Տենոր Լիպարիտ Ավետիսյանն արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի

Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան մոսկովյան ակադեմիական երաժշտական թատրոնում օրերս «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությամբ եզրափակվել է թատերական փառատոնը:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը «Լավագույն տղամարդ- դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի:

Լ« Ավետիսյանը ծնվել է 1990թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: Վաղ հասակից տեղափոխվել է Ուկրաինայի Ֆեոդոսիա քաղաք, որտեղ ավարտել է երաժշտական դպրոց: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Բ.Կուդրյավցևի դասարանում: Երկու տարի անց ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ռաֆիկ Հակոբյանցի դասարանում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Թայվան, Ռուսաստան, Ուկրաինա և այլուր: Մասնակցել է Երևանում և Փարիզում կայացած Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հիման վրա բեմադրած Սերժ Ավետիքյանի նախագծում` որպես Սարոյի դերակատար: Մասնակցել է նաև միջազգային հեղինակավոր այլ մրցույթների: 2010թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Մուզա Միռա» միջզգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին, 2012թ. Իտալիայում` Վ.Վիոտտիյի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի, 2013թ. Մոլդովայում` Մ.Բիեշուի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին: 2013թ. հրավիրվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես առաջատար մեներգիչ: Նույն թվականին մասնակցել է Մոսկվայի Մարիինյան թատրոնի համերգային սրահում կայացած Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների գալա-համերգին: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Ալֆրեդո), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Երիտասարդ գնչու), Ժ.Բիզեի «Կարմեն» (Դոն Խոսե) և այլն: Երգացանկում եղել է նաև Մոցարտի, Վերդիի Ռեքվիեմները և այլ դասական երկեր: 2014թ. մասնակցել է Մ.Մագոմաևի անվան վոկալիստների միջազգային մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը` արժանանալով դրամական պարգևի, ուղևորության դեպի Իտալիայի Սորենտո քաղաք, նաև «Օրֆեյ» ռադիոկայանի կոմից ճանաչվել է լավագույն կատարող:

Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915թ տեղահանության մասին օրենքի հետևանքները

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան Կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու դիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գրել է «Ակօս» շաբաթաթերթը:

«Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին «Takvim-i Vekâyi» պաշտոնաթերթում տպագրվելուց հետո:
Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների մինչև օրս շարունակվող ազդեցությունը:

Փայլանը դիմումի մեջ ընդգծել է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի ընդունումից հետո Օսմանյան Կայսրությունում բնակվող հայ բնակչությունը ենթարկվել է տեղահանման, բացի այդ այն հայերի, ասորիների, քաղդեացիների, եզդիների և հույների կոտորածի պատճառ է դարձել: Ըստ Փայլանի՝ չնայած 102 տարի է անցել, բայց վերոնշյալ օրենքի հետևանքները Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրվել:

Փայլանը նշել է, որ տեղահանության մասին օրենքի պատճառով բազաթիվ մշակութային արժեքներ ու անշարժ գույք բռնազավթվել է կամ էլ առգրավվել է պետության կողմից:

«Այս օրենքի հարցում որևէ շահարկում կանխելու,  «ճշմարտության» բացահայտմանը նպաստելու, ապագա սերունդների՝ Թուրքիայում ազատության և խաղաղության մեջ համատեղ  ապրելու հնարավությունն ապահովելու նպատակով, առաջարկում եմ, որ խորհրդարանը ուսումնասիրություն սկսի՝ համաձայն Սահմանադրության 98-րդ, ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդածների»,-ասել է հայ պատգամավորը:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրվելու է տարբեր աշխարհամասերում

Առաջիկա ամիսներին լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված ռեժիսոր Թերրի Ջորջի Հայոց ցեղասպանությանը մասին պատմող «Խոստումը» ցուցադրվելու է աշխարհի տարբեր երկրներում:

Ապրիլի 21-ին ֆիլմի առաջնախաղը կայանալու է ԱՄՆ-ում և Կանադայում,  այնուհետև Միջին Արևելքի երկրներում՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստանում (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորությունում (ապրիլի 28-ին), Լեհաստանում (մայիսի 5-ին), Ավստրալիայում (մայիսի 25-ին), Թաիլանդում (հունիսի 1-ին), Իսպանիայում (հունիսի 2-ին), Բելգիայում (հունիսի 14-ին), Նիդեռլանդներում (հունիսի 15-ին), Սինգապուրում (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկայում (հունիսի 23-ին) և Իտալիայում (օգոստոսի 24-ին), փոխանցում է Panorama.am-ը:

Հիշեցնենք, որ հայաստանյան կինովարձույթում ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից: Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, որը նաև իրականացրել է ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները:

«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:

«Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յար»-ի ժամանակակից ներկայացմանը: «Մեծ պատիվ է դառնալ ֆիլմի անմասն ակնդիրն ու ունկնդիրը», – ասել է Թանկյանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

«Խոստումը» օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:

Ֆիլմի տարածման նպատակով Հայաստանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ:

«Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ ֆիլմը ցուցադրվում է ապրիլի 24-ին, այդ կերպ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ օրը հայերիս համար առավել քան խորհրդանշական ու կարևոր է: «Շարմ Հոլդինգից» հայտնում են, որ ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա նաև  «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: Փակ ցուցադրության կազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:

Թեհրանահայ աշակերտները ոգեկոչեցին Ցեղասպանության 102-րդ տարելիցը

Ապրիլի 19-ի առավոտյան տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման աշակերտական ծրագիրը Հ. Մ. «Արարատ» կազմակերպության «Սասունցի Դավիթ» սրահում:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Թեհրանի «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ Թեհրանի Հայոց թեմի կրթական խորհրդի միջոցով կազմակերպված ծրագիրը նախատեսված էր Հայոց միջնակարգ օղակում սովորող աշակերտների, նաեւ` ուրբաթօրյա դասընթացներին մասնակցող աշակերտների համար:

Ծրագիրը մեկնարկեց «Մարի Մանուկյան» դպրոցի աշակերտական երգչախմբի Տերունական աղոթքի կատրումով, որին հաջորդեց  ծաղիկների մատուցման արարողությունը, որտեղ աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության եւ Արցախյան քառօրյա պատերազմում զոհված նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջեւ:

Միջոցառումը հագեցած էր ասմունքային եւ երգչախմբային կատարումներով, աշակերտների կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր, ցուցադրվեց տեսաֆիլմեր, որոնց թվում էր` «Ավրորա» մրցանակաբաշխության մասին պատմող ֆիլմը:

Ընթացքում աշակերտները բարձրաձայն կանչերով եւ լոզունգներով իրենց ցասումն ու բողոքն արտահայտեցին ընդդեմ բռնակալ Թուրքիա պետության` պահանջելով Հայ դատի արդար ու վերջնական հանգուցալուծումը:

Միջոցառումն ավարտվեց «Սարդարապատ» երգով:

%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b61 %d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b62 %d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b63 %d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b64

 

 

Առցանց հարցուպատասխան Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ

Արցախի Հանրապետության ֆեյսբուքյան պաշտոնական էջում մեկնարկել է վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հինգերորդ առցանց հարցուպատասխանը, որի շրջանակներում ֆեյսբուքիօգտատերերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում հարցեր ուղղելԱրցախի կառավարության ղեկավարին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ֆեյսբուքում հարցեր ուղղելու համար պետք է անցնել հետևյալ հղմամբ՝
https://www.facebook.com/events/1490218847707899/
Իսկ թվիթթերում՝ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով
https://twitter.com/A_Beglaryan
Վարչապետի պատասխանները տեսանյութի տարբերակով կտեղադրվեն յութուբում կառավարությանպաշտոնական ալիքում և վերոնշյալ էջերում.
https://www.youtube.com/channel/UCijlxetE-xoBadXCzALP3hA
Հարցերի հավաքագրման վերջնաժամկետը ապրիլի 30-ի ժամը 23:59-ն է:

«Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը». Կլաուս Լանխե Հազարյան

Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց արգենտինահայ ճանաչված լրագրող Կլաուս Լանխե Հազարյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայազգի լրագրողի հայանպաստ գործունեությունը, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ինչ ես անում Արցախի» համար համահայկական շարժման շրջանակներում կատարած աշխատանքները:

Կլաուս Լանխե Հազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և մասնավորապես նշեց. «Շուրջ քսանհինգ տարվա լրագրող եմ: Որպես մասնագետ, ինչպես նաև մայրական կողմից հայկական արյուն ունենալով` Արցախի հարցին անդրադառնալն ինձ համար շատ կարևոր և օրակարգային է: Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը:

Այդ նպատակով սկսեցի Արգենտինայում Արցախի մասին իսպաներեն լեզվով տարաբնույթ տեղեկատվություն տարածել, որպեսզի Արցախն ամբողջապես ճանաչվի: Իմ ստեղծած www.soyarmenio.com.ar («Ես հայ եմ») կայքում առանձին «Լեռնային Ղարաբաղ» բաժինն եմ բացել, որտեղ հոդվածներ, լուրեր և այլ նյութեր եմ տեղադրում:

Իբրև հայ՝ ցանկությունս է լրագրողական աշխատանքով օգտակար լինել Արցախին, նպաստել, որ Արցախն աշխարհի կողմից ճանաչվի և արցախցին խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի ապրի:

Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել՝ իրականացնելով «Դու ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը և 2017 թվականը Արցախի տարի հռչակելով:

Սա հիանալի առիթ է աշխարհասփյուռ հայերին միախմբելու Արցախին սատարելու խնդրի շուրջ: Ես նույնպես միանում են համահայկական շարժմանը, միաժամանակ ուղիներ որոնելով՝ իմ շրջապատում հնարավորինս տարածել այս ծրագիրը»:

%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b61

Տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը

Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Մեր հայրենակիցներից շատերը տեղահանվեցին և բռնեցին գաղթի ճանապարհը: Բայց հայ ազգը ապրեց, արարեց և այսօր մենք ավելի քան 10 միլիոն ենք: Ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդը՝ ծով դարձած հայ երիտասարդությունը, առանց վախի պահանջում է մեր Հայ Դատի արդարացի լուծումը»:

Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց այն օտարազգի մտավորականներին, ովքեր գրում և տպագրում են գրքեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: «Նրանց մեջ կան նաև թուրքեր, ովքեր, երբ սկսում են ուսումնասիրել իրենց արմատները, հաճախ հայտնաբերում են հայկական ծագումը: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով ծպտյալ հայեր են վերագտնում իրենց ինքնությունը: Մեր գերդաստանների պատմությունները՝ օգնում են մեզ վառ պահել անմեղ զոհերի հիշատակը», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները ներկայացրին իրենց գերդաստանների պատմությունները: Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը իր ընտանիքի պատմությունը ներկայացնելու հնարավորության համար, պատմեց, թե ինչպես է մեծ մայրը Եփրատի ավազների վրա զավակներին սովորեցրել գրել «Ես հայ եմ» նախադասությունը՝ հետագայում, իրար կորցնելու դեպքում, ճանաչելու նպատակով:

Գրող Սոսի Գևոնյանը նշեց, որ իր մեծ հայրը ծնվել է Կեսարիայում, ինքը՝ Դամասկոսում, այնուհետև գաղթել են Բեյրութ, Իսպանիա, ԱՄՆ և վերջապես հիմա իր ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք: «Ես երջանիկ եմ, որ վերջապես հաստատվեցի իմ երազած դրախտավայր Հայաստանում», – հավելեց նա:

«Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, պատմելով իր մեծ հոր և մոր պատմությունը՝ շնորհակալություն հայտնեց նախարարին և նախարարությանը հայկական մշակույթի պահպանությանն ուղղված իր գործունեությունը բարձր գնահատելու և  «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրելու համար:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը խոսեց Մարաշից տեղահանված իր ընտանիքի մասին: Իսկ դասախոս Հրաչուհի Պողոսյանը ներկայացրեց իր գերդաստանի՝ Վասպուրականից գաղթելու պատմությունը և այդ մասին իր հոր` Համբարձում Պողոսյանի գրած «Վասպուրականի գերդաստանի մը պատմությունը» գիրքը:

Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները ներկայացրին նաև իրաքահայ հայրենադարձ Վարանդ Պետրոսյանը, պատմաբան, Անի Ֆիշենկչյանը և արգենտինահայ Լուիզա Հազարյանը: Նրանք հավաստիացրին, որ Ապրիլի 24-ը մեզ բոլորիս պետք է մտածելու առիթ տա՝ ինչ ենք անում 1,5 միլիոն զոհերի հիշատակը անմահ պահելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց «Հայերն այսօր» պարբերականի խմբագրակազմին՝ բացել «Պատմիր քո պատմությունը» խորագրով պատուհան, որտեղ Ցեղասպանություն վերապրածների ժառանգները ոչ միայն հնարավորություն կունենան պատմել իրենց պատմությունները, այլև շփվել և ծանոթանալ միմյանց հետ:

«Թշնամուց մեր վրեժը այն կլինի, որ ապրենք ու արարենք, հզորացնենք մեր երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը», – ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարը:

ve8ap8a1ve8ap8a2ve8ap8a3ve8ap8a4ve8ap8a5 ve8ap8a6 ve8ap8a7 ve8ap8a8 ve8ap8a9

Իտալահայ գործարարը՝ Հայաստանում ներդրումների մասին

Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իտալահայ գործարար, Միլանում Սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խուդավերդիին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարի ջանքերը՝ Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Երկարատև բանակցություններից հետո նրան հաջողվել է համաձայնություն ձեռք բերել խոշոր միջազգային կառույցի հետ՝ Հայաստանում ևս մասնաճյուղ բացելու վերաբերյալ: Խոսքը առևտրի կազմակերպմամբ զբաղվող ”Future world trade LLC” կազմակերպության մասին է, որը մասնաճյուղեր ունի Իրանում, Թուրքիայում, Մալազիայում, Մեծ Բրիտանիայում: Հայաստանում կազմակերպությունը ցանցի միջոցով տարեկան 200 միլիոն դոլարի առևտրական գործարքներ կիրականացնի:

Սարո Խուդավերդին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Նա մանրամասն ներկայացրեց կազմակերպության հետ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, նշեց, որ նոր ծրագիրը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին:

Կմեկնարկի Հայաստանի մանուկներ հիմնադրամի և «Մեգերյան կարպետներ» ընկերության բարեգործական ծրագիրը

Հայաստանի մանուկներ հիմնադրամը և «Մեգերյան կարպետներ» ընկերությունը մեկնարկում են նոր բարեգործական ծրագիր՝ նվիրված «Մեգերյան կարպետների» 100-ամյա հոբելյանին։ «Մեգերյան կարպետներ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ համայնքի երիտասարդները կաշխատեն հոբելյանական գորգի ստեղծման վրա։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են հիմնադրամից, բացումը կկայանա ապրիլի 25-ին, ժամը՝ 16։30-ին, «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարանում (հասցե՝ Մադոյան փող. 9)։

Ծրագրի մեկնարկը կտան «Մեգերյան կարպետ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը և Հայաստանի մանուկներ հիմնադրամի խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը։

Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություն Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանում

Ապրիլի 21-ին Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանը նշեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը՝ կազմակերպելով հիշատակի ցերեկույթ:

«Հայ Երուսաղեմն այսօր» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ արարողության ընթացքում սաների կողմից ներկայացվեց գեղեցիկ գեղարվեստական հայտագիր: Արարողությանը մասնակցեցին նաև Հերցելիայի հրեական գիմնազիայի սաները՝ գլխավորությամբ իրենց տնօրենի:

%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b4%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b41%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b42%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b43%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b46 %d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b2%d5%a5%d5%b47

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը եղևնի տնկեց՝ նվիրված Ցեղասպանության 102-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այգու հարակից տարածքում Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը եղևնի տնկեց։ Հիմնադրամի անունից ծառատունկը կատարեցին համանախագահներ Լևոն Սարգսյանը և Գաբրիել Չենբերջյանը։

«Ապրիլի 24-ի կապակցությամբ մեզ այս հնարավորությունը տրվեց, որ մեկ ծառ տնկենք մեր հիմնադրամի անունից։ Սա մեզ համար մեծ պատիվ է»,-panorama.am-ի փոխանցմամբ՝ նշեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չենբերջյանը։

Նշենք, որ հուշահամալիրի տարածքում գործող թանգարանի նոր մասնաշենքի կառուցումն ու վերանորոգումը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ստանձնել էր Փյունիկ հիմնադրամը:

Արարողությանը, հիմնադրամի անդամներից բացի, ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

img_9954-thumb%d6%83%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%af1%d6%83%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%af2

Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը ոգեկոչող միջոցառումներ Բարսելոնայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ոգեկոչման և հիշատակի միջոցառումներ տեղի կունենան Բարսելոնայում:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին, ժամը` 13:00-ից մինչև 15:00-ն, միջոցառման մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն Բարսելոնայում տեղադրված հայկական խաչքարի մոտ, ինչպես նաև մոմավառություն կկազմակերպեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների:

Ապրիլի 24-ին նախատեսված է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված գեղարվեստական հայտագիր:

%d5%a2%d5%a1%d6%80%d5%bd%d5%a5%d5%ac%d5%b8%d5%b6%d5%a11

Մոսկվա-Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին է բացվել

Մոսգոռտրանս» ընկերությունը բացել է առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին Մոսկվայի և Երևանի միջև՝ Բեսլանի մոտ մեծ վթարից հետո, որի ժամանակ 5 մարդ զոհվեց: Ավտոբուսները կերթևեկեն շաբաթը 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: Ավտոբուսները կմեկնեն Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանից և «Տյոպլի ստան» ավտոկայանից, հայտնում է «Մոսգոռտրանսի» մամուլի ծառայությունը:

«Պաշտոնական երթուղին Մոսկվայի և Երևանի միջև կոչված է արագ, հաճախակի և առավելագույնս անվտանգ երթևեկություն ապահովել ուղևորների համար, որոնք մեկնում են Մոսկվայից Երևան: Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանը, որտեղից կմեկնեն ավտոբուսները, հագեցած է զննության գոտիներով, մետաղաորսիչ սարքերով և տեսադիտարկման համակարգերով»,-ասել է Ավոտկայանների շահագործման և զարգացման ծառայության տնօրեն Եվգենի Ժիգունովը:

Օլանդը Փարիզում կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ է կազմակերպել:

Խորհուրդը դեմոկրատներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին կոչ է արել ապրիլի 24-ին հավաքվել Փարիզի Կանադայի հրապարակի Կոմիտասի հուշարձանի մոտ: Միջոցառմանը ներկա կլինի նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Սպասվում է, որ Օլանդը նաեւ հանդես կգա ելույթով, գրում է Արցախպրեսը: