Euromag–ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հայկական գինի համտեսել

Տարեցտարի Հայաստանն ավելի մեծ պահանջարկ է վայելում ճանապարհորդների շրջանում։ Տուր-օպերատորներն առաջարկում են մայիսյան տոներն անցկացնել հենց Հայաստանում։

Հայաստանն ունի անկրկնելի խոհանոց, գեղատեսիլ վայրեր և հիանալի գինի, գրում է Euromag ամսագիրը։ Այս տարի Երևանում մայիսի 5-ին և 6-ին առաջին անգամ կանցկացվի «Գինու օրեր» փառատոնը։ Քաղաքի կենտրոնը կվերածվի մի հսկայական հարթակի, որտեղ կլինեն համերգներ` հայտնի կատարողների մասնակցությամբ, կանցկացվեն վարպետության դասեր և, իհարկե, հայկական գինու համտես։
«Առավել հաճախ Հայաստանի հետ ասոցացվում է մուգ կանաչ շշի մեջ լցրած հայտնի հինգաստղանի հայկական կոնյակը։ Ընդ որում, քչերը գիտեն, որ Հայաստանն, առաջին հերթին, գինեգործության հազարամյա պատմություն ունեցող երկիր է։ Այստեղ` Հայաստանում, Արենիի քարանձավում հայտնաբերվել էր աշխարհի հնագույն գինեգործարաններից մեկը։ Հայաստանը հայտնի է ոչ միայն կարմիր և սպիտակ, այլև վարդագույն գինիներով։ Այսօր Հայաստանի գինին թրենդային է», — գրում է պարբերականը։

Այս գարնանը Երևանում կներկայացվեն հայկական գինու լավագույն նմուշները։
Երկու օր քաղաքի կենտրոնում կլցվի տեղական արտադրանքով և երևանյան լավագույն ռեստորատորների ուտեստների հատուկ առաջարկներով։

Փառատոնը կազմակերպել է «Արենի Փառատոն» հիմնադրամը` խոհարարական քննադատ Աննա Մազմանյանի և Երևանի քաղաքապետարանի աջակցմամբ։ Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի հայ ջազմեններ, փոփ-երաժիշտներ և դիջեյներ։

armeniasputnik.am

Պարգևատրվեցին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները. տեսանյութ

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մարտի 24-ին տեղի ունեցավ 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լավագույն մարզչի մրցանակը հանձնեց Վարդան Բիչախչյանին:

Մարկոս Պիզելլին ստացավ երրորդ տեղի համար մրցանակը, Գևորգ Ղազարյանը՝ երկրորդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստացավ Հենրիխ Մխիթարյանը:

%d6%86%d5%b8%d6%82%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac1

Ալժիրական հայտնի MENADEFENSE կայքում Արցախ այցելած բլոգերը ծավալուն հոդված է հրապարակել

Ալժիրական հայտնի MENADEFENSE կայքում Արցախի մասին հոդված է հրապարակվել՝ վերնագրված «Լեռնային Ղարաբաղ՝ հյուսիսային շփման գծում»։

Հոդվածի հեղինակն է լրատվամիջոցի հատուկ թղթակից Տարիկ Հաֆիդը (Tarik Hafid), ով վերջերս այցելել էր Արցախ՝ «Բլոգերների միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով։

Ստորև Արցախպրեսը ներկայացվում է հոդվածի համառոտ թարգմանությունը

Լեռնային Ղարաբաղ. հյուսիսային շփման գծում

Ինչո՞ւ է պատերազմը աշխարհի սահմաններում, ինչո՞ւ պատերազմի մասին չեն խոսում հեռուստատեսությամբ։

Ինչո՞ւ այն ժամանակ, երբ Լիբիան, Իրաքն ու Սիրիան կրակի ու արյան մեջ են այդպիսի մարգինալ հակամարտության կարգավորումը հետաձգվում է։

Ինչո՞ւ զանգվածային լրատվության միջոցները պատմական անդրադարձ չեն ունենում ռազմավարական հակամարտություններին, լրատվության այս տեսակները միջոցներ չունեն վերահսկելու ցածր ինտենսիվության պատերազմները երկար կտրվածքով, մինչդեռ հակամարտության այս տեսակը խորիմաստ, էթնիկ, կրոնական, աշխարհառազմավարական (գեոստրատեգիական) և պատմական է։ Լեռնային Ղարաբաղի դեպքը (Nagorni-Karabagh, ես միշտ օգտագործում եմ խորհրդային անվանումը, որը երևի հիշում եմ ըստ ալժիրական հեռուստատեսության) ապշեցուցիչ է։ Այն ռազմավարական տարածաշրջան է, որը գտնվում է Մետաքսի ճանապարհի գագաթնակետում, գազի և նավթի խողովակաշարերի խաչմերուկում, բազմաթիվ մշակույթների ու կրոնների խաչմերուկում (քրիստոնեություն, սուննիզմ, Հայ առաքելական՝ ուղղափառ եկեղեցի), այն մի նեղ սահման է տարածաշրջանային գերտերությունների միջև՝ կառուցված հնագույն կայսրությունների ավերակների վրա (Թուրքիա, Իրան, Հայաստան և Ռուսաստան)։ Լեռնային Ղարաբաղը կամ Լեռնային սև այգին՝ որպես անվան թարգմանություն, Ադրբեջանի համար համարվում է կարևոր տարածք, իսկ հայերի համար՝ ճշմարիտ օրրան։ Այն անջատվել է Հայաստանից Ստալինի հրամանով, հավանաբար՝ Մուստաֆա Քեմալի հետ հարաբերությունները պահպանելու համար, ով գերիշխում էր այդ տարածաշրջանում։ Բայց քչերը գիտեն, որ սա անհանգստությունների սկիզբն էր Լեռնային Ղարաբաղում. մոտ 1987 թ. խորհրդային զորքերի ներթափանցումը կայծ էր, որը և կարող էր հանգեցրած լինել Խորհրդային միության փլուզմանը։ Պատերազմը, որը տևել է 1992-1994 թթ․, հանգեցրել է 20 հազար զոհերի երկու կողմերից, տասնյակ հազարավոր տեղահանվածների և որևէ արդյունք չի ունեցել առավել քան զինադադարը, որն աստիճանաբար զինված պայքարը վերափոխել է սառը և խուլ պատերազմի։

Պատերազմը Մերձավոր Արևելքում ցույց է տալիս, թե ինչպես է Փոքր Ասիան դառնում փոշու տակառիկ՝ պարզապես հաշվի առնելով զինված անձանց ներգրավվածությունն այդ մեծ տարածաշրջանում: Ռուսաստանի վերադարձը թատերաբեմ, Էրդողանի որդեգրած պանթուրանիզմը և Իրանը՝ որպես աշխարհի շիաների պաշտպան, կարող են փոթորիկ բարձրացնել, որն իր հերթին կարող է թեժացնել խարույկը Կովկասում։

Ադրբեջանցիների հարձակումը 2016 թ․ ապրիլին հիշեցնում է, որ Կովկասում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունների միջև պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի։ Մեկ տարի հետո հակամարտող կողմերի միջև դեռևս շարունակվում են հարձակումներն ու լարվածությունը։

Թալիշում անցած տարվա պայքարի արդյունքները դեռևս ակներև են։ Տան պատերն ու մեքենաները վնասվել էին գրադ տեսակի հրթիռների հարվածներից։ Ըստ մամուլի տեղեկատվության, դիվերսիոն վերջին փորձերը սկսվել են փետրվարից։ Փետրվարի 25-ի գիշերը նրանցից շատերը սպանվել են Աղդամի մոտ գտնվող շփման գոտում։

Հեղինակն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է նաև ՊԲ առաջապահ դիրքեր կատարած այցելությանը և զինվորականներից ստացած իր տպավորությունների մասին:

MENADEFENSE ալժիրական հայտնի առցանց լրատվամիջոց է, որտեղ հրապարակվում են հիմնականում Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում պաշտպանության ու անվտանգության թեմաների վերաբերյալ տեղեկատվական նյութեր և վերլուծություններ։

Սերգեյ Լավրովը Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» մեդալով:

Ինպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, նախարար Լավրովի անունից մարտի 24–ին ՌԴ ԱԳՆ-ում պարգևը հանձնել է նախարարի տեղակալ, գլխավոր քարտուղար Գրիգորի Կարասինը: Պարգևատրման արարողությունից հետո Գրիգորի Կարասինը և Յուրի Նավոյանը մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների և համագործակցության հետագա ծրագրերի շուրջ:

Յուրի Նավոյանը ՀՀ առաջին քաղաքացին է, որ արժանանում է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալին: Հատկանշական է, որ վերջերս Յուրի Նավոյանը արժանացել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պատվո մեդալին», որը նրան 2016 թ. հոկտեմբերին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այս պարգևատրումները հանդիսանում են իբրև հայ-ռուսական հարաբերություններում պետական ու հասարակական դիվանագիտության համագործակցության նշան:

Յուրի Նավոյանը ծնվել է 1969 թ., ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացները (Ստրասբուրգ), Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցի (Բոստոն) հակամարտությունների կառավարման ծրագիրը:
Մինչև 2012 թ. Մոսկվա տեղափոխվելը Յուրի Նավոյանը հանդիսացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ Սփյուռքի բաժնի պետը, իսկ Մոսկվայում երկար ժամանակ ղեկավարել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Իր գործունեությամբ նա նպաստել է հայ-ռուսական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, գիտա-վերլուծական համատեղ աշխատանքների իրականացմանը:
Հայ գործչի նախաձեռնություններից հայտնի են պատմության կեղծարարության դեմ ուղղված «Զգու’յշ, պատմական փաստեր են» ծրագիրը, «Ռուս-հայական համագործակցության գրադարան» մատենաշարը, «Հայաստանը բարեկամների աչքերով» նախագիծը, «Ռուսահայության ձայնը» հեռուստածրագիրը, Հայաստանին նվիրված կլոր սեղանների կազմակերպումը Մոսկվայի Տնտեսական ամենամյա ֆորումում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն հարցերին նվիրված բազմաթիվ միջազգային գիտաժողովների անցկացումը:
Մոսկովյան իր գործունեության ընթացքում նա նպաստել է նաև հայության ինքնակազմակերպմանը` նախաձեռնելով հայկական նոր ազգային-մշակութային կազմակերպությունների, կիրակնօրյա դպրոցների, երիտասարդական և կանացի միությունների հիմնումը Մոսկվայում և Մոսկվայի մարզի խոշոր քաղաքներում:
Մոսկվայում գործող կազմակերպությունների միջև համագործակցության նոր մշակույթի հաստատման և համատեղ բովանդակային գործունեության համար Յուրի Նավոյանի և համախոհների ջանքերով 2010 թ. հիմնվել է Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը, իսկ 2012 թ.` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովը: Նա եղել է այս համախմբումների համանախագահներից մեկը: Իսկ 2013 թվականից Յուրի Նավոյանը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների Համառուսաստանյաան հանձնաժողովի համակարգողն է:

Բացի ՀՀ և ՌԴ գերատեսչական պարգևներից, Յուրի Նավոյանի գործունեությունը գնահատված է նաև ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով, Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շնորհակալագրով, ՌԴ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալով, ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանով, Ռուսաստանի գրողների միության «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով:

%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b61

Մահացել է Ավո Ուվեզյանը

Մարտի 24-ին Ֆլորիդայի իր բնակարանում մահացել է հայ ճանաչված ջազ-դաշնակահար և հանրահայտ AVO ֆիրմայի սիգարների ստեղծող Ավո Ուվեզյանը: Ընդամենը երկու օր առաջ՝ մարտի 22-ին, նա դարձել էր 91 տարեկան: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է cigaraficionado.com կայք-էջը:

Ավո Ուվեզյանը ծնվել է 1926 թ. Բեյրութում` երաժիշտների ընտանիքում։ Հայրը Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն էր։ Մայրը և կրտսեր քույրը ևս պրոֆեսիոնալ երաժիշտներ են եղել։

16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ։ Խումբը նվագում է Լիբանանում, այնուհետև նրանց հրավիրում են Բաղդադ և Թեհրան։ Մի օր պալատում նվագելիս՝ նրան նկատում է շահ Ռեզա Փեհլևին։ Վերջինիս շնորհիվ Ավոն մեկնում է ԱՄՆ, որտեղ և ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոցը։

1958 թ. Լաս Վեգասում Ավո Ուվեզյանը ծանոթանում է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ։ Հանդիպելով Ֆրենկ Սինատրային՝ Ավոն ասում է, որ դա իր կյանքի ամենալավ օրն է, քանի որ հանդիպել է մեծագույն երգչի հետ։

Մի քանի տարի հետո Ավոն իր երաժշտական գործերից մեկը՝ Կոտրված կիթառ (Broken guitar) անունով, ներկայացնում է Ֆրենկ Սինատրային։ Վերջինիս շատ է դուր գալիս երաժշտությունը, բայց որոշում է փոխել բառերը։ Այսպես ծնվում է աշխարհահռչակ Strangers in the Night երգը։

Այնուհետև Ավո Ուվեզյանը մեկնում է Պուերտո Ռիկո, որտեղ ստեղծում է խումբ, որի հետ նվագում էր կուրորտային ռեստորաններում։ Մի օր նվագելիս՝ նա հանդիպում է շվեյցարահայ Ժակ Մելքոնյանին, ով նրան խորհուրդ է տալիս զբաղվել սիգարների արտադրությամբ։

Սկզբում Ավո Ուվեզյանը սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար։ 1988 թ-ին նա 10 տուփ իր սիգարներից ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերություն։ Սիգարները շատ արագ վաճառվում են, և ընկերությունը նոր պատվեր է անում։ Դրանից հետո Ավո Ուվեզյանը և Davidoff-ը անբաժան են դառնում։ 1996 թ-ին Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները։ AVO տարբերանշանի հեղինակն է հայտնի անգլիացի դիզայներ Դառել Այրլենդը։

2000 թ-ին Ավո Ուվեզյանը ստեղծում է Ավո Մադուրո (Avo Maduro) սիգարները, որոնք առանձնանում են իրենց քաղցր համով։

Ավո Ուվեզյանը երբեք չի բաժանվում երաժշտությունից։ Նա բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ռեյ Չարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը և ուրիշներ։ Նրա կուռքերն են Դյուկ Էլլինգտոնը, Օսկար Պիտերսոնը, Չիկ Կորեան։