Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Մարտի 6-ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախասրահում բացվեց Կանանց միջազգային օրվան նվիրված «Սիրիա­հայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ:

Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը և իր հիացմունքը հայտնեց հատկապես ձեռագործ աշխատանքների և նրբաճաշակ արծաթյա իրերի վերաբերյալ:

Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց.«Կազմակերպելով ցուցահանդես-տոնավաճառներըը՝ ցանկանում ենք, որ սիրիահայերը Հայրենիքում ճանաչելի դառնան, նրանց աշխատանքները հասարակությանը ներկայացնենք, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակությանը: Ավանդական դարձած այս ցուցահանդես-վաճառքների ժամանակ նրանց օգնում ենք, պայմաններ ենք ստեղծում, որ ապրանքները վաճառվեն, ապրելու առումով հոգսն ինչ-որ կերպ թեթևացնեն: Մաղթում եմ, որ աշխատանքի նկատմամբ նրանց նվիրվածությունը պահպանվի և նույն սիրով շարունակեն աշխատել: Իսկ Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր  հայ կանանց,  նրանք են հայ ընտանիքի, հայ տեսակի, մշակույթի պահապանները, նրանց մաղթում եմ խաղաղություն, առողջություն, որ կարողանան պահպանել իրենց բնորոշ կեսասիրությունն ու ստեղծագործ ոգին, որ շարունակեն շենացնել իրենց օջախն ու Հայրենիքը»:

Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են 60-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ:

Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-տոնավաճառը կգործի մարտի 6-7-ը, ժ.10:00-19:00:

8 9

untitled2untitled3 untitled8 untitled19

Նախարարներն այսօր կես ժամ պատշգամբում«հարևանություն էին անում».լուսանկարներ

www.aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր կեսօրից ժամեր անց՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարներն իրենց ընդհանուր պատշգամբում սուրճ էին վայելում։ Այդ պատշգամբը կիսված էր արգելափակոցով, իսկ այսօր ուշադիր նայելով՝ նկատել են, որ պատնեշը քանդված էր։ Սկզբում նախարար Ամիրյանն անցել է պատշգամբի անտեսանելի «սահմանը», ծաղիկներով հյուր գնաց ել Հրանուշ Հակոբյանին, ապա միասին դուրս են  եկել  «ընդհանուր տարածք»։ Տիկին Հակոբյանն էլ դատարկաձեռն չի եղել։

Մշակույթի նախարարությունից  aravot.am-ի հարցին ի պատասխան հայտնել են, թե որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես նախարար Արմեն Ամիրյանը կանանց տոնի առթիվ շնորհավորել է դրկից ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանին։

12 34 57

Աստանայի հայկական համայնքում տոնել են Մարտի 8-ը

Ճիշտ է, մինչ Մարտի 8-ը դեռ մի քանի օր կա, բայց Աստանայի հայկական համայնքը կանանց տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, «Վան» հայկական մշակութային կենտրոնի և «Նաիրի» պարային խմբի անդամները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, այսպես միասին համայնքը հավաքվում է հատկապես շաբաթ և կիրակի օրերին։ Իհարկե, կարելի էր սպասել մինչև հաջորդ կիրակի, բայց սիրելի մայրիկներին, ուսուցիչներին, տատիկներին և քույրիկներին շնորհավորելու ցանկությունն այնքան մեծ էր, որ որոշեցին նախապես տոնական տրամադրություն հաղորդել կանանց ու աղջիկներին։

Ելույթ  ունեցան կիրակնօրյա դպրոցի  սաները, շնորհավորանքի խոսքեր ասացին կանանց ու աղջիկներին: Լարիսա  և Դիաննա  Սողոյանները երգեցին «Մայրիկիս», իսկ Օֆելյա  և Օլյա Կատվալյանները՝ «Շնորհակալություն  մայրիկիս» երգերը: Սպարտակ  Ռոզիկյանն էլ երաժշտա­կան շնորհավորանք էր պատրաստել. նա սաքսոֆոնով կատարեց հայկական  հոգեթով մեղեդի­ներ:

Բոլոր աղջիկներին և կանանց  շնորհավորեց նաև Աստանայի հայկական դպրոցի ուսուց­չուհի Հայաստան Մնեյանը և բոլորին վարդեր նվիրեց։  Երեխաներն էլ իրենց նկարած նկարները նվիրեցին: Կանանց իրենց տոնի առթիվ շնորհավորեց նաև Աստանայի հայկական համայնքի նա­խագահ Սահակ Սալումյանը: Երկար ժամանակ դահլիճում թևածում էր տոնական բարձր տրամադրությունը:

%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a18 %d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a19 %d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a110%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a17%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a13%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a14%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a15

«Արի տուն-2017». Մենք պատրաստակամ ենք միշտ սիրով ընդունել նրանց և ասել՝ բարո՛վ ես եկել Հայրենիք, զավա՛կս». Նունե Մովսիսյան

Ամիսներ անց կմեկնարկի «Արի տուն-2017»-ը, որի շրջանակներում «Հայերն այսօր»-ը պարբերաբար հարցազրույցներ է ունենում նախորդ տարիների հյուրընկալ  քաղաքների, մարզերի, գյուղերի, տարբեր համայնքների և ընտանիքների ներկայացուրցիչների  հետ, ովքեր սիրով պատրաստակամություն են հայտնել՝ այս տարի ևս ընդունելու մեր սփյուռքահայ երեխաներին: Նրանցից մեկի՝ Սփյուռքի նախարարության լավագույն բարեկամներից Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում, այս էլ որերորդ անգամ, համոզվեցի, որ հայ կինը, հայ մայրն իր մայրական զգացումներով էապես տարբերվում է մյուս բոլոր ազգերի մայրերից:

-Տիկի՛ն Մովսիսյան, քանի որ  այսօրվա հանդիպում-հավաքի առիթը «Արի տուն» ծրագիրն էր, ուստի մեր զրույցը սկսենք հենց դրանից. ինչպե՞ս եք գնահատում ծրագիրը:

– Նախ՝ Ձեր հարցն ընդունում եմ  ի պաշտոնե՝ որպես մարզպետի տեղակալ, ապա՝ որպես մայր, որպես հայ կին. ցանկացած մայր տուն կանչող է, տուն բերող և իզուր չէ, որ ասում ենք՝ Մայր հայրենիք, Մայրենի լեզու…Ինչ վերաբերում է ծրագրին, հրաշալի՛ է մտածված և արդեն քանի՜ տարի է, ինչ տալիս է ցանկալի արդյունքներ:  Ճակատագրի բերումով Սփյուռքում ապրող երեխաները թո՛ղ այս ծրագրի շրջանակներում տուն՝ Հայաստան գան, տեսնեն ու ճանաչեն Հայրենիքը, զգան  Հայրենիքի ջերմությունը, հետագայում շենացնեն իրենց տունը, ամրացնեն այդ տան հիմքերը, դառնան  հզոր սյուներ: Հայկական հյուրընկալ ընտանիքի յուրաքանչյուր  կին կարողանում է իր պատրաստած կերակուրներով, իր նիստուկացով, իր բարեհամբույր վերաբերմունքով, ջերմությամբ ցույց տալ հայ կնոջ օջախապահպան էությունը:

 Մեր սփյուռքահայ երեխաները Հայրենիքում հյուր չեն, նրանք այս պահին պարզապես դրսում ապրող երեխաներ են, ովքեր պետք է վստահաբար իմանան, որ Հայաստանում շատ ընտանիքներ կան, որոնց դռները ցանկացած պահի կարող են թակել և  մտնել՝ ասես հարազատի տուն: Արագածոտնի մարզի 114 համայնքներից յուրաքանչյուրում կարող ենք սրտանց ընդունել մեր սփյուռքահայ երեխաներին: Ճիշտ է, ծրագրով ընտրվել են Երևանին ավելի մոտ գտնվող համայնքներ, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ Արագածոտնի ցանկացած  տարածքում՝ Արագածի, Աշտարակի, Թալինի թե՝ Ապարանի, միևնույն է, մեր ժողովուրդը հյուրընկալ է ու ջերմ:

-Հարգարժա՛ն հայուհի, հիրավի, անկեղծ ու ջերմ են Ձեր  խոսքերը. ասացեք, խնդրեմ՝ Ձեր տանը հյուրընկալված երեխաներ եղե՞լ են:

-Այո՛, եղել են. այս պահին կարոտով եմ հիշում նրանց: Ես երեք երեխա ունեմ, ովքեր, ինձ հետ միասին, սիրով են ընդունել Թուրքմենստանից եկած Իլոնային, ով հրաշալի ընկերություն արեց իմ աղջիկների հետ, նույնպիսի ջերմությամբ ենք ընդունել   և  այժմ ես կարոտով հիշում եմ Վրաստանից եկած Արթուրին ու Արմենին: Այսօր տեղեկացա, որ ապրիլին  երեխաներ են գալու ֆրանսիայից. ես պատրաստ եմ նրանց հյուրընկալել մեր տանը: Իմ աղջիկն Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում ֆրանսերենի և անգլերենի ուսուցչուհի է, նա՛ էլ կարող է իր մասնագիտական տեսանկյունից օգտակար լինել սփյուռքահայ երեխաներին: Մենք պատրաստակամ ենք՝ միշտ ընդունել նրանց և ասել՝ բարո՛վ ես եկել, զավա՛կս:

-Տիկի՛ն Մովսիսյան, Ձեր նկատառումներով ի՞նչն է պակասում դրսից եկած մեր երեխաներին:

-Հիմնականում շփման պակասն ունեն: Հայաստանում նրանք կարող են ցանկացած մեկի հետ շփվել ու զրուցել, ցանկացած դուռ թակել ու ներս մտնել, գիտեն, որ այստեղ իրենց սառը հայացքով, սառը վերաբերմունքով չեն դիմավորի: Նրանք ջերմության պակաս ունեն, որը գտնում են Հայրենիքում:

– Ձեր մարզից ի՞նչ են տանում իրենց հետ մեր սփյուռքահայ երեխաները:

-Ինչպես գիտեք, մեր մարզում շատ են պատմամշակութային  հուշարձանները, տեսարժան վայրերը, դամբարանադաշտերը, նշանավոր կամուրջները, կիկլոպյան ամրոցները, բերդերը, և մի այցելության, մի քանի օրերի ընթացքում նրանք չեն հասցնում  տեսնել այդ ամենը: Լավ կլինի, որ նրանց հնարավորություն ընձեռվի մի անգամ ևս մասնակցել ծրագրին, քանի որ առեղծվածներով լի է ոչ միայն մեր մարզը այլև՝ ամբողջ Հայաստանը: Մշակույթին ու պատմությանը ծանոթանալը նույնքան կարևոր է, որքան՝ հայոց լեզուն սովորելը, հայեցի դաստիարակություն ստանալը. մշակույթը պակաս դաստիարակություն չէ:

– Տիկի՛ն Մովսիսյան, շնորհակալությու՛ն գեղեցիկ հայերենով տված հանգամանալից  հարցազրույցի համար:

Կարինե Ավագյան

%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5

 «Հայաստան, իմ սե´ր» նորվեգերեն գրքի շնորհանդեսը Օսլոյում

Մարտի 5-ին Օսլոյում կայացավ ազգությամբ նորվեգացի, Հայաստանի բարեկամ Սվեն-Էրիկ Ռիսեի  «Հայաստան, իմ սե´ր» նորվեգերեն գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակը լեփ-լեցուն դահլիճին ներկայացրեց իր գիրքը` սիրո խոստովանությունը առ Հայաստան և  հայ ժողովուրդ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Նորվեգիայի հայկական մշակութային միությունից, Սվեն-Էրիկ Ռիսեն Հայաստանի հարցերով փորձագետ է: Նա բազմիցս հոդվածներ է գրել Հայաստանի և ցեղասպանության թեմայով նորվեգական թերթերում, հանրային դասախոսություններով հանդես եկել տարբեր լսարանների առջև: Նա նաև նորվեգացի զբոսաշրջիկների մեծ խումբ է ուղեկցել Հայաստան` որպես զբոսավար: Սվեն-Էրիկը իրեն հպարտությամբ հայ է կոչում և երազում է ստանալ հայկական անձնագիր:

Գիրքը շատ մտերմիկ և հումորային տոնով գրված սիրո պատմություն է: Հեղինակը ընթերցողին ճանապարհորդության է տանում, որտեղ հեղինակը և նրա թուրք ընկերը շրջագայում են երկրով, բացահայտում Հայաստանը, հանդիպում և շփվում հետաքրքիր մարդկանց հետ, որոնք կիսվում են իրենց հետ հետաքրքիր պատմություններով: Հեղինակը գրքում նաև անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, համեմատականներ տանում հրեաների Հոլոքոստի հետ, քննարկում Թուրքայի կողմից ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև անդրադառնում Ղարաբաղյան հիմնահարցին: Գիրքը իրենից ներկայացնում է գեղարվեստական և գիտական ժանրերի մի ներդաշնակ միաձուլում:

Գիրքը ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ ու գրախոսականներ, և հեղինակը մինչև այսօրվա շնորհանդեսը արդեն վաճառել է երկու հարյուր օրինակ նախնական պատվերների ձևով:

Գրքի նախաբանը գրել է Նորվեգիայի հանրային հեռուստաընկերության(NRK) վետերան լրագրող և բազում գրքերի հեղինակ Յան Օտտո Յոհանսենը (Jahn Otto Johansen).

Շնորհանդեսին խոսքով հանդես եկան հեռուստատեսային գործիչ և գրող Սթայն Մորտեն Լիերը (Stein Morten Lier), Հայկական մշակութային միության ղեկավար Լիանա Հարությունյանը, Հայ առաքելական եկեղեցական միության ներկայացուցիչ Նարինե Հարությունյանը և նորվեգական Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լենե Վետելանդը:

Այնուհետ հեղինակը ներկայացրեց Հայաստանին վերաբերող ներկա խնդիրները՝ Ադրբեջականակն ագրեսիան, բլոգեր Լապշինի հարցը և այլ արդիական թեմաներ: Այնուհետև խոսեց գրքի ստեղծման պատմության մասին և ընթերցեց հատվածներ:

Միջոցառումն ավարտվեց գնված օրինակների ստորագրությամբ: Միջոցառման վերջում հեղինալը արդեն վաճառել էր տպաքանակի մոտ կեսը:

www.armenia.no

%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd3%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd2 %d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd1

«Արի տուն-2017».Նրանք տո՛ւն են գալիս, տո՛ւն, որի դռները միշտ բաց են իր զավակների առջև». Հովհաննես Սողոմոնյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում հայաստանյան բազմաթիվ ընտանիքներ են հյուրընկալել սփյուռքահայ հայորդիներին՝ նրանց  շրջապատելով հարազատի ջերմությամբ ու հոգատարությամբ:  2017-ի «Արի տուն»-ն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները, որոնց ակտիվորեն մասնակցում են Հայաստանի շատ քաղաքներ ու մարզեր, գյուղեր, որոնց համայնքային ներկայացուցիչները պատրաստակամ են՝ անցած տարիների նման իրենց համայնքներում սիրով հյուրընկալելու սփյուռքահայ երեխաներին: Ծրագրին հատկապես ակտիվ մասնակցություն ցուցաբերած Արարատի մարզի  Փոքր Վեդի գյուղից համայնքի ավագանու անդամ Հովհաննես Սողոմոնյանի հետ էլ ծավալվեց «Հայերն այսօր»-ի համար իմ զրույցը, որի ընթացքում Հովհաննեսը հանգամանորեն ներկայացրեց ծրագրի շրջանակներում  իրենց կատարած աշխատանքները:

-Հովհաննե՛ս, որպես ավագանի՝ ի՞նչ աշխատանքներ եք տանում համայնքում:

-Ես համայնքում աշխատանքներ եմ տանում երիտասարդության զբաղվածության, նրանց համար ժամանցի վայրեր ստեղծելու հարցերով. շատ կարևոր է, որ երիտասարդները մարզերում, հատկապես՝ գյուղերում հետաքրքրիր անցկացնեն իրենց հանգստի ժամերը, չձանձրանան, կարողանան միջոցառումների մասնակցել:

-Գիտեմ, որ Ձեր ընտանիքը ևս հյուրընկալել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին:

-Այո՛: Ինչ այդ ծրագրը կյանքի է կոչվել, մեր ընտանիքում միշտ երեխաներ են հյուրընկալվել՝ ամեն անգամ 6-ից 7 երեխա : 5 հոգանոց մեր ընտանիքում սիրով են շրջապատվել սփյուռքահայ երեխաները, մենք նրանց տվել ենք ընտանեկան ջերմություն, հայկական ավանդական ընտանիքի բույրն ենք տվել՝ բացարձակապես տարբերություն չդնելով մեր ընտանիքի անդամների ու նրանց միջև: Հայկական  ընտանիքներից նրանք սովորել են համերաշխություն, միասնականություն, մեծերի նկատմամբ ցուցաբերվող յուրօրինակ  հարգանք ու խոնարհություն:

-Հովհաննե՛ս, բացի  Սփյուռքի նախարարության կազմակերպած միջոցառումներից՝ Ձեր համայնքում այլ միջոցառումներ լինու՞մ են:

-Այո՛, անպայմա՛ն. համայնքում մենք շատ լավ միջոցառումներ ենք  անցկացնում, խաղեր ենք կազմակերպում, պատվոգրեր ենք տալիս հաղթողներին, աշխատում ենք այնպես անել, որ նրանց առօրյան նաև համայնքում եղած ժամերին ու օրերին հետաքրքիր ու հագեցած լինի: Այս տարի մենք նոր ծրագիր ենք մշակել. ուզում ենք նրանց սովորեցնել այն երգերն ու պարերը, որոնք պետք է սովորեն ճամբարում, ուստի որոշել ենք նախարարի աշխատակազմի ղեկավարին խնդրել, որպեսզի համապատասխան վարչությունից կարողանանք նախօրոք ստանալ այդ երգերն ու պարերը: Մեկ առանձին համար էլ մեր համայնքի կողմից կսովորեցնենք: Մեզ համար հաճելի է սովորեցնել  ու կատարել նրանց հետ այդ երգերն ու պարերը:

-Այս տարի պատրա՞ստ եք ընդունելու«Արի տուն-2017» ծրագրի մասնակիցներին:

-Մեր  ընտանիքում՝ միանշանակ: Նախորդ տարի մենք երեք փուլ էինք ուզում երեխաներ ընդունել, սակայն պարոն Զաքարյանն ասաց, որ արդեն բավական է, բոլորն արդեն տեղավորված են:

-Հովհաննե՛ս, ո՞ր տարածաշրջանի երեխաների հետ եք ավելի ջերմ կապեր պահպանում  ծրագրի ավարտից հետո, ու՞մ հետ էր ավելի հեշտ աշխատել ու շփվել:

-Կապի մեջ ենք Վրաստանից հյուրընկալվածների հետ, թեև բոլորի հետ էլ սիրով ենք շփվել:  2014 թվականից երեխաների ենք ընդունել Ծալկայից, Ախալցխայից ու հե՛նց նրանց հետ էլ կապի մեջ ենք: 2016-ին 18-19 երեխաների ենք ընդունել Լիբանանից և Վրաստանից:

-Առավել հեռու ու սառը երկրներից եկած հայորդիներին ի՞նչն էր ավելի հետաքրքրում գյուղական կյանքում:

-Ամեն ինչ՝ սկսած հաց թխելուց, սեղան դնելուց, խոսքուզրույցից: Ամառային երեկոները մեր գյուղապետի՝ պարոն Մարտիրոսյանի աջակցությամբ, նրանց համար դարձնում էինք տոն՝ ուսուցանելով հայկական, ազգագրական պարեր, պարում էին  ու սովորեցնում պարի ուսուցիչները: Նման միջոցառումներն ազգի համախմբման մի փոքրիկ, սակայն իրականում շատ մեծ և ուսուցողական դասեր են: Մենք այս ամռանը ևս պատրաստ ենք՝  սիրով հյուրընկալելու մեր սփյուռքահայ երեխաներին. նրանք տո՛ւն են գալիս, տո՛ւն, որի դռները միշտ բաց են իր զավակների առջև:

Մեր զրույցին մասնակցում էր նաև Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, ով անթաքույց գոհունակությամբ էր խոսում Հովհաննեսի կատարած աշխատանքի մասին՝ ասելով, որ Հովհաննեսն իր աջ ձեռքն է, որ նա հասցնում է կատարել և՛ ավագանու իր պարտականությունները, և՛ ակտիվորեն  կազմակերպել ու մասնակցել «Արի տան» միջոցառումներին:

 Կարինե Ավագյան

%d5%b0%d5%b8%d5%be%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d5%bd%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6 %d5%b6%d5%b8%d6%80%d5%ab%d5%af-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab%d6%80%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6

Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Մարտի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու հնագույն ժողովուրդների` հայերի ու սիրիացիների միջև բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և խարսխվում են փոխադարձ հարգանքի ու վստահության կուռ հիմքերի վրա: Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ հայ ժողովուրդը չի մոռանա այն մեծ մարդասիրական հոգածությունը, որը Սիրիայի ժողովուրդը դրսևորել է՝ ապաստան տալով Ցեղասպանությունից փրկված իր զավակներին:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծում է, որ Հայաստանը սիրիական ճգնաժամի ամենասկզբից միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է Սիրիայում խաղաղության և անվտանգության հաստատման կարևորությունը, դատապարտում է ահաբեկչությունը, հնարավորության սահմաններում մարդասիրական օժանդակություն տրամադրում Սիրիայի ժողովրդին:

Նախարար Նալբանդյանն, այս նշանակալի հոբելյանի առիթով ի մի բերելով հայ-սիրիական համագործակցության հաջողությունները, համոզմունք է հայտնում, որ համատեղ ուժերով կհաջողվի առավել ընդլայնել և խորացնել փոխգործակցությունը՝ հանուն երկու բարեկամ ժողովուրդների բարօրության։

Ուալիդ ալ-Մուալլիմն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մարմնավորում է սիրիացի և հայ ժողովուրդների պատմական կապերը և արտահայտում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում հարաբերությունները զարգացնելու կամքը:

Նախարար Մուալլիմն ընդգծում է, որ Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարությամբ, կառավարությամբ և ժողովրդով, ամենայն գնահատանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստավոր դիրքորոշումները՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ: Սիրիայի արտգործնախարարը նշում է, որ Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է, որի քաղաքականությունը խարսխված է միահեծան իշխանության և սուլթանական սին երազանքների վրա, ինչը դատապարտված է ձախողման և ամենավատ հետևանքներ կունենա ագրեսորի համար:

Ուալիդ ալ-Մուալլիմը հավելում է, որ Սիրիան, որը սկսել է հաղթանակներ արձանագրել ահաբեկիչների դեմ, վստահ է, որ այն բարեկամները, ովքեր նրա կողքին կանգնեցին ագրեսիայի ժամանակ, նրան ձեռք կմեկնեն ահաբեկչության ավերածությունները վերականգնելու համար: Սա բացառիկ առիթ է հանդիսանում, որ բոլոր ոլորտներում զարգացնենք մեր երկու երկրների միջև համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով իր սիրիացի գործընկերոջը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթում է շուտափույթ խաղաղություն և բարեկեցություն:

Ուալիդ ալ-Մուալլիմը, շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, բարեկամ Հայաստանին մաղթում է զարգացում և բարգավաճում:

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մարտի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարը կարևորեց «Մայր իմ անուշ» խորագրով  շաբաթվա շրջանակներում իրականացվող «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի, մայրերին նվիրված համերգի, հանդիպումների ու միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

6-03