Հաղպատում Սայաթ-Նովայի թանգարան կկառուցվի

Հայաստանի մշակույթի նախարարությունն ունի որոշման նախագիծ, որի համաձայն Հաղպատում մոտ ապագայում Սայաթ-Նովայի թանգարան կկառուցվի։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Ունենք 17 ներդրումային ծրագիր, որի մեծ մասն արդեն մեկնարկել է և առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում իրականություն կդառնան։ Բայց դրանց վրա յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ամիս ավելանում են նոր գաղափարներ», -նpanorama.am-ի փոխանցմամբ՝ շեց Ամիրյանը։

Հարցին, թե նախընտրական շրջանը հնարավո՞ր է ազդի ներդրումային ծրագրերի վրա, առկախի դրանք, նախարարը պատասխանեց.

«Չեմ կարծում, որովհետև կա աշխատակազմ, կան մարդիկ, կան ՊՈԱԿ-ներ, որոնք համաձայն պետական ծրագրերի, հանձնարարականների աշխատում են, և ներդրումային ծրագրերի մեծ մասը մասնավոր հատվածի հետ համագոծակցության արդյունք է, իսկ մասնավորը շահագրգռված է շատ արագ իրականացնել դրանք»։

Փետրվարի 18-ից կգործի ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի Մամուլի կենտրոնը

Փետրվարի 20-ին կայանալիք Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի հետ կապված՝ Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի շենքում արդեն ստեղծվել ու փետրվարի 18-ից գործելու է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի (ԼՂՀ ՀԿՀ) Մամուլի կենտրոնը (ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փ., 4)։ Մամուլի կենտրոնի ղեկավարն է Երվանդ Հաջիյանը։

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը՝ կենտրոնն ապահովված է համացանցով և միջազգային հեռախոսակապով, համակարգչային և կազմակերպչական այլ անհրաժեշտ տեխնիկայով՝ միջազգային և տեղական դիտորդների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությունը նորմալ կերպով ապահովելու համար։ Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կտրամադրվեն մեդիա-փաթեթներ՝ ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ կայանալիք Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ տեղեկատվական անհրաժեշտ նյութերով։

ԼՂՀ ՀԿՀ նախագահի, ինչպես նաև միջազգային դիտորդների հետ ճեպազրույցներն ու մամլո հաղորդագրությունները կհրապարակվեն անմիջապես՝ Մամուլի կենտրոնի շենքում։ Բացի այդ, Հանրաքվեի օրը՝ երեք ժամը մեկ, նախնական տվյալներ կհրապարակվեն քվեարկության ընթացքի մասին։

ԼՂՀ ՀԿՀ-ում հավատարմագրված բոլոր լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի ընթացքն ու արդյունքները։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի տրանսպորտային միջոց՝ փետրվարի 18-ին ժամը 10:00-ին Երևանից Ստեփանակերտ տեղափոխվելու համար: Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 17-ը, ժամը 15:00: Դիմել presscecnkr@gmail.com հասցեով՝ նշելով լրատվամիջոցի անվանումը և լրագրողների անուններն՝ իրենց կապային տվյալներով: Երևանից ուղևորվելու վայրի մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ:

Այվազովսկու «Կոստանդնուպոլիսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»` ամենաթանկ կտավների շարքում

 Հովհաննես Այվազովսկու «Կոստանդնուպոլիսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը» կտավը, որն աշխարհահռչակ ծովանկարիչը նկարել է 1856թ-ին, The Art Newspaper հրատարակության վարկածով ներառվել է ռուս նկարիչների ամենաթանկ նկարների տասնյակում։ Հրատարակությունը ներկայացրել է ռուս գեղանկարիչների կտավները, որոնք առավել բարձր գնով վաճառվել են աճուրդներում 2012-2016թթ-ի։

Այվազովսկու կտավը 2012թ-ի ապրիլի 24-ին Sothebys աճուրդում վաճառվել է 5,2 միլիոն դոլարով։ Ամենաթանկ նկարը եղել է Վասիլի Կանդինսկու «Չկորացողը և կորացածը», որը վաճառվել է 23 միլիոն դոլարով, գրում է Sputnik-ը։

Լիբանանահայը նվաճել է Արևմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթը

Լիբանանահայ ալպինիստ Ավետիս Կալպակլյանը նվաճել է Ագենտինայի Ակոնկագուա լեռան գագաթը (6962 մետր), որը հանդիսանում է Արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը։

Այդ մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Ավետիս Կալպակլյանը լուսանկար է տեղադրել՝ Հայաստանի դրոշը ձեռքին և գրել. «Հինգ տարի անց ես այստեղ եմ` Ակոնկագուայի գագաթին…Այդ երկար վերելքը սկսվել է առավոտյան վեցից։ Մինչև գագաթը հասնելը, մենք 10 ժամ անցկացրել են առատ ձյան տակ»:

Ավետիս Կալպակլյանն արդեն հասցրել է նվաճել Հյուսիսային Ամերիկայի Մակ Կինլիի գագաթը (6190 մետր), Ակոնկագուան՝ Հարավային Ամերիկայում (6962 մ), Էլբրուսը (5642 մ)՝ և Մոնբլանը (4810)՝ Եվրոպայում, Ջայան՝ Ավստրալիայում և Օկեանիայում (4884 մ)։

16649207_10154872844736745_7074131221184750724_n 16729058_10154873726221745_8177733614332887264_n

Նամակ հայ զինվորին. լոնդոնահայ աշակերտներ

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Լոնդոնի Գ. Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի աշակերտների նամակ-բացիկները՝ ուղղված հայ քաջ զինվորներին։

«Մեր աշակերտներն այդ աշխատանքները կատարել են մեծ սիրով և երախտագիտությամբ»,-նշել է դպրոցի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը։

%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b62%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b63 %d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b64%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b66%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b67%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b610%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b611%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b613%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b616%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b622%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b626%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b627%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b628%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b65%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b68%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b69%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b612%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b614%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b615%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b617%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b618%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b619%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b620%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b621%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b623%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b624%d5%a3-%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a9%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b625

«Հայերը հպարտությամբ են ապրում Իրանում». Նորա Արիսյան

Հայերը հպարտությամբ են ապրում Իրանում: Այս մասին Իսլ. հեղափոխության հաղթանակի առիթով Դամասկոսում կազմակերպված տոնակատարության ժամանակ «Թասնիմ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը:

Նա նշել է, որ ողջ հայությունը հապարտանում է Իրանում հայերի ներկայության առիթով:

«Որպես սիրիահայ՝ թույլ տվեք նշել, որ հպարտանում եմ Իրանում` իրանահության ունեցած կարևոր դերակատարությամբ: Նույն զգացողությունն ունեն նաև սփյուռքահայերն ու Հայաստանը: Այս կապակցությամբ Իրանը ցուցաբերում է բացառիկ հանդուրժողականություն, այնպես որ՝ հայկական եկեղեցիները, դպրոցներն ու մամուլն ակտիվորեն աշխատում են ողջ երկրի տարածքում: Մենք բոլորս հպարտ ենք դրանով»,- «Ալիք»-ի փոխանցմամբ՝ հատուկ ընդգծել է Նորա Արիսյանը:

Անդրադառնալով Դամասկոսում Իսլ. հեղափոխության հաղթանակի առիթով կազմակերպված միջոցառմանը՝ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն ասել է. «Իրանի Իսլ. հեղափոխության հաղթանակի տոնն ազգային տոն է և հպարտության պատճառ: Երբ նման մի տոնակատարություն տեղի է ունենում Դամասկոսի կենտրոնում և դրան մասնակցում են այսքան մեծ թվով քաղաքական, մշակութային և հասարակական գործիչներ, դա ապացուցում է դրա կարևորությունը: Ես կարծում եմ, թե այս տոնը չապազանց կարևոր է հայրենասեր այն անձանց համար, ովքեր լավ գիտեն Իրանի պատմությունը»:

 

Երկու երկրների պաշտոնյաների հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իրանում գիտության զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած հայազգի գիտնականներին

Փետրվարի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Իրանի միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց այդ բնագավառում երկու երկրների օրենսդիր մարմինների գործունեությանը և առաջիկա ծրագրերին, ինչպես նաև ընդգծվեց ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի միջև գործնական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Քննարկվեցին բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված դիպլոմների փոխճանաչման, գիտնականների և ուսանողների փոխանակման հարցերը, ինչպես նաև գիտահետազոտական և կրթական համատեղ ծրագրերի ու մասնագիտական տեղեկատվության փոխանակման, կրթական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանն առնչվող թեմաներ:

Մոհամմադ Զահեդին ՀՀ դեսպանին առաջարկեց կազմակերպել երկու երկրների օրենսդիր մարմինների գիտակրթական հանձնաժողովների փոխայցելություններ՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրները քննարկելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Իրանում գիտության զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած հայազգի գիտնականներին:

Տեառնընդառաջը Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Թեև փետրվարյան սառնշունչ երեկո էր, Օդեսայի ծովափնյա Գագարինյան բարձունքի վրա վեր հառնած հայկական եկեղեցու բակում խմբվել էին բազմաթիվ հավատավոր հայեր և նորապսակ զույգեր։ Հնչեցին զանգակատան զանգերի ախորժալուր ղողանջները և նրանց հրավիրեցին սուրբ տաճար՝ մասնակցություն բերելու երեկոյան ժամերգությանը։ Այն նվիրված էր Տեառնընդառաջին՝ քառասուն օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնին։

Կատարվեց նախատոնակ, որն ավետեց Տերունի տոնի սկիզբը։

Ինչպես մեկնաբանեց Տեր Աբգար քահանա Գըլըճյանը՝ Տեառնընդառաջը նշվում է Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին և հայտնի է ժողովրդախոսակցական տարբեր անվանւմներով՝ Տերընդեզ, Տերընդնտես… Տոնը Հիսուսի մանկության շրջանից մեզ հասած կարևոր իրադարձություններից է, որը մեկ անգամ ևս հաստատում է փրկագործության խորհուրդը…
Հոգևոր հովիվը նշեց, որ այսօրվա հիշատակի ու տոնի անվանումը, որը նշանակում է«ելնել Տիրոջն ընդառաջ», հավաստում է Նրան մեր սրտի մեջ ընդունելը.

-Տեառնընդառաջի տոնը անցյալում կատարված դեպքերի հիշողություն չէ: Այն ներկայություն է, և այսօրվա քրիստոնյաները, Սիմեոն ծերունու օրինակով, կոչված են ընդառաջ գնալու Հիսուս Մանկանը՝ փաստելով ու հաստատելով, որ Տերն է Փրկիչը, Առաջնորդը, Լույսը։
Քահանայի խոսքերն ունկնդրելիս միտս եկավ մեր մեծերի բարեմաղթանքներից մեկը. «Երկա՜ր ապրես` Սիմեոն ծերունի դառնաս»: Եվ ակամայից երկմտեցի. «Գու՞ցե շատերն այս ասելով սոսկ երկարակեցությունը նկատի ունեն, փաստորեն, իրականում այն Աստծուն տեսնելու մե՜ծ փափագն է»:

Որ այս գեղեցիկ ծեսը, տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս, հուշեցին հոգեպարար աղոփթքներն ու հոգևոր երգի ախորժալուր մեղեդիները՝ տոնին ձոնված շարականների հնչյունները։ Ներկաները համակ ուշադրությամբ ունկնդրեցին ավետարանական ընթերցումներ՝ Միածին Որդու տաճար գալու կապակցությամբ։

Շարունակելով տոնի խորհրդի ոգեշունչ մեկնությունը՝ Տեր Հայրը նշեց, որ ծնվելուց 40 օր հետո մանկանց տաճար բերելու և Աստծուն նվիրելու ավանդույթը պահպանվել է մեր Եկեղեցում, մեր ժողովրդի հոգում: Այսօր էլ շատ հայ մայրեր իրենց քառասունօրյա մանուկներին բերում են սուրբ տաճար, ուր քահանան հատուկ արարողակարգով երեխային ընծայում է Աստծուն` հայցելով, որ Բարձրյալի ամենազոր Սուրբ Աջը միշտ առողջ պահի նրան և արժանացնի սուրբ Հաղորդությանն ու Երկնքի արքայությանը: Միաժամանակ կատարվում է մայրերի մաքրագործման արարողակարգ: Այս գեղեցիկ արարողությունն է, որ մեր ժողովրդին հայտնի է Քառասունք անվանմամբ:

Նախատոնակի ավարտին կատարվեց Անդաստանի արարողությունը։ Աշխարհի չորս ծագերի օրհնությունից հետո, «Քրիստոս փառաց» տաղի երգեցողությամբ կանթեղից վառված կեռոնով քահանան Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց բարեպաշտ ժողովրդին:
Եկեղեցում արտասովոր լուսավորություն էր տիրում, քանզի ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի:

Ժամերգությունը մատուցվեց՝ մասնակցությամբ Արման սարկավագի, Էդմոն ուրարակրի և Աստծո տան մյուս հոգևոր սպասավորների։
Ինչպես գիտենք՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր, որպեսզի զորանա նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Հետևաբար՝

Խոնարհ ու լուռ կանգնած դեմը խորանի,
Օրհնեց քահանան հագած ծիրանի,
Մաղթեց, որ մի բարձի աստված ծեր անի,
Ամենքն էլ նրանց տվին հազա՜ր երանի։
Նա երիտասարդներին հորդորեց՝ սեփական կյանքից ներս առատացնել աղոթքը, որպեսզի հոգևորն առավել զորանա և իր մաքրամաքուր խորհրդով ուղեկցի իրենց կյանքի բոլոր օրերին։

Գիտենք՝ տոնի ժողովրդական ավանդույթներից այսօր պահպանվել է խարույկավառությունը և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը։
Հետևաբար, եկեղեցու բակում, ներկայությամբ բազում ուխտավոր հայերի, Տեր Աբգարի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը, և կրակը վերցվեց աղոթատան բուն կանթեղից: Թեև Տերընդեզի խարույկին մեր ժողովուրդը վերագրում է մոգական՝ մաքրագործելու, չարից ազատելու հատկություններ, ծխի ուղղությունը որոշելով՝ գուշակություններ կատարում, ըստ հոգևոր հովվի՝ Տյառընդառաջի խարույկը վառելը հեթանոսական դրսևորում չէ, և քրիստոնյաները դրանով չեն արտահայտում իրենց պաշտամունքը կրակին, այլ խարույկի լույսի և ջերմության միջոցով հաղորդակից են դառնում Քրիստոսի լույսին ու ջերմությանը։

-Եկեղեցու բակում վառվող մեծ «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծու սիրո հուրն ենք հայցում: -Հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն…

Եվ ճարճատող խարույկի շուրջ բոլորեց պարը՝ երիտասարդներին առնելով շրջանի մեջ։ Ահել ու ջահել հանդես եկան ազգային երգ ու պարի կատարումներով։ Բոլորն էին խանդավառված, քանզի հարազատ միջավայրում էին գտնվում․ հանպատրաստից հնչեցին հայրենաշունչ բանաստեղծություններ՝ «Ես իմ անուշ Հայաստանի», «Խոսք իմ որդուն», «Սասունցիների պարը»։ Աստվածային լույսի և հույսի տոնը վերածվեց ազգային մի գեղեցիկ տոնախմբության…

Խարույկը փոքր-ինչ հանդարտվելուց հետո երիտասարդ զույգերը ցատկեցին նրա վրայով՝ մայրանալու, հայրանալու և երջանիկ ապրելու ակնկալիքով։

Մարդիկ, մայր խարույկից վառելով իրենց հավատքի մոմերը, Քրիստոսի փրկարար լույսը տարան տուն՝ Նրա լույսով լուսավորելու իրենց օջախները։

Նարինե Մուրադյան
ք.Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a1%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a15%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a12%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a13%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a14

Զախոյում նշել են Ս. Սարգսի և Տեառնընդառաջի տոները

Կազմակերպությամբ Զախոյի Սբ. Աստվածածին եկեղեցու նորաստեղծ Ընկերային հանձնախմբի` փետրվարի 11-ին տեղի Շիրակ սրահում տեղի ունեցավ ընտանեկան պարահանդես` նվիրված սիրո և երիտասարդների բարեխոս Սբ. Սարգսի տոնին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Հմայակյանը, արաբերենով պատրաստվել էին Սբ. Սարգսի վարքի մասին թռուցիկիներ, որոնք նախապես դրվել էին սեղաններին: Միջոցառման ժամանակ այդ գրությունից հարցեր հնչեցին, և ճիշտ պատասխանողները նվերների արժանացան: Իսկ  փոքրիկներից կազմված  խումբը ներկայացավ և երեկոն զարդարեց  նախապես բեմադրված հայկական ժողովրդական պարային ելույթով:

Երկու օր հետո` փետրվարի 13-ին, Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց Երեկոյան ժամերգություն, Տեառնընդառաջի Նախատոնակ և Անդաստանի կարգ, որից հետո տեղի ունեցավ նորապսակների օրհնություն և Սբ. Աստավածածին եկեղեցու Թաղական խորհդրդի կողմից նվերներ հանձնվեցին նորապսակ զույգերին:

Արարողությունների ավարտին եկեղեցու բակում վառվեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը:

811641

92

«Լապշինի դեպքից հետո Արցախի օմբուդսմենի զեկույցը Եվրախորհրդարանում բավականին նշանակալի իրադարձություն է». Պետո Դեմիրճյան

Ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո  երկրորդ անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանն ու Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամ Ֆրանկ Էնգելը փետրվարի 14-ին Ստրասբուրգում ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց են ներկայացրել Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղի նախաձեռնությամբ։

«Զեկույցում բերված տեղեկությունները տագնապալի են միջազգային հանրության համար՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: 2016թ. ապրիլին ադրբեջանական զորքերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և ծանր խախտումները դեռևս ճիշտ, համարժեք պատասխաններ են պահանջում հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից և անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար»,- նշվում է զեկույցի նախաբանում: Բուն զեկույցում ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների տեսակները, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով ու համարվում են միջազգային իրավունքի ծանր խախտում: Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կրել են կանոնավոր բնույթ:

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, գնահատելով միջոցառման կարևորությունը, նախ տեղեկացրեց, որ առաջին անգամը չէ, երբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայում է։ Նրա փոխանցմամբ, ավելին,  փետրվարի 16-ին Ռուբեն Մելիքյանը նմանատիպ մամլո ասուլիս է ունենալու Բրյուսելում։

«2016թ. հունիսին  մենք Ռուբեն Մելիքյանին հրավիրեցինք Բրյուսել։ Առաջին զեկույցը, որը հրատարակել էր ՄԻՊ-ն Արցախյան պատերազմից հետո, ներկայացվեց Բրյուսելում, ապա Մելիքյանը հանդիպումներ ունեցավ քաղաքական շրջանակների, եվրոպացի պատգամավորների, Բելգիայի ֆեդերալ և  շրջանային խորհրդարանի  անդամների, հասարակական կազմակերպությունների հետ»,- տեղեկացրեց Դեմիրճյանը։

Վերջինիս համոզմամբ՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի  արտահանձնման դեպքից հետո Մելիքյանի զեկույցը Եվրախորհրդարանում բավականին նշանակալի իրադարձություն է։ «Այն, որ այդ ասուլիսը, որի ընթացքում Ռուբեն Մելիքյանը Եվրախորհրդարանում ներկայացրեց Ադրբեջանի ռազմական ոճիրների  երկրորդ զեկույցը,  Լապշինի դեպքից հետո ինքնին շատ  մեծ բան է նշանակում, քանի որ դուրս է բերում Արցախին շրջափակումից՝ ի  հակառակ Ադրբեջանի հետապնդած քաղաքականության։

Լապշինի դեպքի էությունը, նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր այն օտարերկրացիների մոտ, որոնք ցանկանում են Արցախ այցելել, իսկ Արցախի ՄԻՊ-ը գտնվում է Եվրախորհրդարանում, ավելին, ներկայացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ միևնույն ժամանակ փաստելով, որ ադրբեջանական կողմի պնդումները հիմնազուրկ են»,- ասաց Պետո Դեմիրճյանը։

Հայաստանը 21 հորիզոնականով առաջադիմել է տնտեսական ազատության ինդեքսում

Հայաստանը 21 հորիզոնականով առաջադիմել է Heritage Foundation-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսում։ 2017 թվականի ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 33-րդ տեղը (2016-ի զեկույցում 54-րդ տեղում էինք)։

Հայաստանի տնտեսական ազատության աստիճանը գնահատվել է 70.3 միավոր, ինչը 3.3 կետով բարձր է նախորդ տարվա գնահատականից։

Տնտեսական ազատության աստիճանը գնահատվում է 12 չափանիշների հիման վրա, որոնք բաժանված են 4 խմբի։

1-ին խմբի՝ օրենքի իշխանության չափանիշներից երկուսի գծով (այդ թվում՝ սեփականության իրավունքների պաշտպանության) բարելավում է գրանցվել։

Կառավարության ծախսումների չափանիշը բարելավվել է և հասել 81.7, իսկ հարկային բեռի առումով դիրքերը վատացել են։

Բիզնեսի և աշխատուժի ազատության առումով ունենք առաջընթաց, դրամավարկային ազատության աստիճանը չի փոխվել։

Առևտրի ազատության հարցում միավորը նվազել է մինչև 80.2, իսկ ներդրումային և ֆինանսական ազատությունների առումով փոփոխություններ չկան։

Նշենք, որ տարածաշրջանի հարևաններից Վրաստանը տնտեսական ազատության ինդեքսում 13-րդ տեղում է, Թուրքիան՝ 60-րդ, Ադրբեջանը՝ 68-րդ:

Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրներն են Հոնգ Կոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, գրում է 168.am-ը։

econ-freedom-17

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ ուղղված հայցը

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը: Այս մասին ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը:

Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը:

«Doğan»-ի հետ զրույցում Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի ընդունել: Որպես հիմնավորում դատարանը նշել է, որ չկան բավարար ապացույցներ այն մասին, թե Բունդեսթագի որոշումը ոտնահարում է հայցվորի հիմնարար կամ հարակից իրավունքները:

Թուրք փաստաբանը հավելել է, որ իրենք արդեն ստացել են դատարանի վճիռը և պատրաստվում են առաջիկայում հայց ներկայացնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Աքբաշը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի դեմ 8 տարբեր հայցեր են ներկայացվել Գերմանիայի սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը գրեթե միաձայն (1 դեմ և 1 ձեռնպահ) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող, դատապարտող և Գերմանիայի մեղսակցությունը ընդունող բանաձև: Այդպիսով, Գերմանիան դարձավ Ցեղասպանությունը ճանաչած 29-րդ երկիրը:

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը կհեշտանա

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը կհեշտանա:

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդություններ, մասնավորապես՝ ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիրը տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը, ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով՝ հանձնարարում եմ մեկ շաբաթյա ժամկետում ՀՀ ոստիկանությանը քննարկելով շահագրգիռ մարմինների հետ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու համապատասխան որոշման նախագիծը, որով առաջակվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկների լրացման պահանջը վերացնել սահմանային անցման կետերում»։

«Իմ այգին» հիմնադրամի միջոցով ցանկացողները կարող են Արցախում իրենց ծառը տնկել

Արցախում ստեղծվել է «Իմ այգին» բարեգրոծական հիմնադրամը, որի նպատակն է Արաքս գետի հովտում հիմնել պտղատու այգիներ:

«Արցախպրես»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակներից Սևակ Խաչատրյանի խոսքով, ծրագիրը ամեն հայի, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է ընձեռում առանց անմիջական մասնակցության և ժամանակի կորստի Արցախում հիմնել սեփական այգին: «Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելով 5000 ՀՀ դրամ (հաշվարկը կատարվել է գյուղատնտես մասնագետների կողմից)՝ նվիրատուն ձեռք է բերում իր իսկ կողմից ընտրած մեկ պտղատու անվանական ծառ, որի բերքը, սկսած չորրորդ տարուց, տնօրինում է անձամբ՝ 50 տոկոսի չափով: Նվիրատուի ծառի բերքի մյուս 50 տոկոսի հասույթը պատկանում է հիմնադրամին՝ այգիների ստեղծման և դրանք հետագա տարիներին պահպանելու համար»,- ասել է Խաչատրյանը:

Ըստ նախաձեռնության հեղինակի՝ հիմնադրամի ստեղծման նպատակն է նախ ազգովի իրացնել պատմականորեն հայկական հողերը, դրանով նաև վերջ դնելով անիմաստ խոսակցություններին, ինչպես նաև նպաստել և աջակցել Արցախում՝ գյուղատնտեսության զարգացմանը: «Մենք գտնում ենք, որ Արցախում գյուղատնտեսության զարգացման համար առկա են շատ լավ նախադրյալներ և, ներգրավելով համահայկական ներուժը նվիրատվությունն ու ներդրումը կարող ենք դարձնել փոխշահավետ»,- նշել է Խաչատրյանը և հավելել, որ ծրագրի մասին լսելով արդեն բազմաթիվ հայրենակիցներ մասնակցության ցանկություն են հայտնել:

Ծրագրին մասնակցել ցանկացողները հիմնադրամի կոնտակտային տվյալներին կարող են ծանոթանալ այստեղ: