Արցախի ԱԳՆ ղեկավարը Հունաստանում այցելել է հայկական վարժարաններ

Սույն թվականի մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱԳՆ ղեկավարի այցը սկսվել է Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցի և մի շարք հայկական ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ «Գալփաքյան» ու «Զավարյան» վարժարաններ այցելություններից, որտեղ նախարարը ծանոթացել է նրանց գործունեությանը և շփվել սաների հետ։

Նույն օրը Կարեն Միրզոյանը Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարանում հանդիպել է Կաթողիկոսական Փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի և Հունահայոց ազգային վարչության անդամների հետ։ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրադրությունը և պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

2 3

Հայ աղջնակն իր ելույթով ստիպել է Հոլանդիայի «Մանկական ձայն»-ի մարզչին ծնկի գալ իր առաջ. տեսանյութ

Հոլանդիայի «Մանկական ձայն» նախագծի կույր լսումների ժամանակ հայուհի Աննան Ջեյմս Բրաունի “It’s a Man’s Man’s Man’s World” երգի կատարմամբ հիացրել է մարզիչներին ու հանդիսատեսին:

Աննայի ելույթի ժամանակ շրջվել են բոլոր մարզիչները, իսկ նրանցից մեկն անգամ ծնկաչոք խնդրել է Աննային ընտրել իրեն:

Հայաստանը Դմիտրի Կիսելյովի հեղինակային՝ «Շաբաթվա լուրերը» ծրագրում

Մարտի 11-ին Երևանում կայացավ «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» արտագնա նիստը, որին մասնակցում էին ռուս և արտասահմանցի քաղաքագետներ և փորձագետներ, ՀՀ իշխանության ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում «Россия 1» հեռուստաընկերությունը  ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին, որը ցուցադրվել է Դմիտրի Կիսելյովի հեղինակային՝ «Շաբաթվա լուրերը» ծրագրում:

Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է անօդաչու սարքեր ոչնչացնող համակարգ

Թուրքական Harp Arge ընկերությունը Ադրբեջանին է վաճառել Drone Killer սպառազինության համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար, հաղորդում է Trend գործակալությունը:

Նշվում է, որ տվյալ գործարքը Ադրբեջան ռազմական համակարգեր արտահանելու Harp Arge ընկերության առաջին փորձն է, հայտնում է 1in.am-ը:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սպառազինության այս համակարգը հաջող կերպով փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում: Անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար նախատեսված Drone Killer զենքը կիրառում է գերարագ էլեկտրամագնիսական խափանումներ՝ 2.4 և 5.8 հերց հաճախականությամբ, որպեսզի խախտի անօդաչու սարքի և կառավարման կենտրոնի միջև կապը:

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է ﬕջոցառուﬓերի շաբաթ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է ﬕջոցառուﬓերի շաբաթ: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

«Հայ դատի գրասենյակը համագործակցում է մյուս հայկական կազմակերպությունների հետ: Նախորդ տարվա նման նախատեսել ենք ﬕ շարք ﬕջոցառուﬓեր: Միջոցառուﬓերի շաբաթի ﬔկնարկը կտրվի ապրիլի 18-ին: Այդ օրը Նիդերլանդների պառլաﬔնտի շենքի մոտ կանցկացվի հանրահավաք, այդ ժամանակ կհանձնենք պահանջագիր, որի տեքստն արդեն նախօրոք քննարկել ենք մյուս կազմակերպությունների հետ: Պահանջագրում հիﬓական շեշտադրուﬓ այն է, որ Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը ﬕջազգային ճանաչուﬓ է»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Ապրիլի 22-ին ﬔծ ցույց կանցկացվի Ամստերդամում: Մասիս Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած՝ ﬕջոցառուﬓերին ﬔծ թվով հայեր են մասնակցում: Արդեն պայմանավորվածություն կա ոստիկանության հետ, ճշտվել են այն փողոցները, որտեղով անցկացվելու է քայլարշավը: Մասնակիցները երթով շարժվելու են Ամստերդաﬕ ցույցերի հավաքատեղի` հրապարակ: Հանրահավաքին կմասնակցեն ականավոր դեմքեր, ցեղասպանությունների դեմ պայքարի ջատագոﬖեր: Ապրիլի 24-ին էլ Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ կանցկացվեն հիշատակի ﬕջոցառուﬓեր:

 «2004 թվականից հետո, երբ Հոլանդիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հետագայում իր քաղաքականությունում քիչ թե շատ շրջադարձ տեղի ունեցավ: Կարծես զղջացին, որ ցեղասպանություն բառն օգտագործել են: Մասնավորապես, ձախակողմյան ուժերից Աշխատավորական կուսակցությունը, որ թուրքաﬔտ է, որոշակի շրջադարձ ցույց տվեց: Աստիճանաբար նկատվեց, որ քաղաքական շրջանակում ցեղասպանություն բառը փոխարինվեց ցեղասպանության խնդիր բառով: Հիﬓականում ﬔր պայքարն այն է, որ դա տեղի չունենա»,-ասաց Մասիս Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ անհատապես, առանձին բոլորն էլ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, սակայն քաղաքական շրջանակում խոսափում են: Դա հայ համայնքի մոտ ﬔծ ընդվզում է առաջացնում, հետևաբար պահանջում են, որ այդ բառի հետ չխաղան և օգտագործեն ճիշտ բնորոշուﬓերը:

«Շուտով այստեղ ընտրություններ կլինեն, իշխանությունը, ըստ երևույթին, չի փոխվի: Հետևաբար չեմ կարծում, որ այս քաղաքականության ﬔջ ﬔծ փոփոխություններ կլինեն: Այսինքն` ընդունել են Հայոց ցեղասպանությունը, հիմա խուսափում են այդ բառն օգտագործելուց, բայց նաև Թուրքիային մշտապես պահում են լարվածության ﬔջ: Ցեղասպանության քաղաքականությունը մանրադրամ են օգտագործում»,-հավելեց Մասիս Աբրահամյանը:

Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Երկրի օրենսդիր մարﬕնը 1915 թվականի եղելությունը որակել է որպես ցեղասպանություն:

NY Times-ը պատմել է հայկական ատամհատիկի մասին

Հայաստանում երեխաները իրենց կարիերայի մասին մտածում են շատ վաղ տարիքից, երբ նրանք վեց ամսական են դառնում։ Այդպես է սկսվում NY Times առցանց հրատարակության հոդվածը` նվիրված հայկական ատամհատիկ կամ ակռահատիկ կոչված տոնին։

Ակռահատիկը կամ ատամհատիկը փոքրիկի կյանքում ուրախալի իրադարձությունը` առաջին ատամի հայտնվելը նշելու ավանդույթն է։

Այդ ծեսի շրջանակում երեխայի առջև դնում են առարկաներ, որոնք խորհրդանշում են տարբեր մասնագիտություններ` բարձրախոս` արտիստի համար, ստետոսկոպ` բժշկի համար, մկրատ` դերձակի կամ փողեր` բանկիրի համար։ Համարվում է, որ երեխայի ընտրած առաջին առարկայի հետ է կապված նրա ապագա մասնագիտությունը, հայտնում է Sputnik-Արմենիան։

«Ատամների հայտնվելուն պես երեխան սկսում է կոշտ ուտելիք ուտել, իսկ այդ հմտության ձեռքբերումը բարենպաստ ժամանակ է համարվում` ապագան կանխատեսելու համար», -հրատարակությունը մեջբերում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր Յուլիա Անտոնյանի խոսքը:

NY Times-ը գրում է, որ ծնողներն իրենք են ընտրում այն առարկաները, որոնք երեխան պետք է վերցնի` իրենց հայեցողությամբ ավելացնելով կամ հանելով ինչ-որ բան։ Հատուկ պրոֆեսիոնալ առարկաներ վաճառքում չկան։ Անտոնյանը պատմել է, թե ինչպես մի անգամ մի հայր խնդրել է շերեփը հեռու դնել աղջկանից, որպեսզի «փրկի նրան տնային տնտեսուհու ճակատագրից»։

Ինչպես բացատրել է պրոֆեսորը` ծեսի հիմքում ընկած է ատամի և հատիկի միջև կախարդական կապը։ Ավանդաբար երեխայի գլխին ցորեն են լցնում, որը խորհրդանշում է պտղաբերություն և առողջ ատամներ։

Ինչպես նշում է NY Times-ը, 19-րդ դարում երեխայի առջև դրել են միայն երկու առարկա` դանակ և սանր, որպեսզի իմանան ընտանիքիում ապագա երեխայի սեռը։ Եթե նա դանակ էր ընտրում, ապա ծնվելու էր տղա, սանրի դեպքում` աղջիկ։

Լեհաստանում հայկական ձեռագրերի ցուցահանդես կբացվի

Լեհաստանի Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես: Հաղորդում է Radio Kielce-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, ձեռագրերը և ավետարանները համաշխարհային նշանակության բացառիկ հուշարձան են՝ հայերի համար նույնքան սրբություն, որքան ուղղափառների համար սրբապատկերները:

Ձեռագրերն արտագրողները, մանրանկարիչները, կազմարարները, թարգմանիչները Հայաստանում մշտապես պատվելի են եղել: Այս ձեռագրերը հայերին օգնել են իրենց ինքնությունը պահպանել անկախության կորստի տարիներին:

«Հայկական արվեստը բնութագրում են գույները, հայացքները, խորհրդանիշները և մարդկանց յուրահատուկ պատկերումը»,- panarmenian.net-ի փոխանցմամբ՝ ասել է Կելցեի Ժողովրդական թանգարանի աշխատակից Պավել Գժեսիկը:

Լեհաստանում այսպիսի շատ ձեռագրեր են եղել, սակայն միայն մոտ 20 ձեռագիր է պահպանվել: Դրանք պահվում են Վարշավայի Ժողովրդական գրադարանում, Կրակովի Ժողովրդական թանգարանում և Վրոցլավի Օսոլինսկու անվան ազգային գրադարանում:

Թուրքիայում 10.000 պատմամշակութային շինություններից 4.600-ը հայկական են

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահից հետո նրա ընտանիքի հիմնած և Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը նախաձեռնել էր «Անատոլիայի մշակութային ժառանգությունը» անվանումով հատուկ նախագիծ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բացահայտել և հաշվարկել են ամբողջ Թուրքիայի տարածքում ազգային փոքրամասնությունների թողած պատմամշակութային շինությունների քանակն ու ներկայիս վիճակը, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Ակօս» թերթը:

Այսպես, հիմնադրամի հրապարակած ցուցակի համաձայն, Թուրքիայում առկա 10.000 պատմամշակութային կոթողներից 4.600-ը հայկական են, 4.100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական:

Նախագծի համակարգող Մերվե Քուրտը և հետազոտողներ Թունա Բաշըբեքը, Զեյնեփ Օղուզը, Ալեքսանդրոս Կամբուրիսը և Վահագն Քեշիշյանը նախագծի շրջանակում երկու տարի շարունակ ուսումնասիրել են Օսմանյան պետական արխիվները, ինչպես նաև մեկնել Հունաստան և Շվեյցարիա՝ արտասահմանյան արխիվներին ծանոթանալու համար:

Մերվե Քուրտի խոսքով՝ գրեթե բոլոր այս պատմական կոթողների անուններն այլևս թրքացված են: Նրա խոսքով՝ այս պատմական հուշարձանների զգալի մասը մատնված է անուշադրության և պահպանության տակ առնվելու լուրջ կարիք ունի:

Ըստ հետազոտության՝ ամենաշատ հայկական պատմական շինություններն առկա են Մուշում՝ 401 պատմական կառույց, Մուշին հաջորդում է Բիթլիսը՝ 325 շինությամբ, այնուհետև Խարբերդը՝ 323 հին հայկական շինություններով: Դրանց են հաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան,Դերսիմը: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 կառույցով:
Հիմնադրամը նախագծի շրջանակներում հրապարակել է հատուկ քարտեզ, որտեղ ցուցադրված են հայկական, աորական, հունական և հրեական պատմական կոթողների վայրերը, այդ քարտեզում առկա են եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, անգամ՝ հին հայկական դպրոցների ու որբանոցների շենքեր:

Հիմնադրամի պատասխանատուները հայտարարել են, որ իրենց ստեղծած նոր արխիվը բաց է բոլորի համար:

1-thumb

Լուսանկարում կարմիրով նշվածները հայկական շինություններն են

Մայրենիի օրվան նվիրված միջոցառում Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում

Փետրվարի 26-ին Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում (Տյումենի մարզի «Հայաստան» հայկական մշակութա-լուսավորչական հասարակական կազմակերությանը կից գործող, նախագահ` Հ. Փաշայան) տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում` նվիրված Մայրենիի օրվան:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Ալվան Պողոսյանը, միջոցառման նպատակը երեխաներին մայրենիի նկատմամբ սիրո, նվիրվածության զգացումի դաստիարակումն էր:

Օրվա «հերոսներն» էին Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի և Տյումենի ստեղծագործական զարգացման և հումանիտար կրթության «Էթնոս» մանկական կենտրոնի հայկական խմբի սաները (ուսուցիչներ`  Ա. Պողոսյան, Ռ. Դանիելյան, Ս. Սիմոնյան):

Միջոցառումը բովանդակային առումով ընդգրկում էր ոսկեդարից այսօր ձգվող շղթան:
Կենտրոնի սաները  հանդիսատեսին ներկայացրին  մայրենիի ծագման, անցած ուղու, զարգացման մասին: Հնչեցին բանաստեղծություններ`  նվիրված մայրենիին, ինչպես նաև հայ և օտար մտածողների ասույթներ հայոց լեզվի մասին: Երեխաները արժևորեցին լեզվի դերը` որպես ազգապահպան գործոն, երդվեցին անաղարտ պահել մայրենին, նպաստել նրա զարգացմանը: «Հայկական տառերի գյուտը» ներկայացումով հանդես եկան կենտրոնում գործող թատերական խմբի սաները (ղեկ.`Բագրատ Թադևոսյան): Միջոցառումը համեմվեց  հայկական երգ ու պարով:
Աղունիկ Նանայանը (կենտրոնի կազմակերպչական մասի պատասխանատու անձ) իր խորին շնորհակալությունը հայտնեց միջոցառմանը ներկա գտնվող հյուրերին և ավելացրեց, որ մեր լեզուն մեր ժողովրդին պահպանել է դարերի ընթացքում ու օգնել  պահպանելու հայի ինքնությունը:

Ծնողների կողմից շնորհակալական խոսքով  հանդես եկավ Ռ.  Սարգսյանը.
«Շնորհավորում ենք բոլոր ներկաներին  և անկեղծորեն  շնորհակալություն  հայտնում այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին:  Ծնողների կողմից  խորին շնորհակալություն նրանց,  ովքեր իրենց ներդրումն  ունեցան  հայկական  այս հարմարավետ կրթօջախի ստեղծման հայրենանվեր գործում, հանձինս` Սերգո Ստեփանյանի, Համլետ Փաշայանի:
Այժմ այստեղ մեր երեխաները ունեն բոլոր հնարավորությունները` սովորելու գրել-կարդալ,  մասնակցել այսպիսի միջոցառումների,  արտասանել, երգել միմիայն հայերենով»:

imageg7ltn16dimageir91e0c3 imageux3s9f3f imageyds255hkimageyqx4sfsyimageccvpcksximagecx1el2bsimageib286freimageizsbbyhdimageobpnkprrimageru5s87nw

 

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մարտի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն:

Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետը հանգամանորեն ներկայացրեց մայրերի օրվան նվիրված շաբաթվա ընթացքում կազմակերպված միջոցառումները՝ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, սիրիահայ և իրաքահայ երեխաների «Մայր իմ անուշ» խորագրով համերգը:

Շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և միջոցառումների վերաբերյալ զեկուցեցին նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Կարևորվեց «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը Սփյուռքի մասնակցության ակտիվացումը և հայտնի սփյուռքահայերի արձագանքները, մասնավորապես Շառլ Ազնավուրի գնահատականը:

Շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց գրքերի շնորհանդեսները: Անդրադարձ կատարվեց նախարարության ծրագրերի մասին ֆիլմի և թերթոնների պատրաստմանը:

Նախարարը ներկայացրեց ՀՀ Նախագահի Պատվիրակության կազմում Ֆրանսիա կատարած գործուղման, ֆրանսիական հանդիպումների արդյունքները:

Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

13-03-17

Հայաստանը մասնակցեց «ITB Berlin-2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 8-13-ը Բեռլինում անցկացվեց «ITB Berlin-2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս իր մասնակցությունը բերեց Հայաստանի պատվիրակությունը։

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում էին երկու տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերություններ, անհատ տուր օպերատորներ և հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեցան մեծ ճանաչում ունեցող այս ցուցահանդեսում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությանն ու հնարավորություններին վերաբերող փաթեթներ։

Հայկական տաղավարում երաժշտական կատարումներով հանդես եկավ Գրիգոր Շագոյանի ղեկավարած «Ագուա-տրիո» համույթը:

Մարտի 11-ին ՀՀ դեսպանությունում ցուցահանդեսի մասնակիցներին ընդունեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով նրանց հետ քննարկեց ընթացիկ և սպասվող մի շարք ծրագրեր:

Տեղեկանք. «ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966 թվականից և իր մասնակիցների թվով աշխարհում համարվում է ամենամեծը։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են 5 մայրցամաքների 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։

Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների ներկայացումը, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ցուցադրումը, զբոսաշրջության ոլորտում նոր շուկաների բացահայտումը: Այս տարի «ITB Berlin» ցուցահանդեսի գործընկեր երկիրն էր Բոթսվանայի Հանրապետությունը:

Ըմբշամարտիկ Նարեկ Սիրունյանը Ստամբուլի մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

Ստամբուլում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի 45-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին տարբեր երկրների մի շարք ուժեղագույն մարզիկներ:

Եզրափակիչ օրը մրցագորգ մտած Հայաստանի չորս ըմբիշներից գերազանց հանդես եկավ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը: Նարեկը տարավ մի քանի հաղթանակներ և պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում՝ արժանանալով արծաթե մեդալի. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Մեր մյուս ըմբիշները՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոևն ու Շամիր Աթյանը, դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ստամբուլում նվաճեց մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

«Իմ քաղցր լեզու». գրում են վալանսահայ աշակերտները

«Հայերն այսօր»-ը իր ընթերցողներին է ներկայացնում Վալանսի Սուրբ Սահակ եկեղեցու մեկօրյա վարժարանի աշակերտների շարադրությունները՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով:

valansvalans1valans2 valans3valans4

Կրասնոդարում հայկական ազգային պարեր են պարում

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում հայկական ազգային պարերի դպրոց է բացվել, որի նպատակն է պահպանել այնտեղ բնակվող հայերի սովորություններն ու ավանդույթները։

Ռուսաստանի հարավային մայրաքաղաքում հայկական ազգային պարերի դպրոց է գործում։

Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը՝ վկայակոչելով kubantv.ru-ն։

«Հնագույն ժողովուրդն իր պարային ավանդույթներն ունի։ Ամեն պարը որոշակի պատմություն է պատմում։ Առայժմ միայն հայերն են դպրոց հաճախում, սակայն դպրոցի դռները բաց են նաև այլ ազգերի ներկայացուցիչների առաջ»,- գրում է կայքը։

Պատանիներն ու աղջիկները` ուս ուսի տված, ազգային պարեր են պարում դհոլի ու զուռնայի տակ։ 14-24 տարեկան 20 սաները ռազմական պարեր են սովորում։ «Մեր պատմության ընթացքում մենք գրեթե միշտ պատերազմել ենք։ Մեզ հետ են եղել նաև մեր քույրերը, մայրերն ու դուստրերը։ Այդ պատճառով էլ ռազմական պարերին ոչ միայն տղաներն են մասնակցում, այլ նաև` աղջիկները»,- պատմել է պարուսույց Հարություն Մարգարյանը։ Դպրոցն առայժմ 2 պարուսույց ունի, սակայն նախատեսվում է պարուսույց հրավիրել նաև Հայաստանից: