Հայրենասեր են այն մարդիկ, ովքեր նախ և առաջ մարդասեր են, ընկերասեր. Մինաս Գրիգորենց

Mediaanalytic.org-ի հարցերին է պատասխանում  Ախալցխայի շրջանի Խաշուտ գյուղի արժանապատիվ զավակ, գրող, բանաստեղծ Մինաս Գրիգորենցը:

Պրն. Գրիգորենց, դուք բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ եք, ԱՄՆ-ի հայ գրողների միության անդամ եք: Մի փոքր պատմեք մեր ընթերցողներին, թե ինչպես սկսվեց ձեր գործունեությունը այս ասպարեզում:

-Գրել սկսել եմ բավականին շուտ՝ երիտասարդ տարիքում: Ցավոք սրտի ամբողջությամբ կորցրել եմ այն ժամանակվա ապրումների արդյունքում ծնված գործերս,  որը բավականին մեծ կորուստ եմ համարում: Ինչպես ասում են երկրորդ շունչ բացվեց ծննդավայր վերադառնալուց անմիջապես հետո՝ 2008 թվականին, երբ ծննդավայրիս նվիրված կայքում գրեցի հարազատ գյուղիս նվիրված ֊ «Իմ բնօրրան Խաշուտ» բանաստեղծությունը:

Պրն. Գրիգորենց ձեր բանաստեղծությունները, որոնք վերաբերվում են կյանքի բոլոր բնագավառներին, ընթերցողի հոգու զգայարանների վրա բավականին մեծ դրական ազդեցություն են գործում: Ի՞նչ եք զգում դուք այդ բանաստեղծությունները գրելիս:

-Բանաստեղծություններ գրելուց նախապես ոչինչ չեմ զգում, այսինքն ոչինչ չեմ պլանավորում, զգում եմ ինչ որ ծանրության ներկայություն հոգուս մեջ… հետո ծնվում է առաջին բառը, երկրորդը, երրորդը ու դառնում է տող, հետո տողեր, քառյակներ…վերջում կարդալով նոր եմ զգում, թե ինչ է ծնվել: Հազվադեպ է պատահում, երբ մշակման կարիք ունի ծնված գործը:

Ինչպես բազմաթիվ բանաստեղծներ, այնպես էլ երեւի դուք հոգու խորքում ունեք ինչ որ մեծ երազանք, կամ դեռեւս կյանքի չկոչված ծրագրեր: Եթե կարելի է մի փոքր կիսվեք դրանցով մեր ընթերցողների հետ:

-Իհարկե ունեմ ծրագրեր…այն էլ ինչպիսի~ք, նախ և առաջ հնարավորինս օգնության ձեռք մեկնել ինձանից ավելի թույլին, զարգացնել հայ և վրաց հրաշալի ժողովուրդների բարեկամությունը, հավաքել ազգային սովորույթների անփոխարինելի գեղեցիկ ավանդույթները, հուսով եմ կստանամ նաև ձեր աջակցությունը այս գործում:

Ձեր բանաստեղծություններում բավականին մեծ տեղ է հատկացված ազգային արժեքներին եւ հայրենասիրությանը: Այնուամենայնիվ կուզենայի հարցնել,  ի՞նչ է ձեր համար հայրենասիրությունը եւ ինչպե ՞ս այս վեհ զգացմունքը ճիշտ ու ավելի արդյունավետ փոխանցել այսօրվա երիտասարդներին:

-Հայրենասիրությունը պետք է մարդուն փոխանցվի դարերից եկած ազգային դաստիարակությանբ, իսկ կոնկրետ այս դեպքում, ընտանիքից ու միջավայրից ստանալով: Հայրենասեր են այն մարդիկ, ովքեր նախ և առաջ մարդասեր են, ընկերասեր, ինչպես նաև բնության ու շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած մեծ սերն է ծնում հայրենասիրություն:

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Մինաս Գրիգորենցի բազմաթիվ բանաստեղծություններից մեկը: Գրողի մնացած բանաստեղծություններին կարող եք ծանոթանալ Մինաս Գրիգորյանի facebook–ի էջում:

Մենության մեջ ու խավարում 
Բնօրրանս` կարծես խռով
Դարձել է հաց առանց աղի
Փողոցները ` առանց մանուկ
Խեղճ ծերերը` առանց հույսի
Ալպիական այս հանդերը`առանց հանդվոր,
Յայլաները` առանց յայլվոր,
Ծխնելույզներ` առանց ծխի 
Ու օջախներ` առանց կրակ
Շուրջբոլորը փակված տներ`
Վեհ, հոյակերտ, հպարտ, մաքուր
Բայց դե կարոտ դուռը բացող 
Մի պարզ ձեռքի, մանկան ճչի:
Կար ժամանակ, երբ այս գյուղում
Կար հարսանիք,կնունք, ծնունդ
Պարզ մարդկային աչքալուսանք,
Ամանորյա շնորհավորանք ու հարևան
Մարդկանց հավաք.ծուխ կար ելնող օջախներից,
ՈՒ ծխի հետ քաղցր բուրմունք
Չարաճճի մանուկների ծիծաղ ու լաց
Տարեցների խորհուրդ, խրատ
Գյուղին վայել առավոտվա բարի
Զարթոնք` պարզ աղմուկով
Ոչխարների ու կովերի անմեղ բառաչ,
Աքլորների զնգուն կանչով բարի արև,
ՈՒ արևի բարի լույսով վարած հողի քուլաքուլա
Անուշ բուրմունք վեհ անվերջ,անհագ:
Իսկ թե հիմա ինչ է դարձել,
Մեղա, մեղա. դռները` փակ
Առանց տիրոջ ու խռոված
Եկեղեցին այցվոր չունի, քանզի 
Այցվորն այցելելու էլ ուժ չունի
Հսկա շենքն էլ այս դպրոցի մնացել է առանց սանի
Մանկավարժն էլ, խեղճ ու մոլոր, ում խրատի
Քանզի ինքը խրատվելու ու մարդկային 
Պարզ խոսքերի կարիք ունի
Այս մեկն էլ տես ձմռան ցրտին 
Մի դույլ ջրի կարիք ունի
Իսկ թե նրա որդին որտեղ, ինչ է անում,
Ում ջրաղացին է ջուր լցնում:
Ահա նորից այս ուշ ժամին եկեղեցու
Զանգը հնչեց, այն ծեր կինն էր
Մեղա քեզ, տեր
Թող այս մեկն էլ քո գթությամբ 
Դասավորվի քո աջ կողմում
Քանզի խեղճ էր ու մոռացված, բայց թե խաչն իր`
Մարդավայել ու անխռով մինչ վերջ կրած
Թող չար լեզուս քարին կպչի,
Գյուղս կյանքի գիր է դառնում ,
Իսկ վեհ գործը պահապանի 
Այս սուրբ խաչին արժանանում:

Մ. Գրիգորյան  

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը անհեթեթություն են՚ ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը՝ այդպիսով ջուր լցնելով վերջինիս ջրաղացին: Միաժամանակ, մեր լրատվամիջոցներին կոչ ենք անում առաջնային գծում տեղ գտնող զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելիս օգտվել բացառապես ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:

«Վերակառուցման գործընթաց և առաջարկություններ» խորագրով հանդիպում Հալեպում

Փետրվարի 16-ին, ժամը՝ 18:00-ին, Հալեպի «Արամ Մանուկյան» կենտրոնի «Լևոն Շանթ» սրահում տեղի է ունենալու «Վերակառուցման գործընթաց և առաջարկություններ» խորագրով հանդիպումը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Հայ երիտասարդական միության նախաձեռնած հանդիպմանը մասնակցելու են Սիրիայի խորհրդարանի պատգամավորները և Հալեպի նահանգային պատասխանատուները:

Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի շրջաբերականը` հայերի կրոնափոխության հանգամանքների վերաբերյալ

Ինչպես թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամը ևս արձանագրում է «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» գրքում, օսմանյան իշխանությունները Հայոց ցեղասպանության ընթացքում կրոնափոխված հայերին որոշ ժամանակ, մասնավորապես մինչև 1915 թ. հուլիսի 1-ը, թույլ են տվել, դավանափոխ լինելու դեպքում, զերծ մնալ տեղահանությունից, սակայն հուլիսի 1-ից մինչև նույն տարվա նոյեմբերի 4-ն արգելվել է հավատափոխ հայերի համար նման բացառություն անելը: Արդ, ստորև Akunq.net-ը հրապարակում է 1915 թ. նոյեմբերի 4-ին Թալեաթի կողմից Օսմանյան կայսրության բոլոր նահանգապետերին ուղարկված օսմաներեն հեռագրի պատճենը և դրա արևմտահայերեն թարգմանությունը:

Սույն փաստաթղթից պարզ է դառնում, որ վերստին թույլ տրված կրոնափոխությունը ոչ բոլորին է վերաբերում և կարգավորվում է` ըստ որոշ սկզբունքների: Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնում այս կարևոր փաստաթուղթն արխիվում հայտնաբերած, թարգմանած և կենտրոնին տրամադրած ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանին:

talat

 

ՀՀ վարչապետն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Փետրվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մայր Աթոռ, կարևորեց Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և իրականացվող ծրագրերը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ պրն. Կարեն Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և նրա կառույցներին:

Իր հերթին ՀՀ վարչապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և ՀՀ կառավարության միջև առկա հարաբերություններին` մեծապես կարևորելով պետություն-եկեղեցի համագործակցությունը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կառավարության ղեկավարին ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը: Խոսվեց նաև երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:

Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ վարչապետին մաղթեց, որպեսզի հաջողություններով պսակվեն Հայրենիքի առաջընթացին և ժողովրդի բարօրությանն ուղղված նախաձեռնությունները:

«Մարզիկներիս խորհուրդ եմ տալիս չվախենալ»․ «Հայորդյաց տան» ձյուդոյի մարզիչ

Մոսկվայի «Հայորդյաց տան» սաներին ձյուդո մարզաձևին է ծանոթացնում սամբո և ձյուդո մարզաձևերում Հայաստանը Եվրոպայի և Աշխարհի առաջնություններոմ ներկայացրած մարզիկ Հայկ Մուղնեցյանը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից՝ նա մարզական կարիերան սկսել է Մոսկվայում, իսկ որոշ ժամանակ մարզվել է նաև Հայաստանում և ներկայացրել մեր երկիրը։ Ավելի ուշ, հանգամանքների բերումով, դադարել է մարզվել և զբաղվում է մարզչական գործունեությամբ։

Հայկ Մուղնեցյանի ղեկավարած ձյուդոյի խմբակում այս պահին պարապում է տասը սան, որոնցից ամենակրտսերը 5 տարեկան է։

«Ձյուդոյով զբաղվելու համար ամենալավ տարիքը 10-11 տարեկանն է, որպեսզի մարզիկըչհասցնի հոգնել սպորտաձևից և 4-5 տարի պարապելուց հետո մասնակցի մրցումների։Քանի որ «Հայորդյաց տանը» միայն մեկ է օր ենք պարապում, դրա համար ծնողներից շատերին հորդորում եմ երեխաներին սպորտդպրոց տանել։ Եթե անգամ նրանք չցանկանան ձյուդոյով զբաղվել, միևնույն է հեշտությամբ կրող են փոխել սպորտաձևը։ Ձյուդոյում ձեռք բերած ճկունությունը դա նրանց թույլ է տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց մարզիչը։

9-ամյա Վիլեն Աթոյանը 6 տարեկանից մարզվում է Հայկ Մուղնեցյանի մոտ և ավելի քան մեկ տարի շաբաթական երեք անգամ դասերի է գնում սպորտդպրոցի խմբակում։ Այն հարցին, թե սպորտդպրոցում կանոնավոր պարապելուց հետո ինչն է իրեց բերում «Հայորդյաց տան» ձյուդոյի խմբակ՝ Վիլենը պատասխանեց․ «Ես ձյուդոյի գնում եմ, որ ուժեղ լինեմ ու կարողնամ ինձ պաշտպանել։ Երկու մարզիչներն էլ շատ են տանջում, բայց Հայկն առավել մանրամասն է բացատրում։ Նա մեզ սովորեցնում է, որ ձյուդոն ոչ միայն ուժ, այլև խելք է ուոր պետք  է կազմակերպված լինել։ Ես և կրտսեր եղբայրս՝ Տիգրանը, շատ ենք սիրում մեր մարզիչին։ Նա միշտ մեզանից առավելագույնն է պահանջում»։

Վիլենի և Տիգրանի մայրը՝ Աննա Թումանյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր պարապմունքից տղաները վերադառնում են նոր բան սովորած և ոգևորված։ «Երեխաներս շատ են սիրում Հայկին, շատ խստապահանջ է։ Վիլենս ասում էոր Հայկի մեկ պարապմունքը հավասարազոր է սպորտդպրոցի երեք օրվա պարապմունքին։ Հակը շատ պրոֆեսիոնալ է և կյանքի դասեր էլ է տալիս երեխաներին։ Տիգրանս չաշխատող է, բայց երկուսն էլ շատ են սիրում մարզիչին և այդ պատճառով սիրով գալիս են մարզումներին։ Ուզում եմ նշել, որ երբ Վիլենին տարանք սպորտդպրոց՝ նոր մարզիչը զգաց նրա ֆիզիկական պատրաստվածությունը և մանրամասն հետաքրքրվեց, թե ով է մարզիչը, որտեղ է պարապում»,- մեզ հետ զրույցում հավելեց Աննա Թումանյանը։

Ձյուդոյի խմբակ հաճախող սաները տարեվերջում ցուցադրական մարզումներ, մրցույթներ կանցկացնեն, որի նպատակը երեխաներին շահագրգռելն է։

Այն հարցին, թե ինչ կարևորագույն խորհորդներ է տալիս իր մարզիկներին՝ Հայկ Մուղնեցյանը պատասխանեց․ «Իրենց խորհուրդ եմ տալիս չվախենալ, բայց և այնպես չանել, որ վախի բացակայությունը դառնա ագրեսիայի, նախահարձակ լինելու պատճառ։ Ու որ ամենակարևորն է՝ ցանկացած իրավիճակում հանգիստ լինեն, քանի որ մարմինն ու միտքն էլ հանգիստ կլինի ու ճիտ որոշումներ կայացելու հնարավորություն կտա»։

%d5%b1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a4%d5%b83%d5%b1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a4%d5%b8 %d5%b1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a4%d5%b81

 

Հայաստա´նն է մեր տունը. պատմում են հայրենադարձները (տեսանյութ)

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում հաստատված հայրենադարձների փոքրիկ տեսագրությունները, որոնցում մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում է հայրենիքում բնակություն հաստատելու իր նախապատմությունը:

Սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ տեղի կունենա կլոր-սեղան քննարկում

Փետրվարի 9-ին, ժամը 14.30-ին, ՀՀ սփյուռքի նախարարության դահլիճում տեղի կունենա «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկում: (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Կքննարկվեն Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, Գյումրիում և Շիրակի մարզում ներդրումների հեռանկարներին, Սփյուռքի հետ կազմակերպված միջոցառումների փորձին, արդյունավետ համագործակցությանը, Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրին, ներդրումային քաղաքականությանը, Հայաստանում հարկային և մաքսային արտոնություններին, բիզնես միջավայրի զարգացման համար հարկային նոր օրենսգրքի առավելություններին, դժվարություններին և խնդիրներին և առնչվող հարցեր:

«Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական և մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական անվտանգության ձեռնարկ և բառարան՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավմամբ, հրապարակվել են մի շարք գրքեր և ամսագրեր: Սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանք է տարվել Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի ստեղծման ուղղությամբ, կազմակերպվել են գիտաժողովներ և քննարկումներ սփյուռքահայ առաջատար մասնագետների հետ: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ համալսարանը պետք է ծառայի որպես հայ հանրության անվտանգության զարգացման հարցերի քննարկման հարթակ: 2017-ին նախատեսվում է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

Վարչապետը, կարևորելով «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կատարվող աշխատանքները, միևնույն ժամանակ ընդգծել է առկա գիտական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: ««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք: Պետք է մտածենք՝ ինչպես ավելի կիրառական արդյունք տալ», – ասել է կառավարության ղեկավարը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանն առաջարկել է հիմնադրամի ղեկավարությանը համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, քննարկել և մշակել գործունեության նոր առաջնահերթությունները:

Հայ քանոնահարուհիները արժանացել են  գավաթի և ստացել Սրբազան Հոր օրհնությունը

Փետրվարի 2-3-ը МГИК-ում կայացած «Увеличительное стекло» 3-րդ միջազգային մրցույթ փառատոնից Մոսկվայի «Հայորդյաց տան» քանոնահարուհիների «Զատիկ» համույթը վերադարձավ գավաթով և 1-ի կարգի դափնեկրի կոչմամբ։ Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ համույթի գեղարվեստական ղեկավար Իսկուհի Կարապետյանը փառատոնին ներկայացրեց ոչ թե մենակատարների, այլ՝ համույթն ամբողջությամբ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից՝ միջազգային մրցույթին մասնակցում էին տարբեր տարիքի երեխաներ։ Գործիքային կատարում անվանակարգում 38 խմբերի շարքում «Զատիկ» համույթը՝ Արուսյակ Պապիկյանի նվագակցությամբ, ներկայացավ 2-րդ համարով։

«Երբ աղջիկները նվագելու ընթացքում կատարեցին տարբեր խաղիկներ, ծափիկներ՝ ժյուրիի անդամներն անակնկալի եկան և չթաքցրեցին իրենց հիացմունքը, ապա հետաքրքրվեցին քանոնով և կատարած ստեղծագործություններով։ «Զատիկի» հայկական ստեղծագործությունները լսելուց հետո ժյուրին համույթին ճանապարհեց ծափողջույններով։ «Զատիկի» քանոնահարուհիներ Անժելիկա Թարվերդյանը, Արփի Ավետիսյանը, Միլանա Գաբրիելյանցը և Մանե Տերտերյանը շատ կազմակերպված, հավաքված ելույթ ունեցան»,- մեզ հետ զրույցում ասաց Իսկուհի Կարապետյանը։

Փետրվարի 5-ին՝ հաղթանակի կապակցությամբ հանդիպելով Իսկուհի Կարապետյանի, Արուսյակ Պապիկյանի և «Զատիկի» քանոնահարուհիներին հետ, թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր օրհնությունը փոխանցեց նրանց․«Աստծո հովանու ներքո առողջ մեծանաք և ձեր շնորհքով ու տաղանդով մեծարվեք և ձեզանով մեծարվի մեր ազգը, որովետև դուք արժանի զավակներն ենք մեր նախնիների։ Վարձքներդ ի կատար, սիրելիներս։ Աստծո օրհնությունն է, որ ունենք ձեզ պես տաղանդավոր երեխաներ։ Դուք այսօր դառնում եք «Հայորդյաց տան» կենսագիրները, որոնց մասին կկարդան և որոնց օրինակին կհետևեն տարիներ հետո կրթօջախ եկող սաները»։

Շնորհակալություն հայտնելով Սրբազան Հորը ջերմ խոսքերի համար՝ Իսկուհի Կարապետյանն ասաց․ «Սրբազան Հայր, ուրախությամբ պետք է նշեմ, որ մեծ սիրով մեր հաղթանակը նվիրում ենք ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակին՝ մաղթելով հաղթական և ազգապահպան ընթացք»։

Ի հիշատակ կայացած հանդիպման՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «Զատիկ» համույթին և դրա ղեկավարներին Երուսաղեմից բերված հող և ջուր պարունակող սրբապատկերներ և խաչեր նվիրեց։

%d6%84%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b0%d5%ab%d6%84%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b0%d5%ab1

Ստրասբուրգի «Զարթոնք» պարախումբը միջազգային փառատոնի հաղթող

Փետրվարի 5-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել ռուսական «Արտ Ռադուգա» կազմակերպության կողմից կազմակերպված պարի միջազգային 5-րդ հոբելյանական փառատոնը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ մրցույթին, որը բաղկացած էր 2 տարիքային խմբերից, մասնակցում էին բազմաթիվ պարային խմբեր Ֆրանսիայից (Մարսել, Լիոն, Ստրասբուրգ) և Գերմանիայից (Օֆենբուրգ, Շտուտգարտ): 6-12 տարիքային խմբում հայկական «Զարթոնք» խումբն արժանացել է Գրան պրիի, իսկ 14-20 տարիքային խմբում՝ գրավել առաջին տեղը: Մենապարուհի Էլլեն Մաթևոսյանի ներկայացրած «Նազ» պարով  արժանացել է առաջին մրցանակի:

Արդեն 5 տարի է՝ Ստրասբուրգում գործում է հայկական «Զարթոնք» պարախումբը, որի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և պարուսույցը Սիլվա Մելիքյանն է, որը երկար տարիներ աշխատել և ստեղծագործել է ՀՀ պարի պետական խմբում: Պարախումբը բազմիցս մասնակցել է տարբեր փառատոների, համերգների, ինչպես նաև՝ Եվրախարհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպած միջոցառումներին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված:

%d5%bd%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%a2%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%bd%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%a2%d5%b8%d6%82%d6%80%d5%a32

ՀՀ վարչապետը կարևորել է Սփյուռքի նախարարության գործունեությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարար Հակոբյանը, անդրադառնալով 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, նշել է, որ շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության, կրթության, աշխատանքի և այլ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները: Կարևորվել են սփյուռքի հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումները: Հաջողությամբ իրականացվել են «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, մասնակիցների համար 2016թ. ևս կազմակերպվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ: Նախարարը նշել է, որ 2016թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 25-ամյա հոբելյաններին են նվիրվել նախարարության բոլոր ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որն աննախադեպ է եղել մասնակիցների թվով:

Հրանուշ Հակոբյանը զեկուցել է նաև 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի և իրաքահայերի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգում, սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով աջակցության տրամադրում,մասնագիտական վերապատրաստումների իրականացում, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումների գործունեությանը, սփյուռքահայ ուսուցիչների և երիտասարդների համար Երևանում հայոց լեզվի (արևմտահայերենի և արևելահայերենի) արագացված դասընթացների կազմակերպում և այլն:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է նախարարության գործունեությունը սփյուռքահայության հետ կապերի ամրապնդման գործում և նշել- «Մենք ձեր օղակները, հարթակը պետք է օգտագործենք, որպեսզի ստանանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեզ պետք է կառավարման մշակույթ, շփում մեր հայրենակիցների հետ: Որպես պոտենցիալ դեսպաններ՝ հայտնի, հաջողակ հայերի միջոցով պետք է բարձրացնենք մեր երկրի ճանաչելիությունը, զարգացնենք կառավարման մշակույթը:»

Արցախում զինվոր է զոհվել, ևս մեկը ծանր վիրավոր է

Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Կատարվում է քննություն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ

Փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 85մմ-ոց Դ-44 հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածում ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետերից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ, որից 22-ը հրանոթներից, 25-ը ականանետերից:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

www_infografika_am_08-589aab52966f5