«Օգնիր եղբորդ». Դավիթաշենում սիրիահայերի համար բնակելի շենք կկառուցվի

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում երկարատեւ ճգնաժամի խորացումը հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում խաղաղության վերահաստատման հեռանկար կա, «Օգնիր Եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը վերածվել է մշտապես գործող համանուն բարեգործական հինադրամի:

Հիմնադրամը, հավատարիմ մնալով քաղաքացիական նախաձեռնության բարեգործական աշխատանքների ուղվածությանը, շարունակելու է սիրիահայերին օգնության ծրագրերը:

Չդադարելով աջակցել Սիրիայում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ անապահով ընտանքներին (սնունդ, դեղորայք եւ այլն), հիմնադրամը կատարելու է նաեւ աշխատանքներ սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման համար:

Այս ընթացքում հիմնադրամի ղեկավարությունը սիրիահայերի դիմումների համաձայն դիմել է կառավարությանը եւ ձեռք բերել նախնական պայմանավորվածություն` բազմաբնակարան շենքի կառուցման համար, որը կառավարության կողմից կճանաչվի բարեգործական ծրագիր:

Միեւնույն ժամանակ Երեւանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում:

Աշխատանքները սկսված են եւ բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են գալ «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու եւ հետագա աշխատանքների մասին տեղեկանալու համար:

News.am

Scroll Up