Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի օծում Իսպանիայի Առնեդո քաղաքում

Ինչպես տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջից, ապրիլի 22-ին Իսպանիայի Առնեդո քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն։

%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d5%a4%d5%b81%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d5%a4%d5%b82%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d5%a4%d5%b83%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d5%a4%d5%b84%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d5%a4%d5%b85 %d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d5%a4%d5%b86

Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը

Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ Վալոն դե Մոնտեբելլո և Կամբոջայի փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում անվանակոչվել է Սողոմոն Թեհլերյանի անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անվանակոչման արարողության ներկա են գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական , քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

«Սա Մարսելի հայ համայնքի դերի կարևորության ճանաչումն է: Այս կերպ նաև ասում ենք բոլոր ժխտողականներին, Ալիևին ու Էրդողանին, որ հայ ժողովուրդը ոտքի են կանգնել այնպիսի քաղաքում, ինչպիսին Մարսելն է»,- նշել է Իվ Մորենը:

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն էլ ընդգծել է, որ իրենց ցանկությունն է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունի խորհրդարանի քվեարկության արդյունքները, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության ժխտման համար:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը` առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը Թեհլերյանին մեղավոր չի ճանաչել:

Ջավախքում օծվել է նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվել է նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին։

Այս մասին տեղեկացրին Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Չնայած ցրտաշունչ եղանակին, օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում: 2017 թվականի ապրիլի 22-ը դարձավ պատմական գյուղի տարեգրության մեջ: Տեղի բնակչությունը` մեծից փոքր շտապում էր գյուղից դուրս գտնվող Խաչի դուռնա տեղանք, որտեղ հանդիսավորապես օծվելու էր Վիրահայոց թեմի թվով 58-րդ «Սուրբ խաչ» գործող եկեղեցին:

Գումբուրդու գյուղում սեփական հայկական եկեղեցի ունենալու տեղացիների 80-ամյա երազանքը վերջապես դարձավ իրականություն: 2011 թվականին Գումբուրդոյի բարեպաշտ հայորդիներ Խաչատուր և Սայաթ Սահարյան եղբայրները հանձն առան իրականություն դարձնել մանկությունից իրենց ընտանիքի երազանքը՝ Խաչի Դուռնա տեղանքում կառուցել հայկական աղոթատուն: Նպատակը սուրբ էր. համագյուղացիներին ընձեռել հոգևոր կանոններով և ծիսական արարողություններով ապրելու և նաև տեղացիների ավանդական Սուրբ Զատիկը այստեղ հավուր պատշաճի նշելու հնարավորություն: Սահարյան ընտանիքի եկեղեցասեր եղբայրների կողմից իրականացվեցին եկեղեցու շինարարության աշխատանքները, բարեկարգվեց շրջակա տարածքը, եկեղեցին հագեցավ անհրաժեշտ գույքով և սրբապատկերներով: Կրկնազատկի տոնին գումբուրդոցիները Սուրբ Զատկի տոնը նշեցին իրենց ավանդության համաձայն, այժմ արդեն Սուրբ Խաչ անունով եկեղեցում:

Եկեղեցական արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի ժողովրդական ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, բարերար Սայաթ Սահարյանը, տեղացի Աղասի Սուրենյանը, պատվիրակություններ Թբիլիսիից, Երևանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից, բազում հավատացյալներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ Սրբասուրբ մյուռոնով օծվեց նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին:

Այնուհետև Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը մատուցեց անդրանիկ Սուրբ Պատարագը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:

Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը դիմելով ներկաներին, գնահատանքի խոսք ասաց արժանավոր հայորդիներ Խաչիկ և Սայաթ Սահարյանների ազգանվեր նախաձեռնությանը, նրանց փոխանցեց Առաջնորդական օրհնության և գնահատանքի գիր և մագաղաթյա սրբապատկերով հուշանվերներ: Սրբազան Հայրն իր օրհնությունը բաշխեց նաև շինարարական աշխատանքների համակարգող Վալերի Սահարյանին, եկեղեցու ճարտարապետին, շինարարներին և այս բարի գործի բոլոր մասնակիցներին:

Ազգանվեր գործի նախաձեռնողներին շնորհակալության, իսկ տեղացիներին շնորհավորանքի խոսքով դիմեցին շրջանային իշխանության ներկայացուցիչները, հյուրերը:

Եկեղեցական արարողության ավարտից հետո հավատացյալ ժողովրդին բաժանվեց մատաղ: Եկեղեցու հարակից տարածքում Վաչիանի պարային համույթի (գեղարվեստական ղեկավար Նասլեթ Քեհյան) և Երևանից ժամանած «Սասուն» համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան) կողմից ներկայացվեց համերգային ծրագիր: Դուդուկի և զուռնայի հոգեհմա մեղեդիների, երգի ու պարի շնորհաշատ կատարումների ներքո օրը Գումբուրդոյում դարձավ հիրավի տոնական և անմոռանալի:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում հայերը հաստատվել են 1828 թվականից, գաղթելով Էրզրումի նահանգի Պալնի-Շակավ գյուղից: Այստեղ դեռևս 16-րդ դարից ապրող հայերը աղոթք են արել տեղի 10-11-րդ դարի կառույց անգմբեթ տաճարին հարակից կառուցած հայկական վանքում, որը կոչել են Սուրբ Համբարձման անունով և որը փլատակների է վերածված: Ռուսաստանաբնակ տեղացի այլ հայորդիներ այժմ գյուղում կառուցում են 400-աշակերտի համար նախատեսված երկհարկանի դպրոցական շենք: Գումբուրդո – թուրքերեն բառ է, որ նշանակում է «արևն այստեղ», գյուղն ունի 3 հազարից ավելի բնակիչ»։

 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ աշակերտական համահավաք–ծաղկեմատույց Նոր Ջուղայում

Նոր Ջուղայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկների շրջանակներում ապրիլ 22-ին, ժամը՝ 11:00-ին , Նոր Ջուղայի  Հայոց Ազգային  կրթահամալիրի մանկապարտեզ-նախակրթարանի «Արմեն» տարրական երկսեռ համալիրի «Քանանյան» իգական և «Կատարինյան» արական ավագ դպրոցների, ինչպես նաև  Շահինշահր քաղաքի Հայոց ազգ. Սրբ. «Վարդանանց» դպրոցի    աշակերտ-ուհիները, ուղեկցությամբ նշված դպրոցների տեսչությունների, ուսուցչական կազմերի և ծնողական խորհուրդների, ներկա գտնվեցին Սուրբ Ամենափրկիչ վանքի բակում խոյացած  Հայոց ցեղասպանության   հուշարձանի մոտ և աշակերտական ելույթներով ու ծաղիկներ խոնարհելով հուշարձանին` հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության  հետևանքով զոհված 1,5 միլիոն  նահատակների հիշատակին:

Համահավաքի ավարտին Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ.Սիփան Ծ. վրդ. Քեչեջյանը հայրական իր պատգամը հղեց ներկաներին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, Հայոց ազգային «Քանանյան» և «Կատարինյան» դպրոցների աշակերտները համահավաքի նախօրեին Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Ներսես Շնորհալի գրադարանում և բակում անցկացրել էին Հայոց ցեղասպանության առթիվ աշխատանոց, ուր իրականացրել են Հայոց ցեղասպանության խորագրով արվեստի աշխատանքներ:

Աշխատանքների ընթացքում իրենց խրախուսական ներկայությամբ միջոցառումը հարգել են Թեմի կաթողիկոսական փոխանորդ Հայր Սիփան Քեչեջյանը և Շահինշահր քաղաքի հոգևոր տեսուչ Տ. Անանիա Ծ. վրդ. Գուջանյանը: Աշխատանոցը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև զանազան երկրներից վանք այցելած զբոսաշրջիկների մոտ: Հատկանշական է, որ կրթահամալիրի մանկապարտեզ-նախակրթարանի և տարրական բաժնի աշակերտները ևս Հայոց ցեղասպանության թեմայով կատարել էին նկարչական աշխատանքներ, որոնք տեղադրվել էին վանքի մուտքին կից պատին, իսկ որոշ աշխատանքներ՝ զետեղվել հուշարձանի մոտ:

Լուսանկարները` հեղինակի
Աշխատանոցի լուսանկարները տրամադրել են Անի Թահմազյանը և Արաքս Մինասյանը

%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a12 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a13 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a14 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a15 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a16 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a17 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a18 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a19 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a110 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a111 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a112 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a113 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a114 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a115 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a116 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a117 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a118 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a119 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a120 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a121 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a122 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a123 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a124 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a125 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a126 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a127 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a128 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a129 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a130