Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ

Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տեսաժողով ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:

Արգենտինայից տեսաժողովին մասնակցում էին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Համբարձում Հալաճյանը, ՀԲԸՄ վարչության անդամ Անտոնիո Սարաֆյանը, պատվավոր անդամ Մադլեն Թշրյանը, Մարի Մանուկյան վարժարանի պատասխանատու Ելենա Աշճյանը, ՀԲԸՄ պատասխանատու Խոսե Տաբակյանը, դուդուկահար, ՀԲԸՄ պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության նախաձենությամբ սկիզբ առած «2017-ը Արցախի տարի» և «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանն անմիջապես արձագանքելու և միանալու համար: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ դուք հեռավոր Արգենտինայում մասնակցում եք համահայկական ձեռնարկներին, պահպանում ու փոխանցում եք ազգային մշակույթն ու ոգին, մշտապես աջակցում եք Արցախին, դառնում հայրենիքի առաջընթացի մասնակից: Կարծում եմ, շարժման շրջանակում դուք բացառիկ, փայլուն ծրագրով եք ներկայանալու: Մենք պատրաստ ենք աջակցել Երևանում և Արցախում իրականացվելիք համերգների կազմակերպական աշխատանքներին, ձեր բոլոր ձեռնարկներին»:

Անտոնիո Սարաֆյանը ներկայացրեց «Դու ինչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից նախատեսված ծավալուն և բազմաբովանդակ ծրագիրը: Նա նշեց, որ համայնքը ոգևորված է, իրականացվելու են մի շարք մշակութային, սոցիալական, քաղաքական և քարոզչական ձեռնարկներ: Արցախ այցելած արգենտինացի լրագրողների հետ համատեղ  նախատեսվում է արգենտինացի մի խումբ երաժիշների և դուդուկահար Գագիկ Գասպարյանի համերգները կազմակերպել Բուենոս Այրես Ռոսարիո, Պոսադաս, Մար դե Պլատա, Ռիո Գալոգոս, Մենդոզա և այլ քաղաքներում: Համերգներ են կազմակերպվելու նաև Բրազիլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Ծրագիրն ամփոփվելու է Գագիկ Գասպարյանի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի և Հայաստանի պարի պետական անսամբլի Երևանում և Արցախում կայանալիք միացյալ համերգներով:

Երևանում կկազմակերպվի նաև Արցախին նվիրված նկարների ցուցահանդես վաճառք: Նախատեսված է ողջ ծրագրի իրականացումից գոյացած հասույթով գնել երաժշտական գործիքներ և նվիրել Արցախի դպրոցներին:

Քննարկվեցին նախարարության ծրագրերին համայնքի մասնակցությունն առավել ընդգրկուն դարձնելու և Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունն առավել արդյունավետ իրականացնելու հետ կապված հարցեր:

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստը

Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստը:

Միջոցառմանը մասնակցեցին գերատեսչությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղական համայնքների ներկայացուցիչներ, հյուրընկալ ընտանիքներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ և ասել, որ «Արի տուն»-ը կյանքի կոչելը դարձել է համապետական ծրագիր։ Աշխարհի 57 երկրից հազարավոր պատանիներ և աղջիկներ են մասնակցել «Արի տուն» ծրագրին։ «Արի տուն»-ը դարձել է մի յուրօրինակ շաղախ Սփյուռքի և Հայրենիքի հազարավոր ընտանիքների միջև»։

Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին, գերատեսչություններին, մարզպետարաններին, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, Երևանի վարչական շրջաններին՝ Սփյուռքից ժամանած հայ պատանիներին ու աղջիկներին գրկաբաց ընդունելու և նրանց համար Հայրենիքում լավագույն պայմանները ստեղծելու համար։

Նախարարը կարևորեց ծրագրի շրջանակներում Մայրենիի ուսուցումը: «Ծրագրի յուրաքանչյուր օրը սկսվում է հայերենի ուսուցմամբ: Դասընթացի ավարտին խմբերը ներկայացնում են ամփոփիչ գրական-գեղարվեստական կոմպոզիցիաներ, ասմունք, երգ, պար», – նշեց նա:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի համակարգող Ֆիրդուս Զաքարյանն ամփոփեց «Արի տուն»-2016թ. ծրագրի արդյունքները և ներկայացրեց 2017թ. ծրագիրը: Նա նշեց, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ 2016 թվականին հավաստագրերի և պատվոգրերի են արժանացել «Արի

տուն» ծրագրի իրականացման ակտիվ մասնակիցները: Սփյուռքի նախարարության գործունեության 8-րդ տարում ևս «Արի տուն»-ը իրականացվել է հաջողությամբ և աշխարհի 38 երկրից 900 երիտասարդներ այցելել են Հայաստան: 2016-ի ծրագիրն ընդգրկել է նաև խաչքարերի անհատական փորագրության, ինչպես նաև խեցեգործության և մանրանկարչության դասեր, որոնք իրականացվել  են քանդակագործ, ժողովրդական վարպետ Գարիկ Հովհաննիսյանի կողմից և մեծ արձագանք գտել սփյուռքահայ պատանիների և աղջիկների շրջանում: Դասերը շարունակական են լինելու: «2016-ին առաջին անգամ ծրագրի 8-րդ փուլի շրջանակներում կազմակերպվեց նաև նախկին արիտունցիների հավաք, որին մասնակցեց 10 երիտասարդ՝  4 երկրից», – հավելեց Ֆ.Զաքարյանը:

Ֆ.Զաքարյանը նշեց, որ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ 2017թ. ևս պատշաճ և բարձր մակարդակով հյուրընկալելու 1000 սփյուռքահայ երիտասարդի՝ ավելի քան 30 երկրից:

Մարզերից՝ «Լավագույն մարզ» անվանակարգում հավաստագրի արժանացավ Արարատի մարզը (մարզպետ՝ Արամայիս Գրիգորյան)՝ ամենաշատ երիտասարդներ ընդունելու համար, «Ակտիվ մարզ» անվանակարգում հավաստագրի արժանացավ Արագածոտնի մարզը (մարզպետ՝ Գաբրիել Գյոզալյան), իսկ «Պատրաստակամ մարզ» անվանակարգում՝ Կոտայքի մարզը (մարզպետ՝ Կարապետ Գուլոյան):

Մարզային համայնքներից՝ «Լավագույն համայնք» անվանակարգում հավաստագրեր ստացան Արարատի մարզի Փ.Վեդի գյուղը (26 երեխա), «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղը (19 երեխա), Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը (12 երեխա), Արարատի մարզի Արարատ քաղաքը (6 երեխա):

«Ակտիվ համայնք» անվանակարգում հավաստագրերի արժանացան Արարատի մարզի Վեդի քաղաքը (13 երեխա), Ավշար (11 երեխա) և Արգավանդ (10 երեխա) գյուղերը:

«Աջակից համայնք» անվանակարգում՝  Արարատի մարզի  Ոսկետափ (4 երեխա) և Մխչյան (3 երեխա) գյուղերը, Կոտայքի մարզի  Քասախ գյուղը (3 երեխա) և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքը (3 երեխա):

Հյուրընկալ ընտանիքներից «Ակտիվ հյուրընկալող ընտանիք» անվանակարգում հավաստագրերի արժանացան Հովհաննես Սողոմոնյանը (Փ.Վեդի), Ռազմիկ Ղազարյանը (Ոսկետափ), Ռուդիկ Կարապետյանը (Մխչյան), Դավիթ Հոխոյանը (Մխչյան):

 

Ներկաները դիտեցին 2016թ. «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմ:

Իմ քաղցր լեզու. գրում են Իրանի Շահինշահր քաղաքի հայ աշակերտները

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Իրանի Շահինշահր քաղաքի Հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտների շարադրությունները՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով:

?????????????

96 100 104

 

 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպանահավաքի մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները

Մարտի 3-ին Երևանում շարունակվեցին Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հավաքի աշխատանքները:

Դեսպանահավաքի մասնակիցների առջև ելույթ ունեցավ Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով ներկայացրեց միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Դիվանագետի օրվա առթիվ՝ միջխորհրդարանական կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների հետ սերտ համագործակցության, համատեղ նախաձեռնությունների և ցուցաբերած դիվանագիտական աջակցության համար Ազգային ժողովի նախագահը ԱԺ պարգևներ հանձնեց ԱԳՆ մի շարք աշխատակիցների։

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում ներկայացրեց կառավարության նախաձեռնած բարեփոխումները և ներդրումների խրախուսմանն ուղղված քայլերը՝ այդ գործում կարևորելով արտաքին գործերի նախարարության համակարգի դերակատարությունը: Վարչապետի ելույթից հետո հանգամանալից մտքերի փոխանակում ծավալվեց՝ արտաքին քաղաքական օրակարգի տնտեսական բաղադրիչի ընդլայնման շուրջ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպանահավաքի մասնակիցներին ներկայացրեց սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում ձեռնարկվող քայլերը, Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերին աջակցության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները, սփյուռքի նախարարության նախաձեռնությունները:

Դեսպանահավաքին ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարը ներկայացրեց պաշտպանական ոլորտում բարեփոխումները, բանակաշինության բնագավառում նոր նախաձեռնությունները, Հայաստանի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման, ռազմական կրթության բարելավման, այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, պատասխանեց բազմաթիվ հարցերի:

Դեսպանահավաքի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Իմ քաղցր լեզու. գրում են քուվեյթահայ աշակերտները

«Հայերն այսօր»-ը իր ընթերցողներին է ներկայացնում Քուվեյթի ազգային վարժարանի (տնօրեն՝ Ներսես Սարգիսյան) աշակերտների շարադրությունները՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով:

11-1harout-kaitanjian 11-2harout-kaitanjian 12-1hagop-samouelian 12-2hagop-samouelian 13-1nayiri-mikaielian 13-2nayiri-mikaielian 14-1maria-chamsarian14-2maria-chamsarian 15varty-kechejian 16-1meghety-boghosian 16-2meghety-boghosian17alin-zakarian 18-1vania-berberian 18-2vania-berberian 19raffi-tashjian 20-1loucia-boyajian 20-2loucia-boyajian21areny-adourian22serly-zerentsian23krisd-apigian24avedis-momjian25mirna-aintabian26kristin-boghosian27krisdapor-seropian28nayiri-baljian29liucy-genjoian30sella-sarkissian

Իմ քաղցր լեզու. գրում են հորդանանահայ աշակերտները

«Հայերն այսօր»-ը իր ընթերցողներին է ներկայացնում Հորդանանի Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի աշակերտների շարադրությունները՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով:

%d5%a1%d5%ac%d5%a5%d6%84%d5%bd-%d5%b7%d5%b8%d6%82%d6%84%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d5%a1%d5%b6 %d5%a1%d6%80%d5%ab%d5%b6 %d5%aa%d5%a1%d5%b6%d5%a5%d5%a9-%d5%bd%d5%a5%d5%b6%d5%a5%d5%bb%d5%a5%d5%a1%d5%b6 %d5%ae%d5%ab%d5%ac%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6-1 %d5%ae%d5%ab%d5%ac%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6-2 %d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2-%d5%b6%d5%a1%d5%ac%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b5%d5%a1%d5%b6 %d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5-1 %d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5-2

Օդեսայում հարգել են սումգայիթյան չարագործության զոհերի հիշատակը

Փետրվարի 28-ին Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում է Նարինե Մուրադյանը, իր խոսքում Տեր Աբգար քահանա Գըլըճյանն ասաց. «Մեր պարտքն է՝ աղոթել և անմահ պահել նրանց վառ հիշատակը։ Անցյալ դարավերջի այս ողբերգությունը եղավ դարասկզբի ցեղասպանության շարունակությունը, որն անպատիժ մնաց։ Հուսով եմ՝ ոճրագործներն իրենց պատիժը Աստծուց կստանան։ Մենք պիտի դաս քաղենք և միասնական լինենք։ ՈՒր էլ գտնվենք՝ հայրենիքում, թե՛ հայրենիքից դուրս, մեր ուժը մեր միասնությունն է։ Այդ են հավաստում արցախյան իրադարձությունները՝ անպարտ Արցախը։
Աստվա՜ծ մեզ օգնական, որ միշտ խաղաղությամբ աղոթենք»։

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11

Ախալցխայում բարձրաձայնել են շրջանի հայերին հուզող խնդիրները

Մարտի 2-ին USAID-ի ժողովրդավարական ներգրավածության կենտրոնում, տվյալ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանում մարդու իրավունքների թեմայի շուրջ: Հանդիպմանը քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ տվյալ ուղղությամբ գործողությունների իրականացման ծրագիրը: Հանդիպմանը Թբիլիսիից մասնակցում էր տվյալ հարցերով զբաղվող կառավարությանը կից կազմակերպության ներկայացուցիչը եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դիմիտրի Ցքիտիշվիլին, ով խորհրդարանում զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:

Ինչխես գրում է akhaltskha.net-ը, հանդիպմանը պարզ դարձավ, որ հիմնականում վրաց հասարակությանը հուզում են ընտանիքներում ուժի կիրառման, սեռական ոտնձգությունների եւ հաշմանդամներին հանդեպ խտրական վերաբերմունքի հարցերը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների կողմից շատ հաճախ անօրինական ուժի կիրառումը եւ նմանատիպ այլ խնդիրներ:

Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ հայ հասարակության խնդիրները բավականին տարբերվում են վրաց հասարակության հուզող խնդիրներից: Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի խոսքերով՝ բազմաթիվ խնդիրներ գոյություն ունեն կապված մաքսատան աշխատակիցների խտրական վերաբերմունքի հետ, որտեղ շատ հաճախ խախտվում են մարդու իրավունքները: Մասնավորապես նա նշեց, որ շատ հաճախ մաքսատան աշխատակիցները տեսնելով սահմանը անցնող քաղաքացիների լեզվի ու իրենց իրավունքների գիտենալու խնդիրները, խտրական վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացիներին: «Երբ տեսնում են քաղաքացին չի տիրապետում լեզվին եւ ծանոթ չէ իր իրավունքներին, հաճախ լինում են այնպիսի պահեր, երբ նրանց հետ հեգնանքով են խոսում կամ կոպիտ վերաբերմունք դրսեւորում նրանց նկատմամբ: Նույն բանն է, երբ հայկական գրականություն են փորձում տեղափոխել մարդիկ սահմանով: Բազմաթիվ հարցաքննություններից հետո դա նրանց արգելվում է: Սահմանը անցնելու ժամանակ խնդիրների են հանդիպում նաեւ հայկական ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնցից ոմանց անիմաստ սպասել են տալիս սահմանի վրա եւ ինչ-որ թղթեր լրացնում նրանց վերաբերյալ»,-ասում է Էդուարդ Այվազյանը:

Նա նաեւ անդրադարձավ օրեր առաջ Ախալքալաքի տոնավաճառներից մեկում հայտնաբերած կոշիկին, որի տակ հայկական ծաղկած խաչ է պատկերված: Ցավոք դահլիճում ներկա հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչները ոչ միանշանակ ընդունեցին տվյալ փաստը: Ոմանք կարծիքով դա իրոք վիրավորում է մարդու կրոնական զգացմունքները, իսկ մնացածների կարծիքը ժխոր առաջացնելուց բացի անհասկանալի մնաց հարցը բարձրացնողների համար:

Վրաստանի Ժողովուրդների ժողովրդական միության տնօրեն Աշոտ Կավալերյանի խոսքերով շատ հաճախ հաղթվում են գործարարների իրավունքները, որոնք ակտիվ հասարակական դիրքորոշում ունեն եւ այդ պատճառով տուգանքների թիրախ դառնում: «2011 թվականին երբ կաթողիկոսները այցելեցին Սամցխե-Ջավախք, նրանց հանդիպողների շարքում կային գործարարներ, որոնք բավական ակտիվ էին: Ցավոք կաթողիկոսների այցից ընդամենը երկու շաբաթ անց ակտիվ գործարարներին, որոնք ունեին իրենց հասարակական դիրքորոշումը տուգանեցին»,-ասում է Աշոտ Կավալերյանը: Նա նաեւ ավելացրեց, որ շատ հաճախ տուգանքները օգտագործվում են որպես մարդկանց վախեցնելու եւ զսպելու միջոց:

Բոլոր խնդիրները ֆիքսվեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավորի կողմից, ով խոստացավ բարձրաձայնել այս խնդիրները խորհրդարանում:

s28823963

ՀՀ սփյուռքի նախարարության  «Մեր մեծերը» ծրագրի իրականացումը Մ. Գալշոյանի անվան դպրոցում

ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում Երևանի Մ.Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում միջացառումների շարք է անցկացվել:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են դպրոցից, կրթօջախի 8-րդ և 9-րդ դասարանների բոլոր աշակերտները դիտել են օպերատոր Իզաբելլա Ստեփանյանի՝ համացանցի օգնությամբ պատրաստած ֆիլմը՝ Հ. Այվազովսկու կյանքին և գործունեությանը նվիրված: Դպրոցում բացվել է նաև շնորհալի աշակերտների բազմատեսակ աշխատանքների (նկարներ, ձեռագործ իրեր) ցուցահանդես՝ նվիրված մեծ ծովանկարչին:

«Բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչը» խորագրի շրջանակներում կազմակերպվել է այցելություն ՀՀ ազգային պատկերասրահ: 10-րդ Դ և Ե դասարանների աշակերտները շրջայց են կատարել պատկերասրահի մեծ սրահներում, որտեղ ներկայացված էին նաև Հ. Այվազովսկու կտավները:

%d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%80%d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%801%d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%802 %d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%803%d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%803%d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%804 %d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%804%d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%805%d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%805 %d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%806 %d5%b4%d5%a5%d5%ae%d5%a5%d6%807

 

Սփյուռքի նախարարը մասնակցեց Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացման արարողությանը

Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Գերմանիայի հայ գործարարների միության և «Արման Տերտերյան» հիմնադրամի հովանավորությամբ Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացման պաշտոնական արարողությանը:

Բացման արարողությանը մասնակցում էին նաև Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, պոլիկլինիկայի աշխատակիցներ և այլ հյուրեր:

Կարևորելով Հայաստանում սփյուռքահայերի ներդրումային ծրագրեր իրականացելու անհրաժեշտությունը՝ նախարարը բարձր գնահատեց Գերմանիայի հայ գործարարների միության կողմից Հայրենիքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա մասնավորապես ասաց. «Շնորհակալ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր այսօր Հայաստանում ներդրումներ են կատարում, հատկապես՝ Գերմանիայի հայ գործարարների միությանը: Ես շատ ուրախ եմ, որ սփյուռքահայերը Հայաստանում  միշտ այնտեղ են, որտեղ նրանց կարիքը զգացվում է՝ կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտներում: Շնորհավորում եմ վերանորոգված հիանալի բժշկական հաստատության վերաբացման առիթով»:

Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը իր խոսքում ասաց, որ Հայաստանի զարգացման մասին պետք է յուրաքանչյուր հայ մտածի՝ վստահեցնելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու:

Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց գերմանահայ բարերարներին՝ ազգանվեր  գործունեություն ծավալելու համար  և շնորհակալագրեր հանձնեց Գերմանիայի հայ գործարարների միությանը և անձամբ՝ Մուրադ Աքյուզին:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը նշեց, որ ծանոթ լինելով Գերմանիայի հայ գործարարների միության ծավալած տասնյոթ տարվա գործունեությանը, կարող է փաստել՝ միության աշխատակիցները մշտապես համայնքի կողքին են և Հայրենիքից հեռու հայկական միջավայր են ստեղծում:

Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը շրջայց կատարեց պոլիկլինիկայում և ծանոթացավ կատարված աշխատանքներին:

 

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն – 2017

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017 թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`

 1.              «Մայրենիի պաշտպան» (անհատներ),

 2.              «Լավագույն հայկական կրթօջախ»,

 3.              «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն»,

 4.              «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն):

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

 1. «Մայրենիի պաշտպան» (անհատների համար) մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթության և դաստիարակության գործում:

Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի և գ  րական գործիչներ:

 2. «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ներդրում ունեցող հայկական կրթօջախներին, խթանել նրանց ստեղծումն ու ազգապահպան գործունեությունը:

3. «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն» մրցույթի նպատական է ակտիվացնել և խրախուսել Սփյուռքի երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների գործունեությունը՝ կարևորելով նրանց դերակատարությունը համահայկական, համազգային խնդիրների լուծման գործում:

Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող երիտասարդական կառույցները, ինչպես նաև՝ ուսանողական կազմակերպությունները, որոնք.

  • Գրանցված են տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան կամ գործում են տեղի հայկական համայնքի, մշակութային, եկեղեցական կառույցներին կից կամ համալսարաններում:
  •  Ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ:

 4. «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթը (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն) նպատակ ունի նպաստել հայրենասիրական զգացումների, ազգային ինքնագիտակցության, պատմական և մշակութային գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը:

Մասնակիցները կարող են ներկայացնել արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող աշխատանքներ՝ նկար, քանդակ, փայտագործական, խեցեգործական իր/առարկա, երաժշտական ստեղծագործություն, բանաստեղծություն,  շարադրություն և այլն:

Աշխատանքները ներկայացնելիս պետք է նշել՝ հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, բնակության երկիրը, քաղաքը, ստեղծագործության անվանումը, հասցեն (էլեկտրոնային) և հեռախոսահամարը, ինչպես նաև կրթօջախը, մշակութային հաստատությունը, մանկապատանեկան կենտրոնը, արվեստի դպրոցը կամ խմբակը, ուր սովորում է ստեղծագործության հեղինակը (տվյալները թերի ներկայացնելու դեպքում հայտը չի ընդունվի):

Մրցույթն անցկացվում է երկու փուլով.

  1. Համայնքներում անցկացվում է մրցույթի առաջին փուլը, որի արդյունքում ընտրված ստեղծագործություններն ուղարկվում են ՀՀ սփյուռքի նախարարություն:
  2. Երկրորդ փուլում նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնախումբը աշխատանքների գնահատման արդյունքում հայտարարում է մրցույթի հաղթողներին:

 ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1Ը:

 Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2017 թ. դեկտեմբեր ամսին:

 Մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել.

– կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

– համայնքի, կառույցի կամ դպրոցի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր (հաստատված կնիքով և ղեկավարի ստրոագրությամբ),

– յուաքանչյուր անվանակարգի համար դիմողի գործունեության նկարագիր,

-նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մրցանակաբաշխությանը դիմողների կողմից իրականացված հայապահպանական ծրագրերի մասին:

Մրցութային հանձնախումբը կարող է դիմել հայտատուին` վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով:

Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն մասնագիտական մրցութային հանձնախմբի կողմից:

Հայտադիմումը կարող եք ներբեռնել www.mindiaspora.am նախարարության պաշտոնական կայքէջից կամ www.hayernaysor.amէլեկտրոնային թերթից, լրացնել, ստորագրել, համայնքային կազմակերպության (կամ եկեղեցու) կամ կրթօջախի կողմից տրված երաշխավորագրի հետ միասին ուղարկել gitakrtakan.diaspora@yandex.ru, gitakrtakan-diaspora@mail.ru, mshakuyt.diasopora@mail.ruէլեկտրոնային հասցեներին:

Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն (հեռ.՝ +374 10 58 56 01 (7-00), +374 60 500-830):

«Հայապահպանության գործում նշանակելի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2017 թ. մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում`www.mindiaspora.am կամ  «Հայերն այսօր» (www.hayernaysor.am)  էլեկտրոնային թերթում:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2-application-mayrenii-pasht-anhat

3-eritasardakankazmakerputyun-1

4-lavaguynkrtojax

 

«Հայաստանում գաստրոտուրիզմը զարգացնելու բոլոր պայմաններն առկա են». Աննա Մազմանյան

Միջազգային տնտեսագիտության և կորպորատիվ կառավարման մասնագետ, ռեստորանային, հյուրանոցային բիզնեսի խորհրդատու, բլոգեր և «Hartak Food» փորձի փոխանակման փառատոնի ղեկավար Աննա Մազմանյանն աշխատանքային տարիների ընթացքում ունեցած բոլոր հաջողությունները միշտ ծառայեցնում է Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը: Ապրելով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ տարին մի քանի անգամ Հայրենիք է գալիս՝ հանդես գալով տարաբնույթ նախաձեռնություններով:

«Հայերն այսօր»-ը գործարար կնոջ հետ զրուցել է նրա ծավալած գործունեության և իրականացրած նախագծերի շուրջ:

-Աննա՛, Ձեր ուժերը տարբեր ոլորտներում եք փորձում. զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես, խոհարարական արվեստի ուսումնասիրություն և այլն: Այս ամենին հասնելու համար` ի՞նչ ճանապարհ եք անցել:

 – Ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանը, սովորել եմ նաև Հարվարդի համալսարանում: Երկար տարիներ աշխատել եմ բանկում, այլ կազմակերպություններում, ինչպես նաև Անկախ տնօրենների ասոցիացիայում` որպես նախագծերի ղեկավար: Խորհրդատվական և նախագծերի իրականացման ոլորտներում մեծ փորձ ունեմ: Աշխատել և փորձառություն եմ ձեռք բերել աշխարհի լավագույն ռեստորաններում:

Ինձ միշտ գրավել է ճամփորդելու և ուտեստեների ուսումնասիրության միտքը: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ցանկացած մարդ հեշտությամբ կարող է որևէ երկրի պատմության, մշակույթի և ժողովրդի մասին պատկերացում կազմել՝ համտեսելով այդ երկրի ավանդական ուտեստները: Այս գաղափարի «հետքերով» գնալով՝ 2012 թվականին հիմնեցի «Food Adventures» (Ուտելու արկածներ) բլոգը, որտեղ ընթերցողներին ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացնում եմ հիմնականում հայկական ավանդական ուտեստների բաղադրատոմսերը և լուսանկարները, նաև Հայաստանում գտնվող հյուրանոցների, ռեստորանների և խոհարարների մասին եմ տեղեկություններ տեղադրում: Ներկայացնում եմ նաև Հայաստանի մարզերին հատուկ ճաշատեսակներ:

Շատ էի ցանկանում Հայաստանի հետ կապված որևէ ծրագիր իրականացնել, ազգային ուտեստների միջոցով մեր երկիրը ճանաչելի դարձնել. մենք ունենք մարդկային հզոր ներուժ, որը պետք է ըստ արժանվույն օգտագործել:

-Ուտեստների բաղադրատոմսերը որտեղի՞ց եք գտնում, ուսումնասիրության աղբյուրը ո՞րն է:

 –Տարբեր ձևերով: Գտնում եմ խոհարարների, գյուղի բնակիչների կամ համացանցի միջոցով: Նույնիկս Մոսկվայից եմ կապ հատատում նրանց հետ և խնդրում, որ բաղադրատոմսեր ուղարկեն, որոնք զետեղում եմ կայքում:

-Բլոգը մշտադիտարկու՞մ եք, հայկական խոհանոցի համբավը մինչև աշխարհի ո՞ր երկրներ են հասնում:

 -Հաճախակի հետևելով բլոգի մշտադիտարկմանը՝ նկատել եմ, որ հիմնականում Եվրոպայից են այցելուները, մեծ հոսք կա Ավստրալիայից, Հնդկաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Ի դեպ, նրանք հայեր չեն, այլև՝ օտարերկրացիներ, որոնց հետաքրքրել է՝ աշխարհի մի անկյունում գտնվող Հայաստանն ինչպիսի երկիր է և ինչպիսի խոհանոց ունի: Այս հանգամանքն է շահագրգռում է նրանց, որ Հայաստան այցելեն:

-Կարող ենք ասել, որ Ձեր գործունեությամբ խթանում եք Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

-Ճիշտ եք, 2012 թվականից եմ գաստրոտուրիզմով զբաղվում: Այժմ փորձում ենք զբոսաշրջության այս ճյուղը զարգացնել Հայաստանում: Կարծում եմ՝ հայկական բնաշխարհը, էկո սնունդը, հայկական հյուրասիրությունը և մեր ավանդական հարուստ խոհանոցը մեզ թույլ են տալիս զարգացնել տուրիզմի այս ճյուղը:

Սկսելու ենք գաստրոտուրեր կազմակերպել այն մարդկանց համար, ովքեր հատուկ հետաքրքրվածություն ունեն խոհանոցային մշակույթի հանդեպ կամ սիրում են «համեղ» ապրել: Այս տեսակի էքսկուրսիաները կարող են առաջին հայացքից մի փոքր տարբերվել դասական էքսկուրսիաներից, բայց նաև ունեն լրացուցիչ, անչափ համեղ ու հետաքրքիր կանգառներ և այցելություններ: Հայաստանյան խոհանոցը բազմազան է, իսկ գաստրոտուրիզմը տարածված լինելով ամբողջ աշխարհում՝  զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ ունի:

 -Հայկական խոհանոցից այլազգի զբոսաշրջիկների նախընտրելի ուտեստները որո՞նք են:

-Առհասարակ, ես զբոսաշրջիկներին ուղեկցում եմ ճաշելու այնպիսի վայրեր, որտեղ նախապես եղել եմ և համոզված եմ, որ դժգոհելու առիթ չեն ունենա: Առաջին անգամ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկին գոհացնելու  համար դա շատ կարևոր նախապայման է:

Զբոսաշրջիկները հատկապես տպավորված են հայկական թարմ ու համեղ բանջարեղենի առատ տեսականուց: Նրանք միշտ հիացական խոսքերով ասում են, որ ուրիշ ոչ մի ազգի խոհանոցում բանջարեղեններից պատրաստված աղցանների ու այլ ուտեստների նման բազմազանություն չեն տեսել:

Շատ կարևոր է զբոսաշրջիկների շփումը տվյալ երկրի մարդկանց հետ: Եթե ուզում ես քո երկիրը դրական տպավորություն թողնի նրանց վրա, ապա պետք է հենց դրական մարդկանց հետ ծանոթացնես: Այդ նկատառումը հաշվի առնելով՝ էքսկուրսիաներին մեզ ուղեկցում են ճարտարապետներ, դիզայներներ կամ նկարիչներ, որոնք զբոսաշրջիկներին տվյալ վայրի մասին հավելյալ տեղեկություն են տալիս:

Մեկ անգամ էլ զբոսաշրջիկների խմբին Ամանորին հայկական ընտանիք էինք տարել, որպեսզի տեսնեին, թե հայերն ինչպես են նշում այդ տոնը և ավանդական ինչ ճաշատեսակներ են պատրաստում: Նրանք տան անդամների հետ միասին պատրաստեցին ուտեստները և սեղան նստեցին՝ իբրև հարազատներ:

Մարդկային այսպիսի շփումները զբոսաշրջիկին կապում է տվյալ երկրի հետ և նա, անկասկած, նորից վերադառնալու ցանկություն է հայտնում:

anna-3

-Հետաքրքիր է իմանալ, թե հայկական ազգային ուտեստներից որո՞նք եք սիրում, Ձեր ընտանիքում այդ ուտեստների պատրաստման մշակույթը պահպանու՞մ եք:

– Շատ եմ սիրում Գյումրիի ավանդական կերակուրները: Հավանում եմ նաև Լոռու մարզի, հատկապես՝ Ալավերդու բազմատեսակ ուտեստներով հարուստ խոհանոցը: Երբեմն ընտանիքիս անդամների համար այդ ուտեստներից պատրաստում եմ:

Իսկ ազգային, եկեղեցական տոներին՝ Սուրբ Զատիկ, Նոր տարի, Բուն Բարեկենդան և այլն, մեր տան սեղանից տոնը խորհրդանշող ճաշատեսակներն անպակաս են:

Հայաաստանից հեռու գտնվելով՝ ինձ համար շատ կարևոր է երեխաներիս համար այդ ճաշատեսակները պատրաստել, քանի որ նրանց այդ միջոցով չեմ թողնում՝ հայկական մշակույթն ու պատմությունը մոռանան:

-Աննա՛, Հայաստան հաճախ գալով՝ ակտիվորեն տարբեր նախագծեր եք իրականացնում, իսկ սահմանամերձ շրջանների բնակչությանն աջակցելուն ուղղված ծրագրեր ունե՞ք մշակած. չէ՞ որ նրանց հիմնախնդիրները ուշադրության կենտրոնում պահելը կարևոր հարց է:

-Սոցիալական տարբեր ծրագրեր կան սահմանամերձ գոտիների բնակիչներին օգնելու համար: Ես փորձում եմ միշտ նրանց կողքին գտնվել, թոթափել նրանց հոգսը: Այնպիսի պայմաններ եմ ստեղծում, որ բիզնես ոլորտը կապեմ գյուղացիների հետ:

Աշխատանքի բերումով հաճախակի լինելով սահմանամերձ համայնքներում՝ նկատել եմ, որ գործունյա մարդիկ կան այնտեղ, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն: Հիացած եմ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մարդկանց աշխատասիրությամբ. չնայած առկա դժվարություններին՝ ոչ ոք չի լքել գյուղը, բոլորը տարբեր աշխատանքներ են կատարում և լուծում հանապազօրյա հաց վաստակելու խնդիրը: Տեղեկանալով, որ «Օքսվամ» և «One Armenia» կազմակերպությունները Տավուշի մարզի կանանց համար արդեն մի քանի տարի սոցիալական կարևոր ծրագիր են իրականացնում՝ որոշեցի միանալ այդ նախաձեռնությանը: Այդ կազմակերպությունները ջերմոցներ են կառուցում և շահագործման հանձնում՝ լուծելով նրանց  աշխատանքային զբաղվածության հարցը:

Իսկ ես օգնում եմ ժրաջան կանանց, որ ջերմոցում աճեցված բանջարեղեններն ու մրգերը կարողանան սպառել ռեստորաններում և համապատասխան այլ վայրերում:

Սահմանամերձ շրջանների տղամարդկանց մեծ մասը գնացել է արտերկրում աշխատելու, իսկ կանայք միայնակ են հոգում կենցաղային հարցերը, ուստի պետք է սատարել նրանց ու հավաստիացնել, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդ գյուղերում կրակահերթերի տակ աշխատելը  ամենօրյա հերոսություն է, հատկապես՝ երբ խոսքը կանանց է վերաբերվում: Նրանք հիմա ոգևորված աշխատում են, քննարկումներ են կազմակերպում և աշխատանքային պլան մշակում:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a12

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ այցելել է հիմնադրամի գրասենյակ: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Նախագահը շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ, անդրադարձել ստեղծումից ի վեր մեր պետության և ժողովրդի հետ հիմնադրամի անցած մարտահրավերներով լի ճանապարհին և առաքելությանը, այն է՝ օգնել Հայաստանին և Արցախին հաղթահարելու խնդիրները, դժվարությունները, կանգնել հայ մարդու կողքին: «Այս տարիների ընթացքում հիմնադրամը կարողացել է իր գործունեությամբ նախ լուծել խնդիրներ՝ սկսած մեր ավերված գյուղերի վերականգնումից մինչև երկրաշարժի հետևանքների վերացում, մեր երկու հայկական պետությունների միջև ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների կառուցում»,-ասել է Նախագահը` ընդգծելով, որ համայն հայության համախմբված ջանքերով, ինչպես նաև անհատ բարերարների օժանդակությամբ այս տարիների ընթացքում հիմնադրամը հավատարիմ է եղել իր առաքելությանը:

Հանրապետության Նախագահն առանձնահատուկ կարևորել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքը, որը, նրա խոսքով, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, հայ եկեղեցիների առաջնորդներին, հայկական հիմնական բարեգործական հաստատություններին և տեղական կառույցների ներկայացուցիչներին միավորող մի յուրահատուկ մեխանիզմ է, որը որոշում է հիմնադրամի գործունեության ուղղությունները և հետևողական լինում հաստատված բոլոր ծրագրերի իրականացմանը:

«Գնահատելի է, որ հիմնադրամը մշտապես աշխատել է թափանցիկ, և ամեն նիստի ժամանակ հատուկ ստեղծված հաշվեքննիչ հանձնաժողովը մշտապես գնահատել է հիմնադրամի գործունեությունը:

Անշուշտ, հիմնադրամի շարժիչ ուժը մեր տեղական կառույցներն են, մարդիկ, ովքեր ուղղակի սեփական ժամանակի, հնարավորությունների օգտագործմամբ կարողացել են և այսօր էլ կարողանում են ստեղծել այն հիմքը, որը հնարավորություն է տալիս հիմնադրամին գործունեություն իրականացնել: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը վստահություն է ձեռք բերել: Թերևս, քիչ հիմնադրամներ կան, որոնք ունեն այդքան նվիրատուներ՝ 700 հազար նվիրատու, իսկ դա նշանակում է 700 հազար մարդու վստահություն:

Ես խորապես համոզված եմ, որ հիմնադրամը պետք է շարունակի իր գործունեությունը՝ լինելով համահայկական մեր կարևորագույն կառույցներից մեկը: Մենք՝ որպես պետություն, որքան էլ արդեն ճանապարհ անցած լինենք, միևնույն է, դեռևս շատ մարտահրավերներ ունենք: Կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ գործունեությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աշխատանքի համար: Իրոք, ուրախալի է, որ հիմնադրամում կան մարդիկ՝ և՛ նվիրատուներ, և՛ տեղական կառույցի ներկայացուցիչներ, և՛ հենց հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք ի սկզբանե եղել են և հիմա էլ մնում են հիմնադրամի հավատարիմ բարեկամը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հենրիխ Մխիթարյանը հայ զինվորներին աջակցելու կոչ է արել. տեսանյութ

Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր վիրավոր զինվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»: