Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց լիբանանահայ մտավորական Պարույր Աղբաշյանի գրքի շնորհանդեսին

Ապրիլի 12-ին Երևանի պետական համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ լիբանանահայ հրապարակախոս, գրականագետ, Միջազգային լրագրողների միության, Հայաստանի ժուռնալիստների միության, Լիբանանի արաբ մամլո ընկերակցության անդամ Պարույր Աղբաշյանի «Երեւանի պետական համալսարան (95 ամեակ). երախտաւոր դասախօսներ (դիմաքանդակային հպումներ)» խորագրով գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գրքի հեղինակ Պարույր Աղբաշյանը,ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, գրականագետներ, դասախոսներ, ուսանողներ:

Ողջյունի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մայր բուհը, Մայր տաճարը յուրաքանչյուրիս մեջ դնում է անջնջելի մի հետք, վառում է մի ջահ, որը ժամանակի ընթացքում մնում է անմար: Եվ այն զգացմունքները, սերը, որ կա յուրաքանչյուր ուսանողի մեջ դեպի Մայր բուհը, աննկարագրելի է, մանավանդ՝ տարիների հեռվից: Այս ամենի վառ ապացույցն է Պարույր Աղբաշյանը: Նա կատարել է մեծ գործ՝ մեկ գրքում ներկայացնելով Երևանի պետական համալսարանի երախտավոր դասախոսների կերպարները, այն մեծամեծներին, ովքեր հայ գրի ու գրականության, հայոց լեզվի տիտաններ եղան, համալսարանը կանգուն պահեցին, սերունդներ կրթեցին ու դաստիարակեցին և իրենց պատգամը փոխանցեցին գալիք սերունդներին»,-նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակին Սփյուռքում, մասնավորապես՝ Լիբանանում, հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, միավորման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու, Հայկական բարեգործական ընդհանուր միության տարբեր հարթակներում գործունեություն ծավավելու, խմբագրական բազմամյա բեղուն աշխատանքի համար: «Պարո’ն Աղբաշյան, Դուք մշտապես կարողացել եք Ձեր խոսքի, գրչի, մտքի ուժով ծառայել և’ Սփյուռքին, և’ Հայրենիքին: Մենք սպասում ենք Ձեր նոր ստեղծագործություններին՝ համեմված այսչափ գեղարվեստական և հասուն խոսքով»,-հավելեց Հրանուշ Հակոբյանը:

«Այս գիրքը մեր նվիրյալ ուսուցիչների մասին է, ուսուցիչներ, ովքեր, մեծ մտավորական լինելով հանդերձ, նաև մեր հոգու և մտքի ընկերներն էին. Մկրտիչ Մկրյան, Էդուարդ Աղայան, Գևորգ Ջուլհակյան, Հրանտ Թամրազյան, Լևոն Ներսիսյան, այս շարքը կարելի է երկար շարունակել: Եվ Պարույր Աղբաշյանը, ուսանելով նրանց, գիտակցել է, որ այդ մեծերը ժամանակի շունչ ու ոգին էին, և այդ շունչը այսօր առկա է նաև այս գրքում»,-ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:

Միջոցառման ընթացում ելույթ ունեցան նաև հրապարակախոս, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Երվանդ Տեր-Խաչատրյանը և այլք:

Շնորհանդեսի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ Պարույր Աղբաշյանը: Նա մասնավորապես նշեց. «1970 թվականից ի վեր կառչած եմ մնացել համալսարանին, հիշողությանս մեջ որպես հերոսներ ունենալով իմ դասախոսներին՝ հավարատիմ եմ մնացել նրանց թողած ժառանգությանը: Արդեն լրացել է Երևանի պետական համալսարանի 95 ամյակը, և շուտով կբոլորի նրա գործունեության հարյուր տարին: Ես նպատակ ունեի այս գրքով նաև ամփոփ ներկայացնել այդ ուղին՝ շեշտադրելով մանավանդ Հայ բանասիրության ֆակուլտետի առաքելությունն ու նրա երախտավոր դասախոսների դերը համալսարանական կյանքում: Եվ այդ իմաստով այս գրքի հրատարակությունը երկար տարիներ երազանք էր ինձ համար»:

img_1699 2

4 5

Կառավարությունում քննարկվել են կառուցապատման ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ որո՞նք են այն խոչընդոտները, որոնց կառուցապատողները հանդիպում են պետական մարմինների հետ աշխատանքի ընթացքում և առաջարկել քննարկել փոխադարձ ընդունելի լուծումների տարբերակներ: «Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել: Ուզում ենք այն ակտիվացնել, որպեսզի մեր ընդհանուր ցուցանիշներում աշխուժություն մտնի», – ասել է Կարեն Կարապետյանը:
Ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին կառուցապատում-հարկային վարչարարություն իրականացում-իրացում շղթային: Այս առումով վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը, թափանցիկության ավելացմանը, շուկայի ակտիվացմանը, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, տեղական ընկերությունների խրախուսմանը՝ ռեյտինգավորման մեխանիզմի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը նշել է, որ Կենտրոնական բանկի հետ քննարկման փուլում է կառուցապատման ոլորտի ձեռնարկությունների ռեյտինգավորման հարցը, որը հնարավորություն է տալու խրախուսել լավ աշխատող ընկերություններին: «Բանկերը, հաշվի առնելով, որ ընկերությունը «սպիտակ» դաշտում է, կգնահատեն ռիսկերը և ռեյտինգավորում կանեն: Մարդկանց պետք է մոտիվացնել. որպեսզի գան այդ դաշտ, պետք է իմանան, որ բոնուս են ստանալու դրանից», – ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ ենթակառուցվածքների թեմայի շուրջ քննարկում կազմակերպել կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վարչապետը տեղեկացրել է, որ «Doing business»-ի շրջանակում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ Երևանում գործարկվելու է էլեկտրոնային քարտեզ, որի միջոցով, ցանկացած հասցեի հղմամբ գնալով, հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ էներգետիկ, ջրային և այլ ենթակառուցվածքների վերաբերյալ, և եթե հանրային ծառայություն մատուցող ընկերությունը չունենա այդ ենթակառուցվածքը, ապա կառուցապատողը պետք է պատրաստ լինի վճարել դրա համար և ելնելով դրանից՝ հաշվի առնել կառուցապատման ռիսկերը:
Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ներկայացված առաջարկությունները մանրամասն կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան:

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Ապրիլի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն:

Քննարկվեցին ՀՀ վարչապետի հանձնարարականները՝ Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մասին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ:

 Ծաղկազարդը Նոր Ջուղայում

Ապրիլի 9-ի առավոտյան Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Հովհաննու, Ս. Աստվածածին եւ Ս. Մինաս եկեղեցիներում   մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ կատարած մուտքի հիշատակման օրվա` Ծաղկազարդի  առիթով:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, նշված եկեղեցիներում  պատարագեցին եւ  հավուր պատշաճի քարոզ խոսեցին պատկան եկեղեցիների ծխական քահանա հայրերը: Մատուցված Ս. Պատարագի ավարտին եկեղեցիների բակում՝ շարականների երգեցողությամբ, տեղի ունեցավ քայլերթ, որին  ձիթենու եւ ուռենու ճյուղերով հետեւեցին ներկաները:

Ս. Հովհաննու եկեղեցում տոնը նշանավորվեց Նոր Ջուղայի Հայոց ազգ. կրթահամալիրի  մանկապարտեզ–նախակրթարանի սաների եւ «Արմեն» երկսեռ կրթահամալիրի  աշակերտ-ուհիներիը ներկայությամբ, որոնք ուղեկցությամբ տեսչությունների, ուսուցչական կազմերի եւ ծնողական խորհուրդների անձնակազմի՝ մասնակցեցին  Ս. պատարագին ու  արարողությանը մաս կազմող թափորին  եւ ստացան քահանա հոր  օրհնանքը:

Լուսանկարները` հեղինակի

%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a11%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a12%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a13%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a14 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a15%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a16%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a17%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a18%d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a19 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a110 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a111 %d5%bb%d5%b8%d6%82%d5%b2%d5%a112

«Դիալոգը» նախաձեռնել է «Հայաստան և Ռուսաստան.երկխոսության և ինտեգրացիայի 25 տարիներ» կլոր սեղանը

Ապրիլի13-ին «Արգումենտի ի ֆակտի» գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Հայաստան և Ռուսաստան. երկխոսության և ինտեգրացիայի 25 տարիներ» կլոր սեղանը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Սա նորաստեղծ «Դիալոգ» կազմակերպության առաջին հրապարակային ձեռնարկն է: Այն հիմնականում համախմբում է նոր սերնդի հայ քաղաքագետներին, իրավաբաններին, լրագրողներին, ինչպես նաև Հայաստանի բարեկամներին:

Կլոր սեղանի ընթացքում ելույթներով հանդես կգան ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը, ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ Օլեգ Նիլովը և Իվան Սուխարևը, «Նասլեդիյե» հիմնադրամի նախագահ Լեոնիդ Ռեշետնիկովը, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը, «Դիալոգ» կազմակերպության փխնախագահներ Արեգ Գալստյանը և Գոռ Կարախանյանը:

Միջոցառմանը կմասնակցեն նաև ՌԴ ԱԳՆ և Մոսկվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

 

 

 

«Այսօր մեր հասարակությունը վստահում է հայ արտադրողին». Մարիանա Քաբաբյան

Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոն այցելողները չեն կարողանում անտարբեր անցնել   4-րդ հարկի սրահների մոտով, ուր ցուցադրվում   և վաճառվում են արվեստի գործեր՝ նկարներ, կիրառական զարդարվեստի  տեսականի, ազգային   ոճով կարված տարազներ, ինչպես նաև՝ մերօրյա հագուստեղեն, շալեր, հյուսկեն աշխատանքներ, փայտագործական ժողովրդական արվեստի նմուշներ, բժշկական կոսմետիկ միջոցներ, մոմեր, օճառների տեսականի, կոշկեղեն, հուշանվերներ…Տեղական արտադրողների բարձրորակ աշխատանքներն, ի ուրախություն մեզ, այսօր իրենց   ուրույն տեղն   են գրավում ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին շուկայում:   Այս և նման այլ հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ի համար ծավալվեց   մեր զրույցը «Armenian brands»- «Հայկական ապրանքանիշեր»   նախագծի ղեկավար Մարիանա Քաբաբյանի հետ:

 -Մարիանա՛, ասացեք, խնդրեմ, թե ում մտահղացումն է այս նախագիծը:

-Գաղափարը «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ինն է, իսկ ես այդ կազմակերպության   աշխատակիցն եմ, ինձ ուղղակի կցել են այս նախագծին, որպեսզի զբաղվեմ կազմակերպչական աշխատանքներով: Թեև մասնագիտությամբ բանասեր եմ, ռուսաց լեզվի և գրականության մասնագետ, սակայն հաճելիորեն աշխատակցում եմ այս հայտնի կազմակերպությանը:

-Դժվա՞ր էր լծվել այս պատասխանատու և   լայնամասշտաբ աշխատանքին:

-Ահռելի աշխատանք է արվել. հարկավոր էր մեկտեղել բոլոր հայ արտադրողներին ու ներկայացնել մեկ հարկի տակ. ցավոք, այդ գաղափարը չկարողացանք իրականացնել, բոլորին չկարողացանք այստեղ ներկայացնել: Մեզ միացան այն արտադրողներն, ովքեր հավատացին մեզ, հավատացին գաղափարի իրականացմանը և ցանկացան համագործակցել մեզ հետ:   Սա մշտական գործող խանութ-սրահ է, առևտրային հարթակ, ուր իրենց աշխատանքներն են ներկայացրել մոտ 60 հայ արտադրողներ: Ի սկզբանե փորձել ենք կապ հաստատել հագուստ ձևավորողների հետ, հագուստի սրահն ենք բացել, որից հետո շատ արտադրողներ իրե՛նք եկան և մեզ հետ   համագործակցելու ցանկություն հայտնեցին: Փա՛ռք Աստծո, այսօր մեր հասարակությունը վստահում է հայ արտադրողին և գնումներ են կատարում այստեղից: Կանանց տոնի միամսյակի շրջանակներում իրականացրեցինք մեզ համար մի աննախադեպ նախագիծ՝ առաջին անգամ   կազմակերպելով ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ներկայացրեցինք   երկու հայ նկարչուհիների՝ Աննա Հարությունյանի և Հասմիկ Ավետիսյանի կտավները: Աննա Հարությունյանի հետ որոշել ենք երկարատև համագործակցել և պարբերաբար ներկայացնել հայ տարբեր նկարիչների աշխատանքները, որպեսզի մարդիկ կարողանան այստեղից նաև արվեստի   գործեր՝ նկարներ ձեռք բերել: Մեր սրահում արդեն ունենք նկարիչների համար մշտապես գործող   հատվածներ, սակայն այս ցուցահանդես-վաճառքով էլ ներգրավում ենք նոր դեմքերի, նոր արվեստագետների: Սա արված էր միամսյակի շրջանակներում, որի բացումը տեղի ունեցավ   նորաձևության ցուցահանդեսի հետ համատեղ, և մենք ազդարարեցինք այդ ցուցահանդեսի բացումը, որն ավարտվեց ապրիլի 7-ին: Հագուստի և կտավների   հատվածը մնում է և մշտապես գործելու է:

-Մարիանա՛,  հայկական տարազներով և ազգային ոճի արդուզարդով միայն   օտարեկրացինե՞րն  են   հետաքրքրվում:

– Մեծ ուրախությամբ պետք է փաստեմ, որ ազգայինը հետաքրքրում է ոչ միայն դրսից եկածներին. տեղացիներն էլ  սիրով գնում են դրանք և համարձակորեն կրում առօրյայում: Մեր դիզայներներն էլ հայկական ազգային տարրերն օգտագործում են իրենց ներկայացրած հավաքածուներում: «Տերյան» մշակութային կենտրոնը, որը ազգայինի պահպանման և վերածննդի ջատագովն է, այստեղ պարբերաբար կազմակերպում ու ներկայացնում է նորաձևության ցուցադրություններ՝ ներկայացնելով հայկական տարազներ: Այս կենտրոնում գործում է նաև լուսանկարահանման լաբորատորիա–անկյուն, ուր մարդիկ կարող են գալ, հագնել ազգային տարազ ու լուսանկարվել: Մենք ծրագրել ենք համագործակցել նաև զբոսաշրջային կազմակերպությունների հետ. մեզնով հետաքրքրված են և՛ դրսից եկողները, և՛ հայաստանաբնակները, այսինքն՝ մեր կազմակերպությունն ընդլայնվում է, մեծանում է մեզնով հետաքրքրվողների աշխարհագրական տարածքը: Հուսանք, որ մրցակցային դաշտում հայ արտադրողները   մոտ ապագայում կգրավեն առաջնային տեղեր և հայկական ապրանքանիշերը կլինեն ամենափնտրվողները:

Մարիանա  Քաբաբյանի հետ իմ զրույցը շարունակում է սիրիահայ, ապագա լրագրող Լյուսի-Վանան, ում հետաքրքրում էին ցուցահանդես-վաճառքի առիթով եղած արձագանքները, «Տաշիր» առևտրի կենտրոնում թուրքական ապրանքի առկայության դեպքում հայ արտադրողի ապրանքանիշի հաջողության գրավականը, այդ երկու տարբեր երկրների ապրանքանիշերի մեկտեղումը մեկ հարկի տակ, իսկ Մարիանան պատմում է բազմաթիվ դրական արձագանքների մասին և հայկական ապրանքանիշի մրցունակության՝ տարեցտարի հզորացող ներուժի մասին: 

Կարինե Ավագյան

%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a11%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a11%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a12%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a13

Human Rights Watch. Շնորհակալություն «Խոստում» ֆիլմին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ստեղծողներին:

«Շնորհակալություն Էրիկ Իսրայելյանին եւ «Խոստում» ֆիլմին՝ ամենասարսափելի հանցագործության դեմ պայքարում Human Rights Watch-ի աշխատանքներին աջակցելու համար»,- ասված է կազմակերպության միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմն ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա ապրիլի 21-ին:

Ժապավենի ռեժիսորը Թերրի Ջորջն է, որը նաեւ «Ռուանդա հյուրանոց» հայտնի ֆիլմի հեղինակն է: «Խոստում»-ի պրոդյուսերը Քըրք Քըրքորյանն է, իսկ երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Պրոդյուսերներից մեկն էլ Էրիկ Իսրայելյանն է:

Ֆիլմում նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը եւ Շարլոթ լը Բոնը:

Թբիլիսահայ դպրոցականները մեծարեցին մայրերին

2017 թվականի ապրիլի 7-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, երեկոյան ժամերգությանը նախորդեց Ավետման տոնին, ի մասնավորի մայրության և գեղեցկության օրվան նվիրված գողտրիկ միջոցառումը:

Այն Սուրբ Գևորգի Եկեղեցասեր Կանանց միության նախաձեռությամբ կազմակերպել էր միության ատենապետուհի, Թբիլիսիի թիվ 103 վրաց-հայկական հանրային դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Գայանե Մխիթյանը: Մասնակցում էին հայկական բաժնի տարբեր դասարանների սաները:

Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Եկեղեցում հավաքված ծնողները, հյուրերը և հավատացյալները ունկնդրեցին միշտ արդիական, միշտ հարազատ և անփոխարինելի մայրերին նվիրված հայ պոեզիայից ծաղկաքաղը՝ համեմված իմաստալից ասույթներով և գեղեցիկ երգերով, որոնք կատարեցին ասմունքողները:

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը երախտագիտության խոսքեր ուղղեց գրական-երաժշտական կոմպոզիցիայի մասնակիցներին, կազմակերպիչ-ուսուցչուհուն, ով մեծ նվիրումով աշակերտության շրջանում միշտ վառ և հիշարժան է պահում եկեղեցական տոները, ժողովրդական ավանդույթները:

Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը անդրադարձ կատարելով Ավետման տոնին, որը համաքրիստոնեական է և անշարժ, խոսեց տոնի խորհրդի մասին, Սուրբ ԿույսիԱստծուն ծառայելու հնազանդության, նրա աղախինը լինելու խոնարհության և Փրկչին ծնելու համոզվածության մասին:Սրբազան Հայրը բոլոր Մարիամներին շնորհավորեց նաև Սուրբ Աստվածածնի անունը կրելու համար, բոլոր մայրերին մաղթեց առողջ կյանք՝ հավատքին հավատարմության շնչով, ազգին նվիրվածության ոգով և հայրենին սիրող որդիներ մեծացնելու իրենց առաքելության մեջ:

Միջոցառման մասնակիցներին հոգևոր հովվության կողմից Առաջնորդի ձեռամբ բաժանվեցին օրհնված խաչեր:

Նույն օրը երեկոյան Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հովվության և Եկեղեցասեր կանանց միության նախաձեռնությամբ Մայրության և գեղեցկոթյան տոնի առիթով կազմակերպվեց հյուրասիրություն, գրում է armenianchurch.ge կայք-էջը:

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս. տոնական միջոցառում Կրասնոդարում

Կրասնոդարի  «Արմատ»  դպրոցում, «Ցենտրալնի» ստեղծագործական կենտրոնի հայոց լեզվի խմբակում և Ստարոկորսունսկի հայկական մշակույթի կենտրոնում նշվեց Սուրբ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության  տոնը «Մայրս պատկերն է մայր հայրենիքիս խորագրով»։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, «Արմատ» դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհիներ Մեքսիդա Հովհաննիսյանը, Երազիկ Հարությունյանը և Արշալույս Երեմյանը մայրության և գեղեցկության տոնը նշեցին ընտանեկան ակումբի հերթական պարապմունքի շրջանակներում՝ երեխաներին և ծնողներին հաղորդակցելով մեր ժողովրդի ընտանեկան ավանդույթներին, հայ կնոջ դերի և առաքելության նրբություններին։

Մանկավարժ Կարինե Կատանյանը երեխաների ասելիքը ամփոփեց ոչ միայն հեղինակային մանկական բանաստեղծությունների, այլև փոքրիկ բեմականացումների մեջ։ Իսկ Ստարոկորսունսկի ուսուցչուհի Լիլիա Մանուկյանը այն վերածեց ավանի ողջ հայության՝ գարնան, մայրության և հայրենիքի պաշտամունքի ներբողի։

Այստեղ սովորող բոլոր 40 աշակերտները դերակատարություն ունեին գունագեղ և բազմաբովանդակ հանդիսության մեջ։ Տոնի առաջին մասը ամբողջովին նվիրված էր Ավետմանը, Աստվածամոր պաշտամունքի հայկական սովորույթներին, փոքրիկների բերանից հնչում էին աղոթքներ և մաղթանքներ, օրհնանքներ և աղերսումներ։ Ազգային տարազով փոքրիկ «դերասանները» ներկայացնում էին իրենց հայկական աշխարհը, իրենց հոգու ամենաջերմ անկյունները։

Երկրորդ մասի տարերքը գարնան բերկրանքն էր, ծաղկի հրճվանքը, և այս ամենը միահյուսված հայ մոր առանցքային գորովագութ կերպարի փառաբանմանը։

Խոնարհվում եմ ես ձեր առաջ ու գալիս եմ անձայն ծնկի, 

Աղոթում եմ երկնահառած, լույսի տաճար հայոց մայրեր, 

Աչքերիս մեջ քարացել են ձեր ցավերը բյուր դարերի,

 Դուք արևի լույսն եք վառած արևածին հայոց մայրեր:

Միջոցառումները հագեցած էին բարձրարվեստ հայկական երաժշտությամբ, հետաքրքիր տեսանյութերով, արտակարգ գեղեցիկ հագուստներով և ձևավորմամբ։

%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf2%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf3%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf4%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf5 %d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf6 %d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf7

Շաբաթօրյայի սաները գովերգում են մորը, մայրենի լեզուն և հայրենիքը

2017 թվականի ապրիլի 8-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ Թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սաների՝ մորը, մայրենի լեզվին, հայերենի առաջին ուսուցիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին և հայրենիքին նվիրված միջոցառում: Այն ընթացավ «Իմ քաղցր լեզու» խորագրով, որպես արձագանք «Մայրս պատկերն է մայր հայրենիքիս» կարգախոսով ՀՀ Սփյուռքի նախարարության շարադրությունների մրցույթին:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:

Բացելով միջոցառումը Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը համառոտ ներկայացրեց հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների գործունեությունը, սաների հաջողությունները և ուսուցիչների նվիրված աշխատանքը: Միջոցառումը նախաձեռնել էր «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Թամարա Գաբոյանը՝ «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի (խմբավար՝ Մարիա Աբուլյան և դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) հետ համատեղ:

Գրական-երաժշտական մոնտաժը նվիրված էր Ավետման տոնին և մայրերի մեծարմանը, նաև մայրենի լեզվով անդրադարձ էր հայոց գրերի ստեղծմանը և հայ ժողովրդի պատմությանը: Մայրության տոնի առիթով մեկօրյա դպրոցի սաները գորովալից խոսքեր ուղղեցին մայրերին, ում անսահման սերն անփոխարինելի է բոլոր զավակների համար, իսկ երեխաների սիրով և հարգանքով առլեցուն վերաբերմունքը նրանց կյանքի անփոխարինելի բալասանը:

Գրական մոնտաժի վարողներ Ալլա Ավետիսյանի և Էլլա Սիմոնյանի արձակ խոսքը, սաների արտասանությունը տպավորիչ էին ոչ միայն իրենց հուզականությամբ, այլև զուլալ, իմստավորված և ճշգրիտ հայերենով: Միջոցառումը հայ գրականության շավիղներով ունկնդրին տարավ մայրենիի անմահություն, հայոց գրերի ստեղծում, մայրենին ու հայրենիքը պահելու անկոտրում պատգամ:

Խոնարհվելով քերթողահայր Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև, բանաստեղծական խոսքի միջոցով դեռահասները ներկայացրեցին պատմության պայքարաշունչ դրվագները, հայ ժողովրդի ինքնությունը հաստատող երկաթագիր գրերի ստեղծումը, հայերենի տեղը աշխարհի լեզվական ընտանիքում: Դպրոցի սաների սրտաբուխ և հուզումնալից արտասանությունը ներդաշնակվում էր երգչախմբի կատարմամբ մայրերին և հայոց գրերին, հայ ժողովրդին ու մայր Հայրենիքին նվիրված երգերին:

Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնելով ուսուցչուհուն և մյուս կազմակերպիչներին ջերմ և հայրենաշունչ միջոցառում ներկայացնելու համար, ծնողներին հորդորեցին իրենց երեխաներին տալ հայեցի կրթություն, հոգեհարազատ դարձնել մեր ոսկեղենիկ լեզվին, մեր պատմությանն ու ավանդույթներին: Այդպիսով դյուրացնել երեխաների ուսումնառության գործընթացը, նրանցից կերտելով իր իսկությունը պահպանած հայի տեսակ:

Ամփոփելով միջոցառումը Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեց հայ պատանիների վերադարձը իրենց արմատներին, հորդորեց միշտ և ամենուրեք հավատարիմ մնալ լեզվին ու քրիստոնյա հավատքին: Սրբազան Հայրը կոչ արեց ծնողներին չկտրել իրենց զավակներին ազգից ու ավանդականից, չդարձնել նրանց լեզվակը կտրած զանգակ, այլ դաստիարակել նրանց հայրենասիրությամբ և հայասիրությամբ:

Վերջում Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ընթերցեց ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցի սովորող Նինա Սերոպովային «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթին մասնակցության համար, գրում է armenianchurch.ge կայք-էջը:

Համաշխարհային 10 աստղեր, որոնք աջակցում են Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին

Հաջորդ շաբաթ ամերիկյան կինոթատրոններում կսկսի ցուցադրվել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը, որը բարեհաջող հաղթահարեց թուրքական լոբբիի՝ ֆիլմի հաջողությունը խորտակելու բազմաթիվ փորձերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում newsbusters.org-ը:

Թուրքական կառավարությունը մեկ դար անց էլ ժխտում է ցեղասպանության փաստը, և դրա մասին ֆիլմերը մեծ դիմադրության են հանդիպում: Ֆիլմում նկարահանված աստղերից Քրիսթիան Բեյլը նույնիսկ չի բացառել, որ կլինի «հակահարված»:

Ֆիլմի դեբյուտը տեղի է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում 2 ամիս առաջ: Դրան հաջորդել են ցուցադրությունները Լոնդոնում և Վատիկանում, իսկ ապրիլի 21-ին «Խոստումը» կսկսի ցուցադրվել ամերիկյան կինոթատրոններում:

Ահա այն անվանի աստղերը, ովքեր փորձում են պահել «Խոստումը»:

Շերը (Շերիլին Սարկիսյան) ծագումով հայ է: Ֆիլմի էկրանավորումից հետո փոփի թագուհին իր թվիթերյան էջում գրել էր. «Այս ֆիլմը կոտրեց իմ սիրտը, և ոչ միայն հայերի համար, այլ բոլոր նրանց, ովքեր տառապել են, կորցրել են սիրելիներին: Մենք բոլորս ծաղիկներ ենք, որոնք գեղեցիկ են փնջի մեջ»:

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունին ներկա են գտնվել ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Ամալ Քլունին հայտնի է թուրքական ժխտողականության դեմ պայքարում փաստաբանական իր նշանակալի ներդրմամբ:

Լեոնարդո դի Կապրիոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը Թերի Ջորջի ղեկավարությամբ անկրկնելի ներկայացում են բեմադրել «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարևոր նախագիծը»:

Մարտին դերասան և պրոդյուսեր Դին Քեյնը այցելել էր Երևան՝ հանդիպելու սիրիահայ փախստականներին: «Հայերը դարերով հալածվել են, նրանք եղել են քրիստոնեության առաջին բաստիոնը, և նրանք միակ քրիստոնեական բաստիոնն են Միջին Արևելքում»: Քեյնն իր աջակցությունն է հայտնել նաև «Խոստումը» ֆիլմին: Ֆիլմի վերաբերյալ դերասանը գրել  էր. «Քոլեջում պատմություն ուսումնասիրելիս ես իմացել եմ ցեղասպանությունների մասին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը: Մեր օրերում ևս ցեղասպանություններ են իրագործվում, խոսքս Սիրիայի, Իրաքի և Սուդանի մասին է: Երդվում եմ պահել «խոստումը» և պատմության դասագրքեր «աքսորել» ցեղասպանությունը»:

«Ես միանում եմ «Խոստումը» ֆիլմին ու խոստանում եմ երբեք չմոռանալ»,- իր թվիթերյան էջում գրել էր երգչուհի Բարբրա Սթրեյզընդը:

Էլթոն Ջոնն իր թվիթերում գրել էր. «Ուրախ եմ հայտարարել «Խոստումը» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին։ Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը: Միանում եմ «Խոստումը» պահելու շարժմանը և խոստանում եմ պաշտպանել մարդու իրավունքները, արժանապատվությունը և հավասարությունը: Շատ ուրախ եմ, որ ֆիլմի ողջ հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակով, քանի որ կարծում եմ, որ ոչ ոք չպետք լքվի»:

Սիլվեստր Ստալոնեն, անդրադառնալով ֆիլմին, գրել էր. «Արտակարգ ֆիլմ է էկրան բարձրանալու ապրիլի 21-ին: Սա մի թեմա է, որով հիացած եմ տասնամյակներ ի վեր, և շատ տարիներ էին պետք այն էկրաններ բարձրացնելու համար: Սա ճշմարիտ և անհավատալի կարևոր պատմական դրամա է, որն ունի բոլոր յուրօրինակ բաղադրիչները, որոնք կարող են ֆիլմը բարձրացնել «Օսկարի» մակարդակի: Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքն իրենց դերերը կատարյալ են խաղում: Առանձնակի պետք է նշել նաև լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի դերը, ով կարողացավ այս նախագիծը կյանքի կոչել»:

Դերասան Դոն Չիդլը թվիթերում հայտարարել էր, որ տեսել է ցեղասպանության հետևանքները Դարֆուրում: «Երդվում եմ պահել «Խոստումը», բարձրացնել տեղեկացվածությունը և պայքարել ցեղասպանությունների դեմ»,- թվիթերում գրել է դերասանը:

Անվանի թենիսիստ Անդրե Աղասին նույնպես իր աջակցությունն է հայտնել ֆիլմին: «Ուրախ եմ, որ Քըրք Քըրքորյանի մտայնությունը կյանքի է կոչվել: Օգնեք ինձ պահել նրա «խոստումը»,- թվիթերում գրել էր թենիսիստը:

Ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաև սկանդալային դերասան Թոնի Գոլդվինը: Նա իր թվիթերում գրել է. «Կատարում ենք «Խոստումը»՝ ամեն օր հոգ տանելով մեր մտերիմների մասին: Ֆիլմի պրեմիերան՝ ապրիլի 21-ին, իսկ ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը»:

Ապրիլի 24-ը ԱՄՆ Օրանժ շրջանում Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ճանաչվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ Քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Օրանժ շրջանի խորհրդի նիստի սկզբում նախագահ Միշել Սթիլը ելույթ է ունեցել` հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: «Ոչ միայն իրենց պատմական հայրենիքում հայերը ոչնչացվեցին, այլև նրանց հողերն ու սեփականությունը բռնազավթվեց»,- նշել է նա` ընդգծելով, որ Օրանժ Քաունթին շարունակում է հարգանքի իր տուրքը մատուցել այդ ողբերգության զոհերի հիշատակին` համոզվելու, որ դա չի մոռացվի ու չի կրկնվի:

Խորհրդի նիստին ներկա էին նաև Օրանժ շրջանի հայկական համայնքի անդամները:

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է։ Վերջինս փիլիսոփայական կատեգորիա չէ, այլ ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Գործոն նշանակում է մի հարթակ, որտեղ խաչվելու են հայկական և վրացական տարբեր նախաձեռնությունները , սկսած բիզնեսից վերջացրած մշակույթով, որը դառնալու է պրոդուկտ և նպաստելու է Ջավախքի տնտեսական զարգացմանը, հայապահպանությանն ու հայ վրացական հարաբերությունների խորացմանը։ Ուստի կարելի է խոսել գործոնի առկայության մասին, երբ մոտ ապագայում իրականացվեն օրինակ հետևյալ երկու ծրագրերը․

1․ Հայ-վրացական համալսարանի հիմնում։ Համալսարանը կնպաստի նրան, որ ջավախքցի ուսանողը տեղում բարձրագույն կրթություն կստանա և չի արտագաղթի։ Բացի դրանից հնարավորություն կլինի վրացերեն լեզուն սովորել ակադեմիական մակարդակում և հիմնավոր։

2․Հայ-վրացական համատեղ բիզնես նախաձեռնություններ։ Ջավախքում աշխատատեղերի ահռելի պակաս կա և բիզնես ձեռնարկություններն ինչ որ մի կերպ կլուծեն այս խնդիրը։ Թուրքական կապիտալի աճը Ջավախքում սկսելու է վտանգավոր դառնալ , ուստի հայկական կամ հայ-վրացական կապիտալի հոսքը դեպի Ջավախք չափազանց կարևոր է։

Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի արշավին

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այս մասին նա տեսանյութ է հրապարակել սոցցանցում:

«Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես խոստանում եմ պահել խոստումը` օգնելու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքներին»,- ասել է Գոսլինգը:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, գրում է Արցախպրեսը:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր ՔըրքՔըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի լուսանկարիչ-լրագրող է, ով եկել էայդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերություններիﬔջ է տաղանդավոր Անայի` Փարիզում սովորած հայ նկարչուհու հետ: Երբ Մայքլը հանդիպում էԱնային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում , և Անան դառնում էմրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտիժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրությանսահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին, յուրաքանչյուրը պետք էելք փնտրի փրկվելու համար: