Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջի տոնը: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

Տերունի տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Հրատարակչական և Միջեկեղեցական հարաբերությունների բաժինների տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին` մասնավորապես խոսելով մարդկային կյանքում հոգևոր փնտրտուքի մասին: Ներկայացնելով մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու ավետարանական պատմությունը` Հայր Շահեն նշեց, որ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի այդ դրվագի մեջ մի քանի էական և կարևոր կերպարներ կան`Սիմեոն Ծերունին, Աննա մարգարեուհին, նաև Հիսուսի ծնողները, որոնք բոլորն էլ փնտրում են ինչ-որ մեկին՝ իրենց սիրելի էակին:

«…Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք շատ հաճախ հասուն տարիքում արդեն փնտրում ենք Աստծուն: Մենք շատ հաճախ հույս ունենք, որ Աստծուն գտնելով մեր բոլոր հուզող հարցերի պատասխանները ունենալու ենք: Չէ՞ որ մեր շատ ու շատ հարցերին մարդկային ոչ մի էակ, մարդկային ոչ մի պատասխան վերջնական լուծում չի տալիս: Չէ՞ որ մեր հոգու և սրտի մեջ մենք ունենք շատ ու շատ վերքեր, հոգևոր վերքեր, որոնք դեռ արյունով ծորում են, որոնց դեռևս մարդկային ոչ մի վիրակապ դարման չի տալիս: Չէ՞ որ մեր հոգու և սրտի մեջ շատ հաճախ մենք նկատում ենք դատարկ սենյակների առատություն, որոնք միայն Աստված կարող է լցնել: Եվ ահա՛ մենք փնտրում ենք: Փնտրում ենք մեր տրամաբանությանը և մտքին հասու բոլոր տեղերում, բայց շատ հաճախ մենք Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, գտնում ենք այնտեղ, որտեղ երբեք չէինք էլ կարող սպասել», – ասաց Հայր Շահեն:

Անդրադառնալով դեռևս տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված նորապսակների օրհնության ավանդույթին` Հայր Սուրբն իր խոսքն ուղղեց Պատարագի սրբազան արարողությանը ներկա նորապսակ սարկավագներին և նրանց կողակիցներին` պատգամելով. «Ձեզ համար նույնպես, սիրելի երիտասարդ զույգեր, փնտրտուքը դառնում է կարևորագույն մի պայման ձեր կյանքում: Չէ՞ որ դուք էլ միանում եք, ամուսնանում, ընտանիք եք կազմում հենց այդ փնտրտուքի շնորհիվ: Եվ որքան էլ ձեզ համար կարող է զարմանալի թվալ, այդ փնտրտուքի ճանապարհին է, որ դուք ամենաշատ ենք հասունանում, որովհետև գտնում եք ձեր սիրած էակին, մեկին, ում հետ կիսելու եք ձեր ամբողջ կյանքը:

Ձեր կյանքի մնացած այն մասերին, երբ անցնելու եք միասին, փնտրե՛ք Աստծու սերը, որովհետև միայն Աստծու սերն է, Աստծո ներկայությունն է ձեր կյանքում կարողանալու սրբագործել ձեր սերը»:

Վերջում Հայր Շահեն հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթելու, որպեսզի իրենց կյանքի փնտրտուքները, հուզող հարցերի և խնդիրների պատասխանները կարողանան փնտրել և գտնել Աստծու մեջ, կարողանան ժպտացող մանուկ Հիսուսի մեջ գտնել այն ուժն ու զորությունը, որով կհաղթահարվեն բոլոր մարտահրավերները:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Արարողությունից հետո Մայր Աթոռի նորապսակ միաբան սարկավագներին և իրենց կանանց ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը, տոնի առիթով իր շնորհավորանքներն ուղղելով նորապսակ երիտասարդներին, աղոթքով մաղթեց, որպեսզի Տիրոջ սերը և հովանին մշտապես զորավիգ լինեն վերջիններիս նորակազմ ընտանիքներին և նրանք ապրեն առողջ ու երջանիկ կյանքով:

Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ սարկավագների ընտանիքները՝ խարսխված քրիստոնեական վեհ ու նվիրական արժեքների վրա, պետք է սիրո մեջ ավելի զորանան ու ծաղկեն ազգային նկարագրով:

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ապագա քահանաներին ու նրանց կողակիցներին:

1 2

 

 

Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ:

Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարևորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում: Շրջելով խրամուղիներով` նախարարը տեղում ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, ինչպես նաև խրախուսել դիրքապահ մի քանի զինծառայողների:

Շրջայցի հաջորդ կանգառը Գեղարքունիքի մարզի Վահան համայնքում էր: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել են մարզի ղեկավարության, սահմանամերձ համայնքի բնակիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը մշտապես գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Լսելով բնակիչների խնդիրները՝ ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել են, որ սահմանամերձ գյուղացու պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, և առաջապահ հենակետերում արվում է ամեն ինչ՝ բնակչության անվտանգությունն առավել ապահով դարձնելու համար:

Շրջայցի շրջանակում պատվիրակությունը եղել է նաև 3-րդ բանակային զորամիավորման զինավաններից մեկում, որտեղ ընթացող շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն առաջիկայում ծառայությունը կշարունակի նոր ու հարմարավետ պայմաններում: Նորակառույց զինավանում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է կատարված ու ընթացիկ աշխատանքներին, ունկնդրել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումների հրամանատարների զեկույցները:

Մեկօրյա այցը եզրափակվել է Բերդում: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները ծանոթացել են զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, քննարկել են բժշկական հաստատությունների միավորմանն առնչվող հարցեր:

Լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում պաշտպանության ու առողջապահության նախարարներն ամփոփել են այցը, ընդգծել խնդրահարույց հարցերին տեղում ծանոթանալու և համատեղ քննարկելու կարևորությունն ու արդյունավետությունը:

«Վահե Կարապետյան» կենտրոնում ՀԲԸՄ-ն իրականացնում է սիրիահայերի աջակցության ևս մեկ ձեռնարկ

ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում, Հայկական բարեգործական ընդհանուր միության  Հայաստանի գրասենյակը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն  իրականացնում են սփյուռքահայ բարերարներ տեր և տիկին Քըրք և Արսինե Գազազյանների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի օգնության հիմնադրամին կատարած 25,000 ԱՄՆ դոլարի նվիրատվության բաշխումը:

Մարդասիրական օգնության ծրագրի համաձայն, սիրիահայ կարիքավոր 250 ընտանիքների նվիրատվության տեսքով տրամադրվում է ֆինանսական օգնություն՝ 100 ԱՄՆ դոլար գումարի չափով, որն առավելաբար կօգտագործվի ջեռուցման ծախսերի փոխհատուցման համար:

ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը նշեց, որ Բարեգործականը անցնող հինգ տարիներին Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայերի համար օգնության տարաբնույթ ծրագրեր է իրականացրել: Մի շաք ծրագրեր կառույցն իրականացրել է՝ համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ : Սիրիահայության աջակցության ծրագրերը շարունակվում են նաև այս տարի, որոնք հիմնականում ուղղված են նրանց կրթական, առողջապահական ու սոցիալական խնդիրների լուծմանը:

%d5%b0%d5%a2%d5%a8%d5%b41

Հայաստանի մարդասիրական օգնությունը կբաժանվի Սիրիայի մի շարք քաղաքների բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը, Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Ռուսաստանի աջակցությամբ արդեն երկրորդ անգամ է, որ  մարդասիրական օգնությունն է ուղարկում Սիրիա:

Փետրվարի 14-ին սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից և վայրէջք կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում: Մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը ուղեկցում են ՀՀ պաշտպանության, սփյուռքի և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:

Հալեպում ՀՀ փոխհյուպատոս Արմեն Գևորգյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ 18, 5 տոննա օգնությունը, հիմնականում՝ սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, նախատեսված են ինչպես հայկական համայնքի անդամների համար, այնպես էլ՝ Սիրիայի ժողովրդի:

«Օգնության մոտ 50 տոկոսը կուղարկվի Հալեպ, իսկ մյուս մասը՝ Լաթաքիա, Դամասկոս, Քեսաբ և Տարտոս քաղաքներ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս մարդասիրական օգնությունը կբաժանվի Սիրիայի հայկական համայնքային և հոգևոր կառույցների օգնությամբ,-նշեց Արմեն Գևորգյանն ու հավելեց, որ նման քայլը շատ կարևոր է երկու երկրների հարաբերություններում,- Նախորդ անգամների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների նման վերաբերմունքը բարձր գնահատանքի է արժանանում Սիրիայի պետության կողմից: Շատ է կարևորվում, որ այս ծանր պահին Հայաստանը Սիրիայի ժողովրդի կողքին է»:

Նշենք նաև, որ վաղն արդեն Սիրիա կուղևորվի մարդասիրական օգնությամբ բեռնված երկրորդ ինքնաթիռը:

Խոսելով Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում, տիրող իրավիճակի մասին՝ փոխհյուպատոսն ասաց, որ ավելի լավ է, քան 3 ամիս առաջ. «Անվտանգության առումով իրավիճակը համեմատարաբր լավ է, միայն տնտեսական պայմաններ են մտահոգիչ, էլեկրաէներգիայի, ջրի, գազի խնդիր դեռ կա»:

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a12 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a16 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a15 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a14

 

Ֆեթհիե Չեթինի «Մեծ մայրիկս» գիրքը թարգմանվել է պարսկերեն

Փետրվարի 13-ի Իրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում տեղի ունեցավ Երեցների միության ամսվա ընդհանուր հանդիպումը, որտեղ նշվեց միության վաստակավոր անդամ `ընկեր Էդվարդ Հարությունյանի թարգմանությամբ անվանի իրավաբան Ֆեթհիե Չեթինի «Մեծ մայրիկս» հուշագրական գրքի շնորհանդեսը՝ 100-ից ավելի անդամների ու հյուրերի ներկայությամբ:

Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Արարատականներ ֆեյսբուքյան էջից՝ սկզբում միության նախագահ ընկեր Հարմիկ Զովելյանը ողջունելով ներկաներին՝ հոտնկայս հրավիրեց հարգելու նորոգ հանգուցյալ երկու ընկերների հիշատակը, այնուհետեւ ներկայացրեց ընկեր Էդվարդի կենսագրականը՝ նշելով, որ սա ընկերոջ երկրորդ հրատարակած գիրքն է ու պատիվ համարեց , որ այս շրջանում Երեցների միությունը նշել է գրքի երկու շնորհանդեսներ, նաեւ ընթերցեց «Պայման» եռամսյակի խմբագրական կազմի ուղերձը:

Ապա ընկեր Սեդա Թարվերդյանը ներկայացրեց գրքի բովանդակությունը՝ լուսանկարներով, որից հետո ընկեր Արմիկ Դաինիելյանը պարսկերենով մեջբերումներ կատարեց, վերջում թարգմանիչը օրվա առիթով ունեցավ իր խոսքը:

Ներկաները հնարավորություն ունեցան սրահում գնելու «Մեծ մայրիկս» գիրքը: Ծրագրի ավարտին ներկաները մոտենալով թարգմանչին՝ փոխանցեցին իրենց ջերմ շնորհավորանքները:

Վերջում տեղի ունեցավ Հանրային- հասարակական բաժանմունքի կողմից պատրաստված համեստ ընդունելությունը, որը ուրախ մթնոլորտում տեւեց մինչեւ ուշ գիշեր:

%d5%b9%d5%a5%d5%a9%d5%ab%d5%b61%d5%b9%d5%a5%d5%a9%d5%ab%d5%b62 %d5%b9%d5%a5%d5%a9%d5%ab%d5%b63%d5%b9%d5%a5%d5%a9%d5%ab%d5%b64 %d5%b9%d5%a5%d5%a9%d5%ab%d5%b65

 

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայում. լուսանկարներ

Փետրվարի 14-ին ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով Հայաստանից Սիրիա ուղևորվեց մարդասիրական օգնություն տեղափոխող հերթական ինքնաթիռը՝ 18.5 տոննա բեռով:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը ուղեկցում են ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները:
Հավելենք նաև, որ րոպեներ առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայի օդանավակայանում:
89 10%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a11%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a12 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a13%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a14 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a15%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a16 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a17 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a111

Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը վերացվել է

2013 թվականի հուլիսից սկսած Հայաստանի մաքսային ծառայության որոշմամբ Բավրայի մաքսակետից ՀՀ մուտք գործող Վրաստանի քաղաքացիները պետք է լրացնեին բեռնամաքսային հայտարարգրեր: Դրանց լրացման համար մտվել էր բրոկերային ծառայություն: Բացի միջնորդավճարի (“ոզի”) հանգամանքը, այս ծառայությունը չափազանց անհարմար էր, քանի որ երբեմն առաջանում էին մի քանի ժամ տեւող հերթեր: Չնայած նման ծառայություններ կան նաեւ որոշ այլ մաքսակետերում, Բավրայի պարագայում սա հատկապես անընդունելի է, քանի որ հավելյալ արգելք է Ջավախքից դեպի ՀՀ հաղորդակցության համար: Սա է պատճառը, թէ ինչու այս միջնորդավճարի դեմ անգամ ցույցեր են կազմակերպվել:

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս խոստացել էր լուծել այս հարցը: Ջավախքից Վրաստարանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիպելով է ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, նույնպես բարձրացրել այս հարցը:

Նինոծմինդայի քաղաքային խորհրդի նախագահ Սմբատ Կյուրեղյանը նշում է, որ երեկ Հենզել Մկոյանին են զանգահարել ՀՀ ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները եւ հայտնել, որ Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը վերացվել է, գրում է akhaltskha.net-ը:

Շնորհավորում ենք ջավախահայությանը եւ, ընդհանրապես, այդ մաքսակետով անցնող մեր բոլոր հայրենակիցներին:

Ջավախք Մեդիա, ըստ Լուսինե Շահբազյանի եւ Հովհաննես Մկրտչյանի տեսանյութի, Փարվանա ՏՎ, Ջավախք

«Աշխարհի ամենաթանկ ու հարազատ անկյունն ինձ համար Հայաստանն է՝ այն հողը, որն ինձ կյանք ու ազգային պատկանելություն է տվել». Տաթև Ամիրյան

Աշխարհի տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող մեր հայրենակիցներից շատերը, չկտրվելով իրենց արմատներից, կարողանում են օտար ափերում պահել ու պահպանել մեր արվեստի ու մշակույթի գոհարները, ապրել ու ապրեցնել իրենց

արվեստի երկրպագուներին հոգևոր բարձրագույն արժեքներով, հիացնել ու զարմացնել հայի՝ մշտահոս տաղանդի յուրօրինակ դրսևորումներով: Նրանցից մեկն էլ ամերիկաբնակ, մեր տաղանդավոր հայրենակցուհին է՝ աշխարհահռչակ բեմեր նվաճած կոմպոզիտոր ու դաշնակահար Տաթև Ամիրյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալվեց մեր զրույցը:

-Հարգել՛ի հայրենակցուհի, Ձեր արվեստի երկրպագուները շատ են աշխարհի տարբեր ծայրերում և, բնականաբար, մեր Հայրենիքում ևս. ե՞րբ եք պատրաստվում ելույթ ունենալ Հայրենիքում և ի՞նչ ծրագրով:

– Հայրենիքում բազմիցս հանդես եմ եկել համերգային ծրագրերով և այս տարի նույնպես ծրագրում եմ հանդես գալ հեղինակային մենահամերգով: Ինչպես նաև՝ մոտ ապագայում պլանավորում եմ անցկացնել հայ կին կոմպոզիտորների երաժշտության փառատոն, որի շրջանակներում կհնչեն նաև իմ ստեղծագործությունները:

-Ո՞րն է Ձեր երազած գործը, որը դեռևս չեք կատարել:

– Քանի որ ես կոմպոզիտոր-դաշնակահար եմ և կատարում եմ հիմնականում իմ հեղինակային ստեղծագործությունները, և առայսօր հանդես եմ եկել իմ՝ միայն մենանվագ և կամերային ստեղծագործությունների կատարումներով, շատ կուզենայի ապագայում կատարել նաև իմ հեղինակային դաշնամուրային կոնցերտը նվագախմբի ուղեկցությամբ:

-Երաժշտակա՞ն են Ձեր ակունքները, թե՞ ի վերուստ տրված շնորհն է միայն ուղղորդել:

– Իմ գերդաստանում առհասարակ երաժիշտներ չկան, և ես չեմ սերում երաժիշտների ընտանիքից: Ուստի, իմ դեպքում, այո՛, կարելի է ասել, որ այդ շնորհը ինձ տրվել է ի վերուստ:

-Սիրելի՛ Տաթև, կարո՞ղ եք առանձնացնել Ձեր համերգներից ամենահիշարժանը և ինչո՞վ է պայմանավորված այդ երևույթը:

– Իմ համերգներից ամենահիշարժանը թերևս վերջերս կայացած իմ հեղինակային մենահամերգն էր Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցում: Սա ԱՄՆ-ում կայացած իմ առաջին մենահամերգն էր, որի ընթացքում ես օտարերկրյա լսարանին ներկայացա որպես հեղինակ-կատարող: Մինչ այդ ես բազմիցս հանդես էի եկել տարբեր համերգային ծրագրերով՝ կատարելով հայ, դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր ու դաշնամուրային իմպրովիզացիաներ:

-Դուք կոմպոզիտոր եք և դաշնակահարուհի, ո՞րն է Ձեզանում գերակայում, որտե՞ղ եք Ձեզ ավելի կայացած ու արհեստավարժ զգում:

– Ստեղծագործելն ինձ համար միշտ եղել է առաջնային, քանի որ այն ինձ ինքնաարտահայտվելու ավելի մեծ հնարավորություն է ընձեռում: Կարծում եմ, որ երկու ասպարեզներում էլ կարող եմ ինձ համարել հավասարապես արհեստավարժ, քանի որ երկուսում էլ զուգահեռաբար կատարելագործվել եմ շուրջ երկու տասնամյակ:

-Ձեր գործերը հիմնականում նվագում եք Դուք, ինչպես նաև՝ ուրիշները, ո՞ւմ կատարումը կարող եք առանձնացնել այդ առումով:

– Լինելով դաշնակահար՝ ես շատ բծախնդիր եմ հատկապես իմ դաշնամուրային գործերի կատարման հանդեպ և միշտ չէ, որ այլ կատարողների մեկնաբանությունն ինձ լիովին գոհացնում է: Ես համագործակցել եմ հայ և օտարերկրյա անվանի շատ դաշնակահարների հետ, որոնցից ամենահաջողվածը կարող եմ համարել հայ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի հետ իմ համագործակցությունը: Որպես հայ դաշնակահար՝ նա, թերևս, ամենաճիշտն է զգում և մատուցում իմ երաժշտությունը և նրանում առկա հայկականը: Կցանկանայի նաև առանձնացնել ամերիկացի դաշնակահար Ջեֆրի Ջակոբի և Ճապոնացի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկայի կատարումները:

-Տեղյակ եմ, որ Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված՝ ևս նախաձեռնություն եք ունեցել. կպատմե՞ք այդ մասին:

-Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համերգային կատարումներով հանդես եմ եկել Հյուսիսային Քալիֆորնիայի հայկական եկեղեցիներում անցկացված բարեգործական միջոցառումներին, ինչպես նաև՝ դասախոսություններով և համերգային ծրագրերով հանդես եմ եկել ԱՄՆ-ի Ֆլորիդայի և Քաննեքտիկուտի համալսարաններում՝ որպես հրավիրված արտիստ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված նաև իմ դոկտորական դիսերտացիան, որը ծավալուն ստեղծագործություն է՝ դաշնամուրի և լարային նվագախմբի համար, և որը պաշտպանել եմ 2016 թ-ին, Միսուրիի համալսարանում՝ ստանալով Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան:

Նշեմ նաև, որ իմ «Waiting For the Dawn» ստեղծագործությունն ընդգրկվել է Հայկ Մելիքյանի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված «Echoes of Altar» ձայնասկավառակում, որը թողարկվել է ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ:

-Համագործակցում եք ՀՀ վաստակավոր արտիստ, հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ և թողարկել եք «Ortus» ՝«Սկզբնաղբյուր» կոչվող խտասկավառակը. ի՞նչ գործեր են ամփոփված այդ սկավառակում. խնդրում եմ մանրամասնեք դրա նախապատմությունը:

%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b62%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b66

– Հայկ Մելիքյանի հետ բախտ եմ ունեցել համագործակցելու դեռ 2012 թվականից, երբ նրանից հատուկ իր համար նոր ստեղծագործություն գրելու առաջարկ ստացա: Դրանից հետո նա բազմիցս կատարել է իմ երաժշտությունը Հայաստանում և եվրոպական տարբեր երկրներում: Քանի որ նա արդեն որոշ չափով ծանոթ էր իմ գործերին և դրանցից որոշներն արդեն հնչել ու ձայնագրվել էին նրա կատարմամբ, ինքնըստինքյան անհրաժեշտություն հասունացավ դրանք համախմբել մեկ ալբոմում: Որոշեցինք այն անվանել «Ortus», քանի որ այն իմ առաջին ձայնասկավառակն է և խորհրդանշում է նորի սկիզբ: Ձայնասկավառակն ընդգրկում է վերջին տարիների իմ դաշնամուրային բոլոր գործերը՝ ժամանակագրական հաջորդականությամբ:

-Համաշխարհային դասական, սիմֆոնիկ և ջազային գործերի հեղինակներից ու՞մ գործերն են Ձեզ առավել հոգեհարազատ:

– Դժվարանում եմ առանձնացնել կոնկրետ հեղինակների, քանի որ նրանք շատ շատ են, բայց որպես հեղինակ-կատարող և կոմպոզիտոր, ում երաժշտությունը բխում է ժողորդական ակունքներից, կցանկանայի առանձնացնել հատկապես 20-րդ դարի հունգարացի կոմպոզիտոր և դաշնակահար Բելա Բարտոկին, ում ես առավելապես մոտ եմ համարում իմ ստեղծագործական պրոֆիլին, և ում երաժշտությունից ես շատ բան եմ սովորել: Ինձ համար մեծ ոգեշնչում է եղել նաև Ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար Ջորջ Գերշվինը՝ ջազային արվեստի իր յուրովի մատուցմամբ:

-Դուք սովորել եք Ամերիկայում, ապրում և ստեղծագործում եք Ամերիկայում. որտե՞ղ է Ձեր սիրտը….

– Միացյալ Նահանգները համարում եմ իմ երկրորդ հայրենիքը, քանի որ այն ինձ ապրելու և ստեղծագործելու բարենպաստ պայմաններ և կայանալու հնարավորություն է ընձեռել, բայց աշխարհի ամենաթանկ ու հարազատ անկյունն ինձ համար Հայաստանն է՝ այն հողը, որն ինձ կյանք ու ազգային պատկանելություն է տվել: Հայաստանն իմ տունն է, ուր ես միշտ կվերադառնամ:

Զրուցեց Կարինե Ավագյանը

%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b63%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b64%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b61%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b65

Տեառնընդառաջի տոնը Ախալքալաքում

Սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ հանդիսավոր ժամերգություն: Հավարտ ժամերգության ձեռամբ Հոգեշնորհ Հայր Բաբգէն վարդապետի ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի տեղի ունեցավ նորապսակների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու խաչի քավոր Աղասի Կարաբեկյանի կողմից նորապսակները ստացան նվերներ: Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը և կատարվեց ժողովրդական տոնախմբություն՝ մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» և «Վաչիան» ազգագրական երգի-պարի համույթների (խմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց` Նասլետ Քեյան): Ավարտին նորապսակներին սպասում էր անակնկալ՝ տոնական թխվածքի տեսքով։

Հայ Առաքելական եկեղեցին, նախնի եկեղեցու հաստատած կարգի համաձայն, ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի հրաշափառ Ծնունդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին: «Տեառնընդառաջ» նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ» կամ «Տիրոջն ընդառաջ դուրս գալ»: Տոնի ծիսական արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ։ Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայից թռչելը Տեառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է:

Խարույկ վառելը, դրա վրայից թռչելը կամ շուրջը պտտվելը խորհրդանշում է, որ եթե հեթանոսները կրակը որպես աստված էին պաշտում, ապա քրիստոնյաները կրակը, որպես Աստծու ստեղծագործություն, Աստծուն են մատուցում: Եթե հեթանոսներն Աստծու պատիվը կրակին էին տալիս, ապա քրիստոնյաները կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում Նրան ծառայեցնելու: Կրակի վրայից թռչելով` ոտնակոխ է արվում այն` ցույց տալով, որ այն աստված չէ, այլ Նա է Աստվածը, Ով քառասուն օրական եկավ տաճար:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրահանգով Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակներին օրհնության օր, որպեսզի նորաստեղծ ընտանիքը Տիրոջն ընդառաջ գնալով` «կյանքի լույս ընդունեն» ու «չսայթաքեն»:


Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Շուտով շահագործման կհանձնվի Հադրութի շրջանի Ազոխի դպրոցական նոր շենքը

Հադրութի շրջանի Ազոխ գյուղը շուտով դպրոցական նոր ու հարմարավետ շենք կունենա:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազոխի համայնքի ղեկավար Գեորգի Ավանեսյանը և նշել, որ դպրոցում սովորում է 124 աշակերտ:

«Բացման արարողությունը նախատեսվում է ապրիլ ամսին: Նոր դպրոցը կառուցվել է ԼՂՀ պետական բյուջեի միջոցներով. այն նախատեսված է ավելի քան 200 աշակերտի համար: Դպրոցական նոր շենքն ունի բոլոր պայմանները՝ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»,- ասել է Գ. Ավանեսյանը և հավելել, որ ներկայումս ընթանում են դպրոցի բակի բարեկարգման աշխատանքները:

Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարը նշել է, որ իրենց գյուղի բնակիչների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Իրացման հարցում գրեթե խնդիրներ չկան, քանի որ մայրաքաղաքի հետ կանոնավոր տրանսպորտային կապը բնակիչներին հնարավորություն է տալիս իրենց արտադրած ապրանքները ժամանակին տեղափոխել և վաճառել:

«Ընդհանուր առմամբ, ունենք 250 հա վարելահող, որի մեծ մասում աճեցվում են աշնանացան մշակաբույսեր: Գյուղացիները այգեգործությամբ շատ քիչ են զբաղվում»,- մանրամասնել է Գ. Ավանեսյանը և ընդգծել, որ իրենց մոտ կան բոլոր բարենպաստ պայմանները, որպեսզի երիտասարդությունն զբաղվածության խնդիր չունենա:

Բացի գյուղատնտեսական աշխատանքներից, Ազոխի բնակիչների համար աշխատանք է ապահովում գյուղում գործող «Արցախուղի» ՓԲԸ-ի Հադրութի մասնաճյուղը: Մի մասն էլ աշխատում է «Արցախգազ» և «Արցախէներգո» ընկերությունների մասնաճյուղերում:

Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Ազոխում 2016 թվականին ծնվել է 8 երեխա: Գյուղում գործող մանկապարտեզ է հաճախում 27 երեխա: Լուծված է նաև ներքին ջրամատակարարման ցանցի հարցը:

Հալեպում այսօր մոտ 20 հազար հայ է ապրում

Բերիո Հայոց թեմի տվյալների համաձայն` Հալեպում այս պահի դրությամբ շուրջ 20 հազար հայ:

Այս մասին փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը:

Նրա խոսքով` Դամասկոսում բնակվում է 3000, Լաթաքիա, Քեսաբ ծովափնյա շրջաններում` 3000-3500, Կամիշլիում`  3000, մնացած բնակավայրերում` 3000-4000 սիրիահայ: «Այս թվերը կայուն չեն եւ կարող են փոփոխության ենթարկվել մի շարք գործոններից ելնելով»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ Սիրիայի բնակչությունը մինչ պատերազմը կազմում էր 24.5 միլիոն, այժմ` 17-ից   18 միլիոն: «7 միլիոնը համարվում է ներքին տեղահանված, 13.5 միլիոնը ունի մարդասիրական օգնության կարիք, որից 4.5 միլիոնը բնակվում է դժվար հասնելի վայրերում կամ շրջափակման մեջ»,-հավելեց նա:

Սիրիայի այն տարածքներում, որտեղ պահպանվում է  հրադադարի ռեժիմը, դրական տեղաշարժ է նկատվում կենցաղային պայմանների բարելավման առումով: Ահաբեկիչների ձեռքում էին գտնվում Դամասկոսը մատակարարող ջրամբարները եւ դրանց գրավումը կառավարական ուժերի կողմից որոշակի առումով թեթեւացրեց ջրամատակարարումն այնտեղ: «Սիրիայի բնակչության մեծագույն հատվածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն`  բնակչության 50 տոկոսը համարվում է բռնի տեղահանված, երկու երրորդը`  խիստ կարիքավոր: Կիսաքանդ վիճակում է գտնվում 1000, լիովին ոչնչացված 100, մասնակի ավերածության ենթարկված 800 տուն –շինություն, 3000 խանութ, վաճառատուն կա Սիրիայում, որոնք կողոպտված են, այրված, կամ կիսաքանդ վիճակում»,-ասաց ԱԳՆ նախարարի տեղակալը` հավելելով, որ շարունակվում է սիրիահայության արտագաղթը դեպի Կանադա, Ավստրալիա, Հայաստան:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Սփյուռքի նախարարության հետ միասին շարունակում են աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկություն են հայտնում գալ Հայաստան: Հալեպում շարունակում է գործել միակ հյուպատոսությունը, որը շարունակում է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն տրամադրել Հալեպում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

ՀՀ դեսպանը Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Սփյուռքի նախարարության 2017 թվականի ծրագրերը

Հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար արդեն բարի ավանդույթ է դարձել տարեսկզբին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանի և հյուպատոսի հանդիպումը հոլանդահայ կազմակերպությունների և կառույցների անդամների հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է «Նիդերլանդական օրագիր»-ը, Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մանրամասը ներկայացրել է Հայաստանի Անկախության և Հայկական բանակի կազմավորման 25-ամյա հոբելյանական տարվա արդյունքները, Սփյուռքի նախարարության կողմից 2017թ. Հայաստանում կազմակերպվող միջոցառումների թեմատիկան,  Հայաստան-սփյուռք կապը նոր հիմքերի վրա դնելու խնդիրները, կրթական ծրագրերին առնչվող հարցերը:

Այս ֆոնին կարևորվում է Նիդերլանդների և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը նշվելու է այս տարի: Հարուստ մշակութային  ժառանգություն  ունեցող մեր երկու երկրների միջև  հաջողությամբ զարգանում են հոգևոր, մշակութային կապերն ու շփումները: Լավ նախադրյալներ են ստեղծվել քաղաքական և  բիզնես դաշտերի փոխհամաձայնեցված գործունեության համար:

Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներն անդրադարձան համայնքներում կազմակերպվող միջոցառումներին:
Հայկական համայնքները այս տարի ևս հետամուտ են լինելու  Հայոց ցեղասպանության տարելիցի պատշաճ անցկացմանն ու ցեղասպանության ժխտման կանխարգելմանը:

Ի դեպ, հանդիպման մասնակիցները դիտեցին այս թեմայով դեսպանատանը  բացված հայկական կիրակնօրյա դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը, գնահատեցին լավագույն աշխատանքները:

Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օգտակար այս հանդիպմանը հնչեցին շատ հարցեր ու տրվեցին դրանց պատասխանները:
Վերջում դեսպան  Ձ. Աղաջանյանը, հաջողություն մաղթեց բոլորին իրենց հայանպաստ գործունեության համար, հորդորեց ամեն բան անել հայ-հոլանդական կապերն ավելի սերտացնելու, մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու ջանքերում: Նաև շնորհակալություն հայտնեց բոլորին` հայապահպանության ոլորտում ունեցած ավանդի համար:
Ջերմ ու անկեղծ շփումից հետո մասնակիցները մտքեր փոխանակեցին, ապա և լուսանկարվեցին:
%d5%b6%d5%ab%d5%a4%d5%a5%d6%80%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b6%d5%a5%d6%801%d5%b6%d5%ab%d5%a4%d5%a5%d6%80%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b6%d5%a5%d6%802

Տեառնընդառաջի տոնը Ախալցխայի Սբ . Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Փետրվարի 13-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հանդիսապետությամբ հոգևոր տեսուչ Հակոբ աբեղա Սահակյանի, կատարվեց երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Նախատոնակի ավարտին հոգշ․ Հայր Սուրբը և Արժ․ Տեր Հայրը կատարեցին նորապսակների օրհնության կարգ։

Ինչպես հաղորդում է akhaltskha.net-ը՝ Հայր Սուրբն և Արժ․ Տեր Հայրն իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքն հղեցին նորապսակներին, որից հետո Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու 2017թ խաչքավոր Հովհաննես Գրիգորյանը փոքրիկ նվերներ փոխանցեց նորապսակներին։

Եկեղեցական արարողությունից հետո հավատավոր ժողովուրդը հոգեւորականների ուղեկցությամբ հավաքվեց եկեղեցու բակում ուր վառվեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը: Տեառնընդառաջի հիմնական տոնակատարությունները շարունակվեցին վառված խարույկի շուրջ:

(Արևմտահայերեն) Լորենի Եթերեան Շքանշանի Արժանացած Է Գիւմրիի «Թռչունեան» որբանոցին ի նպաստ իր կատարած բարեսիրական ծրագիրի