և այլք:

12 3

Տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստը

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստ՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների, փառատոնի գեղարվեստական խորհրդի, ժյուրիի և լրագրողների մասնակցությամբ:

Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կոմպոզիտորների միությունը և «Նաիրի» հիմնադրամը: Նախագծի հեղինակն ու ղեկավարը Սամվել Հարոյանն է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և  գլխավոր հովանավորն է «Նաիրի սպա ռեզորթ» հյուրանոցային համալիրը:

Ողջունելով ներկաներին՝  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց «Նաիրի» փառատոնի կազմակերպիչներին՝ նոր համահայկական փառատոնի ծնունդը ազդարարելու, հեղինակավոր հանձնաժողով համախմբելու առթիվ, և հավելեց. «Մեծ է հայ մշակույթի դերը հայապահպանության գործում, և այդ առումով՝ այսպիսի ձեռնարկները մեծ ազդակներ են»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես շնորհավորեց ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշեց. «Արվեստը լավագույն հարթակն է, որ կարողանում է ապահովել մեր միասնականությունը: Աշխարհի բոլոր անկյուններում սփռված մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ևս մեկ ձեռնարկի միջոցով կապվել Հայաստանին, ծառայել Հայրենիքին: Կարևոր է պահպանել ազգայինը»:

«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի նպատակը, խնդիրները և առաջիկա ծրագրերը ներկայացրեց մշակութային գործիչ, «Նաիրի» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, և հավելեց, որ «բազմակարծությունը ճիշտ որոշում կայացնելու ամենալավ ճանապարհն է»:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը խոսեց «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի անվանակարգերի և մրցանակակիրների մասին:

«Երեւան» համերգասրահի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լևոն Իվանյանը ելույթ ունեցավ փառատոնի այգու հիմնադրման մասին:

Ամփոփելով «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց ժյուրիի կազմում անպայման սփյուռքահայ մշակութային գործիչների ընդգրկել, որպեսզի համահայկական մշակութային փառատոնում Սփյուռքի ներկայացիցներ ունենալ: Նախարարը ընդգծեց նաև փառատոնին երիտասարդների մասնակցությունը խրախուսելու կարևորությունը:

12 3 4

 

 

Տեղի կունենա գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը

Մայիսի 2-ին, ժամը 16:00-ին Երևանում մոսկովյան մշակութա-գործարարական «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ Արգիշտի 7):

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության  նախագահ Արա Աբրահամյանը:

2007 թվականից ի վեր բարի ավանդույթ է դարձել Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի գրողների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միությունների հետ համատեղ անցկացվող լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:  «Մրցանակաբաշխություն 2016»-ն յաս տարի թեմատիկ էր և անց էր կացվում «Համազգային միասնությունը որպես հավաքական ուժի, հզորության գրավական» նշանաբանով` նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյա հոբելյանին: