Հայուհու մասին բանաստեղծությունն անգիր է սովորել թուրքերի մի քանի սերունդ

Իզմիրի ֆոլկլորային արվեստի թանգարանում բացվել է 20-րդ դարի ամենահայտնի թուրք նկարիչներից և պոետներից մեկի՝ Բեդրի Ռահմի Էյուբօղլուի ցուցադրությունը, ում լավագույն աշխատանքները նվիրված են հայուհի Մարի Գերեկմեզյանին։

«Ցուցադրությանը ներկայացվել է մի քանի նկար «Իմ թթենի» շարքից (Էյուբօղլուի նույնանուն բանաստեղծությունը)։Դրանք նկարչի սիրեցյալի՝ Մարի Գերեկմեզյանի դիմանկարներն են, որը համարվում է Թուրքիայի առաջին կին քանդակագործներից մեկը»,- գրում է Hurriyet Daily-ն։

Պարբերականը նաև պատմում է Էյուբօղլուի և Գերեկմեզյանի սիրո պատմությունը՝ նշելով, որ «Իմ թթենի» բանաստեղծությունը, որը գրվել է 1947թ. հայուհու մահից 1 տարի անց, նվիրված է թուրք գրողի մուսային։

«Իմ թթենի» բանաստեղծությունը համարվում է թուրքական ժամանակակից պոեզիայի ամենագեղեցիկ բանաստեղծությունը, որը անգիր է սովորել Թուրքիայում մի քանի սերունդ, գրում է 168.am-ը:

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը դիտորդական առաքելություն կուղարկի Արցախ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի 18 հոգուց բաղկացած կարճաժամկետ դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին կլինի Արցախում` դիտարկելու կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:

Թուրքական կայք. «Սիրիացի փախստականները Հայաստանում ամենաանկեղծ ընդունելությանն են արժանանում»

Հայաստանը իր բնակչության համեմատ ամենաշատ սիրիացի փախստական ընդունած 3-րդ երկիրն է աշխարհում: Այս մասին գրում է թուրքական «İlerihaber» լրատվակայքի թղթակից Սերհան Քայըրը՝ «Հայաստան. Աշխարհում իրենց տեղը գտնել չկարողացող սիրիացիներին գրկաբաց ընդունած երկիրը» վերանգրով իր հոդվածում:

Հեղինակը գրում է, որ ընդամենը 3 մլն բնակիչ ունեցող և աշխարհի աղքատ երկրներից մեկը համարվող Հայաստանը սիրիական պատերազմի սկզբից՝  2011թ. հետո ընդունել է շուրջ 17.000 փախստականի: Այսպիսով, Հայաստանի յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 6 փախստական: «Սիրիացի փախստականները, ովքեր հայ ազգին հիշեցնում են իր ողբերգական անցյալի մասին, Հայաստանում ամենաանկեղծ ընդունելության են արժանանում»- ասված է հոդվածում:

«Իր սահմանափակ նյութական միջոցներով Հայաստանի կառավարությունը լայնամասշտաբ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին: Բացի անվճար բժշկական օգնությունից՝ սիրիացի փախստականների երեխաները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը Հայաստանի դպրոցներում: «Որդեգրիր մի ընտանիք»  նախագծի շրջանակներում յուրաքանչյուր սիրիացի ընտանիք մեկ հայ ընտանիքի աջակցությամբ փորձում է հարմարվել Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքին: Հայաստանում փախստականներին ընտելանալու և նոր կյանք սկսելու համար միկրովարկեր են տրամադրվում»,- գրում է Քայըրը:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը եվրոպական երկրների համեմատ մեկ տասնորդական մասն է կազմում, իսկ գործազրկությունը երկրում 17 տոկոսի է հասնում: Բայց չնայած դրան, երկիրը ամեն կերպ ջանում է նպաստավոր պայմաններ ստեղծել այստեղ ապաստանած սիրիացիների համար:

«Մինչ օրս գաղթականներին ցուցաբերած օգնության համար Հայաստանը որևէ օտար երկրից կամ միջազգային կառույցից աջակցություն չի ստացել: ԱՄՆ-ում գտնվող հայկական սփյուռքին պատկանող հասարակական կազմակերպությունների ջանքերով այս տարի անցկացված արշավների շնորհիվ մինչ օրս 1.2 միլիոն դոլարի օգնություն է հանգանակվել: Սիրիացի փախստականների համար ապահով ապաստան դարձած Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է ջանքեր թափել նրանց կյանքը հեշտացնելու համար»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ եզրափակում է հեղինակը:

Մայրենիի օրվան ընդառաջ

Փետրվարի 21-ին Հայաստանում և Սփյուռքում նշվելուէ ՅՈՒՆԵՍԿՕի և Հայոց պետությանկողմից սահմանված «ՄԱՅՐԵՆԻԻՕՐ» տոնըորի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարելէր «ԻՄ ՔԱՂՑՐ ԼԵԶՈՒ» թեմայով շարադրությունների մրցույթ:

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է հատվածներՍփյուռքի տարբեր երկրներում ապրող հայորդիների՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով մրցութային շարադրություններից:

234 56%d5%b7%d5%a1%d6%80%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6 %d5%b7%d5%a1%d6%80%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b61 %d5%b7%d5%a1%d6%80%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b67

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահին

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Երկուստեք արժևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր փոխանակվեցին փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։

Զրուցակիցները քննարկեցին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը ներկայացրեց Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քուրդիստանի նախագահն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի:

 Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում Բելգրադում

«Հայերն այսօր»-Փետրվարի 14-ին Բելգրադի Սկադարլիայի փողոցում գտնվող գրող Ջուրա Յակշիչի անվան տան ընթերասրահում տեղի ունեցավ սերբ բանաստեղծուհի Լյուբիա Միլետիչի գրական երեկոն «Արարատի հողմերը» վերնագրով՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին:

Երեկոյին ներկա էին Հայաստանի պատվո հյուպատոս Պրեդրագ Տոմիչը և Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը:

Երեկոն սկսվեց Լյուբիցայի կենսագրությա ներկայացմամբ: Վերջինս իր գործունեության ընթաքում բազմաթիվ բանաստեղծություններ է գրել՝ նվիրված Հայաստանին ու Արցախին՝ ներկայացնելով այն ինչպես հարազատ երկիր:

Երեկոյի ընթացքումՀայաստանի և Արցախի դրոշների ներքո սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը իր «Արարատի հողմերը» գրքից կարդաց մի շարք բանաստեղծություններ: Նրա յուրաքանչյուր բանաստեղծությունը յուրահատուկ ձևով սեր է ներշնչում Հայաստանի նկատմամբ, նա այնպիսի ոգևորությամբ էր կարդում՝ կարծես ծնվել ու մեծացել է Հայաստանում:

Բանաստեղծուհու գործերը ամբողջական դարձան, երբ հնչեցին մեր հայկական «Արաքսի երգը»՝ Անժելա Նեդելյկովիչի կատարմամբ և դաշնամուրի նվագակցությամբ:

Մի քանի անգամ Լյուբիցան եղել է մեր երկրում, վերջին անգամ մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելի միջոցառումներին: Միաժամանակ հայ ընթերցողին է ներկայացրել 2015 թվականին լույս տեսած իր «Արդի հայկական պոեզիան» գիրքը,որտեղ ամփոփված են  ժամանակակից հայ բանաստեղծների բազմաթիվ գործերը:

Երեկոյի երկրորդ մասում հնչեցին նաև սերբական երգեր՝ ի նշան շնորհակալության այդ սերբուհու, որն անշահախնդիր նվիրվել է մեր երկրին և բանաստեղծությունների միջոցով ներկայացնում է սերբ ընթերցողին մեր պատմությունն ու մեր պոեզիան:

ԼյուբիցաՄիլետիչը առաջին անգամ կարդաց նաև հայ բանաստեղծների ստեղծագործությունների իր նոր թարգմանությունները՝ Դավիթ Հովաննես-«Քարն է խոսում»,«Խաղող», Վարդան Հակոբյան-«Մի խոսիր ինձ հետ բառերով», «Ծառի եղբայրն եմ»,«Հաճախ վիճում ենք»,«Հայկական մեթոդ», Էդվարդ Միլիտոնյան-«Զորակոչ»,«Դա իմը չէ»,«Ես երգում եմ…»,«Խոնարվում եմ»,«Նոյ», Գագիկ Դավթյան-«Ծովային խառնաշփոթ», «Անվերադարձ ոչինչ չի անհետանում», «Պոեզիա»:

Երեկոն փակվեց «Ազգ իմ փառապանծ» երգով:

Հանդիսատեսին այնպես էին դուր եկել մեր հայկական երգերը,որ ծրագրից դուրս խնդրեցին հնչեցնել ևս մի քանի երգեր Անժելա Նեդելյկովիչի կատարմամբ:

«Լավաշ» բանաստեղծությունը կարդալուց հետո բոլոր ներկաներին հյուրասիրվեց մեր ավանդական լավաշը՝ տարբեր խորտիկներով, որի հովանավորն էր Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը:

Հոդվածի հեղինակ՝

Անժելա Նեդելյկովիչ (Երեմյան)

%d5%a2%d5%a5%d5%ac%d5%a3%d6%80%d5%a1%d5%a4

Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմի պրեմիերան Իսպանիայում

«Հայերն այսօր»– 1980 թվականին հայտնի իսպանացի լրագրող, մտավորական, հումանիստ Խոսե Անտոնիո Գուռիարանը գնացել էր Մադրիդի Գրան Վիա պողոտայի վրա գտնվող «Պոմպեյա» կինոթատրոնում Վուդի Ալենի նոր ֆիլմը դիտելու: Մինչդեռ սպասում էր տիկնոջը, իր գտնման վայրից ոչ հեռու ռումբ պայթեց:   Գուռիարանն` այն ժամանակ «Պուեբլո» թերթի փոխտնօրեն, անմիջապես խմբագրություն է զանգահարում, որպեսզի այնտեղից թղթակից ուղարկեն պատահարը լուսաբանելու համար: Բայց հենց նույն պահին, երբ նա խոսում էր տակավին, մեկ այլ ռումբ էլ հեռախոսի այն խցիկում պայթեց, որտեղից նա եւ կապնվել էր իր գործընկերների հետ:

Շատ մեծ դժվարությունների գնով բժիշկներին հաջողվում է փրկել մարդու կյանքը, բայց դրանից հետո նա ցմահ արդեն հաշմանդամ դարձավ: Առաջին հարցը, որ հուզում էր հրաշքով փրկվածին  այն էր, բնականաբար, թե ովքե՞ր էին այդ գործողության հեղինակները եւ ի՞նչ հստակ պահանջներ ունեին նրանից: «Մի խումբ երիտասարդներ` ԱՍԱԼԱ-ից»,- պատասխանում են ապաքինվողին:

Ի՞նչ է ԱՍԱԼԱՆ, ի՞նչ է Հայաստանը` գաղափար իսկ չուներ: Գիտեր միայն, որ նույն անվանունով մի հանրապետություն կա Խորհուրդային Միության կազմում: Սկսեց ակտիվորեն հետաքրքրվել դեպքով, հայերի կոտորածների հարցով, Հայաստանի պատմության էջերով եւ խնդրեց հանդիպում ոչ թե կատարողների, այլ ԱՍԱԼԱ-ի պատասխանատուների հետ:

Որոնումների այդ ընթացքում կապ է հաստատվում ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեդջյանի հետ, որն հիշյալ օրերին` նաեւ լայն ճանաչում վայելող իրավաբան էր, եւ շնորհիվ վերջինիս միջնորդության՝ հանդիպում է կազմակերպվում Բեյրութում` Մոնթե Մելքոնյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ: Մի առ ժամանակ անց լույս տեսավ Գուռիարանի «La bomba» («Ռումբը») գիրքը: Թուրքերը, որոնք սպասում էին նորաթուխ հայատյացի դիրքերից հանդես եկող հրապարակաոոսի, հիասթափված էին` գրքի էջերում հեղինակն առաջին անգամ իսպանական իրականության մեջ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության փաստը, բացահայտորեն հանդես գալով հայասերի դիրքերից եւ իր ընթերցողին համառոտ կերպով ծանոթացնելով հայ ժողովուրդի անցած պատմական ուղու մասին:

Տարիներ անց`  արդեն 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, ֆրանսահայ ճանաչված ռեժիսոր եւ դերասան Ռոբեր Գեդիկյանը նկարահանեց «Խենթ պատմություն» ֆիլմը, որի հիմքում է ընկած Խոսե Անտոնիո Գուռիարանի պատմությունն ու վերջինիս «Ռումբ» վերնագրով գիրքը:

Հարկ է նշել, որ դեռեւս տարիներ առաջ էր եղել այս ոչ-սովորական դեպքի վրա հիմնված սցենարը` դրանով հետաքրքրվել էր իսպանացի հայտնի ռեժիսորներից մեկը, ով, սակայն, ինչ-ինչ պատճառներով չհաջողեց իրականություն դարձնել իր մտահղացումը: Ժամանակ էր պետք, որպեսզի մի գեղեցիկ օր դրա մասին տեղեկանա մեր հայրենակից տաղանդավոր ռեժիսորը եւ արվեստասեր հասարակությանը ներկայացնի իր աշխատանքը:

Եվ ահա, ինչպես տեղեկացնում է ֆիլմերի Golem դիստրիբյուտորը, ֆիլմի պրեմիերան Իսպանիայի կինոթատրոններում կկայանա մարտի 24-ին: Մինչ այդ, սակայն, նախատեսված են մամլո ասուլիսներ եւ անոնսներ երկրի տարբեր քաղաքներում: Այսպես, Բարսելոնում, որտեղ եւ կտրվի մեկնարկը, հանդիպումը մամլո ներկայացուցիչների հետ ծրագրված է փետրվարի 20-ին (առավոտյան ժամը՝ 10-ին), իսկ անոնսը` հաջորդ օրը (երեկոյան, ժամը՝ 22-ին): Մինչդեռ Մադրիդում, համապատասխանաբար` փետրվարի 22-ին (ժամը՝ 12-ին) եւ փետրվարի 23-ին (ժամը՝ 19-ին):

Միջոցառումներին կանցկացվեն Խոսե Անտոնիո Գուռիարանի եւ Ռոբեր Գեդիկյանի ներկայությամբ:

ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ

%d5%ad%d5%a5%d5%b6%d5%a9-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6

«Լեզուն ազգի ինքնության պահպանման առաջին գրավականն է». Մարտին Գիլավյան

Մայրենիի տոնի՝ Փետրվարի 21-ի առիթով չէ միայն, որ լեզվի խնդիրներով մտահոգ մասնագետները,  մեր հասարակության ոչ այնքան ստվար մի զանգված, տպագիր մամուլում, համացանցային կայքերում, սոցցանցերում իրենց  վրդովմունքն են արտահայտում լեզվի աղավաղումների դեմ, փորձում ինչ-որ լուծումներ առաջարկել, ելքեր գտնել, պատկան մարմինների դռները բախել՝  մեր ինքնության ու գոյատևման հույժ կարևոր  սյուներից մեկի՝ հայերենի աղճատումների հետ կապված հարցերով: Այս թեմայի շուրջ էլ «Հայերն այսօր»– ի համար ծավալվեց իմ զրույցը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գիլավյանի հետ:

-Պարո՛ն Գիլավյան, մեր զրույցն սկսենք Ձեր անցած գիտական ճանապարհից:

-Իմ գիտական ուղղությունը Նորագույն շրջանի հայ պոեզիան է՝ սկսած 60-ական թվականներից մինչև մեր օրերը, զբաղվել եմ նաև գրական կապերով, իմ թեկնածուական ատենախոսության թեման եղել է «Ռուսական սիմվոլիզմը և արևելահայ պոեզիան», դոկտորական աշխատանքիս թեման եղել է«50-60-ական թվականների հայ պոեզիայի զարգացման միտումներն ու օրինաչափությունները», հիմնականում այժմ զբաղվում եմ նորագույն շրջանի հայ բանաստեղծներով: Բավականին շատ հոդվածներ ունեմ Ակսել Բակունցի, Սերո Խանզադյանի,Վարդգես Պետրոսյանի, Սուրեն Այվազյանի մասին, ամենավերջինը եղել է Գոնսալո Գուանչի «Հայկական տոհմածառ» վեպի մասին, որը տպագրվել է «Գարուն» ամսագրում. դա Հայոց եղեռնի մասին օտար գրողի հրաշալի ստեղծագործություն է, որն ընդգրկել եմ բառացիորեն վերջերս լույս տեսած իմ գրքում:

-Դուք բանասեր եք, գրականագետ, ով նաև գեղեցիկ խոսքի, գեղեցիկ մայրենիի  ջահակիրներից մեկն  է և, բնականաբար, մտահոգված եք հայոց լեզվի աղավաղումների հարցով:  Փետրվարի 21-ին նշում ենք Մայրենիի օրը, որն, ինչպես գիտեք, ՀՀ սփյուռքի նախարարի նախաձեռնություններից մեկն է. ի՞նչ կասեք այդ տոնի առիթով:

-Օրվա խորհուրդը, հիրավի, մեծ է, նշանակալից: Այժմ նշվող բազմաթիվ ու բազմապիսի տոների շարքում այն առանձնանաում է իր բովանդակությամբ, շահեկանությամբ, կարևորությամբ. մեր լեզվի վիճակը ներկայում շատ բարդ է…

-Կարելի՞ է աղետալի համարել լեզվի արդի վիճակը…

-Նույնիսկ՝ շատ աղետալի. կարդում ես ցանկացած գիրք, ունկնդրում և ակնդրում ռադիոհեռուստահաղորդումներ, նույնիսկ՝ մեր պատգամավորների ելույթները, իսկ սերիալների լեզվի մասին էլ չեմ խոսում և հիասթափվում, դառնանում, զայրանում ես…Տպավորություն է, թե ինչ-որ մեկն ուզում է վրեժ լուծել մեր լեզվից. կորել է մեր գեղեցիկ հայերենի համնուհոտը, քաղցրությունը, Բակունցի, Համո Սահյանի լեզուն…Ազգային ժողովի որոշ պատգամավորների խոսքը լսելիս՝ ակամայից մտածում ես, թե արդյոք նա դպրոցում սովորե՞լ է հայերեն…Գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց ամենուրեք գերիշխում է երթուղային (մարշրուտնու) վարորդների լեզուն,    և ամենացավալին այն է, որ դա նաև տեղափոխվում է ընտանիք, դպրոց, մամուլ, հեռուստատեսություն, Ազգային ժողով…Ես աղետալի եմ համարում հայոց լեզվի վիճակը և ողջունում եմ Սփյուռքի նախարարի նախաձեռնությունն ու շատ օգտակար եմ համարում այն, հայանպաստ: Այդ տոնը պետք է ավելի լայն տարածում գտնի, մտնի յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր տուն, Հայաստանի ցանկացած անկյուն: Մենք պետք է վերականգնենք մեր ժողովրդական լեզվի համնուհոտը, սակայն դա  չի նշանակում, թե յուրաքանչյուրը պետք է խոսի իր բարբառով. բարբառներն, անշուշտ, լեզվի հարստացման աղբյուր են, ոսկեղեն գանձ են, որոնցից մենք պետք է կարողանանք օգտվել:

-Պարո՛ն Գիլավյան, ի՞նչ մեթոդներով կարելի է հասնել հայոց լեզվի  աղավաղումների՝ եթե ոչ ամբողջապես վերացմանը, ապա՝ գոնե նվազեցմանը:

-Իմ կարծիքով պետք է որոշակիորեն ուժեղացնել Լեզվի պետական տեսչության դերը, նրան ինչ-որ լծակներ տրամադրել. կլինի դա տուգանքների ձևով, թե՝ այլ մեթոդներով, միայն թե ՝լինի: Ասենք, եթե մեկն իր խանութի վրա տեղադրել է միայն օտար լեզվով ցուցանակ, պետք է փակել տվյալ խանութը,ընկերությունը, որը դաս կլինի մյուսների համար, թեև սա իրատեսական չեմ համարում: Շատերն են գրում միայն անգլերեն լեզվով. կարծես թե միայն անգլիացիներն ու անգլախոսներն են այդտեղից առևտուր անելու կամ էլ՝ բոլոր հայերը տիրապետում են անգլերենին: Եվ, ի վերջո, մեր պետական լեզուն հայերենն է: Կարելի է կիրառել նաև տուգանքներ, որոնք զգալի չափով  կխփեն  մայրենիի դեմ մեղանչողի գրպանին, եկամուտին: Գուցե գտնեն նաև ուրիշ լծակներ: Գուցե կարելի է մայրենիի ուսուցիչներին հավելավճարներ տալ. սա էլ է մեթոդներից մեկը: Անդրադառնամ   գրահրատակչություններին. ազատություն է, չկա գրաքննչություն, սակայն դա չի նշանակում, որ գումար ունեցող յուրաքանչյուրը կարող է գիրք հրատարակել և հրամցնել հասարակությանը: Մեզանում չկա խմբագիր հասկացությունը կամ էլ՝ զուտ  ձևական բնույթ է կրում: Հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել մանկական  գրականությանը. չի՛ կարելի երեխաներին հրամցնել՝ ինչ պատահի: Գոնե երեխաների համար տպագրվող գրքերը ինչ-որ մի խողովակով պետք է անցնեն, պետք է զգույշ լինել ու վերահսկել այդ դաշտը. չմոռանանք, որ մենք գործ ունենք երեխաների հետ: Լեզվի համար շատ բան պետք է անել, չպետք է խնայել ոչինչ ՝ այդ ոլորտը անաղարտ պահելու համար: Լեզուն ազգի ինքնության պահպանման առաջին գրավականն է: Պատահական չէ, որ օտար նվաճողներն առաջին հերթին  մեր դպրոցները, մամուլն են փակել: Պատահական չէ, որ Մաշտոցի գրերի գյուտից հետո Հայաստան աշխարհի սահմանամերձ շրջաններում, նահանգներում ոչ թե եկեղեցիներ սկսեցին կառուցել, այլ՝ բերդեր ու դպրոցներ: Դպրոցը բերդի, ամրոցի դեր է կատարել, դպրոցի հայոց լեզվի ուսուցիչներն ու աշակերտները բերդապահ սահմանապահներ են եղել. մենք չպե՛տք է մոռանանք պատմության դասերը: Պարույր Սևակն է հրաշալի ասել.«Աշխարհի առաջադեմ ժողովուրդների համար պատմությունը  անցնելիք ճանապարհը լուսավորող հզոր լուսարձակ է, իսկ մենք շատ հաճախ պատմությունը մեզ համար դարձնում ենք վահան ու վախվորած քայլում ենք նրա ետևից»: Լեզուն զենքից հզոր է: Հրաշալի է ասել Համո Սահյանը.«Ժողովուրդների ուժը, հզորությունը չափվում է ոչ թե ունեցած զենքի, զորքի քանակով այլ՝ հոգևոր մաքառումների խորությամբ ու լայնությամբ», Գևորգ Էմինն էլ գրել է.«…Բառը արճիճի պես զգու՛յշ գործածիր,Նույն արճիճից են ձուլում, իմացիր, գնդակն ու տառը»:

-Ի՞նչ կասեք «է»  օժանդակ բայը ա-ով փոխարինելու հաճախադեպության մասին:

-Դա չարիքի փոքրագույնն է. եթե մեր պատգամավորները կարողանում են իրենց միտքը ճիշտ, մաքուր, գրական հայերեն բառերով արտահայտել, ոչինչ, որ ա-երով խոսեն, բայց երբ շատ մարդիկ Գողգոթայի փոխարեն  ասում են ՝ Գողագոթա, հյուսնի փոխարեն՝ հույսնը և նման այլ զավեշտալի արտահայտություններ, այ, դա՛ է սարսափելի:

-Ի՞նչ կասեք գրքերի մասին, որոնց կարդացողը չկա:

-Խորհրդային տարիներին գրքերի տպաքանակը ՝50 հազարով, 100 հազարով էր, դա էլ ճիշտ չէր. Ֆրանսիայի  ամենամեծ բանաստեղծներից մեկը՝ Ապոլիները,  իր կենդանության օրոք  հրատարակվել է 500 տպաքանակով և զարմացել է՝ասելով՝ մի՞թե 70 միլիոնանոց Ֆրանսիայում  500 հոգի պոեզիա հասկացող կա…3 միլիոնանոց Հայաստանում 100 հազար տպաքանակով գրքեր էին հրատարակվում, գրականությունը մի տեսակ շատ էր էժանացել. հիմա, իհարկե, չկա նման տպաքանակ, գուցե սա՛ է ճիշտը: Միայն գրքեր կարդալով չէ, որ երեխաները պետք է   լավ լեզու սովորեն: Մեր օրերում մեծ է հեռուստատեսության, համացանցի դերը.եթե տվյալ հեռուստաընկերությունը  ինչ–որ մեկի սեփականությունն է, դա չի նշանակում, որ ամեն տեսակի աղբ կարող են հրամցնել եթերից: Լավ կլինի, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն հայոց լեզվին  վարպետորեն տիրապետող, մասնագիտական մեծ փորձառություն ունեցող խմբագիր ունենա: Պետք է ստեղծել ու շատացնել գրական-գեղարվեստական հաղորդաշարերը: Էժանագին հեռուստասերիալների փոխարեն պետք է  հեռարձակել  հայոց լեզվին, պատմությանն ու գրականությանը նվիրված հաղորդումներ՝ ինչպես Խորհրդային տարիներին:

-Պարո՛ն Գիլավյան, այսօր բանասիրական կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը, որքանով տեղյակ եմ, չունի իմ տարիների վարկանիշային ցուցանիշը, և, կարծեմ, ուսանողության մեծ մասը աղջիկներ են. այդպե՞ս է: Հայերենի ապագա մարտիկների տեսնու՞մ եք Ձեր ուսանողների շարքերում:

-Ասեմ, որ ես միշտ բարձր կարծիքի եմ եղել երիտասարդության մասին. յուրաքանչյուր հաջորդ սերունդ անպայմանորեն ավելի խելոք է նախորդից, ավելի զարգացած է: Չի կարելի ասել, թե հիմա ուսանողների մեծ հոսք կա դեպի բանասիրական ֆակուլտետ, դա պայմանավորված է հիմնականում դպրոցներից շրջանավարտներ քիչ լինելու պատճառով: Բանասիրական ֆակուլտետ հիմնականում գալիս են նվիրյալները: Մեր մանկավարժական համալսարանի  ուսանողների 90-95 տոկոսը գյուղական վայրերից է, հիմնականում՝ մանկավարժների ընտանիքներից: Գերակշռող մասը աղջիկներ են, ասպիրանտական տեղերը գրեթե թափուր են մնում: Տղաների համար հետագայում ընտանիք պահելու խնդիր կա: Մեր ֆակուլտետի ուսանողների շարքերում կան  հայերենի ապագա լավ ուսուցիչներ, հատուկենտ՝ ունենք նաև գրողներ, ստեղծագործող ուսանողներ: Չմոռանանք, որ մեր ֆակուլտետից են եղել նշանավոր գրողներ Սերո Խանզադյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ռազմիկ Դավոյանը…

-Ժողովրդի խոսքն այսօր համեմված է բարբառներով, առօրյա խոսակցական բառուբանով. ո՞րն է դրանցից ամենավտանգավորը՝ լեզու կորցնելու, աղավաղելու առումով:

-Ժարգո՛նը: Բարբառներից ոչ մի վտանգ չկա, դրանք մեր լեզվի համեմունքն են: Խիստ գրասենյակային, գրական լեզուն  ամեն տեղ  չէ, որ կարելի է գործածել:

-Ձեր բարեմաղթանքը Մայրենիի  օրվա առիթով:

-Մայրենին պետք է մի՛շտ հիշել, ոչ թե՝ տոնից տոն. Հեմինգուեյի բառերով ասած՝ տոն, որը միշտ մեզ հետ պետք է լինի:  Մենք պարտավոր ենք պահպանել մայրենին, ապրել մայրենիով:

-Պարո՛ն Գիլավյան, մեր զրույցն ամփոփենք հայոց լեզվի մասին Ձեր սիրած ասույթով:

–  Կրկին դիմեմ Սևակին, ով իր «Թրի դեմ գրիչ» հոդվածում մի այսպիսի միտք է արտահայտում. «Մեր զորավարների տարած փառավոր հաղթանակներից և ոչ մեկը չի կարող իր նշանակությամբ համեմատվել այն հաղթանակի հետ, որ տարավ Մաշտոցն իր 36 հոգանոց փոքրիկ ջոկատով»:

-Շնորհակալությո՛ւն, պարո՛ն Գիլավյան. հուսանք, որ Մայրենիի օրն այսուհետ շատ ավելի մեծ հնչեղություն ձեռք կբերի և կնպաստի նաև մեր  ոսկեղենիկ մայրենիի պահպանմանն ու անաղարտությանը:

Կարինե Ավագյան

 

Հայ-գերմանական տնտեսական ֆորում Բեռլինում

Փետրվարի 15-ին Բեռլինում ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հովանու ներքո կայացավ Հայ-գերմանական տնտեսական ֆորումը, որը կազմակերպել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը` Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի, Գերմանիայի մանր և միջին ձեռնարկատերերի միության, Տեղեկատվական տեխնոլոգիաների Գերմանական «Բիթկոմ» միության և Գերմանիայի դաշնային առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ:
Ֆորումի հիմնական նպատակը գերմանական ընկերություններին Հայաստանի ներդրումային դաշտին, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում հայ-գերմանական համագործակցության ընդլայնման հեռանկարներին ծանոթացնելն էր:

Ֆորումին բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի հարցերով դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգը:

Ոջունելով հայկական կողմին՝ Մախնիգը հույս հայտնեց, որ սույն համաժողովը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների գործարար շրջանակաների շփումների աշխուժացման և, ընդհանրապես, հայ-գերմանական գործարար կապերի խորացման համար: Բանախոսը նշեց, որ ԳԴՀ պետական մարմինները պատրաստ են աջակցել գերմանացի գործարարներին Հայաստանում բիզնես ծավալելու հարցում, իսկ Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Բյուխելեն իր խոսքում նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է կամրջող դեր ստանձնել ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև, քանզի դրա համար իրավապայմանագրային տեսանկյունից առկա են բոլոր պայմանները:

Ողջունելով գերմանացի գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունները, օրենսդրական, հարկային, մաքսային առանձնահատկությունները և վերստին կարևորեց Հայաստանի կապող դերը ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ-ում ընթացող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը և հեռանկարները:

Էներգետիկայի ոլորտին վերաբերող ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Ֆորումի ծրագրում ընդգրկված էին երեք հիմնական բաժիններ՝ ՏՏ, տրանսպորտ և ենթակառուցվածքներ, էներգետիկայի ոլորտներ։ Ֆորումին մասնակցում էին 10-ից ավելի հայկական ընկերություններ:

Այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպումներ ունեցավ նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային պետքարտուղար Յոախիմ Ֆուխթելի և ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի հարցերով դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգի հետ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների դաշնային պետքարտուղար Նորբերտ Բարթլեի հետ:

Հայ օգնության ֆոնդը դրամաշնորհներ է տրամադրում երիտասարդ գիտնականներին. տեսանյութ

Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) դրամաշնորհներ է տրամադրում երիտասարդ գիտնականներին:

Մանրամասները՝ shoghakat.am-ի պատրաստած տեսանյութում:

Լեոնորայի մենահամերգի ողջ հասույթը նվիրաբերվել է սիրիահայերին

2016 թվականի դեկտեմբերի 11-ին Լիբանանի Բուրջ Համուդ թողամասի Հակոբ Տեր-Մելքոնյան համերգասրահում Լիբանանում ՀՀ դեսպանության, «Նոր սերունդ» մշակութային միության, «Թեքեյան» մշակութային միության, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կազմակերպմամբ և ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ տեղի էր ունեցել օպերային երգչուհի Լեոնորայի (Արևիկ Թանաշյան) մենահամերգը:

Ըստ «Հայերն այսօր»-ի՝ շուրջ 400 հանդիսականների մասնակցությամբ համերգն անցել էր խանդավառ մթնոլորտում: Սեթո Բաղդասարյանի նվագախմբի հետ միասին երգչուհին ներկայացրել էր ժողովրդական և ազգային սիրված երգերի շարք:

Հատկանշական է, որ Գյումրիում ծնված ու Երկրաշարժից հրաշքով փրկված երգչուհին իր մենահամերգից ստացված ողջ հասույթը որոշել էր նվիրաբերել սիրիահայերին:

2016 թվականի տարեվերջին Լիբանանում ՀՀ դեսպանության միջոցով համերգից ստացված ողջ հասույթը՝ 1724 ԱՄՆ դոլար, փոխանցվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

Կից ներկայացնում ենք հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանի նամակը՝ ուղղված Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին:

 shnorhakalakanlenahalajian

Մայրենիի օրվան ընդառաջ

Փետրվարի 21-ին Հայաստանում և Սփյուռքում նշվելու է ՅՈՒՆԵՍԿՕի և Հայոց պետության կողմից սահմանված «ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐ» տոնըորի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել էր «ԻՄ ՔԱՂՑՐ ԼԵԶՈՒ» թեմայով շարադրությունների մրցույթ:

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է հատվածներՍփյուռքի տարբեր երկրներում ապրող հայորդիների՝ «Իմ քաղցր լեզու» թեմայով մրցութային շարադրություններից:

***

«Մայրենի գանձերի ամէն տառը լեզվի առաջին թոթովանք է: Մենք հայ ենք, ունենք մեկ միասնական լեզու և նրա շնորհիւ է, որ հայը մնաց հայ և մնաց իր հայրենի հողում: Քաղցր և անմահական լեզու, որ ազգը փրկեց ոչնչացումից, ձուլումից ու հայոց աշխարհը լուսաորեց իր շքեղութեամբ:

Հայերենը կարծես՝ թևւաոր խօսք է, որը ուղեկցում է դէպի իր օրրանը, դէպի իր հայրենի բարձրութիւնները և հայրենի տունը»:

                                            Արեգ Յարութիւնեան, 9-րդ դասարան

                                                               Իրան, Սպահան

«Եթէ կարողանայի ներկայացնել, թէ ինչ է նշանակում ինձ համար Մայրենի լեզուն…Մայրենի լեզուն է, միշտ ինձ հնարաւորութիւն տւել արտայայտելու իմ մտքերը, ներկայացնելու ինքս ինձ, իսկ այսօր ես ունեմ նրան ներկայացնելու հնարաւրութիւն, ինչպես արժանի աշակերտն իր ուսուցչին:

Գուցէ գրեի նա շքեղ է, նուրբ ու գեղեցիկ, խորհրդավոր ու միշտ օժդուած զարմացնելու կարողութեամբ: Մեր լեզուն նման է այն ժողովրդին, ով կրում է այդ լեզուն՝ պարզ ու մաքուր.նա ասես՝ պատմում է մեր ժողովրդի մասին, փառաբանում է նրա ուժը»:

                                                      Անիա Բորումեան, 9-րդ դասարան

                                                          Իրան, Սպահան

 

 «Հայերի համար լեզուն սուրբ է, ժամանակներ անց հենց մարդիկ կռվել են լեզւով, երբ չի եղել զէնք: Թշնամիները ջանացել են, որ ոչնչացնեն մեր քաղցր լեզուն, բայց քանի որ մենք յոգեպէս կոտրված չենք եղել, չենք պարտւել նրան:

Լեզուն այնքան սուրբէ, որ չենք կարող նմանեցնել ոչ մի բանի,միայն կարող ենք նմանեցնել թանկագին ու փայլող ալմաստի»:

                                                         Ալմարա Թահմազեան, 9-րդ դասարան

                                                     Իրան, Սպահան

 «Մայրենի լեզու բառը լսելիս՝ բոլորս յիշում ենք Մեսրոպ Մաշտոցին, նա էր, որ հայ ազգին փրկեց այդ դառը, մութ դարաշրջանից և մեզ ուղեկցեց նոր դարաշրջան՝ ոսկե դարեր: Նախքան այդ՝ հայ ազգն ուներ հերոսներ, որոնց պայաքարելու համար զենք էր պետք, և Մեսրոպ Մաշտոցն իր հերոսութեամբ այդ զենքը տւեց հայ հերոսներին»:

                                                       Սելին Մկրտչեան, 9-րդ դասարան

                                                            Իրան, Սպահան

«Կյանքի սկիզբն ու վէրջը մեր լեզուն է: Լեզուն մեր ազգայնութիւնն է, ամէն ազգ իր լեզւով է տարբերվում:Մեր լեզուն մեր զէնքն է, հոգու պաշտպանն է, մի լոյս, որ չպետք է մարւի:

Դարեր առաջ մեր լեզուն իր մեծարժէք պարտքը լիովին կատարեց.հայրենիքի պաշտպանումը, ինչպես մի անվեհեր, արի հայրէնասեր և զգայուն զինւոր»:

                                                 Անի Մկրտչեան, 9-րդ դասարան

                                                      Իրան, Սպահան

 

 

Հորդանանի «Վարդավառ» երգչախումբը Արցախի կողքին է

Սիրելի՛հայրենակիցներ,

Հորդանանի «ՎԱՐԴԱՎԱՌ» հայկական երգչախումբը` իր ընկերների հետ միասին,  ելույթ կունենա Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում։

  1. Համերգի ընթացքում կհնչեն Վարդուհի Թորոյան-Ներսեսյանի հեղինակային երգերը։ Կհնչեն նաև երգեր՝ գրված հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա։
  1. Մի խումբ հայ նկարիչներ՝ Հայաստանից, Հորդանանից և Կանադայից, սիրով կնվիրեն իրենց նկարները «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ցուցահանդես- վաճառքին։

Համերգի ողջ հասույթը կտրամադրվի Արցախի բանակին։

Մեր փափագն է Հայ մշակույթով կանգնել Հայ զինվորի կողքին։

Կհանդիպենք 2017թ. սեպտեմբերին։

Դու ի՞նչ ես անում Արցախի համար…

Նամակ սահմանը պաշտպանող զինվորին. իրանահայ աշակերտներ

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Նոր Ջուղայի «Արմեն» երկսեռ տարրական կրթահամալիրի, «Քանանյան» իգական ու «Կատարինյան» արական միջնակարգ դպրոցների և Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական և «Մասիս» ուղեցույց դպրոցների սաների նամակները՝ ուղղված հայ զինվորին:

211 219 225 229 233 250 253 259 312 317 355-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af 366-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af 414-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af 415-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af 416-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af 418-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af 419-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af 425-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af 463-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-001 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-002 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-003 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-004 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-005 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-006 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-007 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-008 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-009 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-010 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-011 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-012 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-013 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-014 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-015 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-016 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-017 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-019 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-020 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-021 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-022 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-023 %d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-024