Մերձավոր սփյուռքի համայնքներին ուղղված ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը

ՀՀ սփյուռքի նախարարությունում գործում են 12 վարչություններ, որոնցից հինգը` տարածաշրջանային են: «Հայերն այսօրը» իր ընթերցողներին է ներկայացնում 2014 թվականի ընթացքում բոլոր վարչությունների իրականացրած աշխատանքները։
Այսօր կանդրադառնանք Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության գործունեությանը, որի պետը Տարոն Շագոյանն է: Նշենք միայն, որ Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչությունը կազմավորվել է 2015 թվականի հունվարին: Մինչև այդ, որպես առանձին բաժին, ընդգրկված էր ԱՊՀ հայ համայնքների վարչության մեջ:

Վարչությունը 2014թ.ի իր գործունեության ընթացքում իրականացրած աշխատանքներին ապահովել է տարածաշրջանի համայնքների մասնակցությունը «Արի Տուն», «Սփյուռք»  ամառային դպրոց ծրագրերին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տա­րա­ծաշրջանային հանձնա­ժո­ղովների ներկայա­ցու­ցիչ­ների հավաք-հան­դի­պումին:

Վարչությունը կրթամշակութային ծրագրերի իրականացման նպատակով աջակցել է Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցուն կից գործող «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին և Բաթումի Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներին կից՝  Թբիլիսիում, Քոբուլեթի և Բաթում քաղաքներում գործող կիրակնօրյա դպրոցներին, «Հայարտուն» կենտրոնում գործող նախակրթարանին, Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնի խնամքին և պահպանմանը՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման նպատակով, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդարաններին կից կրթամշակութային կենտրոններին:

2014 թվականին վարչությունը կազմակերպել է մշակութային միջոցառումներ Վրաստանի հայաշատ վայրերում:

Վարչության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում /նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով/  աջակցություն է ցուցաբերվել կրթական, մշակութային և համայնքային կառույցներին:

2014 թվականի ընթացքում Վարչությունը հավաքել է տարածաշրջանի սփյուռքյան կառույցների և անհատների գործունեության, կարևոր և հիշարժան իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն` «Հայկական Սփյուռք-2014» տարեգրքում ներառելու համար: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» գրքի համալրման նպատակով տրամադրել է տեղեկատվություն տարածաշրջանում նոր տեղադրված 5 խաչքարերի վերաբերյալ :

Համալրվել և լրամշակվել է համանքային 5 անձնագիր: Կազմակերպվել է տեսակոնֆերանս Ջավախքի Նինոծմինդա շրջկենտրոնում գործող երիտասարդական-կրթամշակութային կենտրոնի հետ:

Իրականացվել են տարածաշրջանից այցելած համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների ընդունելություններ:

Վարչության աջակցությամբ կապեր են հաստատվել ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» և տարածաշրջանում գործող հայալեզու հետևյալ կայք-էջերի միջև՝ http://akhaltskha.net/www.armenianchurch.ge, http://akhpiur.com,  www.armenian-community.ge:

2014 թվականի ընթացքում Վարչությունից 5 գործուղում է կազմակերպվել տարածաշրջան:

Scroll Up