Սուրբ Սարգսի տոնն այս տարի փետրվարի 11-ին է. աղի բլիթ, երիտասարդների օրհնության օր

Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն այս տարի նշելու ենք փետրվարի 11-ին:

Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր:  Արարատյան Հայրապետական թեմն արդեն 11 տարի տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Այս տարի էլ բազմաթիվ ծրագրերով ու նախաձեռնություններով է հարուստ տոնական ծրագիրը՝ համերգներ, մրցույթներ, քայլերթ:

Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:

Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

Սբ Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Մոսկվայի կոնսերվատորիայում տեղադրվել է Խաչատրյանի կիսանդրին. տեսանյութ

Արամ Խաչատրյանի բրոնզաձույլ կիսանդրին կզարդարի Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ մեծ կոմպոզիտորին գրեթե ամեն օր են անդրադառնում, սովորում ու հիանում նրա արվեստով:

Արձանը նվեր է երաժշտանոցին՝ հայ քանդակագործ Միքայել Սողոյանից:

Մանրամասները՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեսանյութում.

Հայոց բանակի տոնը շնորհավորում են հեռավոր Երուսաղեմից. տեսանյութ

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է սաղիմահայ բանաստեղծուհի, լրագրող, մանկավարժ Անուշ Նագգաշյանի և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վրդ. Բաղդասարյանի տեսաշնորհավորանքները:


Ֆրանսիայում տեղի է ունեցել Սփյուռքի նախարարության պարգևի հանձնման արարողություն

Ֆրանսիայի Գրենոբլի և Դոֆինեի հայ մշակույթի տունը 2015 թվականին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխությանը և 2016 թվականի հոկտեմբերին կայացած միջոցառման ժամանակ արժանացել «Լավագույն հայկական համայնք»  2–րդ կարգի մրցանակի:

Այս առիթով 2017 թվականի հունվարի 24-ին Մշակույթի տանը տեղի է ունեցել պարգևի հանձնման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Գրենոբլի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրիկ Պիոլը, փոխքաղաքպետ Բերնար Մակրեն, Ռոն Ալպի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Նատալի  Բերանժեն, սենատորներ, ԱԺ պատգամավորներ և հայ համայնքի  ներկայացուցիչներ: Պարգևի հանձնման առիթով ցուցադրվել է  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձը և Մշակույթի տան 34-ամյա գործունեության վերաբերյալ ֆիլմը:

Ներկայացվել են Գրենոբլ և Սևան քաղաքների միջև համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները: Միջոցառոման վերջում մշակույթի տան հովանու տակ գործող մեկօրյա դպրոցի և «Երևան» պարախմբի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ:

%d5%a3%d6%80%d5%a5%d5%b6%d5%b8%d5%a2%d5%ac3%d5%a3%d6%80%d5%a5%d5%b6%d5%b8%d5%a2%d5%ac2%d5%a3%d6%80%d5%a5%d5%b6%d5%b8%d5%a2%d5%ac1

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված համերգ Իսպանիայում

Փետրվարի 4-ին, ժամը՝ 19:00-ին, Իսպանիայի Միսլատա քաղաքում տեղի կունենա Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված համերգ՝ ջութակահար ԷԴՄՈՆԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մասնակցությամբ:

Համերգին կմասնակցեն նաև դաշնակահարներ Աննա Ասոյանը, Ալինա Սախնենկոն և Միկոլա Դորոշը (Ուկրաինա), ինչպես նաև՝ Վալենսիայի կոնսերվատորիայի ուսանող Էդգար Աբրահամյանը:

Համերգին կհնչեն  Կոմիտասի, Խաչատրյանի, Չայկովսկու, Բախի, Շոպենի ստեղծագործությունները:

Համերգը տեղի կունենա ներքոհիշյալ հասցեում՝ Centro Instructivo Musical Calle Miguel Hernandez 11 Mislata

Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները հանդիպեցին ՀՀ ԶՈՒ կապիտանի հետ

Հունվարի 29-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները հանդիպեցին հանդիպումից մեկ օր առաջ Գարեգին Նժդեհ շքանշանի արժանացած ՀՀ ԶՈՒ կապիտան Արթուր Խաչատրյանի հետ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից՝ հանդիպման ընթացքում, որը նվիրված էր ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակին, կապիտանը պատմեց իր անցած մարտական ուղուց և ստացած ռազմական կրթությունից։

«Կարմիր դիպլոմով, ոսկե մեդալով ավարտել եմ Չինաստանի ռազմական ակադեմիան։ 88 երկրի 500 սովորողներից գերազանց առաջադիմություն ունեցել են 7-ը, որոնցից մեկը ես եմ եղել։ Համոզված եմ, որ ով էլ լիներ Հայաստանից այնտեղ սովորող՝ էլի գերազանց առաջադիմություն կգրանցեր, քանի որ բոլորիս նպատակն էլ մեր երկրի դրոշը բարձր պահելն է։ Աշխատել ենք, որ այնտեղ սովորող օտարերկրացիները, ովքեր մեր երկրի մասին ոչինչ չեն լսել՝ տեսնեն մեր դրոշը, հետաքրքրվեն Հայաստանով, Հայոց պատմությամբ»,- մի փոքր անդրադառնալով ուսումնառությանը՝ ասաց առաջին կրթությամբ իրավաբան Արթուր Խաչատրյանը։

Այնուհետև սաները հարց ու պատասխանով հետաքրքրվեցին, թե ինչ է պակասում Հայոց բանակին, ինչ մակարդակի վրա է մարտական ոգին և, որպես զինվորական, ինչ գնահատական կտա կապիտանը ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորների գործողություններին։

«Կային սպաներ, ովքեր չէին պատկերացնում, որ այդ զինվորները նման սխրանքների կգնան։ Քչերն էին պատկերացնում, որ նրանց մեջ այնպիսի եռանդ, ոգի կա, որով կարողացան դրանց դեմն առնել։ Նրանք ծնվել են պատերազմից հետո՝ մութ ու ցուրտ տարիներին, սուղ պայմաններում մեծացած տղաներ են։ Բայց դա չի ազդել նրանց մարտական ոգու, գենի վրա, և նրանք ամեն վայրկյան  կարող են ազգին անգամ անձնազոհությամբ պաշտպանել»,- ասաց կապիտանը։

Շնորհակալություն հայտնելով Արթուր Խաչատրյանին հետաքրքիր հանդիման համար՝  «Հայորդայց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանն ասաց․ «Մեր Հայոց բանակին, սպաներին ուժ, կարողություն, որ երբեք ու երբեք չհուսալքվեն և իրենց քրիստոնեական հավատքը բարձր պահելով առաջ գնան ու պահպանեն մեր հայրենիքը, ինչն ապացուցեցին ապրիլյան պատերազմի ժամանակ։ Աղոթենք Աստծուն, որ մեր զինվորներին ամուր պահի և հայոց երկիրը, հայոց եկեղեցին, հայոց բանակը կանգուն մնան»։

Շնորհակալական խոսքից հետո Տեր Առաքել քահանա Ամիրյանը «Հայորդյաց տան» կողմից Արթուր Խաչատրյանին նվիրեց Արցախի մասին պատմող գրքեր։

Հայոց բանակի զինվորներին շնորհավորում են սփյուռքահայ ճանաչված գործիչները. տեսանյութ

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ «Հայերն այսօր»-ը ներկայացնում է սփյուռքահայ ճանաչված գործիչների շնորհավորական տեսաուղերձները:

Հայոց հզոր բանակի զինվորներին ու ղեկավարներին շնորհավորում են Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը, ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը, Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Հմայակ Բադալյանը, Մոսկվայի մենեջմենթի, էկոնոմիկայի և ինովացիոն ինստիտուտի պրոֆեսոր Արտաշես Միքայելյանը, «Նոյև Կովչեգ» թերթի գլխավոր տնօրեն և խմբագիր Գրիգոր Անիսոնյանը, «Ներսիսյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Կարեն Ներսիսյանը, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի բաժանմունքի նախագահ Ռազմիկ Գևորգյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Ռուսաստանի հայերի միության Կոմի Հանրապետության տարածքային բաժանմունքի նախագահ Մնացական Նիկողոսյանը և Ստավրոպոլի «Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարության գործադիր տնօրեն Անտոն Վարդանյանը: