«Ցանկացա, որ Բրազիլիայում ճանաչեն Հայաստանը». Ներսես Յեգիներյան

Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բրազիլահայ Ներսես Յեգիներյանին, ով այս անգամ Հայաստան է եկել եղբոր հետ՝ բիզնես ծրագրերով: Բրազիլիայում Ներսեսը հոր և եղբոր՝ Բյուզանդ և Վազգեն Յեգիներյանների հետ զբաղվում է ընտանեկան բիզնեսով: Որոշել են Հայրենիքում էլ ներդրում անել, գործարարությամբ զբաղվել: Հետագայում Հայաստան տեղափոխվելու, ընտանիքով հայրենադարձվելու  մտադրություն ունեն:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ճիշտ դիրքորոշումը, ակտիվ գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ Ներսես Յեգիներյանի նոր ծրագրերին: «Շատ լավ կլիներ, որ ամուր կապվեք Հայաստանի հետ, ձեր գիտելիքները, փորձը, կապերը, հնարավորությունները ներդնեք Հայրենիքում», – հավելեց նախարարը:

Ներսես Յեգիներյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց Հայաստան կատարած իր այցելությունների մասին, նշեց, որ մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 6 ամսյա դասընթացին: Հպարտությամբ հիշեց. «Երբ դիտում էի Globo TV- ի հաղորդումները տարբեր երկրների մասին, մտածում էի, որ լավ կլինի Հայաստանն էլ ներկայացնել բրազիլացի հեռուստադիտողին, և նամակ գրեցի Globo TV-ին: Ի զարմանս ինձ, շատ շուտ պատասխան ստացա, իսկ մի քանի հարցազրույցներից հետո որոշվեց Հայաստանի մասին ֆիլմ պատրաստել: 2014թ. Globo TV-ի նկարահանող խումբն այցելեց Հայաստան: Ես ցանկություն հայտնեցի ուղեկցել նկարահանող խմբին և կրկին 15 օրով եկա Հայաստան: Այն ժամանակ առաջին անգամ այցելեցի Սփյուռքի նախարարություն: Սփյուռքի նախարարության աջակցությամբ նկարահանող խումբն այցելեց մի շարք թանգարաններ: Հայաստանի մասին այդ ֆիլմը դիտել է 40 մլն մարդ»:

 Ներսեսը սովորում է Սան Պաուլոյի  FMU համալսարանի իրավաբանության ֆակուլտետի վերջին կուրսում:

%d5%a2%d6%80%d5%a1%d5%a6%d5%ab%d5%ac%d5%ab%d5%a11

Նախագահ Սերժ Սարգսյանը Մալթայում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի երկրորդ լիագումար նիստին և դրան հաջորդած գագաթնաժողովի քննարկումներին:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին

Մարտի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդթին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային և ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակը. մեկդարյա լռություն» գրքի շնորհանդեսը Իսպանիայում

Մայիսի 19-ին Իսպանիայի Բալեարյան կղզիներում կկայանա «Հայոց ցեղասպանության հարյուրամյակը. մեկդարյա լռություն» գրքի շնորհանդեսը: Գիրք, որը հնարավոր է դարձել իրականություն դարձնել ավելի քան երկու տարվա աշխատանքից հետո։ Արթուր Ղուկասյանի նախաձեռնությամբ թեմայի շուրջ գրքի էջերում խոսել են պատմաբաններ, լրագրողներ, իրավաբաններ, արձակագիրներ, բանաստեղծներ, դրամատուրգներ, արվեստագետներ: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, ընդհանուր թվով շուրջ 35 հեղինակներ՝ Հայաստանից, Իսպանիայից, Բոլիվիայից, Չիլիից, Գվատեմալայից, Կոլումբիայից, Վենեսուելայից, Պերուից, Պուերտո Ռիկոյից, Հոնդուրասից, Էկվադորից, Լիբանանից, Ֆրանսիայից, Պանամայից, Ուրուգվայից, Կուբայից, Պարագվայից, Արգենտինայից, Էլ Սալվադորից, Դոմինիկյան Հանրապետությունից:

Ստորև ներկայացնում ենք հեղինակներին՝ Արթուր Ղուկասյան, Աիդա Ակոստա, Խոսե Լուիս Ալվարես Վելես, Նուրիա Անյո, Վիկտոր Ուգո Արեվալո Խորդան, Ֆրեդդի Դ. Աստորգա, Էդգարդո Դանիել Բառեդա Վաելսուելա, Դորա Իսաբել Բերդուգո Իրիարտե, Ռոնի Բոլիվար, Էնրիկե Բուստամանտե, Խոսե Կարաբայո, Ամադո Կարբոնեյ Սանտոս, Ֆրանցիսկո Դոմենե, Սանտոս Դոմինգես Ռամոս, Խուլիո Ֆերնանդես Պելաես, Միգել Ալբերտո Գոնսալես Գոնսալես, Գ.Հ. Գուարչ, Խոսե Անտոոնիո Գուռիարարան, Դիք Լեստեր Նունյես, Սանդրա Բեատրիս Լուդենյա Խիմենես, Ռոդրիգո Յանո Իսասա, Արա Մալիքյան, Վիրխինիա Մենդոսա, Խուան Մերելո-Բարբերա, Ժան Մեյեր, Մարկոս Անտոնիո Պարեխա Սոսա, Գոնսալո Պերերա, Լուիս Մանուել Պերես Բոիտել, Խորխե Ռուբիանի, Մարիանո Սարավիա, Յանիրա Սոունդի, Գուստավո Ստերժեկ, Լուսիանո Անդրես Վալենսիա, Ֆերնանդո Խոսե Վակերո Օրոկիետա, Մաքսիմո Վեգա, Գրեգորիո Վիխիլ-Էսկալերա։

Մեկնարկել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներակայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար: Ազատ տնտեսական գոտին առավել արդյունավետ կգործի ԻԻՀ սահմանագծին՝ Սյունիքի մարզում, ինչը կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաև կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացման, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդման, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործման: ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի նպաստել ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ ի օգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կարևորելով ազատ տնտեսական գուտու ստեղծումը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Վրաստանի գործընկերներին ուղարկել այդ տեղեկատվությունը հարթակի պատրաստ լինելու վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք պայմաններ տրամադրել տվյալ երկրների տնտեսվարողներին, որոնք շահագրգռված են համագործակցելու իրանական կողմի հետ»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հետաքրքրվել է նախարարից, թե որ փուլում է գտնվում իրանական կողմի հետ արտահանման ընկերության ձևավորման վերաբերյալ բանակցությունները: Ս.Կարայանը տեղեկացրել է, որ բանակցություններն ակտիվ ընթանում են և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը 10 օր առաջ այցելել է Իրան, որտեղ քննարկումներ են իրականացվել: Իրանական կողմը խոստացել է, որ մոտ ժամանակներս այդ կազմակերպության ձևավորման վերաբերյալ առաջարկություն կներկայացնի: Կարեն Կարապետյանը հորդորել է հետևողական լինել այդ հարցում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ դադարեցվել է «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը: Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է տեղեկանք պատրաստել ազատ տնտեսական գոտիների և այնտեղ գործունեություն ծավալող ընկերությունների գործունեության արդյունավետության վերաբերյալ:

Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում.Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան

Մարտի 29-ին Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների համար Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան Նախագահական պալատում կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի և Արևելյան Լեհաստանի Կարդինալ Կազիմիրժ Նիչը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Վոյչեխ Կոլարսկին և Անջեյ Դերան, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, անվանի հայագետներ, հոգևորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ այլ հյուրեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ընդունելությունը նվիրված էր Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին, ինչի առիթով Լեհաստանի պատմական փաստաթղթերի գլխավոր արխիվից Նախագահական պալատ էր բերվել Լեհաստանի թագավոր Կազիմերժ Մեծի կողմից ընդունված այն փաստաթղթի բնօրինակը, որով 1367 թվականին Լեհաստանի թագավորն արտոնել է Սսի Կաթողիկոսի կողմից նշանակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական Գրիգորին ազատորեն քարոզել Հայ Առաքելական եկեղեցու հավատքը Լեհաստանի Թագավորության ողջ տարածքում:

Արարողությանը ծավալուն ելույթ ունեցավ ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան, ով իր խոսքում մեծ կարևորություն և նշանակություն տվեց հայերի ներկայությանը և Լեհաստանի պատմության ընթացքում ունեցած դերակատարությանը: «Հայ ժողովրդի պատմությունը գրանցված է նաև Լեհաստանի ժողովրդի պատմության մեջ, այն անբաժանելի կեպով կապված է մեր ժողովրդի պատմության հետ: Հարյուրամյակների ընթացքում իրար խառնված մեր արյունը Լեհաստանի մեծ ձեռքբերումն է: Հնարավոր չէ պատկերացնել Լեհաստանի պատմությունը առանց դրանում, մեր մշակույթում, մեր ավանդույթներում հայերի բազմադարյա ներդրման»,- հայտարարեց Նախագահ Դուդան:

«Հայերն իրենց ավանդույթով, իրենց մտավորականությամբ, իրենց արվեստով, մշակույթով ու հավատով միշտ հյուրընկալվել են Լեհաստանում: Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում, հասարակական կյանքի բոլորոլ որտներում: Նրանք մշտապես ներգրավված են եղել հասարակական կյանքում, իրենց նոր Հայրենիքի կյանքում` մշտապես հիշելով Հայաստանի մասին: Այս հարյուրամյակներին նայելով` ես` որպես Լեհաստանի Հանրապետության Նախագահ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ ներդրման համար»,- շեշտեց Անջեյ Դուդան:

Լեհաստանի Նախագահը հատկապես ընդգծեց Լեհաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ բերած գործիչներին` հիշատակելով հայկական արմատներով ականավոր նկարիչ, Կրակովի Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսոր Թեոդոր Աքսենտովիչին, ինչպես նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն:

Նախագահը հավելեց, որ հայերը, ժամանելով Լեհաստան դեռևս 1367 թվականին, արտոնություն են ստացել հիմնելու առաջին հայկական եկեղեցական թեմը Լեհաստանում:

Իր ելույթում Լեհաստանի Նախագահն ընդգծեց, որ 1519 թվականին Լեհաստանի Թագավոր Զիգմունդ Առաջին Ավագը ճանաչել է Հայոց հնագույն օրենքները իբրև Լեհաստանի օրենսդրության մի մաս:

Նախագահի ելույթից հետո ընթերցվեց ԼՀ Նախագահի հրամանագիրը, որով ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի Հանրապետության անկախության համար նշանակալի ներդրման համար Լեհաստանի Վերածննդի Կոմանդորական (Սպարապետի) Խաչ շքանշանով հետմահու պարգևատրեց հայազգի զինվորական Վալերիան Տումանովիչին:

Արարողության ընթացքում լեհական երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառման ընթացքում ընդարձակ ելույթով հանդես եկավ Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, անվանի հայագետ, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, ով ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի պատմության ուշագրավ մանրամասներ` ընդգծելով Լեհաստանի թագավորների կողմից հայ համայնքին տրված բացառիկ արտոնությունները։

Առանձին ելույթներով հանդես եկան նաև Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին և Գլիվիցեի հայ համայնքի ներկայացուցիչ, բանաստեղծ Բոգդան Կասպրովիչը (Աստվածատուր Իլովացի Գասպարյան), ովքեր իրենց խոսքում անդրադարձան Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը։

Միջոցառման պաշտոնական մասից հետո կազմակերպված հյուրասիրության ընթացքում ԼՀ Նախագահն առանձին հանդիպումներ և առանձնազրույցներ ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ընդունելության ավարտին Լեհաստանի Նախագահին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ղազարյանը նրան նվիրեց արցախյան ձեռագործ գորգ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով:

34

Շուշիի կերպարվեստի պետական թանգարան 2016 թվականին 342 օտարերկրացի է այցելել

Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի նպատակն է հասարակությանը հաղորդակից դարձնել արվեստի բարձրարժեք ստեղծագործություններին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը:

«Անցած տարի Շուշիի կերպարվեստի պետական թանգարան է այցելել 2934 մարդ, որից 342-ը` արտերկրից»,- տեղեկացրել է Լուսինե Գասպարյանը և նշել, որ, ըստ վիճակագրական տվյալների, թանգարան ամենաշատ օտարերկրյա այցելուները եղել են Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ նահանգներից, Ֆրանսիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:

«Թանգարանի առանձնահատկություններից են նվիրատուների հարուստ ցուցակը և ներկայացվող աշխատանքների լայն աշխարհագրությունը. Արցախ, Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Եթովպիա, Ինդոնեզիա, Մադագասկար և այլն»,-ասել է Լ. Գասպարյանը:

3

«Կառավարության ծրագրերի հիﬓական առանցքը ներդրուﬓերին աջակցությունն է».Հրանուշ Հակոբյան

Նախարարությունները համատեղ գործունեության նոր մշակույթ են որդեգրել՝ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի: Առաջիկայում Սփյուռքի նախարարությունը Մշակույթի և Առողջապահության նախարարությունների հետ համատեղ իրականացնելու է մի շարք ծրագրեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով օրերս վերոնշյալ նախարարությունների ղեկավարների հետ ստորագրել էր համատեղ հրամաններ: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում որոշվել է ստեղծել 2 նախարարությունների աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբեր, որոնք էլ պատասխանատու են դառնալու ծրագրերի իրականացման գործընթացի համար: «ՀՀ կառավարության ծրագրերի հիմնական առանցքն այսօր ներդրումային ծրագրերին աջակցության քաղաքականությունն է, այսինքն՝ թե ինչքանով կկարողանանք ներդրումներ բերել հայրենիք: Մեր նախարարությունը համապատասխան առաջարկներով է հանդես եկել և ներկայացրել Սփյուռքի ներուժի օգտագործման իր տեսակետը: Այսօր մենք աշխատանքներ ենք տանում օգտագործելու Սփյուռքի ներուժը, հնարավորությունները Հայաստանի զարգացման համար բոլոր բնագավառներում: Գրեթե բոլոր նախարարների հետ քննարկում ենք ունեցել, դիտարկել ենք այն ոլորտները, որոնց հետ համատեղ աշխատանքի հնարավորություն կա, և սկսել ենք մշակել որոշակի միջոցառումների ցանկ, որոնք պետք է համատեղ իրականացնենք թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում»,-ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ բացի վերոնշյալ նախարարություններից, նաեւ աշխատանքներ են տարվում ՀՀ կրթության եւ գիտության, ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունների հետ համագործակցությունն ընդլայնելու և համապատասխան հրամաններ ստորագրելու ուղղությամբ: «Մեզ համար անչափ կարեւոր է մշակութային քաղաքականությունը Սփյուռքում տարածելը, հանրահռչակելը, սփյուռքյան մշակութային գործիչների վերապատրաստելը, մշակութային նորություններին նրանց ծանոթացնելը, որպեսզի հայ մշակույթի միջոցով նաև մեր երիտասարդությանը մոտեցնենք իր ինքնությանը, օժանդակենք հայապահպանության խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերում է առողջապահությանը, պետք է ասեմ, որ մեր հայրենակիցները մեծ ներդրում ունեն տարբեր երկրների առողջապահության զարգացման գործում. մենք տասնյակ հազարավոր բժիշկներ ունենք, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտությունները կարողանում են շատ ակտիվորեն ծառայեցնել բնակության երկրների մարդկանց առողջության պահպանման գործում: Հատկապես երկրաշարժից հետո մենք ականատես եղանք, թե ինչպես հայ բժիշկները մեծ ներդրում ունեցան Հայաստանի առողջապահության խնդիրների կարգավորման հարցում. նրանք ոչ միայն եկան աղետյալներին օգնելու, եղան Արցախում, աջակցեցին զինվորներին, այլեւ հարյուրավոր հայ բժիշկների կարողացան վերապատրաստել, արտերկրում նրանց աջակցությամբ Հայաստան տեղափոխվեցին միլիոնավոր դոլարների բժշկական սարքավորումներ:

 Այսօր եւս այդ կապերը շարունակվում են: Նրանք իրենց արձակուրդն անցկացնում են Հայաստանում, դասախոսում են ու բժշկում, վիրահատում են և զբաղվում խորհրդատվությամբ: Ինչպես նշեցի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ հրամանի ստորագրումը ընթացքի մեջ է. ուշադրության կենտրոնում են Սփյուռքի դպրոցների դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման, հայոց լեզվի ուսուցման հարցերը»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարն անդրադարձավ առաջիկա ամիսներին կազմակերպվող մի շարք միջոցառումների, որոնցից կարելի է առանձնացնել. Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված միջոցառումների շարք, որը ներառելու է ցուցահանդեսների,համերգների կազմակերպում, գիտական համաժողովների անցկացում ինչպես Լեհաստանում, այդպես էլ Հայաստանում: Հետաքրքիր ծրագիր է լինելու «Աշխարհը գյուղում» ամենամյա միջազգային փառատոնը, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հայկական փառատոնի կազմակերպումը, Արգենտինայի հայ համայնքի օրերը Հայաստանում, Հայ մշակույթի օրերը Ստավրոպոլում, Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, Ատրպատականի հայության օրերը Հայաստանում, Հայության օրերը Իրանում և այլն: Նախատեսվում է նաեւ բժշկական ընկերակցությունների ստեղծում այն երկրներում, որտեղ դրանք դեռեւս չկան, համատեղ նախապատրաստում Արգենտինայում կայանալիք հայ բժիշկների համաժողովին եւ այլն:

«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանի ներկայացուցիչը լավագույն կին կատարողների մրցույթում զբաղեցնում է 2-րդ տեղը

Այս տարի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթին մասնակցում է իգական սեռի 17 ներկայացուցիչ, որոնցից լավագույն կատարողին որոշելու համար wiwiblogs.com կայքում սկսվել է առցանց քվեարկություն:

Քվեարկության թարմ տվյալների համաձայն՝ մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գտնվում է 2-րդ հորիզոնականում: Առայժմ նրա օգտին քվեարկել է 1.688 մարդ (15.85%):

Մինչդեռ «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն կին սոլո կատարող կոչմանն արժանանալու համար անցկացվող մրցույթում առաջատարն Ալբանիայի ներկայացուցիչ Լինդիտան է:

Լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջանը, իսկ Վրաստանն ու Ռուսաստանը 9-րդ և, համապատասխանաբար, 15-րդ հորիզոնականներում են:

 Հիշեցնենք, որ մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 9-ին ու 11-ին, մինչդեռ հաղթողի անունը պարզ կդառնա մայիսի 13-ին կայանալիք եզրափակիչ փուլի ժամանակ:

 

ՀՀ ԿԲ-ն նոր հուշադրամներ է շրջանառության մեջ դրել

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 30-ից շրջանառության մեջ է դրել տարբեր քաշի և տրամագծի «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամները: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

 Հուշադրամների դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ պատկերված են Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը՝ արևածագիֆոնին: Էսքիզների հեղինակըԷդուարդ Կուրղինյանն է, հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

Դաս-միջոցառում՝ նվիրված հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանին

Մարտի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2017» ծրագրում տեղ գտած հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանի 175-ամյակին:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են Ալեքսանդր Մանթաշյանի կյանքը, գործունեությունը և կատարած բարեգործությունները, իսկ  9-րդ դասարանի աշակերտները հետաքրքիր պատմություններ և տեղեկություններ են հաղորդել  մեծանուն բարերարի մասին, ինչպես նաև՝ հնչեցրել նշանավոր մարդկանց արտահայտած կարծիքները՝ ուշադրություն հրավիրելով Ալեքսանդր Շիրվանզանդեի մտքերին.

«Այն կորուստը, որ կրում է այսօր հայ ժողովուրդը, անփոխարինելի է: Գումարների ահագին քանակությունը չէր, որ այնպես առատաձեռնորեն զոհում էր նա բարեգործություն կոչված սրբազան տաճարին, որ երկրային տաճարների թագուհին է: Սիրտը, ահա այն, որ կատարում էր միակ դերը, և վեհ դերը Մանթաշյանցի բարերարությունների մեջ: Նա տալիս էր առանց հետին հաշիվների, առանց սին փառամոլության, տալիս էր, որովհետև այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին: Նրա բարերարությունը կրում էր բուն քրիստոնեության դրոշմ. «Տվեք այնպես, որ աջ ձեռքը տալիս, ձախը չիմանա»: Դա նրա համեստությունն էր, մի զարդ, որ այնքան հազվագյուտ էր: Ազգին է մնում այժմ իր խորին երախտագիտությամբ գնահատել այդպիսի սիրտը: Եվ նա, անշուշտ, կգնահատե ու շատ բարձր կգնահատե իր ապագա պատմության մեջ…»:

12 3 4

2017-ի ամռանն առաջին անգամ կգործարկվի Գյումրի-Կրասնոդար չվերթը

ՌԴ Կրասնոդարի երկրամասիօդանավակայանները մարտի 26-ից սկսել են աշխատել ամառային չվացուցակով, որը կգործի մինչև հոկտեմբերի 28-ը: Այդ շրջանում օդանավակայանները նոր միջազգային չվերթներ կսպասարկեն՝ Հայաստանից, Վրաստանից, Իսրայելից, Մոլդովայից, Թուրքիայից: Այդ մասին հայտնել է Կուբանի 4 օդանավակայանի կառավարիչ «Բազել Աէրո» ընկերությունը:

Կրասնոդարից առաջին անգամ հնարավոր կլինի մեկնել Գյումրի, Քիշնև, Ստամբուլ և Դալաման: Սոչին 60 ուղղություն կընդունի, Անապան՝ 47,-հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերության ներդրումային նոր ծրագրին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: Վարչապետը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցված ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Այս մասին հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:

Ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ասիմիլացիոն լուսատու որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգերով և այլն: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վրաստան: Նախատեսվում է ընթացիկ տարում արտահանել շուրջ 22 մլն վարդ: 2017 թվականին ընկերությունում ծրագրում են ջերմոցային տնտեսությունը 20 հեկտարի հիման վրա ընդլայնել ևս 15 հեկտարով՝ ներդնելով շուրջ 30 մլն դոլար: Աշխատանքներ են տարվում արտադրանքն արևելյան շուկաներ՝ ԱՄԷ, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան արտահանելու ուղղությամբ: Ընկերությունում ներկայում աշխատում է 200 մարդ: Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագրի արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա ևս 200-ով: Կառավարության ղեկավարը ողջունել է ընկերության գործունեությունն ընդլայնելու ծրագրերն ու կարևորել արտահանման ծավալների ավելացումը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գառնիի արվեստի դպրոց՝ ծանոթացել գործունեությանը: Գառնիի և հարակից այլ համայնքների երեխաներն այստեղ հնարավորություն ունեն ստանալ կրթություն՝ նկարչության, խեցեգործության, դիզայնի, քանդակագործության բաժիններում: Դպրոցում գործում են նաև շախմատի և համակարգչային դասընթացների խմբակներ:

12909_am_4

Լոս Անջելեսի կոմսության Դիտորդական խորհուրդն ապրիլը հռչակել է «Հայոց պատմության ամիս»

Լոս Անջելեսի կոմսության Դիտորդական խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել խորհրդի անդամներ Քեթրին Բարջերի և Ջենիս Հանի առաջարկած ապրիլը՝ «Հայոց պատմության ամիս» հռչակելու մասին միջնորդությունը:

«Այս հռչակագրով Դիտորդական խորհուրդը ճանաչում է հայ համայնքի մեծ ներդրումը մեր երկրի տնտեսության և մշակույթի մեջ: Ապրիլ ամիսը խորհրդանշական իմաստ ունի մեր հայ ընկերների և հարևանների համար, և այլ բանաձևը ճանաչում է նրանց հարուստ պատմության մարտահրավերներն ու ձեռքբերումները», -Horizon Weekly-իի փոխանցմամբ՝  հայտարարել է դիտորդ Բարջերը:

«Հայոց պատմության ամսվա ընթացքում Լոս ԱՆջելեսի կոմսությունը կտոնի հայ ժողովրդի հարուստ մշակույթն ու համաշխարհային ժառանգությունը, ինչպես նաև նրանց աջակցությունը մեր հասարակությանը` ճանաչելով նաև Հայոց ցեղասպանության մութ օրերը», – ասել է դիտորդ Հանը:

Բացի այդ, ապրիլի 18-ը Դիտորդական խորհուրդը կհռչակի որպես Հայոց ցեղասպանության «Հիշատակման օր»: