Տեղի կունենա «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը

logo

Ապրիլի 9-ին, ժ.16:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համատեղ իրականացված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը (hասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, արժևորել և գնահատել այս ուղղությամբ հայ համայնքների, կրթամշակութային կառույցների, կազմակերպությունների,  անհատների գործունեությունը: 

2014թ. մրցանակաբաշխությունն իրականացվել է հետևյալ անվանակարգերով.

  • «Մայրենիի պաշտպան»,
  • «Լավագույն հայկական կրթօջախ»,
  • «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում»,
  • «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» շարադրությունների մրցույթ: