Ինչպե՞ս պատրաստվել Ս. Հարության տոնին և ինչպե՞ս նշել այն

Այս տարի ապրիլի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Հայաստանում բացի տոնական ավանդույթներից արդիական են նաև տոնի վերաբերյալ ավանդական հարցերը:

Պահքից դուրս գալու համար պետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել (ոչինչ չուտել և չխմել՝ բացի ջրից, ծոմ չեն պահում առողջական խնդիր ունեցողները, երեխաները, կերակրող մայրերը կամ հղիները), իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին՝ (ժամը 18:00) Ս. Հաղորդություն ստանալ, որից հետո դուրս գալ պահքից։

Ս. Զատկին հավկիթ ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում զատկական սեղանը։

Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ հավիթը ներկում են, իսկ փլավը եփում չամիչով։ Կարմիր հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Հետևաբար, չկա նման կանոն, որ Ս. Զատկին, եթե տանը ննջեցալ կա, ապա հավկիթ չեն ներկում։Հավկիթ ներկելը սգի նկատմամբ անարգանք չէ:

Սխալ է այն կարծիքը, թե Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ են ներկում և ուտում։ Ավագ հինգշաբթին պահքի շրջան է։ Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ Պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես, ապա չեղյալ կհամարվի Մեծ պահքը պահելու քո ամբողջ ջանքը:

Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է։ Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է։ «Հին ննջեցյալ» կամ «նոր ննջեցյալ» հասկացողություն չկա․ բոլորը հավասար են, և բոլորի շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է ՝ այս տարի ապրիլի 17-ին: Այդ օրը` մեռելոցին, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել հոգեհանգստյան Պատարագին, Պատարագից առաջ ննջեցյալի անունը և ազգանունը թղթի վրա գրել և փոխանցել պատարագիչ քահանային, որպեսզի հոգեհանգստյան կարգի ժամանակ հիշատակի ննջեցյալի անունը, ապա գնալ գերեզմանատուն` ննջեցյալին այցելելու:


«Ս. Զատիկը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը»
. այս հարցը բավական տարածված է։ Նախ՝ քառասունքը հանգուցյալի հարազատների համար սգո շրջան է (սգո շրջանին հատուկ է զերծ մնալ խնջույքների, ուրախ տոնակատարությունների մասնակցելուց, չսափրվել, հեռուստացույց չդիտել և այլն)։ Հանգուցյալին առնչվող հոգևոր արարողությունները ՝ յոթնօրեք, քառասունք, կատարվում են՝ ամեն մեկն իր հերթին։ Այս իմաստով Ս. Զատիկը քառասունքը չի կտրում. օրինակ՝ եթե քառասունքին մնացել է մի քանի օր և մինչ այդ հանդիպում է Ս. Զատկի տոնը, ապա քառասունքը չի կտրվում։ Այլ բան է, որ նման դեպքում Մեռելոցն ու քառասունքը սգավոր ընտանիքի հյուրերի համար կատարվում է միասին՝ ելնելով բացառապես սոցիալական վիճակից։ Իրականում Ս. Զատիկը «կտրում է» սուգը, ոչ թե քառասունքը։ Այսինքն, Ս. Զատկին ննջեցյալի ընտանիքի անդամները դուրս են գալիս սգից, սակայն ճիշտ քառասունքի օրը հարկ է, թեկուզ ընտանիքի անդամներով, այցելել ննջեցյալի շիրիմին։

Ս. Զատկի տոնից սկսած հարկ է քահանա հրավիրել տուն` Տնօրհնեքի կարգ կատարելու:

Միմյանց շնորհավորում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:

Ս. Հարության տոնը նաև Հարություն անունը կրողների և Հարությունյան գերդաստանների անվանակոչության օրն է:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 Աղբյուրը՝ qahana.am

 

«Մաքուր և կանաչ Հայաստան». Սփյուռքի նախարարության աշխատակազմը մասնակցեց համաքաղաքային շաբաթօրյակին. լուսանկարներ

Ապրիլի 15-ին, արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կոչին, հայրենադարձների նախաձեռնած «Մաքուր և կանաչ Հայաստան» շարժման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, սփյուռքահայ ուսանողները և  հայրենադարձ ընտանիքները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ մասնակցեցին  համաքաղաքային շաբաթօրյակին:

Շաբաթօրյակի մասնակիցները մաքրեցին և  բարեկարգեցին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքը:

img_2435img_2436img_2398img_2400img_2401 img_2261img_2265img_2267img_2268img_2288img_2297img_2304img_2333img_2335img_2338img_2340img_2354img_2356img_2361img_2366img_2368img_2400 img_2448 img_2450img_2443

Հայրենասիրությունը երկիրը մաքուր պահելուց է սկսվում. իրաքահայ ուսանողուհի

«Դպրոցական տարիներին շաբաթօրյակների, ծառատունկների շատ եմ մասնակցել, որոնցից հաճելի հիշողություններ են պահպանվել, սակայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, նախարարության աշխատակիցների հետ առաջին անգամ էի շաբաթօրյակի մասնակցում»,-ապրիլի 15-ին Կոմիտասի անվան պանթեոնում կազմակերպված շաբաթօրյակի ժամանակ «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց իրաքահայ ուսանողուհի Կարին Օսկանյանը՝ հավելելով, որ նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումով կարողանում ենք մեր երկիրը ծաղկեցնել, ավելի բարեկարգ ու կանաչազարդ դարձնել:

«Միշտ կրկնում եմ, որ հայրենասիրությունը երկիրը մաքուր պահելուց է սկսվում, և մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի այս խնդրի շուրջ: Ես, իբրև սփյուռքահայ երիտասարդ, հոգուս պարտքը համարեցի մասնակցելու շաբաթօրյակին. միայն հայրենասիրական կոչերը կամ երգեր բավարար չեն, հայրենասիրությունը նաև ամփոփված է  նմանօրինակ քայլերի մեջ»,-նշեց Կարին Օսկանյանը:

Հավելենք, որ համաքաղաքային շաբաթօրյակը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կոչին հետևելով և հայրենադարձների նախաձեռնած «Մաքուր և կանաչ Հայաստան» շարժման շրջանակներում:

Բաց դաս Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում

Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի «Հայաստան» հասարակական մշակութա-լուսավորչական հայկական կազմակերպությանը կից շուրջ 15 տարի է՝ գործում է մեկօրյա դպրոց:

Արդեն  մեկ տարի է,  ինչ «Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Փաշայանի, բարերարներ  Սամվել և Սերգո  Ստեփանյանների շնորհիվ դպրոցն իր աշխատանքները կազմակերպում է Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի նորակառույց  մասնաշենքում, որը կահավորված է  և  ապահովված ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:

Այս  գեղեցիկ  նվերը հնարավորություն ընձեռեց էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու  հայ մանուկների, երիտասարդների  կրթական և ազգապահպան գործունեությունը: Զգալիորեն ավելացավ դպրոց մշտական հաճախող սաների թիվը (մոտ 150): Բացի մայրենի լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության և հայրենագիտության դասերից, մշակույթի կենտրոնում գործում են նաև թատերական, կերպարվեստի, հայկական ժողովրդական երգի, հայկական ժողովրդական պարի, հայկական ազգային նվագարանների (դուդուկ, դհոլ) խմբակները:

Մշակույթի կենտրոնի լավագույն ավանդույթներից  է  բաց  դաս-միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Մանկավարժները  ջանք չեն խնայում  այդ միջոցառումները հետաքրքիր  և  բովանդակալից  կազմակերպելու համար:

Մարտի 19-ին  հայկական ժողովրդական պարերի խմբավար Ալյոնա  Զիկովան անցկացրեց  հերթական բաց դասը, որին  ներկա էին մշակույթի կենտրոնի  մանկավարժներ, ծնողներ և հյուրեր:  Երեխաները ջանասիրությամբ և մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել դասին: Խմբավարի աշխատանքի արդյունքը ակնհայտ էր և գոհացուցիչ: Հյուրերը դահլիճից հեռացան հիասքանչ տպավորություններով, մեծ սպասումների  և վերադարձի ակնկալիքով:

Տեղին է նշել նաև, որ ողջ ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված այլ դաս-միջոցառումների մասին, որոնք ունեն դաստիարակչական, ուսուցողական և հայապահպան նպատակներ: Դրանցից են՝ «Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է», «Գրիգոր Զոհրապի  155-ամյակը», «Սուրբ  Ծնունդ» ( մանկավարժ Ա. Պողոսյան), «Ավետիք Իսահակյանի պոեզիան» ( մանկավարժ  Ռ. Դանիելյան, ռուսալեզու  ավագ խումբ),  «Հայկական բանակի ծնունդը» ( մանկավարժ Մ. Համբարյան ),  «Դուդուկը՝ ազգային հրաշալիք» ( մանկավարժ  Ն. Մուսոյան ), «Ազգային նվագարաններ» (մանկավարժներ Ն. Մուսոյան և Ռ.  Սարուխանյան ), «Ետդարձ դեպի մեր արմատները» (մանկավարժ Ս. Սիմոնյան), թատերական խմբի սաների մասնակցությամբ «Քաջ Նազար» ներկայացման բեմականացումը  (ղեկավար  Բ. Թադևոսյան):

Նման դասերը  հայ մանուկներին զինում են կարևոր գիտելիքներով  հայրենիքի անցյալի ու ներկայի, ավանդույթների և սովորույթների,  հայ  նշանավոր մարդկանց  մասին:

Ռուզաննա Դանիելյան

9-%d0%bc%d0%b0%d1%8fimg_0529%d0%b4%d0%b5%d0%bd%d1%8c-%d1%80%d0%b5%d1%81%d0%bf%d1%83%d0%b1%d0%bb%d0%b8%d0%ba%d0%b8%d0%be%d1%82%d0%ba%d1%80%d1%8b%d1%82%d0%b8%d0%b5-%d1%88%d0%ba%d0%be%d0%bb%d1%8b%d1%8d%d0%ba%d0%be%d0%bb%d0%be%d0%b3%d0%b8%d1%87%d0%b5%d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d1%84%d0%b5%d1%81%d1%82%d0%b8%d0%b2%d0%b0%d0%bb%d1%8c %d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af-%d5%ab%d5%bd%d5%a1%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a3%d5%a1%d5%bd %d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d6%85%d6%80 %d5%a4%d5%b8%d6%82%d5%a4%d5%b8%d6%82%d5%af%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a4%d5%a1%d5%bd-2 %d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%be%d5%ab-%d5%bf%d5%b8%d5%b6

«Մեր մեծերը» ծրագրի անդրադարձ Կապանի դպրոցում

Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագիրը` հայրենասիրության և հայապահպանության նպատակով:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, դասղեկական ժամերի ընթացքում անդրադարձ են կատարվում Մեծերի կյանքին, գործունեությանը: Պատրաստվուն են ռեֆերատներ, պաստառներ, որոնք տեղադրվում են «Մեր մեծերը» խորագիրը կրող անկյունում:

mee8mee9mee81mee82mee86 mee87 mee88

Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչում Իռլանդիայում

Սիրելի բարեկամներ,
Հայող ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, խորապես դրոշմված է մեր պատմության և ազգային հիշողության մեջ։ Չնայած մեզանից ոչ բոլորը կարող են միանալ Ծիծեռնակաբերդ բարձրացող մեր հայրենակիցներին, սակայն Իռլանդիայի հայ համայնքը հնարավորություն ունի մասնակցելու Ցեղասպանության հիշատակի արարողությանը՝ Դուբլինի Քրիստ Չըրչ եկեղեցում, ապրիլի 24-ին, ժամը` 19:00-ին։

Բոլորիդ քաջալերում ենք մասնակցել այս կարևոր և Իռլանդիայում հազվադեպ միջոցառմանը՝ ձեր ընտանիքների և ընկերների հետ միասին։

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում Մարսելում

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 2-ին Արցախի հայ մշակութային և երիտասարդական միության կազմակերպմամբ Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակութային միությունում տեղ է ունեցել 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառում:

Իրաքահայ ընտանիքի առաջին շաբաթօրյակը Երևանում

Ապրիլի 15-ին, արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կոչին, հայրենադարձների նախաձեռնած «Մաքուր և կանաչ Հայաստան» շարժման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ մասնակցեցին  համաքաղաքային շաբաթօրյակին՝ մաքրելով Կոմիտասի անվան պանթեոնի տարածքը:

«Հայերն այսօր»-ը զրուցել է իրաքահայ հայրենադարձ Հայկ Մանուկյանի հետ, ով իր երեք երեխաների հետ առաջին անգամ էր մասնակցում շաբաթօրյակի:

Հայկ Մանուկյանը շուրջ 10 տարի՝ ընտանիքով ապրում է Հայաստանում, մասնագիտությամբ ինժիներ է: Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց՝ բարձր տրամադրությամբ և հաճելի զգացողություններով են շաբաթօրյակից տուն վերադառնում, շնորհակալ է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ սփյուռքահայերին ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու և նրանց խնդիրների առնչությամբ մտահոգ լինելու համար, հավելելով, որ բոլոր սփյուռքահայերն էլ այդ կարծիքին են:

«Զարմանալի էր, որ նախարարը մեզ հետ հավասար աշխատեց, տպավորված եմ նրա անմիջական պահվածքից. ուրիշ պետություններում պաշտոնյանները մարդաշատ վայրերում թիկնապահներով են շրջում, իսկ նա կարծես մեզանից մեկը լիներ, նույնիսկ զավակներիս հետ շփվեց, վստահ եմ՝ նրանք դեռ երկար տարիներ են հիշելու այս ակնթարթները»,-նշեց Հայկ Մանուկյանը:

Տասներեքամյա Մարինե Մանուկյանը կարծում է՝ մաքուր քաղաք ունենալը ոչ միայն կնպաստի զբոսաշրջիկների Հայաստան գալուն, այլև հայ ժողովրդի՝ իրենց հողին ավելի կապվելուն, որի մասին յուրաքանչյուր մարդ պետք է սրտացավ լինի և հաճախակի մասնակցի կազմակերպվող շաբաթօրյակներին:

Զրույցի ընթացքում Մարինեն վերհիշեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրում անցկացրած անմոռանալի օրերը, երբ սփյուռքահայ հասակակիցներին հպարտորեն ցույց էր տալի խնամված բակերն ու փողոցները:

«Թո՛ղ աշխարհասփյուռ հայերը վերադառնան Հայրենիք, որպեսզի համատեղ ուժերով մասնակցելով շաբաթօրյակների՝ շատ տարածքներ մաքրենք»,-իր սրտաբուխ խոսքն ասաց Մարինեն:

img_24623

Մարալ Մանուկյանը նույնպես ուրախությամբ է մասնակցել շաբաթօրյակին, նկատել է, որ տարեցտարի շաբաթօրյակների կազմակերպումը գնալով հաճախակի է դառնում, որը գովելի փաստ է համարում: Իմանալով, որ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքն է մաքրելու, պատասխանատվության զգացումն ավելի է շատացել, քանի որ տեղյակ է՝ այնտեղ հայ մեծերն են հանգչում: Մարալը շաբաթօրյակին մասնակցելը նաև նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցել է համարում:

12

Ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ Մասիս Մանուկյանը, շատ է սիրում Հայաստանը, ուստի կոչ է անում մարդկանց, որ չաղտոտեն փողոցներն ու բակերը: Հպարտ է, որ կարողացավ մաքրել իր Հայրենիքի թեկուզ մի փոքր հողակտորը, այն հողակտորը, որտեղ  թաղված են հայ ազգի անվանի զավակները:

img_2450

Գևորգ Չիչյան

Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո

Ապրիլի 18–ին Մոսկվայում, Գրողների տան մեծ դահլիճում տեղի կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկո, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին:

Այն «Դիալոգ» կազմակերպության (նախագահ` Յուրի Նավոյան), Մոսկվայի հայ ուսանողների ընկերակցության (նախագահ` Անդրանիկ Հովսեփյան) և «Հայաստանի խորհուրդները» միջազգային երաժշտական ծրագրի (ղեկավար` Միքայել Հայրապետյան) համատեղ ձեռնարկն է:

Դրան կմասնակցեն ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների պատգամավորներ, դիվանագետներ, Ռուսաստանի ազգային համայնքների, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և արվեստի գործիչներ: Միջոցառման գեղարվեստական մասում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Այս ձեռնարկով ռուսաստանյան հասարակայնությունը իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զահերի հիշատակին, զորակցություն հայտնում ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, ինչես նաև այդ միջազգային հանցագործության հետագա կանխարգելմանն ուղղված Հայաստանի և Ռուսաստանի միջազգային ջանքերին:

 

 

Մայրերի օրը Ամմանում

Մարտի 25 ին Ամմանի «Սալուս» ճաշարանում 100 մայրերի ներկայությամբ տոնվեց «Մայրերի օրը»՝  կազմակերպությամբ Ազգային մարզական միության տիկնանց հանձնախմբի:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, բացման խոսքով հանդես եկավ Լաուրա Հովհաննիսյանը՝ Հայաստանից ժամանած ուսուցչուհի, որը աշխատում է հայկական դպրոցում: Նա իր խոսքում ընդգծեց հայ կնոջ և մոր դերակատարությունը պատմության ընթացքում, արհավիրքի տարիներին: Կարևորեց հայ մայրերի դերը  մեր օրերում և նրանց ջանքերը, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում մեր սերունդը հայ մնա: Բանախոսը ավարտեց ելույթն իր ակրոստիքոս բանաստեղծությամբ.

Միակ էակն է այս աշխարհում,

Արարչից հետո նոր կյանք է ծնում:

Յուրովի է նա աշխարհը սիրում,

Րոպեներն անգամ թանկ է համարում,

Իր զավակի ու ընտանիքի գրկում:

Կնվիրվի նրանց առանց մնացորդի և նրա սերը աշխարհն է փրկում …

Արաբերեն լեզվով շնորհավորանքի խոսքեր հղեց տիկին Էլիզաբեթ Վարդանյանը: Այնուհետև գեղեցիկ ձայնով մեներգեց Վարդուհի Թորոյան-Ներսեսյանը՝ գովերգելով գարունը և մայրական սերը: «Սպիտակ» պարախմբի մենապարուհի Լիլիթ Մելքոնյանը  կատարեց «Հենզելին», որին հաջորդեց պարախմբի ելույթը:

Միջոցառումն ընդմիջվեց հայկական նախաճաշով: Ապա բեմը տրամադրվեց Սյուզի Սանջյանին, որը մեծ խանդավառությամբ ասմունքեց Մարո Մարգարյանի «Խոսք մոր համար» բանաստեղծությունը.

Կանգնի´ր այդպես.

Կանգնի´ր այդպես,

Ամեն տեսակ մոռացութեան ,մերժումի դեմ,

Կանգնի´ր այդպես…

Այնուհետև հետաքրքիր հարցադրումներով Սյուզին  վեր հանեց կնոջ և մոր՝ գարնան պես ծնունդ տվող կերպարը: Ելույթի  վերջում կատարվեց Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված «Մայրիկիս» մեներգը, որը արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը:

Ապա Լուիզա Աբազյանը անցկացրեց հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ՝ հայ նկարիչների կտավների վերաբերյալ: Վերջինս ներկաներին քաջալերեց նաև հոգեբանական հարցադրումներով՝ խանդավառելով  սրահում հավաքվածներին: Վերջում  Վիոլետ Լեփեջյանը  հետաքրքիր հանելուկներով զվարճություն պարգևեց ներկաներին:

Միջոցառումը եզրափակվեց հայկական ուրախ շուրջպարով:

Վարձքը կատար՝ տիկնանց հանձնախմբի անդամներին՝ նվիրյալ աշխատանքի համար:

%d5%a1%d5%b4%d5%b4%d5%a1%d5%b6 %d5%a1%d5%b4%d5%b4%d5%a1%d5%b61 %d5%a1%d5%b4%d5%b4%d5%a1%d5%b63 %d5%a1%d5%b4%d5%b4%d5%a1%d5%b64

 

Ծաղկազարդը Օդեսայում

Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին լեփ-լեցուն էր մանուկներով ու հավատացյալներով։
Այդ օրը Ծաղկազարդ էր, Հայ եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը, Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը։ Դռնբացեքի խորհրդավոր արարողությունից հետո, ձեռամբ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի, մատուցվեց տոնին պատշաճ Սուրբ և Անմահ պատարագ։ Իր քարոզում պատարագիչ քահանան մեկնեց տոնի հետ կապված պատմական իրադարձությունը, նրա իմաստն ու խորհուրդը՝ «ընդունենք Քրիստոսին մեր օջախներից ներս»։

Քանի որ Ծաղկազարդը Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառի կողմից հռչակված է մանուկների օրհնության օր՝ շարականների երգեցողությունից և տոնի խորհրդին հարազատ ավետարանական ընթերցումներից հետո (ընթերցվեց հատված «Երգ երգոց»-ից) կատարվեց մանուկների օրհնության կարգ. «…Քրիստոս Աստվա՛ծ մեր, պահպանիր և օրհնիր այս մանուկներին, Հայաստան աշխարհս, ժողովուրդս հայոց՝ քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, խաղաղության մեջ»։

Հնչեց Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենյացը»՝ ի հիշատակ և ի նմանություն արմավենու կամ ձիթենու ծաղկած ճյուղերով Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու արարողության։

Վառվող մոմերի լույսով ողողված եկեղեցում Տեր Հայրն օրհնեց ուռենու ճկուն, նորաբողբոջ ճյուղերը, և դրանք բաժանվեցին ներկաներին։ Մարդկանց սրտերը բերկրանքով էին լցված, աչքերից ուրախություն էր ճառագում։
Տոնախմբությունը շարունակվեց մշակույթի տան մեծ ու լուսափթիթ հանդիսասրահում, ուր կայացավ գարնանային սքանչելի տոներին՝ Ծաղկազարդին և Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված տոնական համերգ։

Ներկա էին համայնքի ղեկավարությունը, հոգևոր դասի ներկայացուցիչները, եկեղեցական վարչության անդամները, պատվավոր հյուրեր՝ այլ համայնքներից, մեր հայրենակիցները։
Տերունական աղոթքից և Տեր Հոր օրհնությունից հետո ողջույնի ջերմ խոսքեր հղեց դահլիճին համայնքի նախագահ պրն. Սամվել Տիգրանյանը և ի սրտե շնորհավորեց «գարնան նման գեղեցիկ հայոց մայրերին»:

«Այսօր բոլորիս տոնն է, քանի որ մայրը չունի տարիք և ազգություն»,- այսպես սկսեց վրացական «Սաքարթվելո» ազգա-մշակութային միության նախագահ Ակակի Յակոբիշվիլին և գեղեցիկ բարեմաղթանքներով շնորհավորեց մայրության ու գեղեցկության տոնը։

Համերգային մասն սկսվեց «Ծաղկազարդ» պարով («Նաիրի» պարախումբ)։ Սիրելի մայրերին ու չքնաղ հայուհիներին հանրահայտ երգերից հյուսված մի գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեցին «Արաքս» վոկալ համույթը, Էրիկ Հարությունյանը և Անի Գասպարյանը։ Հնչեցին՝ «Ես քեզ սիրում եմ, մա՛մա», «Մա՛յր իմ», «Ով սիրու՜ն, սիրու՜ն», «Մարիամ», «Քո հետքը»,«Հայի աչքեր», «Թռչեի՜ մտքով տուն»…
Հաճելի նվեր էր մայրերին Ժաննա Կարուխանյանի ջութակի կոմպոզիցիան։
Այնուհետև հանդիսատեսները զմայլվեցին աննման հայուհիների հեզաճկուն պարերով։  Ծափահարությունների արժանացավ դհոլահար Արսեն Գրիգորյանը։ Ոգևորիչ էր «Շալախո» հայրենասիրական, հերոսական պարեղանակը՝ Սիրանուշ Մինասյանի կատարմամբ։

Տոնակատարության ընթացքում, մայրերին նվիրված՝ «Այնպես հարազատ ես նայում, քնքուշ…», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել», «Դու աշխարհի խիղճն ես, մա՛յր իմ» ներբող-բանաստեղծություններով հանդես եկան հաղորդավարներ՝ Օդեսայի մարզի երիտասարդաց միության նախագահ Ազգանուշ Վարդանյանը և նույն կազմակերպության ներկայացուցիչ Աշոտ Վարդանյանը։

Ծաղկազարդը կամ, ինչպես ժողովուրդն է անվանում՝ Ծառզարդարը, նորաբողբոջ ծառ ու ծաղկի տոն է։ Իսկ երեխաները մեր կյանքի ծաղիկներն են։ Գարնան ու ծաղկի, մայրության ու գեղեցկության այս չքնաղ տոնը զարդարեցին «Արևիկ» մանկապարտեզի սաները։ Նրանք մեծ խանդավառությամբ ելույթ ունեցան.

-Թո՛ղ լինի միշտ արևը,
Թո՛ղ լինի միշտ երկինքը,
Թո՛ղ լինի միշտ մայրիկը,
Եվ թո՛ղ միշտ լինեմ ես…

Երբ փոքրիկները մեծերի հետ խմբովի երգեցին «Նազանի» երգը, դահլիճը կրկին թնդաց ծափահարություններից։

Մեզ համար մոր նման լուսեղեն ու նվիրական անուններ են՝ հայրենիքը, լեզուն, եկեղեցին, մեր գլխավոր քաղաքը, և բոլորին անվանում ենք՝ Մայր։  «Արաքս» համույթի կատարմամբ մայր գետի ալյաց նման գլորվեցին քաղաքամայր Երևանին ձոնված երգեր։ Մեր վարդագույն քաղաքի հանդեպ տածած սիրո ու կարոտի արտահայտությունն էին՝ «Երբ բացվում է առավոտը», «Ջա՜ն, ի՛մ Երևան», «Երևանի գիշերները» հոգեթով երգերը։
Հայրենիքը գեղանի մայրն է աշխարհասփյուռ հայերիս՝ մոր նման բարի ու հոգատար իր զավակների հանդեպ։ Նրա գովքն էր հաջորդ երաժշտական համարը, որում վեր էր հառնում հայրենիքն իր հմայքով ու գեղեցկությամբ՝ իր տաղ ու խաղերով, հայրեններով, իր չքնաղ բնաշխարհով ու քաջ որդիներով։
Տոնահամերգի ավարտին սրահում տարածվեցին «Հայ-հայ» քաջալերող, խանդավառող երգի ախորժալուր հնչյունները.

.. Մենք Արցախն ենք, մենք մեծ Սփյուռքն ենք,
Մենք միասին կոչվում ենք՝ Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Այս հրաշալի տոնահամերգը կազմակերպել էր «Արաքս» համույթի գեղարվեստական ղեկավար, բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր, շնորհալի երգչուհի և մայրության բերկրանքին սպասող հայուհի Սիրանուշ Մինասյանը։ Ցանկանք նրան բարի մայրություն և երջանկություն։

Գովեստի խոսքեր հղենք մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանին՝ բազմակողմանի աջակցության, օժանդակության համար։ Նրանց նման հայ կանանց, մայրերի շնորհիվ է, որ ունենք աշխարհով մեկ սփռված մշակութային բարձրակարգ օջախներ ու կրթօջախներ։ Իրենց գործունեությամբ նրանք հավաստում են՝ հայ մայրը հայրենիքում և հայրենիքից դուրս նվիրյալ է հայի ու հայեցի դաստիարակման վեհ գործի։

Ծաղկաբույ՜ր գարուն է, մայրության բերկրանք, սեր ու գեղեցկություն…

Նարինե Մուրադյան
ք․ Օդեսա «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a1%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a13%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a14%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a15 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a16%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a17%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a18%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a19%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a110 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a111

Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված միջոցառում Օդեսայի կիրակնօրյա մանկապարտեզում

Ծաղկաբույր գարնան, մայրության ու գեղեցկության տոն էր «Արևիկ» կիրակնօրյա մանկապարտեզում։ Այն սկսվեց նախակրթարանի տնօրեն Մարինե Աղաջանյանի՝ Օդեսայի հայուհիներին ուղղված ողջույնի խոսքերով ու սրտագին շնորհավորանքներով։ Այնուհետև ձայնը տրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանին։ Տերունական աղոթքից հետո, իր խոսքում նա հիշեցրեց Ավետման տոնի խորհուրդը, որով եզրափակվում է Մայրության ու գեղեցկության միամսյակը, և, որը Վեհափառ Հայրապետի կողմից հռչակված է Հայոց մայրերի օրհնության օր։ Քահանան ընդգծեց, որ այս գեղեցիկ տոնակատարությունների միջոցով ևս արտահայտում ենք մեր սերն ու խոնարհումը մայրերի հանդեպ և շնորհավորելով հայ մայրերին ու մայրության բերկրանքին սպասող կանանց՝ նախապես շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։
Այնուհետև տոնական տրամադրությամբ բեմ բարձրացան արևիկցիները և սկսվեց գարնան ու ծաղկունքի մի գեղեցիկ հանդես, քանզի մայրությունն ինքնին գարուն է ու գեղեցկություն.

-Գարու՜ն է, գարու՜ն՝ ոչ միայն դրսում,
Այլև՝ մեր սրտում, այս մեծ դահլիճում…
-Գարունը այնքան ծաղի՜կ է վառել,
Գարունը այնպես պայծա՜ռ է կրկին...

Երեխաները վստահորեն իրենց դրսևորում և ելույթ էին ունենում գեղեցիկ հայերենով՝ գոհունակություն ու մեծ ուրախություն պատճառելով սիրելի ծնողներին, դաստիարակներին ու հանդիսատեսներին.

Ճռվողում էին անուշիկ երգեր,
Թոթովում զվարթ՝ հայերեն խոսքեր։

Արևիկցիների աչքերի մեջ արևն էր շողում, երբ «մայրիկ» էին ասում: Նրանց զնգուն ձայների մեջ սերն էր կարկաչում։

-Այսօր քո տոնն է, սիրելի՛ մայրիկ…
–Ես սիրում եմ քեզ, մա՛յր իմ անուշիկ…
-Իմ մայրիկը շա՜տ սիրուն է, ասես, լինի մի ծաղիկ…

Նրանք անչափ երջանիկ էին զգում, քանի որ ասմունքով, երգ ու տաղիկներով, պարով ու խաղիկներով իրենց անսահման սերը, երախտագիտությունն էին արտահայտում այնքա՜ն սիրելի էակի հանդեպ. յուրաքանչյուրի մայրիկը քնքուշ է ու գեղեցիկ, ազնիվ է ու թանկագին, մայրիկը՝ ծով համբերությու՜ն, ծով բարությու՜ն։ Մայրիկի հայացքը մեղմ է, խոսքերը՝ անուշ են, ցանկալի։
Կարծես նրանց հոգուց էր հորդում երգը.

-Մի արև կա, մի երկինք,
Մի սիրտ կա ու մի լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք,
Ու մի մայրի՛ կ թանկագին։

Մայրիկի համբույրը ջերմ է, կաթոգին.

-Ո՞վ է ձեզ արթուն,
Թե քնած պահին,
Սիրում, փայփայում…

Արևիկցիներից յուրաքանչյուրը՝ Արփին ու Մարիամը, Սոնան ու Վիկան, Սահակն ու Էմիլիան, Հասմիկն ու Անդրանիկը, Առնոն ու Արմինեն, Ժասմինան ու Միշան,Գեղեցիկը, Ինեսսան, Ռաֆայելը, Ագնեսան, Քրիստինեն, Եվա-ները, Պիման՝ ազգությամբ վիետնամցի, մայրիկի կյանքի արեգակներն են՝ շողշողացող ու լույսիկներ ճառագող։
Իր քաղցրիկ ձայնով գեղգեղում է «Կաքավիկը»՝ մեներգչուհի Սոնան, և խումբը, շրջան կազմած, պարի է բռնվում՝ այնպես ռիթմիկ, այնպես հայկական։ Երգում են, ձայնակցում։ Խումբը հիանալի է կատարում նաև «Հոյ, Նազան իմ յարը» երգը։ Հնչում է հայկական ժողովրդական պարեղանակ և նրա ախորժալուր հնչյունները կրկին պարի են հրավիրում մանուկներին։

Հանդեսի ավարտին մեկառմեկ բեմ են բարձրանում այս հրաշք մանուկները՝ յուրաքանչյուրը ցուցադրելով իր ձեռքով նկարած մայրիկի պատկերը և ասմունքելով Վարպետի «Հուշարձան մայրիկիս»  տողերը,

…Մայրս, մեր հացն է մայրս
-Մեր տան Աստվածն է մայրս…

Արևիկցիների այս գողտրիկ տոնակատարությունը ՝ համեմված հայկական բառուբանով, հայկական համուհոտով, գույն ու երանգով, հիացմունք պատճառեց ներկաներին․ նրանք արժանացան ջերմ ծափահարությունների։ Ամեն ինչ հայերեն էր ու այնքա՜ն հայկական։ Այդ էին վկայում նաև ազգային տարազները, որոնք ավելի էին ընդգծում փոքրիկների գեղեցկությունը և միջավայրի հայկականությունը։
Իրոք, դրվատանքի են արժանի կազմակերպիչները՝ մանկապարտեզի տնօրեն, հմուտ մանկավարժ և օրինակելի մայրիկ Մարինե Աղաջանյանը, հոգատար դաստիարակչուհի Կարինե Մինասյանն ու դայակ, փոքրիկներին հայկական համեղ ուտեստներ պատրաստող Նինա Ավանեսովան, մշակույթի տան «աստղեր»՝ հաղորդավարուհի և պարուսույց, Օդեսայի մարզի երիտասարդաց միության նախագահ Ազգանուշ Վարդանյանը և երգչուհի, երգուսույց, «Արաքս» վոկալ համույթի գեղարվեստական ղեկավար Սիրանուշ Մինասյանը։

Ուժ և կորով ձեզ, շնորհալի՛ հայուհիներ, սեր և երջանկություն, քնքշաբույր գարուննե՜ր ձեզ…

Արևիկցիների այս գեղեցիկ տոնահանդեսը ձոներգ էր ոչ միայն իրենց, այլև՝ համայն աշխարհի հայ մայրիկներին։

Նարինե Մուրադյան

ք․ Օդեսա «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a1%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a12%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a13%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a14 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a15%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a112%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a113%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a18

Երջանիկ եղե´ք, հայ մայրեր

Մեր հույսի դուռն է մայրս, մեր տան մատուռն է մայրս,

Մեր օրորոցն է մայրս, մեր տան ամրոցն է մայրս

Հ.Շիրազ

Յուրաքանչյուրիս կյանքում ամենակարևոր մարդը մայրն է: Նրա  անսահման սիրո  ու  երազանքի ելևէջներով ապրող օրորոցայինը մնում է իր սիրասուն զավակի հոգու  խորքում ու, որպես պահապան հրեշտակ, ուղեկցում է ողջ կյանքում: Անհատի կայացման համար բոլոր կարևոր հասկացությունները մենք բնորոշում ենք մեկ  որակով՝ մայրական՝ մայրական սեր, մայրենի լեզու, Մայր եկեղեցի, Մայր հայրենիք: Եվ պատահական չէ, որ մեր հայրենիքում  նշվող ամենասպասված պետական տոներից մեկը Մայրության և գեղեցկության օրն է:

Հայ մայրերը, կանայք ու աղջիկներն իրենց համեստության, համբերության, սիրո ու նվիրումի համար բոլոր դարերում համեմատվել են Աստվածամոր հետ, որը կապելով երկնքի ու երկիրի տիեզերական ուժերը, դարձավ  կյանքի  ու  հավերժական լույսի մայրը:

Հայ ժողովուրդը միշտ հատուկ սիրով ու ջերմությամբ է մոտեցել մոր կերպարին՝ բոլոր դարերում՝ որպես երախտիք, ձոնելով նրան վեհ երգեր, բանաստեղծություններ, հոգևոր հիմներ:

ՍՄՀԿ Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը իր ամենամյա  մշակութային ձեռնարկների շարքից առանձնակի հուզմունքով ու կարևորությամբ է պատրաստվում Մայրության և գեղեցկության տոնին:

2017-ի «Երջանիկ եղեք» խորագրով տոնական համերգը, կազմակերպված Սարատովի ազգային մշակույթի քաղաքային տան հետ համատեղ, հանդիսացավ նոր երանգներով, ներկայանալով հիանալի երաժշտական ու պարային համարներով,   վառ  բեմականացմամբ:
Ներկայացման  յուրաքանչյուր գործողություն տպավորում էր հանդիսատեսին:  Նունե Բարեղամյանի, Նելլի Մխիթարյանի, Եվա  Աղաքարյանի, Անուշ Կիրակոսյանի, «Կռունկ» երիտասարդական թատրոնի արտիստների  բանաստեղծական խորունկ  կատարումները  հուզեցին բոլորին:

«Կռունկ» ժողովրդական պարի օրինակելի համույթը (գեղ. ղեկավար Լիանա Բարեղամյան) ներկայացավ «Լորկե», «Ծաղկաձորի», «Դինո», «Շալախո», «Սևան» պարերի հիանալի կատարմամբ: Իսկ  երգիչներ Արշակ Մուշեղյանը, Նաիրա Սրապիոնյանը, Ռիմա Պետրոսյանը գեղեցիկ երաժշտական համարներով զարդարեցին տոնական երեկոն: Ազդեցիկ էին նաև դաշնակահար Տիգրան Գասպարյանի, ջութակահար Իրինա Րյաբչկովայի,կոմպոզիտոր Արտուշ Զատիկյանի կատարումները:

Հանդիսատեսի համար չքնաղ նվեր էր Սարատովի ազգայի մշակույթի  քաղաքային տան   ստեղծագործական խմբերի ելույթը:  «Զադորինկա» պարային ստուդիայի (գեղ. ղեկավար Եկատերինա Պոպովա), «Ֆուէտե»պարային ստուդիայի (գեղ. ղեկավար  Ղազախական ԽՍՀ վաստակավոր արտիստ Ելենա Կոլչանովա), «Սավիտրի» հնդկական պարի համույթի (գեղ. ղեկավար  Օլգա Կամկինա) երիտասարդ անդամները արժանացան ներկա գտնվողների ջերմ գնահատանքին:
Համերգի բոլոր մասնակիցները միավորված էին սրտագին  ցանկությամբ՝ վառ կատարումներով  արտահայտել  իրենց   խոնարհումն  ու երախտիքը բոլոր մայրերին և ասել. « Երջանի՛կ եղեք:»

Հանդիսասրահում շողացող երջանիկ ժպիտները, ուրախության արցունքները, ծաղկեփնջերն ու զիլ ծափողջյունները հաստատում էին՝ գարնան, գեղեցկության ու մայրության տոնը կայացավ:

Հեղինակի կողմից. « Սիրելի՛ հայ մայրեր, քույրե՛ր, աղջիկնե՛ր, բոլոր դարերում դուք եք եղել օջախի ու ազգի պահապան հրեշտակները:  Երբեք չկորցնելով հույսն ու հավատը, աչքի լույսի պես եք պահպանել մեր մայրենի լեզուն ու անկրկնելի մշակույթը, հպարտությամբ այն փոխանցելով սերունդներին:

Ծնրադիր խոնարհվում ենք ձեր վեհության առջև և  խնդրում.«Երջանի՛կ եղեք»:

Նունե Բարեղամյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be2%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be3%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be4 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be5%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be6%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be7%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be8%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be9 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be10%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be11%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be12%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be13%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be14 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be15 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be16%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be17

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգի հայեցի դաստիարակության կենտրոնում

Ապրիլի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի նախադպրոցական դասարանը՝ Սուսաննա Գաբրիելյանի գլխավորությամբ, կազմակերպել էր «Փոքրիկ հայկազուններ՝ հայրենիքի և մայրիկների վաղվա պաշտպաններ» խորագրով միջոցառում։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Նազիկ Գաբրիելյանը, միջոցառումը նվիրված էր մայրիկներին` Մայրության և գեղեցկության տոնի  առթիվ։ Այն սկսվեց հայրենիքին նվիրված բանաստեղծություններով և երգերով, որոնք հնչում էին մեծ ոգևորությամբ։ Երեխաներն իրենց բնորոշ անմիջականությամբ կատարեցին հայրենասիրական երգերը:

Միջոցառման ընթացքում փոքրիկ հայկազունները միաժամանակ իրենց ելույթով հարգանքի տուրք մատուցեցին մեկ տարի առաջ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Իսկ միջոցառման ավարտին մայրիկներին նվիրեցին քաղցրահնչուն քառատողեր և երգեր։

%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%a2%d5%b8%d6%82%d6%80%d5%a31