Անահիտ Բոստանջյան. Հայ և վրաց գրականությունները կամրջող բանաստեղծ, թարգմանչուհի

2015 թվականի փետրվարի 17-ին, Թբիլիսիում, Գրողների տանը կայացավ ճանաչված բանաստեղծ,թարգմանչուհի, ժամանակակից հայ գրական անդաստանում իր ուրույն տեղը հաստատած, արձակ ևչափածո գործերի հեղինակ, թարգմանական գրականության մեծավարպետ, հայ և վրացգրականությունների շաղկապման գործի նվիրյալ Անահիտ Բոստանջյանի ծննդյան 65 և գրականգործունեության 40 –ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Այս մասին հայտնում են Վիրահայոց թեմից:

Գեղեցիկ դահլիճում հավաքվել էին վրաց գրականության ճանաչված դեմքեր, Անահիտ Բոստանջյանիստեղծագործությունների և թարգմանությունների երկրպագուներ և գնահատողներ, երկու ժողովրդիբարեկամության նվիրյալներ և ջատագովներ:

Երեկոն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսՄիրզախանյանը: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ,տարբեր հրատարակչությունների ղեկավարներ, հյուրեր:

Հոբելյանական երեկոն բացեց բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին՝ այն որակավորելով որպես սիրո ևժողովուրդների բարեկամության տոնահանդես: Ընթերցվեցին Անահիտ Բոստանջյանին հղած Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանի շնորհավորական ուղերձը: Բարձրաձայնվեցին նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Իա Մաքացարիայի և շնորհավորական ուղերձները:

Վրաստանի գրողների միության նախագահ Ռևազ Միշվելաձեն, ընդհանրացնելով իրենց ճակատագրով,պատմության մատենագրությամբ, ավանդույթ-սովորություններով դարեր շարունակ միասին ընթացողերկու քրիստոնյա ժողովուրդների անցած ուղին, հոբելյանական միջոցառումն անվանեց հայ և վրացի ժողովուրդների բարեկամության տոն, իսկ Անահիտ Բոստանջյանին՝ երկու ազգերի գրականություններինվիրյալ, այդ գրականությունները փոխադարձաբար մերձեցնող և կամրջող ստեղծագործող: Վրաստանիգրողների միության նախագահըԱնահիտ Բոստանջյանին փոխանցեց Աննա Կալանդաձեի մրցանակը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհավորեցտաղանդաշատ բանաստեղծուհուն, մաղթելով հավատքով լի առաջընթաց, նորանոր բարձունքների նվաճում և մեծ թարգմանչուհուն նվիրեց Ջիովաննի Վեփվախեի հին թիֆլիսյան մոտիվով գեղանկարը:Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի անունից բանաստեղծուհուն «Երևան» և«Թբիլիսո» երգերով շնորհավորեց «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը:

40-գրքերի հեղինակ նաև լրագրող, հրապարակախոս, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր ԱնահիտԲոստանջյանին հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու, խորացնելու ևզարգացնելու գործում նվիրական աշխատանքի համար երախտիքի խոսքեր ասացին բանաստեղծ ՋանսուղՉարկվիանին, «Ցիսկարի» ամսագրի խմբագիր Բաղաթեր Արաբուլին, բանաստեղծ Մզիա Խեթագուրին,գրող Ռևազ Ադամիան, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը , գրող Բադրի Քութաթելաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ ՀենրիխՄուրադյանը, պրոֆեսոր Էմմա Ախտյանը,պատմաբան Նորայր Բաղդասարյանը և ուրիշներ:

Անահիտ Բոստանջյանի հոբելյանական երեկոն իրենց ելույթներով գեղեցկացրեցին երաժիշտ ՎաժաԱզարաշվիլին, երգչուհի Իրմա Սոխաձեն, հոբելյարի թոռնուհի Լիզա Թորոսյանը: Իսկ Հենրիխ Պետրոսյանըկատարեց բանաստեղծուհու խոսքերով գրված երգը:

Երեկոն դարձավ հայ և վրաց գրականությունների մերձեցման, երկու ժողովուրդների բարեկամության ևսիրո տոնահանդես, որի թագակիրը Անահիտ Բոստանջյան տաղանդաշատ ստեղծագործողն էր:

01 02 03

Scroll Up