Ստամբուլի նահանգապետարանը նպատակահարմար չի համարել նոր պատրիարքի ընտրությունները

Մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում Հայ առաքելական Եկեղեցու կարեւորագույն կառույցներից մեկի՝ Պոլսո Հայոց Պատրիարքության շուրջ։ Այսօր երեկոյան Ստամբուլի նահանգապետարանը տարածված պաշտոնական հաղորդագրությամբ նպատակահարմար չի համարել նոր պատրիարքի ընտրությունները, որի մասին դեռ մեկ ամիս առաջ հայ համայնքի կողմից դիմում էր հղվել թուրքական իշխանություններին։

Համաձայն այդ հաղորդագրության, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ Պարտրիարքական ընդհանուր փոխանորդ։ Փաստորեն թուրքական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ կառույցը անվավեր է ճանաչել դեռ նախօրեին Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին պատրիարքության տեղապահ ընտրելու համայնքային որոշումը։

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին վեհափառի հետ կայացած խորհրդակցություններից հետո, տեղապահի ընտրություն կազմակերպելու որոշումից կարճ ժամանակ անց, առնվազն երկու թեկնածուների ինքնաբացարկից հետո փակ գաղտնի քվեարկություն կատարվել էր երկու բարձրաստիճան հոգեւորականների՝ Բեքչյան եւ Աթեշյան արքեպիսկոպոսների միջեւ։ Առավելագույն ձայներ ստացածն էլ դարձել էր տեղապահ, ով ղեկավարելու էր նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաեւ լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչեւ նոր պատրիարքի ընտրվելը:

Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու էր փոխանորդի իր պաշտոնը: Սակայն Ստամբուլի նահանգապետարանի որոշումով Արամ Աթեշյանը շարունակելու է մնալ նույն պաշտոնին եւ անհայտ է, թե երբ կլինեն պատրիարքի նոր ընտրույթուններ։ Այս որոշումը դեռ մեծ աղմուկ կբարձրացնի, թեեւ բողոքի առաջին ձայններն արդեն լսվել են փաստաթղթի հրապարկումից անմիջապես հետո։ Հայ համայնքի մի շարք երեւելիներ, փաստաբաններ հայտարարել են, որ Ստամբուլի նահանգապետարանի որոշումն իրավական չէ։

«Նահանգապետարանի այս գրությունը ծայրից ծայր իրավունքից դուրս է», «Ագօս» թերթին ասել է փաստաբան Սեպուհ Ասլան-գիլը։

Ստեղծվում է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտի 15-ին, Մոսկվայում, համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։ Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի` Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի շրջանակներում:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրևն իր խոսքում նշել է. «Մենք ուրախ ենք ողջունել ԱՊՀ երկրներից մեր առաջին համաներդրող միջազգային գործընկերոջը։ Հայաստանը Ռուսաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ Ստեղծվելիք հիմնադրամը կնպաստի մեր երկրների տնտեսության հետագա զարգացմանը տարբեր նախագծերի իրականացման շնորհիվ այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքները»:

«Ուրախ ենք համագործակցել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ, որի միջազգային փորձը ներդրումային փոխգործակցության ոլորտում հայ-ռուսական համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ կարևոր է։ Վստահ ենք, որ մեր համատեղ ներդրումները կխթանեն Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության հետագա ինտեգրումը, առևտրաշրջանառության աճը և երկու երկրներ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

Հայկական գինիները կներկայացվեն PROWEIN 2017 հեղինակավոր ցուցահանդեսին

Հայաստանի խաղողագործության  և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականի մարտի 19-21-ը հայկական 14  գինեգործական ընկերություններ մեկ միասնական տաղավարով կմասնակցեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դուսելդորֆ քաղաքում անցկացվող ամենամյա «PROWEIN 2017»-ին, որը համարվում է աշխարհի  ամենամեծ ու հեղինակավոր գինու մասնագիտացված  ցուցահանդեսը:

Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները:

«PROWEIN 2017»-ը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում հիմնել նոր գործարար կապեր, ինչպես նաև ծանոթանալ վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին և գլոբալ շուկանների հիմնական միտումներին:

Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն. Դավիթ Բաբայան

Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն: Այս մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունը «Մեծ վերադարձի» ծրագրի մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ սա համանման առաջին հայտարարությունը չէ: «Իրականում վերադարձը շատ հեշտ է իրականացնել՝ բավական է դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանարապետության քաղաքացի: Մենք խտրականություն չենք դնում տարբեր ազգությունների քաղաքացիների միջեւ: Մենք զարգացած ժողովրդավարական պետություն ենք: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ մարդկանց հետապնդում են միայն հայ ազգին պատկանելու համար»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ փախստականների հարցը քննարկելիս հարկ է հիշել Ադրբեջանից հայ փախստականների մասին: «Դրանից զատ, Ադրբեջանի վերահսկողության ներքո են մնում վաղնջական հայկական տարածքները՝ Շահումյանը, Հյուսիսային Ղարաբաղը»,- նշեց Բաբայանը: Նա նաեւ հիշեցրեց, որ Բաքվի եւ ադրբեջանական քաղաքների մեծ մասը կառուցել են հայ ճարտարապետները:

Ստամբուլում թուրքերենով հրապարակվել է Ավրորա Մարտիկանյանի մասին գիրքը

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը լույս է ընծայել «Ավրորա» գիրքը, որը պատմում է Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի կյանքի մասին, ով վերածվել է Ցեղասպանությանը դիմակայած հայուհու տոկունության ու մարդասիրության խորհրդանիշի:

Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատվիրել համացանցի միջոցով, գրում է tert.am-ը:

Ավրորա Մարտիկանյանը ծնվել է 1902թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում՝ հայ վաճառականի ընտանիքում: Կոտորածի ժամանակ ծնողներին ու քրոջը կորցրած 14-ամյա Արշալույսը՝ Հայոց ցեղասպանության ամենահայտնի ականատեսներից մեկը, ավելի ուշ դարձավ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարտիկանյանի պատմությունը» գրքի հեղինակն ու նկարահանվեց գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում:

Արշալույս Մարտիկանյանը մահացել է 1994թ.՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:

Նշենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:

Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:

Արցախի վարչապետը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Կարեկին Օդաբաշյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավորտնօրեն Կարեկին Օդաբաշյանին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը շնորհավորել է Կ. Օդաբաշյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելԱրցախում կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում ընկերության և, մասնավորապես, նրա ունեցած անձնականավանդի համար: Ա. Հարությունյանը ընդգծել է, որ ոլորտի զարգացումը շարունակական գործընթաց է, և շատ կարևոր է այդուղղությամբ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետևողական աշխատանքը՝ ապահովելով ժամանակակից ու երաշխավորված կապ:

«Արցախի իշխանությունները միշտ բարձր են գնահատել տնտեսության զարգացման և պետության անվտանգության ապահովմանգործում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ունեցած ներդրումը և Ձեր գործադրած անձնական ջանքերը: Կարծում եմ՝կառավարության և Ձեր ղեկավարած ընկերության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը զարգացման մեծհեռանկար ունի»,- ասել է վարչապետը:

Գործադիր իշխանության ղեկավարը  Կարեկին Օդաբաշյանին է հանձնել «Անանիա Շիրակացի» մեդալ, որով նա պարգևատրվել էնախագահ Բակո Սահակյանի կողմից՝ հանրապետության տնտեսության մեջ ունեցած կարևոր ավանդի համար:

Շնորհակալություն հայտնելով պետական բարձր պարգևի համար՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է, որ այն նաևիր ընկերության աշխատակիցների գործունեության արդյունքն է: Կ. Օդաբաշյանի խոսքով՝ ընկերությունն այսուհետ ևս շարունակելուէ իր գործունեությունը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների բարձր որակն ու մատչելի սակագները:

pa8g71pa8g72

Վարչապետը Թուրքմենստանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովին, ով Հայաստան է ժամանել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները՝ ավելացնելով, որ տնտեսության ու հատկապես էներգետիկայի ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դրա իրացման համատեքստում զրուցակիցները կարևորել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում նախատեսված պաշտոնական այցը Թուրքմենստան, որի շրջանակում կողմերը կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նախագծեր ու ծրագրեր:

Կարեն Կարապետյանը և Չարիմիրատ Պուրչեկովն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական հարաբերությունների, էներգետիկ միջանցքների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, գյուղատնտեսության, օդային հաղորդակցության, կրթության և գիտության, մշակութային, հումանիտար բնագավառներում համագործակցությանը:

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ

Ռուսաստանի Դաշնության կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը

Գերմանիայի Հայոց թեﬕ առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի նեցածու ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին հայտնում է «Լույս» պարբերականը:

Տեղապահի ընտրություններում նախապես թեկնածություն էին ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեﬕ առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Սակայն Մաշալյանը նախօրեին հայտնել էր, որ պատրաստվում է մարտի 15-ին հայտարարել իր թեկնածությունը հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն: Նա կոչ էր արել իր կողﬓակիցներին ձայները տալ Բեքչյանին:

Ավելի վաղ Բեքչյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Գուգարաց թեﬕ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով պատրիարքի հավանական թեկնածուներից ﬔկն է:

Քվեարկությունը իրականացվել է դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողﬕց: Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը ﬕնչև նոր պատրիարքի ընտրվելը:

Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը: Տեղապահի ընտրությունից հետո կձևավորվի Նախաձեռնող խումբը, որը պետք է նախապատրաստի նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Խումբն աﬔն աﬕս ժողովրդին պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ զեկույց կներկայացնի: Այն պետք է հավասար պայմաններ ապահովի պատրիարքական թեկնածուների համար` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով: Եթե վեց ամսվա ընթացքում պատրիարքի ընտրություններ չիրականացվեն տեղապահի և Նախաձեռնող խմբի համար վստահության քվե կպահանջվի:

Մոսկվայի «Հայորդյաց տան» համույթները ելույթ ունեցան ռուս փոքրիկների համար

Մարտի 11-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» գեղարվեստական համույթների մի մասը ելույթ ունեցավ Ռուսական պետական մանկական գրադարանում։ Գրադարանի նախասրահում ցուցադրվել էին Յուրի Հովսեփյանի ղեկավարած ծավալային գոբելենի և Հրաչուհի Մարտիրոսյանի ղեկավարած նկարչական խմբակի սաների աշխատանքները։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, համերգային ծրագիրը մեկնարկեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ․ սաների ասմունքը հղկել էին Ալվինա Հովհաննիսյանը և Քնարիկ Պապիկյանը։ Այնուհետև հայ և օտարազգի փոքրիկներին հայկական երգ հրամցրեց Լենա Բեգլարյանի ղեկավարած «Շողեր» երգչախումբը, իսկ պարը ներկայացրեց Մարգարիտա Գրիգորյանի ղեկավարած «Վարդավառ» համույթը։ Կատարումներով հանդես եկան նաև` Իսկուհի Կարապետյանի ղեկավարած քանոնահարուհիների «Զատիկ» համույթը՝ Արուսյակ Պապիկյանի նվագակցությամբ, Հայկազ Բաղրամյանի ղեկավարած դհոլահարների «Կոչնակ» և Արմեն Հովհաննիսյանի ղեկավարած դուդուկահարների «Ծիրանի» համույթները։ Անհատական կատարումներով հանդիսատեսին հիացրեցին Անի Պապյանը և Ռաֆայել Մարտիրոսյանը։ Համերգը վարում էր «Գավիթ» թատրոնի դերասանուհի Անահիտ Գզողյանը։

Համերգի պատասխանատու՝ «Հայորդյաց տան» գեղարվեստական մասի ղեկավար Շուշանիկ Գևորգյանի հավաստմամբ՝ հրավիրող կողմը՝ գրադարանի պատասխանատուները, բավական տպավորվել են համերգով՝ հավաստելով, որ այն ստիպեց նոր մակարդակի վրա բարձրացնել ներգրադարանական միջոցառումները և ոչ մի դեպքում չիջեցնել «Հայորդյաց տան» սահմանած նշաձողը։

Համերգին ներկա ռուս փոքրիկները մեծ սիրով ներգրավվում էին բոլոր համարներում և դժկամությամբ լքում պարահրապարակը «Վարդավառի» ելույթի ժամանակ։ Տեսնելով փոքրիկների ոգևորությունը և հետաքրքրվածությունը հայկական մշակույթով՝ ռուս մայրերից մի քանիսը հետաքրքրվեցին «Հայորդյաց տան» հասցեով։ Հետաքրքրության պատճառներից մեկն էլ հայ հայր ունենալն էր։

«Ես Հայաստանից ընկերներ ունեմ, եղել եմ Հայաստանում։ Մի փոքր ծանոթ եմ Հայաստանին, իսկ այսօր հիշեցի իմ այցելությունները և մեկ անգամ ևս հիացա հայկական հնագույն մշակույթով։ Երեխաներս ոգևորված պարում էին, համույթները շատ լավ ելույթներ ունեցան։ Իսկապես ուրախալի է, որ անգամ հայրենիքից հեռու այս մակարդակով կարողանում եք պահել և ներկայացնել հայկական մշակույթը»,- մեզ հետ զրույցում ասաց հանդիսատես Իննա Ալշանովան։

Համերգային ծրագրի ավարտին վարդավառցիները ներկաներին սովորեցրեցին Քոչարի պարել, որից հետո ցանկացողները մասնակցեցին հայկական տիկնիկ պատրաստելու վարպետության դասին, որն անցկացրեց Թեմի «Նուռ» երիտասարդաց միության ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը։

%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a12 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a13 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a14

«Ամեն ինչի հիմքում սերն է, և սիրով արված ամեն ինչ կատարյալ է». Սոֆի Դևոյան

Հավերժ կանացի ու հավերժ երիտասարդ, սիրված պարուհի ու պարուսույց Սոֆի Դևոյանի անունն արդեն քանի տասնամյակ կատարելության, նորարարության, բարձրարվեստ մշակույթի խորհրդանիշ է: Նա չի դադարում զարմացնել ու հիացնել: Եվ ինչով էլ զբաղվի, ներդնում է արվեստ ու ճաշակ:

Զարմանալի չէ, որ ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Պարի և հոգու թատրոն»-ի հիմնադիր Սոֆի Դևոյանը, ով պարարվեստի դպրոցներ է հիմնել Հայաստանի տարբեր քաղաքներում, նկարահանվում է հեռուստատեսային սերիալներում, նաև  հաջողված գործարար է: Նա այս անգամ ներկայացնում է հատուկ մշակված հնդկաձավարի նոր ապրանքատեսակ, ինչը Սոֆի Դևոյանի հավաստմամբ՝ կանացի գեղեցկությունն ու նրբագեղությունը պահպանելու հրաշալի միջոց է:  Նոր արտադրանքը ստեղծվել է ընտանիքի միասնական ջանքերով և մասնագետների երկարատև ուսումնասիրությունների ու ջանքերի արդյունք է: Ինչպես ինքը՝ տիկին Սոֆին է հավաստիացնում, սիրո արդյունք է. «Ինչպես կյանքում ամեն բան, որ սիրով է արված, կատարյալ է»:

Կանանց նվիրված միամսյակի առիթով «Հայերն այսօր»-ը հյուրընկալել է պարուհի, պարուսույց, դերասանուհի, հաղորդավարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանին՝ նուրբ, գեղանի, հավերժ երիտասարդ ու հմայիչ հայկական «կարապին»:

-Տիկի´ն Սոֆի, հայ հասարակությանն առաջին անգամ ներկայացաք ու գերեցիք որպես պարուհի. ի՞նչը Ձեզ տարավ պարարվեստի աշխարհ:

– Պարուհի դառնալով՝ իրականացրի սիրելի մայրիկիս չիրականացած երազանքը: Ընդունվեցի Պարարվեստի ուսումնարան` դասական բալետի բաժինը, չնայած երազում էի դերասանուհի դառնալ: Շուրջ քառորդ դար Հայաստանի պարի պետական անսամբլի մենապարուհին էի: Ե՛վ այն ժամանակ, և՛ առավել ևս հիմա՝ կարևորում եմ Պարի պետական անսամբլի անգնահատելի դերն իմ կյանքում: Երջանիկ եմ, որ բախտ վիճակվեց 25 տարի պարել Վանուշ Խանամիրյանի կողքին: Շատ բան եմ սովորել նրանից, հրաշալի բեմերում եմ ելույթ ունեցել, ինչի համար ևս շնորհակալ եմ բախտին:

-Դուք նաև նորարարությունների մեծ սիրահար եք: Անընդհատ զարմացնում ու հիացնում եք Ձեր նոր մտահղացումներով:

– Դեռ այն ժամանակ Վանուշ Խանամիրյանը ո´չ միայն չէր խանգարում, այլև խրախուսում էր պարարվեստում կատարած իմ նորագույն մոտեցումները: Սիրում էի ամեն ինչ փոփոխել, հարմարեցնել իմ պատկերացումներին, փորձում էի նոր խոսք ասել իմ պարերով, պարային զգեստներով, յուրօրինակ մտահղացումներով:

Հենց այդ ժամանակ էլ մտածեցի ստեղծել սեփական պարի թատրոնը: Այն դարձավ իմ հոգու կարևոր մասնիկը, և այդպես էլ կոչեցի՝ «Պարի և հոգու թատրոն»:  Այսօր ես կարող եմ հպարտությամբ ասել, որ, թերևս, միակն եմ արվեստագետներից, որն ունի սեփական պարի թատրոն:

-Ինչպե՞ս սկսեցիք գործարարությամբ զբաղվել:

Երբ 1992թ. ստեղծեցի «Պարի և հոգու թատրոնը», որն այն ժամանակ Հայաստանում առաջին սեփական թատրոնն էր, հասկացա, որ պետք է ինչ-որ բան ստեղծել, որից ստացված եկամուտից կկարողանայինք աշխատավարձ վճարել: Այդ ժամանակ էլ ստեղծվեցին քաղցրահամ «Սոֆիները», հետո արդեն գույնզգույն փոփկորնը (բոհրած կորեկ): Իսկ այսօր թողարկում ենք առողջարար ու դիետիկ հնդկաձավարը՝ «Յոգա» ապրանքանիշով՝ կանանց համար:

– Տիկի´ն Սոֆի, ժամանակի պահանջով մշակութային գործչի կազմակերպչական ջիղը գործի դրեցիք ո´չ միայն արվեստում, այլև գործարարության մեջ ու հաջողեցիք: Ինչո՞ւմն է գաղտնիքը:

– Ես երջանիկ կին եմ, որ կարողացել եմ կյանքի կոչել իմ բոլոր մտահղացումները, իրականացնել երազանքներս: Երջանիկ եմ, որ շրջապատված եմ սիրով ու հոգատարությամբ, ինչն օգնում է ինձ ապրել ու ստեղծագործել:

Պարարվեստի դպրոցներ ենք բացել Երևանում, Էջմիածնում, Աբովյանում: Շուտով դպրոցներ կբացվեն Մալաթիայի, Նոր Նորքի, Շենգավիթի համայնքներում:

Տարեկան մի քանի համերգ ենք տալիս, որոնց մասնակցում են բոլոր երեխաները: Պատրաստվում ենք գալա համերգին, որը կկայանա հունիսին: Նոր պարային ներկայացում ենք պատրաստում, որի անունը դեռևս գաղտնիք է: Միայն ասեմ, որ անսովոր ներկայացում պետք է լինի՝ անսովոր են և՛ գաղափարը, և՛ զգեստները:

Միշտ լի եք նոր գաղափարներով ու հետաքրքիր գործերով, կարողանում եք միշտ հմայիչ ու կանացի մնալ: Խիստ զբաղվածությունը  արդյոք չի՞ խանգարում ամեն ինչ հասցնել ու պատշաճ ձևով կատարել:

-Աշխատանքն է ստիպում, որ միշտ պատշաճ տեսք ունենամ: Շփվում եմ փոքրիկ պարողների հետ, որոնց համար պետք է օրինակ ծառայեմ: Նրանք ոչ միայն պարել են սովորում, այլև կրթվում, դաստիարակվում, հղկվում են մեր դպրոցում, արվեստի, թատրոնի պատմություն են սովորում:

Լավ արվեստագետ լինելու համար շատ կարևոր է նաև հոգու լույսը, որը պետք է ճառագի նրանց աչքերից: Ես շատ եմ սիրում երեխաներին, սիրում եմ նրանց հետ աշխատել: Նրանց պետք է ազատություն տալ, որպեսզի ինքնադրսևորվեն, կայանան կյանքում և արվեստում: Աշխատում եմ խուլ ու համր, ինչպես նաև աուտիզմով տառապող երեխաների հետ: Նրանք պարում են և մյուս երեխաների հետ մասնակցում համերգների: Արդեն 6 տարի է՝ մեր պարերն ու ներկայացումները բեմադրում ենք «Զարուհի Բաբայան» երգի ստուդիայի հետ:

Իմ գաղտնիքը սերն է: Ամեն ինչ սիրով է արվում: Կինը պետք սովորի երջանիկ լինել, սիրել այն ամենը, ինչը շրջապատում է իրեն: Շրջապատը պետք է դրական լիցքեր հաղորդի, դա ստեղծագործելու կարևորագույն պայմանն է: Կինը պետք է լույս ու բարություն ճառագի, իր ժպիտով լուսավորի շրջապատը:

– Մեր զրույցի վերջում ի˚նչ կմաղթեք հայ կանանց և աղջիկներին:

– Ցանկանում եմ, որ հայուհիներն ապրեն սիրո և երջանկության մեջ, լինեն շատ կանացի: Երջանկություն է, երբ մարդ զբաղվում է սիրած գործով: Կարևոր է, որ կանայք իրենց գործը սիրով անեն: Ամեն ինչի մեջ պետք է սեր լինի:

Կարինե Բաբաջանյան

img_8987

Գարնան զարթոնքին ծնվեց քո տոնը, մա՛յր, կի՛ն

 

Ֆրանսայի Վալանս քաղաքէն «Հայերն այսօր»-ին կը տեղեկացնեն, որ տեղի Սուրբ Սահակ եկեղեցւոյ Դաւիթեան մէկօրեայ դպրոցի ուսուցչական կազմը (տնօրէն` Անդրանիկ Մալճեան) մեծ շուքով նշած է Կանանց միջազգային օրը:

«Տօնականօրէն զարդարուած «Վալանթին» սրահը կարծես գարնանային ժպիտներ կը ճառագէր  բոլորին: Ջերմ ու խանդավառ մթնոլորտի մէջ  պահ մը լռութիւն տիրեց, երբ Վալանսի հոգեւոր հովիւ Անդրանիկ քահանայ Մալճեան Տէրունական աղօթքով ներկաներուն ազդարարեց օրուան սկիզբը:«Գարու՜ն, քեզ շատ կը սիրեմ, կը  սիրեմ` ինչպէս մօրս»,- այս  յուզիչ խօսքերը հնչեցին բեմէն, երբ Սուսան Փահլեւանեան կը խօսէր հայ կնոջ, հայ մօր դերի մասին. ծափերը չէին լռեր: Հերոսներ ծնած հայ մայրերուն, իրենց խոնարհումը բերելով, ներկաները յուզուեցան  պահ մը: «Թէկուզ ճերմակած մազերով, կնճիռներէն ակօսուած դէմքով, դուն միշտ գարուն մնա՛, իմ անու՜շ մայրիկ»,-այս սրտառուչ խօսքերով իր ելոյթը աւարտեց Ս. Փահլեւանեան:

Ձեռնարկին ընթացքին ելոյթ ունեցաւ նաեւ ուսուցչուհի Սօսէ Պայրամեան: Յուզիչ, ոգեւորիչ երգն ու երաժշտութիւնը ոտքի  հանած է բոլոր ներկաներուն: Պուրլէ Վալանսի քաղաքապետուհի Մառլէն Մուրիէն շնորհաւորեց կանանց` իր խօսքին մէջ արժեւորելով հայ կնոջ դերն ու նշանակութիւնը: Ձեռնարկին ներկայ էին հայկական միութիւններու անդամներ, բազմաթիւ հիւրեր: Ուսուցչուհիներու կազմած հետաքրքիր, բովանդակալից խաղերէն անմասն չմնաց եւ ոչ մէկը: Ներկաները հիացած էին ցուցադրուած ձեռքի աշխատանքներով: Ռուզաննա Մայիլեանի նկարները, խօսուն այբուբենը, ուսուցչուհի Մարալ Ստեփանեանի ասեղնագործութիւնները հիացուցած էին ներկաները, որոնք գեղեցիկ ու բովանդակալից օրուան համար շնորհակալութիւն յայտնեցին դպրոցի տնօրէնին եւ ափսոսանքով հեռացան դահլիճէն` ակնկալելով, որ մօտ ապագային, որեւէ տօնի առիթով, դարձեալ կ´ըլլայ նմանօրինակ  հետաքրքիր ձեռնարկ, որ նաեւ լաւագոյն հարթակն է` ծանօթանալու եւ շփուելու իրարու հետ: Բոլորը, արժեւորելով ընտանեկան սուրբ խորանի անշէջ ջահերու` մայրերու, կանանց  օրը, դահլիճէն հեռացան անջինջ տպաւորութիւններով»:

%d5%be%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%bd%d5%be%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%bd1 %d5%be%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%bd3%d5%be%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%bd4

 

Մոսկվայում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ Նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ: «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում:

Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում:

Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,-նշել է Նախագահ Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ պաշտոնական այցի հրավերի համար և նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, և բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը, և բնականաբար, նախանշել համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի և հեռանկարի համար: «Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մեզ հաջողվել է ձևավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ:

Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը:

Վլադիմիր Վլադիմիրի, վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս կլինի բովանդակալից և կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում:

Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Ի պատիվ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ շարունակվում է

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան: «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում մոմավառությունից հետո, Հանրապետության Նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Կեսօրին Նախագահ Սարգսյանը կմեկնի Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում կունենա գործընկերոջ` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

naagah