Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում

Հունվարի 29-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակի կապակցությամբ Բրյուսելի Հայ տանը կայացավ «Կարապետյան եղբայրներ» երաժշտական խմբի՝ դասական երաժշտության համերգը, որը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության հովանու ներքո՝ «Հայասա» երիտասարդական միության և Բրյուսելի Հայ տան մշակութային հանձնախմբի հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառման սկզբում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ներկաներին շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ, նշեց, որ մինչդեռ Հայոց բանակն ամուր պաշտպանում է մեր երկրի սահմանները, անկախությունն ու մեր ընտանիքների խաղաղությունը, հարկ է դիվանագիտական, լոբբիստական և համայնքային կառույցների ջանքերն ուղղել միջազգային հարթակներում Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու հետևողականորեն հակազդել բոլոր ագրեսիվ նկրտումներին։

Միջոցառմանը ներկա էին նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Եդիգարյանը, դիվանագետներ, Բելգիայի հայ համայնքային կազմակերպությունների և հայ եկեղեցու ղեկավարներ, համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում

Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 25-ամյակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում կատարվեց ժամերգություն՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:

Այնուհետև, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսումնառություն ստացող ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր:

Միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Տեղեկանք. Հայոց բանակի 25-ամյակի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սանկտ-Պետերբուրգի ռազմաուսումնական հաստատություններում ուսանող ՀՀ բանակի 4 սպաներ պարգևատրվեցին Անբասիր ծառայության համար 2 աստիճանի մեդալներով: ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի հրամանով 12 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյա տարելիցի կապակցությամբ՝ ուսման բարձր առաջադիմության և զինվորական կարգապահության համար պատվոգրերով։

«Momondo» բրիտանական որոնողական համակարգը Երևանը ճանաչել է որպես 2017թ. զբոսաշրջային մատչելի քաղաք

Երևանը, որպես զբոսաշրջային գրավիչ և յուրօրինակ քաղաք, մշտապես հայտնվում է միջազգային տպագիր և էլեկտրոնային մամուլի ուշադրության կենտրոնում:

Բրիտանական հայտնի www.momondo.co.uk որոնողական համակարգը Երևանը ներառել է 2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամիսների համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս ամիսը: Նախընտրելի և մատչելի քաղաքների շարքում են հայտնվել նաև Բուլղարիայի Սոֆիա, ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո, Իռլանդիայի Բելֆաստ, Ուկրաինայի Լվով, Հունաստանի Կալամատա քաղաքները և այլն:

Հեղինակները Երևանում պարտադիր այցելության վայրերից նշել են Հյուսիսային պողոտան, Օպերայի շրջակայքն ու Հանրապետության հրապարակը, ուր այցելուները կարող են հիանալ յուրօրինակ պարող շատրվաններով:

Հոդվածին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Եվրոպա, Արաբական երկրներ, Ավստրալիա. ընդլայնվում է Արցախում ներդրողների աշխարհագրությունը

Սփյուռքահայ գործարարները հետաքրքված են Արցախում ներդրումներ կատարելու ծրագրերով: «Artsakh Roots Investments» (ARI) ներդրումային կազմակերպությունը, որը զբաղվում է Արցախում ներդրումներ կատարելու աշխատանքով, ընդլայնում է ջանքերը: «Արմենպրես»­-ի հետ զրույցում «Artsakh Roots Investments» (ARI) կազմակերպության տնօրեն խորհրդի անդամ Բենիամին Պչաքճեանը նշեց, որ Արցախում ներդրումային ծրագրերով հետաքրքրվողների թիվն ավելանում է:

«Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում տրամադրվում են մատչելի տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկեր՝ անասնապահության և հողագործության զարգացմանը նպաստելու նպատակով: Այս ծրագրում ներդրումներ կատարողները մարդիկ են սփյուռքի տարբեր համայնքներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Լիբանան, եվրոպական երկրներ: Այժմ հետաքրքրություն կա Ավստրալիայից, ԱՄՆ­ից»,­ – ասաց Բենիամին Պչաքճեանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են այցելել տարբեր հայկական համայնքներ և ներկայացնել Արցախի ներդրումային ծրագրերը: Ակնկալվում է, որ Արցախ պետությունը զարգացնելու ներդրումային ծրագրին կմիանան նոր գործարարներ:

2010­-2016թթ. կազմակերպության տրամադրած մատչելի պայմաններով վարկային միջոցներից օգտվել է ավելի քան հազար ընտանիք: Բենիամին Պչաքճեանը նշեց, որ 2016 թվականի առաջին հատվածում ապրիլյան պատերազմով պայմանավորված գործընթացը փոքր­ինչ դանդաղեց, սակայն տարվա երկրորդ կեսին արդեն որոշակի ակտիվություն նկատվեց: 2010-­2016 թթ. Արցախը Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում շուրջ 3.5 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել գյուղատնտեսության զարգացման համար: «Մենք Արցախում ունենք մեր ներկայացուցիչը, ով հետևողական մոնիտորինգ է իրականացնում:

Գոհունակություն կա, որ այդ վարկերն իրենց նպատակին են ծառայում: Ընթացիկ տարվա մարտին նախատեսում ենք Լիբանանում կազմակերպել ընդհանուր ժողով, որպեսզի հաշվետվություն ներկայացննեք մեր գործունեության մասին: Արցախի վարչապետին նույնպես կհրավիրենք»,­ – ասաց Բենիամին Պչաքճեանը: Այն հարցին, թե արդյո՞ք սահմանափակվելու են միայն գյուղատնտեսության ոլորտով, Բենիամին Պչաքճեանը նշեց, որ ծրագրում են Արցախում փոքր արտադրամասեր ստեղծել, վարկավորել այդ գործընթացը, բայց ծրագրի համար լուրջ ուսումնասիրության կարիք կա, որը պետք է պետությունն անի: Կազմակերպությունը չի սահմանափակվում ներդրումային բիզնես ծրագրերով: Այն իրականացնում է նաև բնակարանաշինության ծրագիր: 2016 թվականին բնակարանաշինության ծրագրով 25 տուն արդեն տրամադրվել է շահառուներին:

Մնացած 25-­ն արդեն պատրաստ է, շինարարական աշխատանքներն ավարտված են, այս տարի դրանք կհանձվեն տերերին: Բնակարանները տրվում են անձանց, որոնք ապրում են Արցախում, և իրենց տները կորցրել են, մարդկանց, ովքեր վերաբնակեցվել են, ինչպես նաև զինվորականներին: Ծրագիրն իրականացվում է բացառապես կազմակերպության միջոցներով, իհարկե, իր ներդրումն է ունեցել Արցախի կառավարությունը ենթակառուցվածքների ստեղծման առումով: Բնակարանաշինության ծրագիրը շարունակական է լինելու:

Պետական ծառայողը, քաղաքական ղեկավարը  պետք է նախևառաջ ազգային կերտվածք ունենա. Հրանուշ Հակոբյան

«Շաբաթ-կիրակի օրերին ես իմ վարորդին չեմ կանչում՝ մտածելով, որ մարդն ընտանիք ունի, երեխա ունի,  ես գալիս եմ աշխատանքի մետրոյով»,- Իրավաբան.net–ի հետ զրույցում նշում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, թե իր համար կարևոր չեն, թե ինքաթիռի Էկոնոմ, թե բիզնես դասով կճանապարհորդի, ինչ մեքենա, ինչ գրասենյակ կտրամադրեն իրեն:

«Զրույց գործադիր իշխանության անդամների հետ» շարքի շրջանակներում նրա հետ զրուցել ենք պետպաշտոնյայի կերպարի, հակակոռուպցիոն վերահսկողության և այլ հարցերի մասին:

Տիկին Հակոբյան, ի՞նչ արժեհամակարգ պետք է ունենա բարձրաստիճան պետական պաշտոնյան, ըստ Ձեզ

 – Գիտեք, ես իրոք ճաանապարհ եմ անցել: Կարծում եմ դա շատ կարևոր է: Մարդը պետք է իր բարոյական կերպարով, իր արժեհամակարգով,  գենետիկորեն պատրաստ լինի իր վրա բեռ վերցնել: Ես այն կարծիքին եմ, որ  պետական ծառայողը, քաղաքական ղեկավարները  պետք է նախևառաջ ազգային կերտվածք ունենան՝ սիրես քո հողնուջուրը, հայրենիքը: Պետք է մտածես տալու մասին, քան վերցնելու: Եթե մարդը գալիս, նստում է պաշտոնի ու մտածում է հարցեր լուծելու, պաշտոնը սեփական շահերին ծառայեցնելու մասին, ընդունելի չէ:

 Մարդը պետք է գա նվիրվելու, ծառայելու, պատասխանատվություն վերցնելու: Աթոռը պատասխանտվություն է, պարտավորություն է  հասարակության, քո ղեկավարի, քեզ նշանակողի առաջ: Ես չեմ ընդունում այն պաշտոնյային, ով ինքն իր լիազորությունների շրջանակում գործ է անում, ասում՝ ինձ այդպես հանձնարարեցին: Սխալ է, քո սրտով չէ, քո կամքով չէ, թող, գնա: Ես կարծում եմ, որ պատասխանտվությունը, նվիրումը, ազնվությունը պետք է լինեն այն գլխավոր չափանիշները, որով մարդը պետք է առաջնորդվի: Այդ գլխարկը պետք է մարդու գլխով լինի: Պաշտոնյան պետք է պատկերացնի այն ծանրության բեռը, որի տակ ինքը պետք է մտնի: Եվ ոչ եթե պաշտոն են տալիս, ապա անպայման պիտի գա: Ես չեմ ուզում անհամեստ հնչի, բայց, այո, եղել են շատ դեպքեր, երբ ես հրաժարվել եմ նախարարի պաշտոնից, ես նախընտրել եմ մնալ պատգամավոր, քան նախարար:

 -Իսկ ինչու՞ որոշեցիք, որ այս մի գլխարկը ձեր գլխով կլինի:

-Իհարկե, ոչ թե ես որոշեցի, այլ հանձնարարություն տրվեց: Նախագահը հանձնարարեց և  ես որոշեցի, որ եթե  ես պիտի լինեմ, ուրեմն պետք է գամ ու կատարեմ: Եվ գիտեք, այս նախարարության ստեղծումը շատ բարդ ու դժվար գործընթաց էր: Ստեղծել նախարարություն, երբ ոչ մի մասնագետ չկա, ոչ ոք չի պատկերացնում, թե սփյուռքն ինչ բան է, չգիտեն սփյուռքի կառույցների անունները, հոգևորականների դասերն ու աստիճանները, դիմելու կարգը: Պետք է մասնագետներ ունենալ, ֆինանսներ և վստահություն: Մասնագետներ չկային. նախագահի հրամանագրի ստորագրումից 14 օր հետո ես  գնացի պետհամալսարան, խնդրեցի ստեղծել սփյուռքագիտության ամբիոն և մագիստորսներ պատրաստել այս բանգավառում: Երկրորդ՝ ֆինանսներն են. երբ ստեղծվեց նախարարությունը,  սկսվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Մեր բյուջեն, ընդամենը 91 միլիոն դրամ էր: Հիմա էլ, իհարկե, մեծ չէ: Եվ երրորդը՝ վստահություն. ի տարբերություն մյուս նախարարությունների, մեր նախարարության գործընկերը սփյուռքն է, սփյուռքը պետք է մեզ վստահի: Նախարարության ստեղծումը համընկավ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակաշրջանի հետ:  Այդ ժամանակ սփյուռքը շատ էր ալեկոծվել, զայրացել: Եվ  այս բոլոր մինուսային իրավիճակներում մեզ հաջողվեց թիմ ստեղծել, թիմի միջոցով նախարարություն ստեղծել,  մենք 2-3 տարի տառապեցինք և, ի վերջո, սփյուռքը սկսեց մեզ վստահել, դարձավ հայաստանակենտրոն: Ես նախարարության ստեղծումից երեք ամիս հետո հասկացա, որ 17 տարի ուշացրել են այս նախարարության ստեղծումը: Մեր հանրապետության նախագահը ճիշտ որոշում կայացրեց: Նախարարությունը դարձավ այն կենտրոնը, որի  միջոցով մենք բարձրացնում ենք նրանց հարցերը: Իրենք էլ լավ գիտեն, որ այդ խնդիրները լուծողը մենք չենք, բայց մենք իրենց բարձրացրած որևէ խնդիր  անարձագանք չենք թողնում:

-Դեռևս 2010  թվականին տարին ամփոփելիս նշել էիք, որ սփյուռքի  նախարարությունում կոռուպցիա չկա:

 -Այսօր էլ եմ նշում: Մենք այնքան փոքրիկ գումարներ ունենք,  այնքան շատ են  այդքան փոքր գումարներով կազմակերպված ծրագրերի մասնակիցները, որ ես ստիպված եմ լինում մեր  գործարար աշխարհին խնդրել, որ շահույթ չստանան մեզ հետ աշխատելիս: Մեր ամենամեծ ծրագրային բյուջեն 40-50 միլիոն դրամն է: Ի դեպ, եկել են մեզ ստուգել են ֆինանսների նախարարության  վերահսկիչ հանձնաժողովը, կառավարության վերահսկիչ հանձնաժողովը, Վերահսկիչ պալատը, որևէ անօրինականություն ու խախտում չեն  արձանագրել: Եղել են զուտ կազմակերպչական, թղթավարական թերություններ, բայց ոչ ֆինանսական: Մենք որևէ ստուգումից հետո գումարներ հետ չենք մուծել պետբյուջե:

 –Ընդհանրապես  գնումների դաշտը ռիսկային է, արդյո՞ք Դուք ինքներդ վերահսկում եք ձեր գերատեսչության կողմից կատարվող գնումները: 

 -Շատ փոքր գնումներ ենք անում՝ թուղթ, ամրակ, ջուր, համակարգչի վերանորգման հետ կապված որոշ բաներ…Եվ ծավալներն են շատ փոքր, և մենք ունենք աուդիտի և գնումների շատ լավ մասնագետներ: Մեծ հաշվով ես հսկում եմ, բայց իրենք լավ մասնագետներ են: Ես կարծում եմ, որ վարչապետը ճիշտ է ասում՝ գնումները պետք է կենտրոնացվեն:  Նախարարները պետք է երեք հարց լուծեն՝ օրենքներ գրեն, ծրագրեր մշակեն, և ենթաօրենսդրական ակտերը ստեղծեն: Կենտրոնացված գնումները կատարելու համար թող ստեղծվեն, օրինակ, գործակալություններ. պետք է նախարարություններին, օրինակ, կահույքով ապահովել, թող նրանք էլ կազմակերպեն այդ հարցերը, նախարարի ի՞նչ գործն են ֆինանսները:

 -Փոփոխություններ արվեցին ավիատոմսերների գնման կարգավորումներում: Մեր կայքը բավականին ուշադիր հետևում է պետական գնումներին: Նկատել էինք, որ հիմնականում նախարարները բիզնես դասի տոմսերով են ճանապարհորդում, մյուսները՝ էկոնոմ: Ի՞նչ կասեք այս մասին:

 -Ասեմ. իրավունք էր տրված, պետական բյուջեով նախատեսված էր, որ  նախարարները մեկնեին, այսպես ասած, բիզնես կարգով: Երկու կողմ ունի հարցը:  Իհարկե, ցավալի է, երբ շատ փող ես ծախսում, բայց մյուս կողմից՝ երբ դու գնում ու 8 ժամ օդանավակայանում սպասում ես, պետք է տեղ ունենաս նստելու և աշխատելու՝ հեռախոսով, համակարգչով: Ես չեմ կարծում, որ  աշխարհում կարող է լինել մի նախարար, որ 8 ժամ օդանավակայանում  խանութներով կշրջի: Ափսոս են այդ ժամերը, կորցնելը սխալ է: Դու նաև գաղտնիք տիրապետող մարդ ես (ուղիղ  թող ինձ չվերաբերի, վերաբերի պաշտպանության նախարարությանը,  ազգային անվտանգության ծառայությանը, և այլն): Էկոնոմով, թե բիզնեսով, ինչ մեքենա կլինի, ինչ չափերի կլինի սենյակս, ինչ կահույք կլինի՝  դրանք ինձ ընդհանրապես չեն մտահոգում: Ընդամենը լինի սեղան, աթոռ, համակարգիչ և մի շարժվող մեքենա, որ ինձ տանի-բերի է, թեկուզ լինի ամենափոքր մեքենան:  Շաբաթ-կիրակի օրերին ես իմ վարորդին չեմ կանչում՝ մտածելով, որ մարդն ընտանիք ունի, երեխա ունի,  ես գալիս եմ աշխատանքի մետրոյով: Դա էլ լրատվականները դարձրին քննարկման առարկա: Ի՞նչ է պատահել, մետրո  նստել չի՞ կարելի: Եթե դա աներ Ավստրիայի կամ Ֆրանսիայի նախարարը, կգովեին, կասեին՝ օրինակ վերցրեք:

–Տիկին Հակոբյան, Ձեր հարցազրույցներից մեկում հայտնել էիք, որ «Բացի հագուստներից ոչինչ չունեք»: Հիմա էլ այդպե՞ս է:

-Հիմա էլ եմ դա ասում: Բնակարան, իհարկե, ունեմ՝ 32 քմ տարծքով: Ես ապրում եմ իմ ծնողների տանը: Այո, ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ: Ուղղակի  ես ապրում եմ Այգեձորում 40-43 տարի և չէի ուզենա, օրինակ, Նոր Նորքում ապրել: Կարող եմ այս պահին այնտեղ բնակարան գնել,  բայց ուզում եմ Կետրոնում գնել, ինչը դեռ չի հաջողվում:

 –Տիկին Հակոբյան, նոր կառավարության կազմը ձևավորվելուց հետո, խոսակցություններ եղան այն մասին, որ խնամիական կապեր ունեք Կարեն Կարապետյանի հետ:

  -Ի՞նչ անենք,  շատ լավ խնամի ունեմ, փայլուն տղա, որով հպարտանում եմ: Կոռումպացված չի,  գող չի, ավազակ չի: Իրենց հարստությունն ու միջոցները քրտինքով ստեղծած, հիմա էլ հայրենիքին ծառայացնող մարդիկ են և Սամվելը, և Կարենը: Ես փողոցից չեմ եկել, դարձել նախարար, վերցրեք, նայեք իմ կենսագրությունը:  Ես 22 տարի ընտրվել եմ ԱԺ-ում, միակ կինն եմ, որ այդքան ժողովրդի կողմից եմ ընտրվել, ոչ թե կուսակցության ցուցակով եմ գնացել: Ես շատ բարեկամներ ու խնամիներ ունեմ, որոնց համար հպարտ եմ: Ես շատ հզոր հարազատներ ունեմ, որոնք գրագետ են, խելացի են: Ի՞նչ անեմ, ասե՞մ՝ մի աշխատեք, որովհետև իմ բարեկամներն եք: Առանց այն էլ եղբորս վնասում եմ իմ գոյությամբ, ասում են՝ եղբայրն է: Այդ դեպքում ինձ հարց տվեք՝ կարողանու՞մ եմ ես աշխատել, թե՝ ոչ, սփյուռքն ինձ ընդունու՞մ է, թե՝ ոչ:  Սփյուռքը ինձ հետ աշխատու՞մ է, թե՝ ոչ: Հենց սկզբից էլ ասացի՝ հարցին պետք է նայել այն տեսանկյունից, թե այդ մարդն իր տեղու՞մ է, թե՝ ոչ:

 -Կառավարության ծրագրում ներառված են կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք դրույթներ՝ ապօրինի հարստացում, հակակոռուպցիոն անկախ մարմին:

-Իհարկե, կուզեմ, որ իրոք նվազի կոռուպցիայի մակարդակը, որը ամբողջ աշխարհում առկա ախտ է: Դրա արդյունքում վստահությունը կավելանա, հետևաբար, նաև ներդրումները կավելանան, աշխատատեղը, արտագաղթը կպակասի: Պետք է հետևողական լինել այս հարցում: Ես ինչո՞ւ եմ այսպես հանգիստ խոսում, որովհետև ես համակարգ չունեմ:  Երբ դու ղեկավարում ես 3000-4000 մարդ, չես կարող  բոլորի կողքին կանգնել, հետևաբար, պետք է կարգավորումները խստացվեն: Իհարկե, նաև մարդու տեսակն է կարևոր:  Պատահական չէ, որ վարչապետն ասում է՝ նոր որակի վարչապետ, նոր որակի պաշտոնյաներ: Եթե մեկն ուզում է  հարուստ լինել, շատ վաստակել, ճոխ ապրել, ապա դա տալիս է բիզնեսը: Գնացեք ձեր բիզնեսը արեք, ոչ ոք դեմ չէ: Բայց եթե գալիս ես  պետական համակարգ, ապա պետք է իմանաս, որ պետական համակարգի հնարավորությունները սահմանափակ են, ոչ թե  պետական համակարգի հնարավորությունները պետք է ծառայեցնես քո բիզնեսը զարգացնելու համար, այլ հասարակությանը ծառայելու համար:  Պետք է հնարավորություններ ստեղծես մարդու իրավունքների պաշտպանության, ազատ շուկայական տնտեսությունը զարգացնելու  և ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի 

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ գիտական թեմատիկ հետազոտությունների պայմանագրերի կնքում

Հունվարի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարության  և գիտական գործընկեր կազմակերպությունների միջև տեղի ունեցավ 2017 թ. թեմատիկ պատվերների իրականացման վերաբերյալ պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը:

Բացման  խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նա մասնավորապես նշեց. «Այս բոլոր իրավագիտական, լեզվաբանական, ցեղասպանագիտական, պատմագիտական ու սփյուռքագիտական հետազոտությունները, որ տևական ժամանակ է, ինչ արդեն պատվիրում ենք,  խիստ անհրաժեշտ են նախարարության ռազմավարությունը, Սփյուռքի համայնքների հետ ճիշտ աշխատելու մարտավարությունը մշակելու համար: Կարծում եմ, թեմաները ճիշտ են ընտրված»: Նախարարը ներկայացրեց պատվիրված հետազոտությունների թեմաները, կարևորեց սփյուռք ունեցող այլ երկրների` Իրանի, Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլն, փորձի ուսումնասիրությունը:

Պայմանագրերի կնքման արարողությանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ  Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան էդիկ Մինասյանը, «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն  Ալվրցյանը, թուրքագետներ, զեղասպանագետներ, իրավաբաններ:

Այնուհետև ներկաները մտքեր փոխանակեցին ծրագրի արդյունավետության, հետազոտությունների անհրաժեշտության, դրանց արդյունքների կիրառականության վերաբերյալ:

Վարչապետի խորհրդականը նշեց, որ բազմակողմանի, լուրջ հետազոտությունները շատ կարևոր և առաջնահերթ են պետական քաղաքականության նոր, արդիական մոտեցումներ մշակելու համար: Նախարարը շեշտեց, որ պատվիրված հետազոտությունները նոր մոտեցումների, նոր հարցադրումների առանցքն են:

12 3 4

56 7  9

 

Այսօր սփյուռքահայ ճանաչված աստղագետ Փարիս Փիշմիշի ծննդյան օրն է

Սփյուռքահայ անվանի գիտնական, Մեքսիկայի ազգային աստղադիտարանի պատվավոր աստղագետ, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փարիս Փիշմիշին (Մարի Սուքիասյանի) ծնվել է 1911 թվականի հունվարի 31-ին՝ Կ. Պոլսում :

Նա գիտական մեծ հաջողությունների հասած առաջին կին աստղագետներից էր, որը մեծ դեր խաղաց ամբողջ մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ և խթանեց նաև կին գիտնականների հետագա գործունեության ակտիվությանը:

Աստղագետը սովորել է Կ. Պոլսի «Սեմերջյան» ճեմարանում և ամերիկյան վարժարանում: 1933թ-ին ավարտել է Ստամբուլի համալսարանը, աշխատել այդ համալսարանի աստղադիտարանում: 1935-1936-ին դասավանդել է Ստամբուլի կենտրոնական «Սանասարյան» վարժարանում, ապա տեղափոխվել՝ ԱՄՆ, որտեղ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ 1937թ-ին ստանալով մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան: 1939-1942թ-ին աշխատել է Հարվարդի քոլեջի աստղադիտարանում: 1942թ. ամուսնացել է մեքսիկացի աստղագետ Ֆելիքս Ռեսիլասի հետ:

Փարիս Փիշմիշը տեղափոխվելով Մեքսիկա՝ աշխատանքի  է անցել Պուեբլայի Տոնանցինտլայի աստղադիտարանում, որտեղ աշխատել է մինչեւ 1946 թվականը: 1948-ից մինչեւ կյանքի վերջը աշխատել է Մեխիկոյի Տակուբայայի ազգային աստղադիտարանում:

Նրա գիտական աշխատությունները գալակտիկայի կինեմատիկային, միգամածությունների լուսաչափությանը և տեսագծային արագությունների որոշմանն էին առնչվում:

Կատարել է երիտասարդ աստղակույտերի լուսաչափական առաջին ուսումնասիրությունները և հայտնաբերել 3 գնդաձեւ, 20 բաց աստղակույտ:

Հանդես է եկել նաև հրապարակումներով՝ հեղինակելով շուրջ 135 գիտական աշխատանք, կարևոր ներդրում է ունեցել աստղագիտական սարքերի ներմուծման եւ կիրառման գործում:

Նրա ամենակարևոր ներդրումներից էր մեքսիկական աստղագիտական ամսագրերի հրատարակության խթանումը (Տոնանցինտլայի և Տակուբայայի աստղադիտարանների տեղեկագիր, Աստղագիտության և աստղաֆիզիկայի մեքսիկական հանդես և այլն):
Մեծ էր Փիշմիշի մանկավարժական գործունեությունը և դերակատարումը մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ: Դասախոսել է մի շարք ուսանողների, ովքեր հետագայում դարձել են ճանաչված աստղագետներ (ըստ էության՝ մեքսիկացի աստղագետների զգալի մասը):Փիշմիշը Միջազգային աստղագիտական միության, Ամերիկյան աստղագիտական ընկերության, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության, Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի և Մեքսիկական ֆիզիկական ընկերության անդամ էր:

Փարիս Փիշմիշին մահացել է  1999թ. օգոստոսի 1-ին:

ՍկզբնաղբյուրըՀայկական աստղագիտական ընկերություն

 

 

 

Ուզբեկստանի Նախագահը պարգևատրել է հայկական համայնքի գործիչներ Գեորգի Սահակովին և Մարտին Սեթյանին

2017թ. հունվարի 24-ին Ուզբեկստանում մեծ շուքով նշվում էր Միջազգային մշակույթի հանրապե­տական կենտրոնի 25-ամյակը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»ը՝ տոնական միջոցառմանը մասնակցում էին նաև Ուզբեկս­տա­նի հայկական ազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչները։ Հանդիսությունն սկսվեց Ուզբեկստանի Հանրապետության Նախագահ Շ. Միրզիևի ողջերթի խոսքով, ապա Նախագահն անձամբ պարգևներ հանձնեց ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մի շարք ներկայացուցիչների։ Նրանց թվում էին նաև «Դեպի ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր, մեր հայրենակից Գեորգի Սահակովը, ով պարգևատրվեց «Շուխրատ» մեդալով, և Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Մարտին Սեթյանը: Վերջինիս Ուզբեկստանի նախագահը արժեքավոր նվեր և շնորհակալագիր հանձնեց:

Անշուշտ, յուրաքանչյուր մարդու կյանքում շատ մեծ իրադարձություն է պետական պարգև և այլ նվերներ ստանալը, մասնավորապես երկրի նորընտիր նախագահից: Սակայն պակաս նշանակալից չէր նաև այն հարցերի շրջանակը, որ քննարկեցին մեր հայրենակիցները նախագահ Շ. Միրզիևի հետ։ Դրանք վերաբերում էին ազգային ինքնության և մշակույթի պահպանությանը։

Հանդիպումից հետո տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեց «Էրեբունի» հայկական համույթը: Մեր հայրենակիցների ելույթը ճանաչվեց որպես լավագույն ազգային պար:

%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b61 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b62%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b64 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b65%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b67 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b68%d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b69 %d5%b8%d6%82%d5%a6%d5%a2%d5%a5%d5%af%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b610

Հայ երիտասարդը միջազգային ձմեռային ունիվերսիադայի ջահակիր

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ Ալմաթիում ընթացող 18-րդ միջազգային ձմեռային ունիվերսիադայի ջահակիր է ընտրվել Կոստանայի հայ համայնքի երիտասարդական թևի առաջնորդ Ռաչ Մարտիրոսյանը։

Ի դեպ, արդեն հայտնի են առաջին հաղթողները. 10 կմ հետապնդումով լեռնադահուկորդների մրցավազքում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Նա առաջատարից հետ մնաց 52 վայրկյանով։

%d5%a1%d5%ac%d5%b4%d5%a1%d5%a9%d5%ab

Տո´նդ շնորհավոր, Հայոց բանակ. լիբանանահայ գործիչներ. տեսանյութ

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Թեքեյան մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Վիգեն Ասիլյանի, ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ավետիս Դաքեսյանի,  Լիբանանի ՀԲԸՄ ՀԵԸ պաշտոնաթերթ «Խոսնակ» ամսագրի խմբագրապետ Համբիկ Մարտիրոսյանի և Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, ԹՄՄ հիմնադիր մարմնի անդամ Անդրանիկ Դաքեսյանի  տեսաշնորհավորանքները՝ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Քուվեյթում

Հունվարի 29-ին Քուվեյթի Հայ ազգային վարժարանում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀԱԵ Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, քուվեյթահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին՝ դեսպան Բադեյանն իր ողջույնի խոսքում արժևորեց Հայոց պետականության, նրա կայունության ու հզորության համատեքստում ՀՀ զինված ուժերի առանցքային դերակատարությունը և ընդգծեց այն իրողությունը, որ խաղաղության ու զարգացման երաշխավոր Հայոց բանակը համահայկական ակնածանքի ու հպարտության աղբյուր է։

«Առաջնագծում կանգնած հայ զինվորն իրեն առավել ամուր ու անխոցելի է զգում, երբ վստահ է, որ բանակի նկատմամբ կա համընդհանուր միասնականություն, սեր ու պատասխանատվություն»,- մասնավորապես նշեց ՀՀ դեսպանը։

Դեսպան Բադեյանը նաև հատուկ կարևորեց որակյալ կրթության հիմնաքարային դերը ամուր և հզոր զինված ուժերի կայացման գործում:

Միջոցառման մշակութային հատվածում Ազգային վարժարանի սաները ներկայացան երաժշտական և ասմունքի կատարումներով:

Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը նշեց Հայոց փառապանծ բանակի կազմավորման 25-ամյակը

Այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ անմահ է այն ժողովուրդը, որ ծնել է մեր զինվորների պես  արիասիրտ երիտասարդներ, որոնք հանուն հայրենիքի իրենց ջահել կյանքերն են զոհաբերում…
Շնորհավոր տոնդ, Հայո´ց բանակ: Հազար փառք քեզ, հա´յ զինվոր: Շնորհավոր տո´նդ, Հայաստան և Արցախ: Շնորհավոր տո´նդ, զինվորի  մայր, որ աղոթքը շուրթերիդ, անսահման հավատը սրտումդ, սպասում ես քո որդու վերադարձին:

Տոնական համերգային ծրագիրը պատրաստել էին «Կռունկ» հայկական համայնքի ստեղծագործական խմբերը: «Կռունկ» հայկական ժողովրդական  պարի համույթը՝  գեղարվեստական ղեկավար Լիանա Բարեղամյան, «Սաթենիկ» երգչախումբը՝  ղեկավար Մարինա Բոյաջյան,  «Կռունկ»  երիտասարդական թատրոնի արտիստներ Նելլի Մխի թարյանը  և Նաիրա Սրապիոնյանը (ղեկավար Նունե Բարեղամյան), ինչպես նաև` անհատ մենակատարներ Վահե  Սրաբունցը, Դիանա Մարտիրոսյանը, Էդգար Հասանյանը, Կարոլինա Մուրադյանը: Համերգը վարեցին Անի Սարգսյանը և Սերգեյ Բաղդասարյանը:

Տոնական համերգը եզրափակվեց  լուսահոգի Սոս Սարգսյանի բառերով. «Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ  հայրենիք, և Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացեք»:

%d5%af%d5%bc%d5%b8%d6%82%d5%b6%d5%af1%d5%af%d5%bc%d5%b8%d6%82%d5%b6%d5%af2 %d5%af%d5%bc%d5%b8%d6%82%d5%b6%d5%af3

Հայոց բանակ-25.շնորհավորում են սփյուռքահայ գործիչները.տեսանյութ

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ «Հայերն այսօր»-ը ներկայացնում է սփյուռքահայ կրթական և մշակութային  գործիչների շնորհավորական տեսաուղերձները:

Հայ զինվորին շնորհավորում են բրուքլինահայ աշակերտները

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ԱՄՆ-ի Բրուքլին քաղաքի հայկական դպրոցի աշակերտների շնորհավորանքը՝ ուղղված հայ զինվորներին ու Հայոց բանակին: