Հայրենադարձները մասնակցեցին «ԷՅ ԹԻ ՓԻ» հիմնադրամի ծառատունկին

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր) ՀՀ սփյուռքի նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող ՀԿ-ի հետ համատեղ  Հաղարծնի վանքի շրջակայքում գարնանային ծառատունկ է իրականացրել՝ տնկելով 330 ծառ ու թուփ:

Ծառատունկին ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող ՀԿ-ի տնօրեն Ջորջ Բարսեղյանը, «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը, փոխտնօրեն Արթուր Հարությունյանը, նախարարության աշխատակիցներ, հիմնադրամի կամավորներ, վանքի հոգևոր այրեր, ինչպես նաև՝ Հայաստանում հաստատված սիրիահայ և լիբանանահայ հայրենադարձներ:

Նշենք, որ ծառատունկին միացել է վանքային համալիրում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը ողջունել է ծառատունկի մասնակիցներին, օրհնել ձեռնարկը, ապա մեկ ծառ տնկել:

«Էյ Թի Փի»-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների 501(c)(3) կատեգորիայի բարեգործական կազմակերպություն է՝ իր խորհրդատվական, հոգաբարձուների խորհրդով և գրանցված է որպես`  Ամերիկայի հայկական համագումարի նախագիծ, որն իրականացնում է կենսական նշանակության բնապահպանական ծրագրեր` Հայաստանի աղքատ և անտառազուրկ գոտիներում:

1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում` գործելով կենսաբազմազան, սակայն առավել վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են ավելի քան 5 միլիոն ծառ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում, ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր:

«Էյ Թի Փի»-ի աշխատանքներն ուղղված են Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ կենտրոնացված ռեսուրսներով անտառվերականգնման աշխատանքները ֆինանսավորելու միջոցով:

Հիմնադրամի կողմից աճեցված և տնկված ծառերը կենսական նշանակություն ունեն, որովհետև մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով:

Հիմնադրամի նպատակն է օգնել հայ ժողովրդին՝ ծառերի օգտագործման միջոցով բարելավել բնակչության կենսամակարդակը, ինչպես նաև՝ պահպանել շրջակա միջավայրը:

 Լուսանկարները՝ «ԷՅ ԹԻ ՓԻ» հիմնադրամի

18073619_120332000318932078_1431182179_n18042894_120332000336887942_1151324569_o

18043002_120332000305016400_1844347287_o18090823_120332000356821964_650448583_o

Աֆղանստանում թալիբների գրոհից հայ զինծառայողները չեն տուժել

Աֆղանստանում ռազմաբազաներից մեկի վրա թալիբների այսօր իրականացրած գրոհի ժամանակ հայ խաղաղապահները չեն տուժել՝ հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարի Արծրուն Հովհաննիսյանը։

«Մազարի-Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

«Թալիբան» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավելի քան 140 մարդ են սպանել Աֆղանստանի հյուսիսում տեղակայված Մազարի-Շարիֆ ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ` հայտնել է «Ռոյթերը»՝ վկայակոչելով աֆղանական պաշտոնական աղբյուրները։ Թալիբները հարձակվել են մզկիթի և ճաշարանի վրա, որտեղ եղել են աֆղանական բանակի զինծառայողներ և ռազմաբազայի քաղաքացիական աշխատողներ։
Աֆղանական բանակի համազգեստով թալիբները ռազմաբազա են ներխուժել երկու մեքենայով` անցակետում ասելով, որ մեքենաներում վիրավորներ կան, գրում է armradio.am-ը։

Լուսանկարը՝ AFP- ի

Մասաչուսթեսի Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 21-ին տասնյակ պետական գործիչներ են հավաքվել ԱՄՆ Մասաչուսթես նահանգի Կապիտոլիումում հանցագործության 102-րդ տարելիցին Հայոց ցեղապսանության զոհերի հիշատակը հարգելու համար:

Ամենամյա միջոցառմանը ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ռոբերթ Դելեոն, գլխավոր դատախազ Մաուրա Հիլին, ներկայացուցիչների պալատի անդամ Դավիթ Մուրադյանը:

Կառավարությունում քննարկվել են Երևանի կառուցապատման ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացմանը Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում: Կարեն Կարապետյանը կարևորել է ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն հուշարձան շենքերի վերականագնմանը, ներդրումների ներգրավմանը, այլ նաև շինարարության ոլորտի զարգացմանը: Այդ համատեքստում, վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Կոնդ և Ֆիրդուս թաղամասերի կառուցպատման ծրագրերին առնչվող հարցեր:

Օդեսայում ոգեկոչվեց Արցախում նահատակված քաջ հայորդիների հիշատակը

Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն։
(ԵՂԻՇԵ)

Ժխտելով հին ու նոր եղեռնագործությունների դատապարտումը ՝ արյունարբու, բարբարոս ոսոխը փորձեց ևս մեկ անգամ «ապրիլ» իրագործել հայոց աշխարհում, սակայն, արժանի ու վճռական հակահարված ստանալով՝ դուրս շպրտվեց մեր հայրենիքի սահմաններից։ Դեռ չամոքած հին ու նոր վերքերը՝ անհաշիվ որդիներ կորցրած ազգն իմ հայկյան կրկին ոտքի ելավ և կյանքի գնով պաշտպանեց հողը սրբազան։

Աշխարհասփյուռ հայ եկեղեցիների հետ մեկտեղ Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում Սուրբ պատարագի ավարտից հետո, ձեռամբ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի՝ կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ մարտերում և սահմանամերձ բնակավայրերում զոհվածների և բժշկության կարգ՝ վիրավոր հայ զինվորների ապաքինման համար։

Նա հորդորեց միասնական աղոթքի և մոմավառության՝ ի խաղաղություն Մայր Հայաստանի և Արցախ աշխարհի․ «Նվիրական զգացումներով և միաբանության ոգով տոգորված՝ հավաքվել ենք այստեղ՝ որպես խոնարհումի արտահայտություն, հավաքվել ենք ՝ ծնրադիր աղոթելու հայրենյաց պաշտպան քաջազունների և Հայոց բազմաչարչար աշխարհիս խաղաղության համար»։
Այնուհետև հոգևոր հովիվը ուղղորդեց հայրենակիցներին մշակույթի տան դահլիճ՝ մասնակցելու օրվա խորհրդին համահունչ միջոցառմանը։ Համախմբվել էր օդեսահայությունը։

Ձայնը տրվեց Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանին։ Պարոն Մուրադյանը հանգամանորեն ներկայացրեց մեր երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում և միջազգային հանրության կոչերին արձագանքելու պատրաստակամությունը, ընդգծելով միաժամանակ, որ մեր հույսը մենք ենք, մեր մարտունակ, խիզախ բանակը, որը պատրաստ է ոչ միայն պաշտպանելու հայրենի հողը, այլև արժանի պատասխան տալու անարգ թշնամուն։ Նա նաև նշեց, որ վտանգի ահեղ ժամին մեր երկրի իշխանությունները և ընդդիմությունը, մի կողմ թողած քաղաքական հայացքների տարբերությունը՝ համախմբվել են հանուն Արցախի, հանուն Հայաստանի և Հայ ժողովրդի։։ Մենք պարտավո՛ր ենք առաջնորդվելու «Տասը միլիոն՝ մեկ բռունցք» նշանաբանով, որպեսզի հակահարվածը ուժգին լինի։ Հանճարեղ ծովանկարչի կտավի նման հորձանք տվեց ցասման ու զայրույթի ալիքը․․․

«Հայկական լրատու» հանդեսի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանի մեկնաբանությամբ՝ սա մի նոր Ավարայր էր ո՛չ միայն հայ ժողովրդի զավակների սխրանքի շնորհիվ։ Հավիտենական է խորհուրդը Վարդանանց, որ, դարերի հոլովույթներում ուղեկցել է մեզ և դեռ էլի պիտի ուղեկցի։Այսօր Հայրենիքը, Սփյուռքը և Արցախը միասնական են, ինչպես Ավարայրի հրկեզ օրերին ։ Մեկ անգամ ևս ապացուցվեց՝ մեր հզորության աղբյուրը Արցախ-Հայրենիք-Սփյուռք եռամիասնության ամրությունն է, և մեր կամքը մեր ժայռերի պես ամուր է․․․

«Եռաձայն պատարագ»-ի տողերը որպես աղոթք հնչեցին կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանի շուրթերից․

Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց:
Բայց…ո’չ մի վայրկյան, ո’չ մի ակնթարթ
Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից…

Հոգով, սրտով Հայաստանի հետ ենք, Արցախի հետ ենք, այն մայրերի հետ, ովքեր կորցրին իրենց զավակներին,-շարունակեց հայրենասեր հայուհին։ -Սակայն արհավիրքի օրերին հայի աննկուն, հերոսական ոգին թույլ չի տալիս, որ մեր ցավը փոխվի հուսահատ լացի, քանզի «անպարտելի է այն ժողովուրդը, որը ղեկավարվում է ոգու ձեռքով»։ Հայի ազատատենչ ոգու փայլատակումը արձանագրվեց հինգ օր մղած ճակատամարտում։

Իր հոգու ճիչն արտահայտեց գրադարանավարուհի և բանաստեղծուհի Լիզա Մոսինյանը․

Դու՛, իմ Հայրենի՛ք, Երկի՛ր ավետյաց,
Քո վշտի պահին քեզ հետ եմ սրտանց,
Ինչպե՞ս ես զսպեմ ճիչը իմ հոգու,
Դարձյալ գարուն է, ու վհատ ես դու։
Նորից կան զոհեր, կա սրտերում վերք
Եվ այգաբացը՝ դարձյալ արնաներկ։
Մայրեր ողբավգին արցունքներով հորդ,
Խոսքերն ամոքիչ դարձան ավելորդ ։
Շուտով կկերտես խնկաբույր խաչքար,
Դա էլ չի մեղմի վիշտը մոր համար․
Տան ճրագ որդին դարձավ հուշաքար
Ու պատից կախված ժպտադեմ նկար։
Շատ թանկ գնով է սահմանը պահվում,
Արցախի հողը արյամբ է սնվում․․․
Ծա՜ նր օրեր են, կա՜ նգ առ, ակնթա՛րթ,
Հուզված են մարդիկ, ճամփան է անհարթ․
Ինչու՞ է այսքան բարդ ․․․
Իմ հոգին զույգ հենարան ունի՝
Աստված և Հայրենիք։

Այս եղերական իրադարձություններն իրենց արձագանքը գտան կիրակնօրյա դպրոցի սաների ելույթներում։ Նրանք ասմունքեցին Արցախին, Մայր Հայրենիքին, նրանց արիասիրտ պաշտպաններին ձոնված տողեր, քերթվածքներ, կատարեցին հայրենաշունչ երգեր, որոնց ձայնակցեց դահլիճը։
Համայնքի փոխնախագահ Արտեմ Կարաջյանը զգոնության կոչ արեց, քանզի ապրում ենք բազմազգ մարզում, քաղաքում, բազմաթիվ կրոնների դավանող ազգերի մեջ։ Նա իր խոսքերը հղեց հատկապես երիտասարդներին՝ կարողանան զսպել իրենց ապրումները, խուսափեն ոչ ճշգրիտ տեղեկատվական աղբյուրներից օգտվելուց, որպեսզի չհայտնվեն ոչ ցանկալի, առավել ևս՝ վտանգավոր իրավիճակներում։
Միջոցառումն ավարտվեց քահանայի ոգեշունչ խոսքերով․ նա քաջալերեց հայրենակիցներին՝ երբեք չընկճվել․ « Զինված հավատքի, արդարության զենքով՝ մենք դիմագրավել ենք ամեն փորձություն՝ տեսնելով և՛ Եղեռն, և՛ Սարդարապատ, և՛ Արցախի ճակատամարտ։ Մե՜ծ սրտի տեր է մեր ժողովուրդը․ մենք դեմ չենք եղել մեր հարևանների հետ ապրել փոխադարձ համաձայնության մեջ։ Սակայն մենք ունենք աստվածապարգև արդար իրավունք՝ ապրելու մեզ բաժին հասած հայրենի հողի վրա և հարկ եղած դեպքում՝ զենքը ձեռքերիս պաշտպանելու այն, և թո՛ղ Ամենակարող Աստված մեզ զորավիգ լինի՝ մեր սուրբ առաքելության իրականացման գործում։
Խու՛նկ․․․Աղո՛թք․․․ Հիշատակն արդարոց օրհնությա՜մբ եղիցի»։

Նարինե Մուրադյան
«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից, ք. Օդեսա

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a1 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a12 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a13 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a14

2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում զարգացման ընթացքին, արձանագրված տնտեսական ցուցանիշներին, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլ ուղղություններով կատարված ու նախատեսվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետին զեկուցվել է, որ 2017 թվականի առաջին եռամսյակում երկրում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ, մասնավորապես, տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, արդյունաբերական արտադրանքինը՝ 16,1, արտահանմանը՝ 16,5, զբոսաշրջային այցելություններինը՝ 18,2 տոկոս և այլն: Նշվել է, որ ունենք արտահանումն էապես ավելացնելու ներուժ, որը լինելու է տնտեսական աճ ապահովելու հիմնական շարժիչ ուժը: Արտահանման աճի հիմնական ճյուղերն են՝ խտանյութերի և մետաղների, խմիչքների, ծխախոտի, ադամանդագործության, ոսկեգործության, թեթև արդյունաբերության և դեղագործության ոլորտները: Նպատակն է՝ ՀՀ-ում առաջիկա հինգ տարվա ընթացքում հասնել առևտրային հաշվեկշռի դրական մնացորդի: Գերատեսչության պատասխանատուները 2017 թվականի համար իրատեսական են համարում ապահովել արտահանման 200 մլն դոլարի աճ, իսկ 2018-ին՝ 2017-ի համեմատ, ըստ կանխատեսումների, աճը կկազմի 450 մլն դոլար: Արտահանման լոգիստիկ ծառայությունների մասով ևս ընկերությունները սկսել են ցուցաբերել մեծ ակտիվություն: Դրանց թիվը հասել է 4-ի: Միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանի համար արտահանման ծավալներն ավելացնելու հիմնական շուկաներն են՝ ԵԱՏՄ երկրները, այնուհետև, ԵՄ պետությունները, ԱՄԷ-ն, Իրանը, Թուրքմենստանը, Չինաստանը և այլն: Մասնավորապես, ակնկալվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալն ավելացնել 400 մլն, ԵՄ շուկա՝ 100 մլն դոլարով:
«Ասում եք մինչև 2022 թվականն արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը, շատ լավ պնդում եք անում: Դրա տակից դուրս գալո՞ւ ենք, ու գիտե՞ք արտահանման համար որ արտադրանքն ենք ավելացնելու, ներմուծումից ինչն ենք պակասեցնելու»,- հետաքրքրվել է վարչապետ Կարապետյանը և ստացել դրական պատասխան:
Նշվել է, որ տարեկան արտահանման աճը պետք է կազմի ոչ պակաս, քան 20 տոկոսը, իսկ 2017-2018 թվականներին ակնկալվում է, որ թվարկված ճյուղերում կստեղծվի 15 հազար նոր աշխատատեղ՝ մեծ մասը թեթև արդյունաբերության ոլորտում:
«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բավարարված լինի իր ազատություններով, անվտանգությամբ, պաշտպանվածությամբ, սոցիալական ու կենցաղային վիճակով: Դրա համար պետք է աշխատատեղ ստեղծել, օրենք և այլն: Աշխատատեղերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի արտահանումը, բայց երբ ասում ենք զբաղվածություն, աշխատատեղ, պետք է հասկանանք ողջ ծավալը, դասակարգենք, թե արտահանումն ի՞նչ ազդեցություն է ունենալու, ներմուծման փոխարինումը՝ ինչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Տեղեկացվել է, որ օրինակ թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումների ու նոր ձեռնարկությունների բացման հետ կապված արդեն իսկ կան հստակ կանխատեսումներ ու համապատասխան ժամկետներ: Ակնկալվում է, որ 2018-ին ոլորտի արտահանումը կգերազանցի 56 մլն դոլարը, այն պարագայում, երբ 2016-ին ակնկալվում էր ընդամենը 12 մլն դոլարի արտահանում: Ընդգծվել է, որ ունենք թեթև արդյունաբերության արագ զարգացման հիմք և հնարավորություն:
Միաժամանակ նշվել է, որ արտահանողների թվի ու արտահանման ծավալների ավելացման պարագայում պարբերաբար բարձրացվում է շրջանառու միջոցների՝ սահմանին վճարվող ԱԱՀ-ի հետ վերադարձի ու արտահանողների համար հատուկ ռեժիմներ կիրառելու հարցը: Արձագանքելով խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պատրաստ ենք դրան, դրանից չենք խուսափում, և ցանկանում ենք այնպես անել, որպեսզի ՊԵԿ-ի բարեփոխումներով գանք դրան: Վստահ եմ, որ մեզ մոտ կստացվի»:
Այնուհետև ներկայացվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Նշվել է, որ Համաշխարհային բանկի Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցում ընդգրկված 190 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Մեր երկիրը լավագույն 3-րդն է ԱՊՀ երկրների շարքում և 2-րդն է տարածաշրջանում: ՀՀ կառավարության ծրագրով 2017-ին նախատեսվում են 43 միջոցառումներ, որոնցից 16-ն ուղղակի ազդեցություն ունեն գնահատվող ցուցանիշների վրա:
Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե նախարարությանը տարբեր հարցերով որքան պոտենցիալ ներդրող է դիմել: Ի պատասխան զեկուցվել է, որ տարեսկզբից մինչ օրս դիմել է 224 պոտենցիալ ներդրող: Հինգ ներդրողից յուրաքանչյուր մեկի գործունեությունը եղել է տրամաբանական ու ստացել շարունակություն:
Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ներմուծման փոխարինման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այժմ տարբեր գերատեսչությունների հետ գնահատվում են հնարավորություններն ու ծավալները:

Կանադայի վարչապետը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այս օրը մենք հավաքվում ենք հիշատակելու հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը, որը տեղի է ունեցել մոտ մեկ դար առաջ: 2015 թվականին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին:

Այս օրը հարգում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքներն ու տառապեցին ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում:

Այս առիթով կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկական պատկանելիությունը, միասնական են հանդիսավոր հիշատակման մեջ և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ վստահանալով, որ մենք երբեք անտարբեր չենք լինի ատելության կամ բռնության որևէ դրսևորման հանդեպ:

Քանի որ այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության օրը, խնդրում միանալ ինձ և ապագային նայել հույսով, որը բնորոշվում է խաղաղության ու փոխադարձ հարգանքով»:

Հայ համայնքը Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին:

Ինչպես տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 23-ի երեկոյան անցկացվելիք ջահերով երթ:

«Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքից ջահերով երթ կանցկացվի դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այնուհետև մասնակիցները կշարժվեն դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որտեղ կանցկացվի մոմավառություն»,-ասաց Հակոբ Սևանը:

Ապրիլի 24-ին առավոտյան Սուրբ Հակոբյանց վանքում կմատուցվի պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Այնուհետև պատարագի մասնակիցները կուղղվեն դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որտեղ նախատեսված են ելույթներ:

«Հիշատակի միջոցառումներից հետո նախատեսում ենք բողոքի ցույց անցկացնել Արևելյան Երուսաղեմում գտնվող թուրքական հյուպատոսարանի դիմաց: Գլխավոր ուղերձն է ճանաչում և հատուցում»,-ասաց նա:

Ապրիլի 24-ի երեկոյան էլ կանցկացվի հուշ երեկո, գրում է Արցախպրեսը:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլարշավ և հանրահավաք Ամստերդամում. ուղիղ

Այս պահին Նիդերլանդներում ընթանում է Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների բողոքի քայլարշավը՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Նիդերլանդական օրագիրը»-ը, այն սկսվել է Ամստերդամի սրտում՝ Museumplein փողոցին հարող Stopera հրապարակից, որտեղ տեղակայված են մի քանի հանրահայտ թանգարաններ: Բողոքի երթի մասնակիցները քայլարշավով շարժվելու են կենտրոնական մի քանի փողոցներով, այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք կմատուցվեն Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Ավարտին կկայանա հանրահավաք, որի ժամանակ ելույթ կունենան թուրքական, քրդական, ասորական և այլ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական և հոլանդական քաղաքական գործիչներ և մշակութային գործիչներ:

Ուղւղ միացումը ապահովում է« Նիդերլանդական օրագրի» թղթակից Dario Cramer – ը:

Ամենամյա «Զարթոնք» փառատոնը Պերմի հայկական համայնքում

Ապրիլի 9-ին ՌԴ Պերմ քաղաքի հայկական համայնքում իսկական տոն էր: Քաղաքային մանկապատանեկան գեղարվեստի պալատի մեծ դահլիճը լեփ-լեցուն էր տեղաբնակ հայերով, ինչպես նաև ոչ հայազգի հայկական մշակույթի սիրահարներով:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, ամենամյա «Զարթոնք» փառատոնն այս տարի առանձնահատուկ էր, քանի որ անց էր կացվում Պերմի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական դպրոցի 15-ամյա տարելիցի շրջանակներում: Փառատոնը սկսվեց գեղեցիկ ֆիլմով, որտեղ հակիրճ ներկայացված էին ոչ միայն դպրոցի, այլ ամբողջ համայնքի կատարած աշխատանքները և գործունեության արդյունքները վերջին տարվա ընթացքում: Ցուցադրվեցին ազգային պարի, հայկական գեղարվեստի և օտարալաեզուների համար հայոց լեզվի վարպետության դասերը դպրոցի մանկավարժների գլխավորությամբ: Չանտեսվեց նաև անմիջապես դպրոցի 15-ամյակին նվիրված «Վերնատուն» գրական ակումբի կազմակերպած միջոցառումը իր հաճելի պահերով:

«Զարթոնք» փառատոնի գեղարվեստական մասն իր մեջ ամփոփեց դպրոցի, պարի համույթի և լրացուցիչ խմբակների գործունեության արդյունքները: Նորամուծություն էր մանկահասակ երեխաների ելույթը, որը ոչ միայն շատ գեղեցիկ ձևավորված էր ի շնորհիվ դպրոցի արվեստի ուսուցչուհու, այլ նաև հագեցած էր մանկական երգ ու պարով: Ազգային պարի «Կռունկ» համույթը ինչպես միշտ փայլուն հանդես եկավ՝ ներկայացնելով ոչ միայն հայ ավանդական, այլ նաև թեմային համապատասխան սցենիկ պարեր:

Անակնկալներով լեցուն էր «Զարթոնք» փառատոնի փակման արարողությունը. մեկն այդ անակնկալներից մեծ ուրախություն պարգևեց հանդիսության մասնակիցներին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով Պերմի հայկական դպրոցի տնօրեն տիկին Ժասմեն Հայրապետյանը պարգևատրվեց նախարարության ՈՍԿԵ,  «Վերնատուն» գրական ակումբի գեղարվեստական ղեկավար, դպրոցի մանկավարժ Զոյա Վարդանյանը՝ «Մայրենիի դեսպան» մեդալով:

 Իր շնորհակալական խոսքում դպրոցի տնօրեն Ժասմեն Հայրապետյանը երախտագիտություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին պատվավոր մեդալների և Պերմի հայկական համայնքի գործունեությունը ըստ արժանվույն գնահատելու համար:

img_7742img_7763img_7767img_7796img_7841 img_7935 img_8094 img_8097 img_8109

 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Լիբանանում

Ապրիլի 20-ին Լիբանանի Բիբլոս քաղաքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Վրձինով կմերժենք և կպահանջենք…» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Թեքեյան մշակութային միությունը, Լիբանանում ՀՀ դեսպանության և Բիբլոսի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով իր գոհունակությունը հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Բիբլոսի պես հնամենի քաղաքում, որն ունի հազարամյակների պատմություն։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, արվեստագետներին և Բիբլոսի քաղաքապետին, վստահություն հայտնեց, որ նման ձեռնարկները նոր դռներ կբացեն երկու բարեկամ պետությունների միջմշակութային երկխոսության համար։

Դեսպանն ավելացրեց, որ քաղաքակիրթ հանրությունը ճիշտ գնահատական պետք է հնչեցնի նմանատիպ բոլոր հանցագործություններին, մերժի ժխտողականությունը, հասնի պատմական արդարության վերականգնմանը:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ նաև բարեկամ ժողովուրդների պատմական անցյալին՝ շեշտելով, որ հայ ժողովրդի պատմության ամենածանր և օրհասական պահին Լիբանանը բազմահազար հայրենազրկված հայերի համար դարձավ փրկության փարոս:

Ելույթներով հանդես եկան նաև Բիբլոսի քաղաքապետ Զիադ Հաուաթը և Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանը։

Տեղեկանք․Ցուցահանդեսին ներկայացված են Լիբանանցի 24 գեղանկարիչների աշխատանքներ, ովքեր իրենց ստեղծագործություններով դատապարտում են Հայոց ցեղասպանությունը։ Ցուցահանդեսի նպատակն է ոգեկոչել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, բարձրացնել հասարակայնության շրջանում իրազեկվածության մակարդակը, նպաստել մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչմանը և դատապարտմանը։ 

%d5%ac%d5%ab%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b61

Ջենիֆեր Լոպեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից, իսկ մինչ այդ համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին:

 Այս անգամ «Խոստումը պահելու» երդում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր Twitter-ի էջում երգչուհին հոլովակ է հրապարակել, որում ասվում է.

«Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին եւ երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ եւ ես երդվում եմ՝ պահել խոստումը՝ երբեք չմոռանալու»:

Նրան է միացել սուբերմոդել Հայդի Քլումը՝ իր Twitter-ում նշելով. «Ես երդվում եմ՝ երբեք չմոռանալ եւ օգնել աշխահի երեխաներին», գրում է Արցախպրեսը:

0000

Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն

Գրոսմեյստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:

Սա հայ շախմատիստի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը թույլ է տվել մրցաշարում ժամանակից շուտ հաղթել և զբաղեցնել առաջին հորիզոնականը:

ՀԱՕԿ-ը ներկայացնում է վեցերորդ տուրի արդյունքները. Արոնյան-Հոու Յիֆան` 1:0, Նայդիչ-Կարլսեն, Բլյուբաում-Կարուանա, Վաշյե-Լագրավ-Մայեր` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը վեցերորդ տուրից հետո. 1. Արոնյան` 5 միավոր, 2-3. Կարուանա, Կարլսեն` 3.5-ական, 4-6. Հոու Յիֆան, Վաշյե-Լագրավ, Նայդիչ` 3-ական, 7-8. Մայեր, Բլյուբաում` 1.5-ական միավոր:

Եզրափակիչ` 7-րդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ:

ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդը նամակ է հղել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, որտեղ հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ու բարձր է գնահատել Ամերիկայյի հայերի ջանքերը:

Նրա խոսքով` հայկական ու հրեական հոլոքստների գազանություններն աննկարագրելի են, սակայն կարեւոր է հիշել, որ պատմությունը չպետք է կրկնի: Նա ընդգծել է, որ մտովի կլինի նրանց հետ, ովքեր ապրիլի 23-ին ներկա կլինեն Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին:

Հայ դատի Ամերիկայի հանձնաժմբի արեւմտյան թեւի նախագահը երախտագիտություն է հայտնել նահանգապետին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու հիշելու անհրաժեշտության խոսքի համար: