Ֆրանսիահայ բժիշկը Ստեփանակերտում իրականացնում է անվճար վիրահատություններ

Ֆրանսիական «Հայ-մեդ» կազմակերպության օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանն այսօր Արցախի հանրապետական բժշկական հիվանդանոցում իրականացնում է անվճար ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև կատարում վիրահատություններ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մկրտիչ Կարապետյանն ասել է, որ ինքն արդեն 6-րդ անգամ է Արցախում:

«Մենք այստեղ  ենք, որպեսզի տեղի մեր գործընկերներին ներկայացնենք վնասվածքաբանության վերջին նորությունները, ինչպես  նաև հաղորդակցվենք փորձի փոխանակմամբ»,-նշել է Մ. Կարապետյանը:

Արցախի հանրապետական բժշկական հիվանդանոցի վնասվածքաբան Կարեն Դավթյանն էլ տեղեկացրել   է, որ արդեն նրա  կողմից  հետազոտվել է 50 հիվանդ:

«Ամեն անգամ գալով Արցախ՝ Մ. Կարապետյանն  իր ներդրումն  է բերում. նա անվճար իրականացնում է  հիվանդների ընդունելություն, հետազոտություն և  վիրահատություն: Ճիշտ է, մեր   հիվանդանոցում կան վիրահատությունների համար սարքավորումներ, պարզապես  մեզ մասնագիտական փորձը փոքր-ինչ պակասում է»,-ասել է Կ. Դավթյանը՝ հայտնելով, որ Մ.  Կարապետյանի    կողմից   նախատեսված  է կատարել   5   վիրահատություն:

777

Բացվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մարտի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը արտաքին գործերի նախարարությունում բացեցին ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի ԱԳՆ ղեկավարությունը, հայաստանյան տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանության անձնակազմը:

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն արտացոլում են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև քառորդարյա հարաբերությունների պատմությունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նախարար Նալբանդյանն իր խոսքում, մասնավորապես, ասաց.

«Հարգելի դեսպան Ռի­չարդ Միլս,
Տիկնայք և պարոնայք,

Այ­սօր մենք հա­վաք­վել ե­նք Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նում` Միացյալ Նահանգների դես­պա­նու­թյան հետ հա­մա­տեղ ձեզ ներ­կա­յաց­նելու լու­սան­կար­նե­րի մի բացառիկ հա­վա­քա­ծու, ո­րը նվիրված է Հա­յաս­տա­նի Հանրապետության և Ա­մե­րի­կայի Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի միջև դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րո­ւթյուն­նե­րի հաս­տատ­ման 25-ա­մյա­ հոբելյանին և ներ­կա­յաց­նում է այն ու­ղին, ո­րը մեր երկու բարեկամ երկրներն ան­ցել են մի­ա­սին մի ամ­բողջ քա­ռորդ դա­րի ըն­թաց­քում:

Ցու­ցա­դրվող լու­սան­կար­նե­րի շար­քը սկսվում է միջպետական կապերի հաստատման առաջին քայլերին նվիրված մի շարք պատմական վավերագրերով: Դրանցից է Երևանում Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի դեսպանության հիմնումը, որն ազ­դա­րա­րե­ց շուրջ 70 տար­վա ը­նդ­մի­ջու­մից հե­տո ա­ռա­ջին դիվանագիտական ներկայացուցչության մուտ­քը Հա­յաս­տան: Դեսպանության բացմանն անմիջապես հետևեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջեյմս Բեյքերի այցը, որը և կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Վերջերս Հյուսթոնում պարոն Բեյքերի հետ մենք կրկին առիթ ունեցանք անդրադառնալու այդ նշանակալի այցելությանը:

Խո­սե­լով մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­ռա­ջին տա­րի­նե­րի մա­սին՝ չեմ կա­րող, ի­հար­կե, խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյամբ չհի­շատակել այն լայ­նա­ծա­վալ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյու­նը, որը Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի ժո­ղո­վուրդն ու կա­ռա­վա­րու­թյու­նը տրա­մադ­րում է­ին Հա­յաս­տա­նին, ինչը հատկապես կարևոր էր Ան­կա­խու­թյան հռ­չակ­մա­նը հետ­ևած տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Այդ ժամանակ էր, որ Հա­յաս­տա­նում իր գոր­ծու­նե­ու­թյունը սկ­սեց նաև Միացյալ Նահանգների Մի­ջազ­գային զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյու­նը: Տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի հաղ­թա­հար­մա­նը զու­գա­հեռ աս­տի­ճա­նա­բար փոխ­վեց նաև Հա­յաս­տա­նին տրա­մադր­վող ա­ջակ­ցու­թյան ո­րա­կը՝ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյու­նից դե­պի զար­գաց­մանն ուղղ­ված բազ­մա­պի­սի և բազ­մա­բո­վան­դակ ծրագ­րեր:

1990-ա­կան­նե­րի սկզ­բից ի վեր թափ ա­ռած հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լի են բազմաթիվ այլ նշա­նա­կա­լից ի­րա­դար­ձու­թյու­նե­րով, ի­նչ­պի­սիք են Վաշինգտոնում Հա­յաս­տա­նի դես­պա­նու­թյան և Լոս Անջելեսում գլ­խա­վոր հյու­պա­տո­սու­թյան բա­ցու­մը, Հա­յաս­տա­նում Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի հիմ­նու­մը, միջ­պե­տա­կան կար­ևոր համաձայնագրերի ստո­րագ­րու­մը, ա­ռևտ­րա­տնտե­սա­կան ո­լոր­տում կա­տար­ված քայ­լե­րը, ո­րոն­ցից կառանձնացնեի Հայ-ամե­րի­կյան միջ­կա­ռա­վա­րա­կան հան­ձնա­ժո­ղո­վի ու Առևտ­րի և ներդ­րում­նե­րի խորհր­դի ստեղ­ծու­մը, մուտքի արտոնագրերի դյուրացումը, բազ­մա­թիվ նա­հանգ­նե­րի կող­մից Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան ու Արցախի ի­նք­նորոշման իրավունքի ճա­նա­չու­մը, Միացյալ Նահանգների ա­ջակ­ցու­թյու­նը Հա­յաս­տա­նի խա­ղա­ղա­պահ կա­րո­ղու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման գոր­ծում, համագործակցությունը միջուկային անվտանգության, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի և մի­ջազ­գային ան­վտան­գու­թյան ո­լոր­տին ա­ռնչ­վող այլ կար­ևոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րում, գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի, բազ­մա­թիվ այլ ասպա­րեզ­նե­րում ի­րա­կա­նաց­ված հա­մա­տեղ ծրագ­րե­րը:

Մեծապես կար­ևոր է այն ա­ջակ­ցու­թյու­նը, ո­րը Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը մշ­տա­պես ցու­ցա­բե­րում է Հա­յաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի և կա­ռույց­նե­րի, ը­նտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի, քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան ամ­րապնդ­մա­նը:

Երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը կարևոր լիցք են հաղորդել բարձրաստիճան փոխայցերը: Ցուցադրվող լուսանկարներում արտացոլված են 25 տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ուշագրավ մի շարք դրվագներ:

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել նաև Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը, որը հետևողականորեն աջակցել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի բարձրացմանը:

Խո­սե­լով հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի քա­ռորդ­դա­րյա պատ­մու­թյան մա­սին՝ չեմ կա­րող նաև ե­րախ­տա­գի­տու­թյամբ չհի­շել այն էական ներդ­րու­մը, ո­րը դրան­ցում ունեցել են ա­մե­րի­կա­հա­յու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Մեր կա­պե­րի ո­րակն ու է­ու­թյու­նը շատ ա­վե­լի թե­րի կլի­նե­ին առանց այն հա­զա­րա­վոր կա­մուրջ­նե­րի, ո­րոն­ցով մեր հայ­րե­նա­կից­ներն ի­րար են կա­պել մեր եր­կու ե­րկ­րնե­րը:

Մենք բարձր ե­նք գնա­հա­տում այն կար­ևոր դե­րը, ո­րը Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը, որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ, խա­ղում է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծում: Հա­վա­տա­ցած եմ, որ եռանախագահ երկրների հետ հա­մա­տեղ ջան­քե­րով մեզ կհա­ջող­վի տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տել:

Կցան­կա­նայի նշել, որ Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդն ու կա­ռա­վա­րու­թյու­նը շատ բարձր են գնա­հա­տում Ա­մե­րի­կայի Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ ձևա­վոր­ված սերտ բա­րե­կա­մա­կան գոր­ծըն­կե­րու­թյու­նը, որը միայն իր հա­մեստ դրս­ևո­րումն է գտել այս սրահը զար­դա­րող լու­սան­կար­նե­րի մեջ: Բնականաբար, անհնար է մի ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնել մեր երկկողմ բազմաբնույթ ու բազմաշերտ հարաբերությունների ողջ ծավալը:

Մենք ար­դեն թևա­կո­խել ե­նք հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մի նոր փուլ, ո­րում մեզ, ան­կաս­կած, սպա­սում են նոր ձեռք­բե­րում­ներ և նվա­ճում­ներ: Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը կշա­րու­նա­կի ա­նել հնա­րա­վո­րը, որ­պես­զի համատեղ ջանքերով բա­րե­կա­մու­թյունն ու սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մեր պե­տու­թյուն­նե­րի և ժո­ղո­վուրդ­նե­րի միջև նվա­ճեն նո­րա­նոր բար­ձունք­ներ»։

Դեսպան Միլսն իր խոսքում նշեց, որ, որպես ԱՄՆ պետքարտուղարությունում Հայաստանի հետ հարաբերությունների համար պատասխանատու առաջին պաշտոնյա, շատ լավ է հիշում երկու պետությունների միջև կապերի հաստատմանն ուղղված առաջին քայլերը, և իր հերթին շեշտեց.

«ԱՄՆ դեսպանության անձնակազմը և ես պատիվ ունենք այսօր միանալու ձեզ` նշելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը` այս գեղեցիկ լուսանկարների ցուցահանդեսով` ընտրված ԱԳՆ և ԱՄՆ դեսպանության արխիվներից:

Կարծում եմ, որ ցուցահանդեսին ընտրված լուսանկարները բավականին ազդեցիկ կերպով արտահայտում են, թե որքան ամուր, խորը և բազմաբովանդակ են մեր երկկողմ հարաբերությունները:

Ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը նախարար Նալբանդյանին և ԱԳՆ աշխատակազմին՝ հյուրընկալելու համար այս հատուկ միջոցառումը: Շնորհակալություն ձեր համագործակցության և ձեր անկեղծ բարեկամության համար»:

Հայտնի են «Արտավազդ-2017» մրցանակաբաշխության հաղթողները

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախօրեին կայացել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվել է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին:

«Արտավազդ-2017» մրցանակաբաշխության հաղթողները

Լավագույն կին դերասանուհի` Ջուլիետա Ստեփանյան «Արծվաբույն» / Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

Լավագույն տղամարդ դերասան` Տիգրան Ներսիսյան «Պեպո» / Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

Լավագույն երիտասարդ դերասանուհի` Տաթև Հովակիմյան «Խոսիր ինձ հետ» / Տիկնիկային թ-ն

Լավագույն երիտասարդ դերասան` Դավիթ Սարգսյան«Խոսիր ինձ հետ» / Տիկնիկային թ-ն

Լավագույն երիտասարդ բեմադրիչ` Լիլի Էլբակյան «Դեկամերոն» / Է. Էլբակյան թ-ն

Լավագույն սցենոգրաֆիա` Կարինե Օնանյան «Մատնաչափիկը» / Տիկնիկային թ-ն, Մերի Սարգսյան «Պեպո»/զգեստներ/ Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

Լավագույն երաժշտության հեղինակ` Վահե Հայրապետյան «Կրիսպի մկնիկը» / Կամերային երաժշտ. թ-ն

Լավագույն պիես` անվանակարգում հաղթող չկա

Լավագույն մանկական ներկայացում`«Մատնաչափիկը»/ Տիկնիկային թ-ն

Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում` «Տեսիլաժամեր»/ Պարարվեստի զարգացման հիմնադրամ

Լավագույն երաժշ. ներկայացում`«Տոսկա» / Օպերային թ-ն

Լավագույն ներկայացում՝«SHAKEspeare» / «Փոքր» թատրոն

Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակ

Գրետա Մեջլումյան «Վարագույրը չի փակվում» /Դերասանուհի/ Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թ-ն

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար

Ստեփան Դավթյան (Գ. Սունդուկյանի անվ. թ-ն, տնօրեն)

Յուրի Կոստանյան (Երեւանի մնջախաղի պետական թ-ն, ՀՀ վաստ. արտիստ)

Գրիշա Հարությունյան (Գ. Սունդուկյանի անվ. թ-ն, բեմի լուսավորող)

ՀԹԳՄ ոսկե մեդալ

Թատերարվեստին մատուցած ծառայությունների և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ

Ռուդոլֆ Ղևոնդյան

Վիգեն Ստեփանյան

Հարություն Մովսիսյան

ՀԹԳՄ դիպլոմ

Մովսես Սարգիսեանին՝ Թատրոն 8 թատերախմբի «Մանանա» ներկայացման մեջ Մուրադի դերակատարման համար

Անուշ Հակոբյանին՝ ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի «Ժաննա Դարկ» ներկայացման մեջ Ժաննայի դերակատարման համար:

Աղբյուրը՝ armradio.am

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Արարատի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Հանրապետության Նախագահը այցելել է Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոն: Նախագահը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, տեղի պատգամավորների, կենտրոնի կառուցման բարերարի և շահառուների հետ շրջայց է կատարել Երիտասարդական կենտրոնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաքելությանն ու գործունեության ուղղություններին, մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնի գործունեությունը միտված է իրականացնելու երեխաների բազմակողմանի զարգացմանը, նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, տաղանդների բացահայտմանը, քաղաքացիական ակտիվության և կամավորության մշակույթի խթանմանն ուղղված ծրագրեր: Այն գործում է երեք հիմնական ուղղություններով՝ կրթական, կամավորական և սոցիալական ծրագրերի իրականացման: Նախագահին տեղեկացրել են, որ ներկայումս Երիտասարդական կենտրոն է հաճախում շուրջ 120 մասիսցի պատանի և երիտասարդ: Կենտրոնը հիմնվել է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության ստեղծած Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից:

Հանրապետության Նախագահը Մասիսում ներկա է գտնվել նաև քաղաքի ընտանեկան առաջին սպորտային համալիրի հիմնարկեքի արարողությանը:

Պատասխանատուների ներկայացմամբ, ծրագրի արժեքը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար է: Սպորտային համալիրի կառուցման ծրագիրը կմեկնարկի 2017 թվականի ապրիլին և կավարտվի 2018 թվականի հունիսին: Նախագիծն իրականացվում է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության միջոցների հաշվին:

Սպորտային համալիրն ունենալու է մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասարքերով բացօթյա տարածք, ինչպես նաև երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Համալիրին հարող տարածքում նախատեսվում է հիմնել բնակիչների համար նախատեսված կանաչապատ պուրակ` հարմարավետ նստարաններով: Մարզահամալիրը հագեցած է հաշմանդամների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Սպորտային համալիրը կդառնա առաջին ընտանեկան-հասարակական, սպորտային և ժամանցային կենտրոնը Մասիս քաղաքում: Այն նպատակաուղղված է քաղաքի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման գործին՝ համախմբելով քաղաքի բոլոր սերունդների ներկայացուցիչներին:

Սպորտային համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ ընթերցվել է Մասիսի Երիտասարդական կենտրոնի՝ սերունդներին ուղղված ուղերձը, որը դրվել է պարկուճի մեջ: Այն Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և 2002 թվականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը տեղադրել են կառուցվող համալիրի հիմքում:

ԱՄՆ-ը Հայաստանին 400 հազար դոլար արժողությամբ հրշեջ սարքեր է տրամադրել

ԱՄՆ Զինված ուժերի հումանիտար աջակցության հարցերով եվրոպական հրամանատարության ծրագրի շրջանակներում մարտի 28-ին՝ Մասիսում տեղի է ունեցել նոր համազգեստ եւ հրդեհի մարման համար նախատեսված սարքեր հանձնելու պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը եւ ամերիկյան բրիգադի զորահրամանատար, գեներալ Դաունե Դեսքինսը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը նշեց, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել հանրապետության փրկարարների եւ արագ արձագանքման խմբերին՝ ծառայությանը նրանց նվիրվածության համար: «Ընդգծելով ձեր հրշեջների պրոֆեսիոնալիզմը եւ նվիրվածությունը՝ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնել սարքեր, որ նախատեսված են մարդկային կյանքերը փրկելու համար: Հումանիտար աջակցության ծրագրի շրջանակներում մենք փոխանցել ենք 400 հազար դոլար արժողությամբ սարքեր, որոնք նախատեսված են չորս կայանների՝ Մեղրիի, Սիսիանի, Արտաշատի եւ Մասիսի համար: Այս սարքերը հրշեջների եւ փրկարարների հնարավորությունները կընդլայնեն նրանց աշխատանքի ավելի արդյունավետ իրականացման տեսակետից՝ միաժամանակ ապահովելով նրանց անվտանգության երաշխիքները»,- ընդգծեց Միլզը:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց այս մեծ օգնության համար: «Համոզված եմ, որ այս սարքերի շնորհիվ ժամանակի ընթացքում բազմաթիվ կյանքեր կփրկվեն»,- հավելեց նա:

Մոսկվայում բացված «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսն ընգրկվել է մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում

Esquire Russia ամսագիրը Մոսկվայի ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացված «Հայկական իմպրեսիոնիզմ, Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսն ընդգրկել է Մոսկվայում առաջիկա շաբաթների մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում:

Նշենք, որ ցուցահանդեսը բացվել է մարտի 24-ին, կշարունակվի մինչև  հունիսի 4-ը:

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված է 19 արվեստագետի 54 աշխատանք, որոնք տրամադրել է Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երևանի Ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուատերեր: Հանդիսատեսը կարող է ծանոթանալ համաշխարհային համբավ վայելող նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, հայ իմպրեսիոնիզմի կարևորագույն վարպետ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ արվեստագետների երկերի հետ, գրում է panorama.am-ը:

Լուսանկարչական ցուցահանդես Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանյան» իգական ավագ դպրոցում

Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանյան» իգական ավագ դպրոցի  պատասխանատուների, ծնողական խորհրդի եւ աշակերտուհիների համատեղ ջանքերով,  մարտի 11-15-ը  Հայոց ազգային կրթահամալիրի կենտրոնական դահլիճում կազմակերպվել էր  «Իմ գեղեցիկ քաղաք` Սպահան» խորագրով լուսանկարչական  ցուցահանդես, որտեղ   ներկայացվել էին Իրանի Սպահան քաղաքի պատմական վայրերը`  եկեղեցիներ, մզկիթներ, դպրոցներ, հին բնակարաններ, կամուրջներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով դպրոցի պատասխանատուների նախաձեռնությամբ կրթահամալիրի «Ալենուշ Տերյան» սրահում կայացավ «Ինչպես նկարել» թեմայով  դասախոոսական երեկո: Նյութը ներկայացնելու համար հրավիրված էր անվանի լուսանկարիչ եւ Սպահանի արվեստի համալսարանի  լուսանկարչական բաժնի դասախոս Յասեր Արաբը, որին հաջորդեց  Սպահանի «Նաղշե Ջահան» հրապարակում եւ նրան կից պատմական կոթողներում կայացած աշխատանոցը` լուսանկարիչ-դասախոսի ներկայությամբ ու խորհրդատվությամբ , որից հետո  նրանք շրջելով  քաղաքում՝ պատկերեցին տեսարժան վայրերը, ինչի արդյունքում իրականացվեց  լուսանկարչական հետաքրքիր  ցուցահանդես, որի բացումը տեղի ունեցավ շաբաթ` մարտի 11-ի, ժամը՝ 11:00-ին, ներկայությամբ Սպահանի Հայոց թեմի  առաջնորդական տեղապահ Տ.Սիփան ծ. վրդ  Քեչեջյանի , Շահինշահր քաղաքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ.վրդ. Գուջանյանի, թեմի Կրթական խորհրդի, Սպահանի կրթադաստիարակության հիմնարկի երրորդ շրջանի  ներկայացուցիչների,  լուսանկարիչ Յասեր Արաբի եւ այլ հրավիրյալների:

Խորհրդանշական ժապավենի հատումից հետո ներկաներին ողջունեց   դպրոցի գրադարանավարուհի Կարին Տեր-Մարտիրոսյանը, ով տեղեկություններ փոխանցեց ցուցահանդեսի կազմակերպման նպատակների մասին, այն է` առավել հետաքրքրվել քաղաքի գեղեցկությամբ եւ լուսանկարչության միջոցով վեր հանել այն  թաքնված գեղեցկությունը, որը հաճախ վրիպում է մեր տեսողությունից, ինչպես նաեւ աշակերտության մոտ զարգացնել լուսանկարելու արվեստը:

Հաջորդիվ աշակերտուհիները  ելույթ ունեցան Հայաստանը եւ Իրանը   փառաբանող խմբակային երգերով ու Սպահան քաղաքին ուղղված խոսքերով ու բանաստեղծություններով: Ապա դպրոցի  տնօրեն տիկին Սալարիֆարը հանդես եկավ Սպահանի մասին հետաքրքիր բնութագրականով  եւ կենտրոնացավ Իրանում ապրող հայության,  ի մասնավորի՝ Նոր Ջուղայի հայության մասին գովեստի խոսքերով, որպես Իրանի արվեստի ու արհեստի  զարգացման գործընթացում նշանակալի ավանդ ունեցող ժողովուրդ եւ շնորհակալական խոսք ասաց ցուցահանդեսի մասնակիցներին, դպրոցի փոխտեսուչ` Ռիմա Սիմոնյանին, գրադարանավարուհուն,  ծնողներին եւ բոլոր նրանց, որոնց համագործակցությամբ իրականացավ այս հրաշալի միջոցառումը:

Եզրափակիչ խոսքը տրվեց Հայր Սիփան ծայրագույն վարդապետ Քեչեջյանին, ով բարձր գնահատելով  ցուցահանդեսի կազմակերպումը   Սպահանում, կենցաղ վարելը համարեց   բարեբախտություն  եւ քաղաքը բնութագրեց բացառիկ գեղեցկություն ունեցող մի քաղաք, որի   կիզակետը, անշուշտ, Ջուղան է:

 Պաշտոնական բաժնի ավարտին դպրոցի պատասխանատուների եւ անձնակազմի անունից հուշանվեր հանձնվեց ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին համագործակցություն բերած լուսանկարիչ Յասեր Արաբինծնողական խորհրդի նախկին անդամ Ժանետ Սիմոնյանին եւ  Թովմա Գալստանյանին, ով ցուցահանդեսին կից մասնակցություն էր բերել «Նոր Ջուղայի եկեղեցիները» թեմայով լուսանկարների ցուցադրությամբ:

Վերջում խոսք առնելով՝ Յասեր Արաբը շնորհակալություն հայտնեց  դպրոցի պատասխանատուներին իր հանդեպ ցուցաբերած  ուշադրության  կապակցությամբ եւ  հետաքրքիր ու զարմանալի երեւույթ համարեց Սպահան քաղաքի նկատմամբ հայ աշակերտության հետաքրքրվածությունը, միաժամանակ բարձր գնահատելով նրանց  աշխատանքը:

Միջոցառման շարունակությունը հանդիսացավ այն, որ ներկաները շրջեցին ցուցասրահով, քննարկեցին աշակերտուհիների աշխատանքը, իսկ ոմանք էլ օգտվելով մասնագետ լուսանկարչի ներկայությունից՝ ստացան նրա տեսակետները եւ լուսանկարելու մասին մի շարք  տեղեկություններ:

Հավելենք, որ  դահլիճը զարդարված էր Արեգակնային  Նոր Տարվա եւ իրանական Նովրուզ խորհրդանիշ «Սոֆրեյե հաֆթսին»-ով  (Ս- տառով սկսվող 7 խորհրդանիշերով պատրաստված սփռոց կամ սեղան) եւ վաճառքի դրված արհեստի նմուշներով:

Վերջում ներկաները վայելեցին Ծնողական խորհրդի կողմից  կազմակերպված բացօթյա ընդունելությունը:

Հ.Գ. Աշխատանոցի լուսանկարները տրամադրել է Արաքս Մինասյանը եւ դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնյանը

%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd1%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd2 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd3%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd4%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd5 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd6%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd7 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd8%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd9 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd10%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd11 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd12%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd13 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd14%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd15 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd16%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd18 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd19%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd20 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd21 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd22

Ասկերանի բերդում վերականգնողական աշխատանքներ են ընթանում

Ասկերանի բերդում վերականգնողական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, այս մասին ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանը և հավելել, որ վերականգման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ նախորդ տարվա վերջից:

«Մարտ ամսից սկսվել է տարվող աշխատանքների հիմնական փուլը: Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջում: Ծրագրի ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից»,- ասել է Ա. Գրիգորյանը:

Զբոսաշրջության վարչության պետի խոսքով, որպես զբոսաշրջային վայր Ասկերանի բերդը զբոսաշրջիկների պակաս չի ունենում, քանի որ գտնվում է «Տիգրանակերտ»-ի արգելոց տանող զբոսաշրջային երթուղու վրա: Վերականգնողական աշխատանքներից հետո էլ ավելի կմեծանա բերդի գրավչությունը, և այն էլ ավելի մատչելի կդառնա զբոսաշրջության համար:

Նշենք, որ Ասկերանի բերդը կառուցվել է միջնադարում: Այն հայտնի է նաև Մայրաբերդ անունով: Ստեփանակերտից գտնվում է 14 կմ դեպի արևելք: 18-րդ դարում այն ենթարկվել է վերակառուցման և ստացել ներկայիս տեսքը: Պարիսպը ունի կլոր աշտարակներ, պատերն ունեն 2մ հաստություն և 9մ բարձրություն, որոնց վրա առկա են հրակնատներ: Պաշտպանական կառույցը ձգվում է ավելի քան 1,5կմ երկարությամբ՝Կարկառ գետի երկու կողմերով:

be8dbe8d1

Ավարտվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության ղեկավարն եղել է «Թուրքմենբաշի Ռուխի» մզկիթում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի գլխավոր մուֆթի Չարիգելդի Սերյայևը:
Վարչապետ Կարապետյանն Աշխաբադի քաղաքապետ Շամուհամմեդ Դուրդիլիևի ուղեկցությամբ այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել:

Հայաստանի կառավարական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:

Ցավը չի կարող խոնարհել հայ բանաստեղծին. Գևորգ Հայասա

Ցավը չի կարող խոնարհել հայ բանաստեղծին, որքան էլ այն խորն ու հոգեցունց լինի: Ջավախքցի տաղանդավոր քնարերգու Գևորգ Հայասան իր «Ցավն էլ ունի վերջ» նոր գրքով ընթերցողներին է ներկայանում հենց այդ համոզմունքով։ Թեև նրա բանաստեղծության յուրաքանչյուր տողը կերպավորվում է, ամբողջանում է զգացմունքային բարձր լիցքով, սակայն երբեք չի տրվում պարտված, ավերիչ մելամաղձությանը, այլ հոգևոր գերբնական ուժով և կորովով ձևակերտում է վրեժի և ազգային պահանջատիրության անդադարելիությունը։

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին ենք ներկայացնում Գևորգ Հայասայի երկու բանաստեղծությունները՝ «Վերջ ողբին Հայոց» շարքից:

***

Չափ ու կշիռ ենք պահանջում հիմա`

               Մեր արդար դատը

Աստծու ահեղ դատով անելու

Եվ սահմանելու

Օրենքը այն նոր,

Որ վերջ ունենան

Ողբերը բոլոր,

Որ քաղաքակիրթ ազգերը համայն

Հաշիվ իմանան,

Հաշիվ գիտենան

Ավազահատիկ թիվը այն երկար,

Որ երկու միլիոն

Եվ դեռ ավելի թվարկում ունի…

Եվ գրել նաև

Աշխարհի խղճի

Մատյանի բոլոր

Էջերի վրա,

Մեկիկ առ մեկիկ,

Երկու միլիոնի անուններ անմեղ…

Գուցե մատյանն այդ

Չունենան այդքան էջեր բազմաբույր,-

Բանավոր ասեք,

Հիշեցեք գոնե,

Հաշվեցեք նաև քանակը հատ-հատ

Այն արցունքների,

Որենցով կարող կլինեն ողբալ

Մայրերը միայն

ԽԱՉՎԱԾԻ մոր պես

Եվ գիտեն նաև

Ցավը կորուստի…

Չէ՛, չեմ հառաչում,-

Հպարտ եմ քանզի

Ով ապրել գիտեմ

Իմ զարկված բոլոր

Անմեղների սուրբ

Օրհնանքով այսօր․․․

Այսօր`

Հատուցում,

Այսօր`

Պատասխան,-

Դե, դու՛, անօրեն,

Տու՛ր իմ ՀՈՂԸ սուրբ,

Տու՛ր շիրիմներիս

Խաչքարերը հին,

Տու՛ր քարերը իմ,

Տու՛ր իմ դար լացած

Լույսը աչքերիս,

Տու՛ր ՄԱՍԻՍՍ սուրբ,

Տու՛ր…իմը ինձ տու՛ր…

Եվ մի՛ ուշացրու,-

Կիարող եմ նաև

անկարող լինել

Մոտ մեկ դար պահած

Զայրույթս զսպել…

***

…ԱՊՐԻԼ… 24…

Սուգ է,-

Լռեցե՛ք այսօր, հողմեր աշխարհի,

Ծովերի փոթորկուն, խաղաղվե՛ք այսօր,

Մարդի՛կ, խոնարհեք գլուխները ձեր

                   Մեր ցավի առաջ,

                   Որ ողբ է կոչվում,

                 Ողբ՝  համայնական,

                 Ողբ՝  բյուր մայրերի,

                  Ողբ՝  ցավից բռունցք

                        դարձած հայրերի,

Կույսերի արցունք

Եվ մանուկների ողբ խղճահառաչ,

            Ողբ՝ բյուր դարերի,

Ողբ՝ ի սկզբանե և մինչև այսօր

             Եղած ողբերի․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Երեկ աստղերը տխուր էին շատ,

                  Արևն էլ այսօր

         Չի ժպտում կարծես․․․

Ծաղիկներն այսօր գլխահակ եղան,

               Վշտից հալվեցին

               Մոմերը վառվող․․․

                          Այսօր․․․

        Օ՜, այսօր տեզերքը ողջ

Համայնաշշունջ աղոթք է դարձել․

 Ու արցունքներ են

 Իջնում վերևից,

    Լո՜ւյս աստվածայի՜ն,

     Մաքուր, մաքրալույս

     Սուրբ Աստվածամոր

         Աչքերից բարի․․․

       Հույսի ավետման

Եվ արդարախոս մեր դարին վկա

            Արցունքներ կիջնեն․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

               Լռո՞ւմ ես, գազան,

Թե՞ քո արյունռուշտ երախով ագահ

Ոռնում ես կրկին՝ լուսնին նայելով․․․

                            Ուշ է։

                    Աշխարհ կա,

               Աստված կա բարի

                Եվ կա հատուցում․․․

Մեղքերի մեղքը քո բեռն է միակ

             Եվ քո վաստակը՝

              Արյունի ծարավ

Աչքերդ միայն փակելու համար․․․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

                      Սուգ է․․․

                  Քնեցե՜ք խաղաղ

Երկու և ավել զարկված միլիոններ,

            Խոշտանգված քույրեր,

                  Մայրեր սրբասուրբ,

               Մորթված մանուկներ,

 Քնեցեք խաղաղ․․․

 Վաղը

  Լույսի մեջ և արդարության

Վրիժառության ցասումով անանց

                        Արդար,

  Շա՜տ արդար դատ ե լինելու՝

          Մեր հայոց ԴԱՏԸ՝

Վերջը անարդար բոլոր դավերի,

               Ցավերի վերջը,

Ողբերի վերջը վաղն է լինելու․․․

            Իսկ այսօր սուգ է,-

Լռեցե՜ք այսօր, մարդիկ աշխարհի

              Եվ լուռ խոնհարեք

                  Գլուխները ձեր․․․

 

«Արի Տուն» ծրագիրը հաստատուն միջոց է նոր սերնդի մեջ ամրապնդելու Հայի հոգին. Մարալ Ներսեսյան

Մարալ Ներսեսյանը Հորդանանի հայ համայնքի երիտասարդ գործիչներից է, ով իր գործունեությամբ փաստում է, որ Հորդանանի հայկական փոքրաթիվ գաղութը վերջին մի քանի տարիներին ծավալեց աշխույժ գործունեություն, Մարալի և մի քանի անհատների շնորհիվ տեղի հայերը հայրենիքի հետ կապը պահում են բավականին ամուր և երիտասարդ հային այստեղ հայ պահելու խնդիր չկա։

– Ի՞նչ է Հայաստանը սփյուռքահայ ակտիվ երիտասարդ, հասարակական գործչի ընկալմամբ` հայրենիք թե՞…

-Անձնապես ինձ համար Հայաստանը միակ Հայրենիքն է, Հորդանանը, ուր ծնվել-մեծացել եմ ու կշարունակեմ ապրել մինչ օրս, միշտ համարել եմ որպես ապահով օթևան՝ շնորհակալ եմ Հաշիմական թագավորական ընտանիքին, որ Հայոց ցեղասպանության վերապրողներին, քաղաքացիներին հավասար ընդունեցին, բայց իմ միակ Հայրենիքը, իմ միակ տունը եղել է ու կմնա Հայաստանը։

– Երիտասարդ սփյուռքահայ մարդու կերպարն այսօր ինչպիսի՞ն է:

-Կարող եմ ասել, երիտասարդ սփյուռքահայ մարդու կերպարը ինչպիսին պետք է լինի և կամ ես ինչպիսին կձգտեմ լինել միշտ. Աշխատել, լինել միշտ հաջող և առաջատար անձ մասնագիտական ոլորտներում և հիշել, որ Հայի կերպարը պետք է պահպանել, հիշել, որ դեսպաններն ենք մեր ազգի և ներկայացուցիչները և ամենուր Հային վայել կերպարով պետք է ներկայացնենք մեր ազգը։ Օտարը մեզնո՛վ նկարագիր կկազմի մեր երկրի մասին։

– Մենք այսօր սփյուռքում նաև հայապահպանության խնդիր ունենք: Ի՞նչ է պետք անել այս ուղղությամբ:

-Սփյուռքը անդադար հայապահպանման պայքարի մեջ է։ Պետք է Հայի հոգին արթնացնենք միշտ, անընդհատ և դարձնենք Հային իր Հայ լինելու հպարտությունը։ Եթե Հայը հիշի իր պատմությունը, հպարտանա իր հարուստ մշակույթով, իր ազգի ներդրումը մարդկության ժառանգության մեջ, եթե մանավանդ հիշի իր պապերի Հայ մնալու պայքարը Հայոց ցեղասպանության ժամանակ, նա չի հեռանա իր ազգից և ձուլման չի ենթարկվի։ Հորդանանահայ (շուրջ 3000 հայ) փոքր համայնքի մեջ խառնամուսնության հիմնախնդիր ունենք (վերջին մի քանի տարիներին՝ ոչ ստույգ՝ 80%-ով):

Ցավոք, չեն ընկալում, որ միայն մեկ սերունդ հետո արդեն համայնքը կայլասերվի։ Արաբական գարունը մեծ հարված էր հայապահպանմանը։ Մինչ այդ համահայկական ճամբարներ էին կազմակերպվում Միջին Արևելքում։

Հորդանանի Ամման քաղաքում գործում են երկու միություններ, առաքելական և ուղղափառ եկեղեցիներ, ունենք երգչախումբ, պարախումբ, սկաուտական շարժումներ. հաճախում է համայնքի 10%-ը։ Իսկ միակ նախակրթական հայկական դպրոցը, չկարողանալով իր մակարդակը պահպանել ամեն տեսակի ռեսուրսների պակասության պատճառով, ենթակա է կորստյան։ Մեր հիմնական հույսը Հայրենիքի հետ կապերի ամրապնդումն է։

Սփյուռքի նախարարության «Արի Տուն» ծրագիրը հաստատուն միջոց է նոր սերնդի մեջ ամրապնդելու մեր մտադրած Հայի հոգին։ Մեր մշակութային հարստության մասին պարբերաբար հիշեցման կարիքն էլ կա բոլոր սերունդների մեջ նախնտրաբար Հայրենի խմբերի միջոցով՝ լինի մեր ժառանգած պարերի, երգերի, դասախոսությունների, ցուցահանդեսների կամ նման ձեռնարկներ կազմակերպելու միջոցով։

Հայկական արբանյակային հեռուստաալիքները մեծ դեր են խաղում սփյուռքի հասկացողությամբ Հայի կերպարը կազմելու համար։ Բացասական սերյալները և ոչ բավականաչափ վավերագրական ֆիլմերը հակասական դեր ունեն այս հարցում։

– Դուք ինչի՞ շնորհիվ եք կարողացել չհեռանալ հայ ինքնության որակներից։

-Մեր տան մեջ տիրում է Հայկական մթնոլորտ։ Փոքրուց հայկական երգերով եմ մեծացել։ Ցեղասպանությունը վերապրած մայրական տատս մեզ համար միշտ երգում էր «Անուշ» օպերան․ Անուշի դերն էր խաղացել Հալեպում։ Բավական տպավորվել եմ և ազդվել հայրական պապիս գրառումներով՝ արձանագրված ցեղասպանության հուշերից։ Միշտ սեր եմ ունեցել մեր ազգի նկատմամբ։ Այժմ էլ հպարտ եմ իմ Հայ ինքնությամբ, մեր հարուստ մշակույթով և պանծալի պատմությամբ։ Իմ հավատքն իմ Հայ ազգի հանդեպ չի թողնի, որ հեռանամ Հայ ինքնության որակներից՝ հասկանալով Հայ գենը բնութագրող առաջատար, հաջողակ և նորարար անհատականությունը։ Ասում են՝ Հայաստանը կանչում է սփյուռքահայ երիտասարդներին։

– Ի՞նչ է պետք, որ համայնքային ակտիվիստ Մարալ Ներսեսյանը վերադառնա հայրենիք։

-Ճիշտ են ասում, Հայաստանը սփյուռքահայ երիտասարդների կարիքն ունի։ Իսկ հայրենիք վերադառնալու համար ե՛ս պիտի տուն հասնելուս հնարավորությունը ստեղծեմ։ Հույս ունեմ՝ մեծ թվով սփյուռքահայեր պետք է ներդրում ունենան մեր երկրի կառուցման մեջ։ Իմ երկրի առաջխաղացման հարցում հեռու մնալու և դեր չունենալու իրավունքը չունեմ։ Ամբողջ աշխարհը գիտակցում է Հայի միասնականության ուժի զորությունը։ Մնում է՝ մենք գիտակցենք և հասկանանք, որ օտարությունը մեր անզորության առիթին է սպասում, իսկ մեզ միայն կառուցման աշխատանքն է հարկավոր։

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը

diplomat.am

 

Դրամահավաք սիրիահայերին աջակցելու համար

Մարտի 25-ին Երուսաղեմի միացյալ հանձնախմբի կազմակերպմամբ Սուրբ Թարգմանչաց վարժարանում տեղի է ունեցել դրամահավաք` սիրիահայերին օգնելու համար: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է «Հայ Երուսաղեմն այսօր» ֆեյսբուքյան էջից:

«Իմ քաղցր լեզու». գրում են Բեյրութի «Պողոս Գ. Կարմիրյան» վարժարանի սաները

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Բեյրութի (Լիբանան) ՀԲԸՄ «Պողոս Գ. Կարմիրյան» միջնակարգ վարժարանի աշակերտների նամակները «Իմ քաղցր լեզու» խորագրով:

gegham-1karo-kiritlian-1karo-kiritlian-2 karo-najarian-1karo-najarian-2lia-1 lia-2