Հրանուշ Հակոբյանը Փարիզում մասնակցել է արտերկրում հաստատված ազգային համայնքների վերաբերյալ նախարարական համաժողովին

Հունիսի  17-ին  Արտերկրի ֆրանսիացիների հարցերի լիազոր նախարար Էլեն Կոնվեյ-Մուղեի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ֆրանսիայում  «Արտերկրում հաստատված ազգային համայնքներին նվիրված նախարարական համաժողովին», որին մասնակից սփյուռքի նախարարները քննարկեցին իրենց երկրների քաղաքական, տնտեսական կյանքում սփյուռքի ներգրավվածության աստիճանը, հայրենիքում վերջիններիս ընտրելու իրավունքին ու համապատասխան օրենսդրության բարելավմանը: Համաժողովի շրջանակներում նախարարը քննարկումներ ունեցավ Ֆրանսիայի` ֆրանսիացիների հարցերի լիազոր նախարար Էլեն Կոնվեյ-Մուղեի, Հունաստանի Արտաքին գործերի փոխնախարար Կոնստատինոս Տսիարասի, Խորվատիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Անդրեա Մետելկո-Զգոմբիչի, ինչպես նաև  Վիետնամի, Մեքսիկայի`  արտերկրում հաստատված հայրինակիցների հարցերով պատասխանատուների հետ:

Այնուհետ նախարարը մասնակցեց “Cartooning for Peacekeeping” կազմակերպության  կողմից  կազմակերպված “Visions de l’entanger” անիմացիոն ցուցահանդեսին:

Համաժողովից հետո նախարարը մեկնեց Մարսել` մասնակցելու ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված երեկույթին, որի պատվավոր հյուրերն են Օմար Շերիֆն ու Ժակի Ներսիսյանը: Այս երեկո բացվելու է նաև սիրիահայերի բնակարանաշինությանը նվիրված՝ Հայաստանի  նկարիչների ցուցահանդես-վաճառքը: Նախարարի հետ համաժողովին մասնակցեց և Մարսել ուղեկցեց Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Scroll Up