Խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող անօդաչու թռչող սարք

Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող <<ORBITER>> տեսակի անօդաչու թռչող սարք:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

%d5%a1%d5%b6%d6%85%d5%a4%d5%a1%d5%b9%d5%b8%d6%821

Հայաստանում սեփական գործ հիմնելու համար անհրաժեշտ պայմաններ կան. սիրիահայ գործարար

Հայաստանում սեփական գործ հիմնելու համար կան անհրաժեշտ պայմանները: «Արմենպրես»­ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Սիրիահայերի միություն» կազմակերպության խորհրդի անդամ, գործարար Շանթ Խնկիկյանը նշեց, որ Հայաստանում դյուրին է գործ հիմնելը:

«Խնդիրն այդ բիզնեսը պահելու մեջ է: Հայաստանում շուկան փոքր է, հետևաբար նոր բիզնես հիմնող գործարարը հենց սկզբից մեծ եկամուտ չի կարող ունենալ: Սիրիայում այդպես չէր, այնտեղ արտադրությամբ զբաղվողը կարիք չուներ մտածել արտաքին շուկայի մասին, այնտեղ շրջանառությունը մեծ էր: Հայաստանի պարագայում նոր գործ հիմնող գործարարին ժամանակ է անհրաժեշտ, որ կարողանա շուկաներ գտնել, իսկ այդ ժամանակվա ընթացքում ցանկալի կլիներ, որ հարկային տեսանկյունից բարենպաստ պայմաններ լինեին»,­ասաց Շանթ Խնկիկյանը:

Նա ղեկավարում է «Խնկիկյան էլեկտրոնիքս» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոնիկայի արտադրությամբ: Խնկիկյան ընտանիքն այս բիզնեսը Հայաստան տեղափոխել է Սիրիայից 2012 թվականին: Այստեղ շատ արագ վերակազմակերպել են էլեկտրոնային սարքերի արտադրություն դրսի շուկաները չկորցնելու համար, ապրանքներ են արտահանում արաբական երկրներ:

«Դժվարություններ կան, սակայն այնպես չէ, որ այստեղ հնարավոր չէ գործ սկսել: Պարզապես մենք ակնկալում ենք, որ փոքր­ինչ պայմանները բարելավվեն, ինչն էլ կնպաստի մեր երկրում արտադրության զարգացմանը»,­ասաց Շանթ Խնկիկյանը: «Սիրիահայերի միություն» կազմակերպության անդամներն արդեն հանդիպել են վարչապետի հետ, ներկայացրել են իրենց դիտարկումները մաքսային, հարկային քաղաքականության հետ կապված: Մասնավորապես, առաջարկ է հնչել այն մասին, որ այլ երկրներից արտադրության համար Հայաստան ներկրված հումքի նկատմամբ այլ մաքսային արժեք կիրառվի: Առաջարկների հետ կապված ակնկալվում են գործնական քայլեր:

«Սիրիահայերի միություն» կազմակերպությունում գրանցված է շուրջ 400 գործարար: Նրանց մի մասը ներգրավված է սպառման ոլորտում, իսկ շուրջ 100­ը զբաղվում է հենց արտադրությամբ:

«Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, անհրաժեշտ է Հայաստանից սփյուռքահայերին ճիշտ մեսիջ տեղ հասցնել: Շատերը լսում են, որ Հայաստանում հնարավոր չէ ոչինչ անել և այդ խոսակցությունների տպավորության տակ որոշումներ են ընդունում: Մենք փորձում ենք մեր օրինակով ցույց տալ, որ մարդիկ գան այստեղ աշխատեն: Դեպի դուրս ճիշտ մեսիջ ուղարկելուց բացի, լավ կլիներ, որ այստեղ նույնպես մարդկանց մոտեցումները փոխվեն: Մարդը նոր է եկել Հայաստան, նստում է տաքսի, վարորդն ասում է, թե այստեղից բոլորը գնում են, դու ինչու ես եկել: Ու նման խոսակցություններ լսում ենք տարբեր տեղերում, ինչը, վստահ եղեք ազդում է»,­ասաց Շանթ Խնկիկյանը:

Ախալցխացի Մարիամ Հարությունյանը դարձել է Հայաստանի լավագույն ուսանող

Երեկ ամփոփվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները:

Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ամենամյա այս մրցույթը ևս մեկ միջոց է, որով պետությունը խրախուսում և հայտնաբերում է լավագույն ուսանողներին, ինչպես նաև աջակցում ՝ հետագա մասնագիտական կատարելագործման ընթացքում:

«Լավագույն ուսանող» մրցույթը հաղթելու համար ուսանողները հաղթահարել են 2 մրցակցային փուլ: Առաջին փուլը ներբուհականն է, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվել մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկակական հաղթողների փաստաթղթերը:

Երկրորդ փուլում մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի կողմից: Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտություն, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

Լավագույնի կոչմանն արժանանալու համար տարբեր բուհերում սովորող երիտասարդները պետք է ցուցաբերեն ոչ միայն գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվություն, այլև ակտիվ լինեն նաև գիտական ոլորտում:

Մրցույթին այս տարի մասնակցել են 18 բուհերի ուսանողներ: Մրցույթում հաղթողներից մեկն է ծնունդով ախալցխացի, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-֊րդ կուրսի ուսանողուհի Հարությունյան Մարիամը, ով պարգևատրվեց հավաստագրով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած միանգամյա անվանական կրթաթոշակով, գրում է akhaltskha.net-ը։